Posts tagged 1
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՓԱՍՏ ՝ ԵՍ ԴԱՍՂԵԿ ԵՄ | AN INTERESTING FACT - I AM A HOMEROOM TEACHER
 
hranush01.jpg

Քարինջը Լոռվա հրաշալիքները պատկերող ու գերող գյուղերից է։ Դժվար ու խորդուբորդ ճանապարհը հաղթահարելուց հետո գյուղի պատկերները կարծես մրցանակ լինեն։ Հենց այս գողտրիկ վայրում էլ իր կյանքի, ինչպես նա է նշում, աննկարագրելի երկու տարիներն է ապրել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանավարտ Հրանուշը։ Նրա պատմությունը հեգնական ու պարզապես հրաշալի է։ Ինչու՞ հեգնական․ Քարինջի հետ ծանոթությունը սկսվել է հենց այնտեղ կատարված  համայնքային այցից, որտեղ վստահեցրել էին, որ դա ընդամենը այց է, և այս համայքում տեղակայվելու հավանականությունը շատ քիչ է։

Համոզված եմ՝ Հրանուշը չէր էլ պատկերացնում, որ որոշ ժամանակ անց դառնալու է այդ նույն համայքի կայծը ու երեխաներին ուժ տվող ոգին։ Հրանուշից առաջ նույն ծրագրով Քարինջում էր ապրում և գործունեություն ծավալում Անին։ Հենց նա էր այդ շրջանում Հրանուշի ուղեկիցն ու խորհրդատուն։

Բախտի բերմամբ տարվա ամենագեղեցիկ եղանակին էր գնացել, և ինչպես ինքն էր նշում․ «Տուրիստի պես հեռախոսները ձեռքներիս՝ ինչ տեսնում նկարում էինք, հատկապես մեծ կղմինդրե տանիքները»։

Գյուղի ամենագեղեցիկ երիցուկների դաշտում Հրանուշի ստացած  ամենաարժեքավոր խորհուրդը գեղեցկությունը գնահատելն էր։ Անին նշում էր. «Երբ ապրում ես հեռու գյուղում, ունես շատ աշխատանք ու հոգսեր, գեղեցիկը արդեն սովորական ու աննշան երևույթ է թվում, մի՛ թող, որ առօրյան ու դժվարությունները արգելեն տեսնել գեղեցիկն ու արժեքավորը»։

Որոշ ժամանակ անց Հրանուշն արդեն տեղափոխվել էր, ու սկսվել էր աշխատանքային բուռն եռուզեռը։ Դասավանդում էր անգլերեն գրեթե բոլոր դասարաններում։ Ամենազավեշտալին ու տարօրինակն իր պնդմամբ 12-րդ դասարանի «հսկաների» դասղեկ լինելն էր։

hranush02.jpg

Բացի դասավանդումից ծրագիրը պահանջում էր նաև  իրագործել համայնքային ներազդեցության ծրագրեր։ Շատերի կարծիքով համայքային ծրագիը ինչ-որ բան վերանորոգելն է։ «Ախր մենք վերանորոգող չենք, - կրկնում էր նա և հավելում,- համայնքային ծրագիրը երկարաժամկետ բնույթ պետք է ունենա։ Համայնքում ապրող մարդիկ՝ լինեն մեծ թե փոքր, պետք է տեղից շարժվեն ու փորձեն հենց իրենք փոխել ու հարմարավետ դարձնել այն տեղը, որտեղ ապրում են։ Պետք է կայծը գցել, ներգրավել  աշակերտներին ու բնակիչներին։ Հետո հենց իրենք էլ կդառնան քո գործի շարունակողը»։

Հետաքրքիր է։ Չնայած Հրանուշի ծրագրերին կյանքը լրիվ ուրիշ ուղղություն տվեց, նա ձեռնամուխ եղավ վերանորոգելու քանդված դասարաններից մեկը, ինչպես ինքն էր նկարագրում․«Երբ գրիչ էր ընկնում երեխայի ձեռքից, մի քանի րոպե գնում էր այդ գրիչը անդունդից հանելու վրա»։ Ազնվության համար պետք է նշել, որ ծրագիրը հաջողեց ու «թասիբի քցեց»՝ մնացած դասասենյակներն էլ վերանորոգելու ու հարմարավետ դարձնելու համար։ Ավելին՝ երեխաները իրենց ձեռքերով մշակեցին ու գեղեցկացրին դպրոցի այգին։

Հրանուշը շեշտում էր՝ երբեք չէր մտածում կրթության ոլորտում աշխատելու, առավել ևս մանկավարժ լինելու մասին։ Գիտեր լեզուներ, աշխատում էր տուրիզմի ոլորտում և հենց այդպես էլ պատկերացնում ու պլանավորում էր ամբողջ կյանքը։ 

Առաջնորդության զարգացման ծրագրին դիմելը լիովին փոխեց և վերարժևորեց շատ բաներ։ 

«Երբ մի անգամ թաթախվում ես ու խորքային ընկալում կրթության կարևորությունը` հավատացած, որ կրթությունը հիմքն է յուրաքանչյուր փոփոխության, այլևս անկարող ես ուրիշ ելքեր կամ ճանապարհներ փնտրել։ Երբ դասավանդում ես, կարևոր ես զգում, հասկանում ես, որ քո ծավալած գործունեությունը եթե հիմա չէ, ապա վաղը իր շոշափելի արդյունքը ցույց կտա»։ Հավելում էր․«2 տարին բավական ժամանակ է գիտակցելու և վերարժևորելու համար։ Կարևոր է հասկանալ՝ ինչ ենք ուզում, ինչ ճանապարհով ենք գնալու և ինչ դեր է ունենալու կրթությունը մեր ու մեր երեխաների կյանքում։ Համոզված եմ՝ յուրաքանչյուր մասնակից ունի ներուժ՝ լավ մանկավարժ լինելու և «թույն դեմք» դառնալու  երեխաների ու համայքի համար»։ 


Այժմ Հրանուշի առօրյան ևս երեխաների մասին հոգ տանելն ու նրանց ապագայի ճանապարհը հարթելն է, սակայն արդեն որպես «Դասավանդի՛ր, Հայաստան»- ի թիմի անդամ։ Մեկ տարի հավաքագրման թիմում աշխատելուց և մասնակիցների հաջորդ սերունդը հավաքագրելուց հետո իր գործունեությունը ծավալում է որպես նորաստեղծ «Սերունդ» դպրոցների համակարգող։

line02.jpg
line02.jpg
hranush01.jpg

Karinj is one of the attraction villages depicting the wonders of Lori province. Driving through the difficult and ruined roads, the village scenery seems like an award for conquering the trip. Hranush, Teach For Armenia’s Leadership Development Program alumna, has, in her words, “spent the two most incredible years of her life in this cozy place”. Her story is ironic and, at the same time, amazing. Why ironic? Her encounter with Karinj started with a visit, during which it was noted that the visit was a symbolic one and a Teach For Armenia fellow placement there was unlikely. 

I am sure Hranush had no idea that after some time she would become a spark for the community and the inspiration for the children of Karinj. Before Hranush’s arrival, another member of the program, named Ani, was placed in Karinj as a Teach For Armenia fellow. So, it was Ani who became her guide and advisor then.    

They were lucky to be there during the most beautiful season of the year, and as Hranush mentioned, “We were like tourists walking around and taking photos by phone of practically everything we saw, especially the big roofs made of tile”.  

While enjoying the most beautiful chamomile field in the village, Hranush got the most valuable piece of advice from Ani – to value beauty. “When you live in a far-away village and are burdened with work and chores, beauty seems a routine and an unnoticeable phenomenon. Do not let the routine and difficulties prevent you from seeing the beauty and valuable things in life”.

After some time, Hranush moved to the village and started working. She taught English to almost all grade levels. For her, it was unbelievable that she was the homeroom teacher for the “big kids” studying in the 12th grade.

hranush02.jpg

In addition to teaching, the program required Hranush to implement community impact projects. Many people think a community impact project is about renovating something. “We are not construction people”, Hranush kept saying. “A community impact project should be long-term. People living in the community, both children and adults, must take on a role, try to change themselves, and make the place they live more comfortable. Students and teachers should be engaged and motivated. Then, they will continue the work of those before them”.

It is interesting that despite Hranush’s own projects, life took her in a different direction. She undertook the renovation of one of the ruined classrooms. As she framed it, “When one of the students dropped a pen, it would take us several minutes to retrieve the pen from a deep hole on the floor”.

It should be noted that this project was a success and inspired others to later renovate and refurbish more classrooms. Moreover, students cleaned and upgraded the school garden plants on their own.  

Hranush stressed that she never considered working in the education sector, even as a teacher. She spoke several languages, and after working in the tourism sector, that is what she imagined doing all her life.

Her participation in the Leadership Development Program changed a lot and made her re-value things.

“If you engage in education and understand its importance, seeing it as the basis for all types of change, you will never seek other solutions. When you teach, you feel important and realize that your current work will bring tangible results, if not today then definitely tomorrow”. She also adds, “Two years are enough to understand and re-evaluate what I have. It is important to understand what we want, what path we should take, and what the role of education will be in our children’s lives. I am sure that each participant has the potential to become a good teacher and an influential person for children and the community”.

Hranush’s job today remains taking care of children and helping them to pave their way towards their future, but now as a member of the Teach For Armenia team. After working in the recruitment team for a year and recruiting the next fleet of participants, Hranush acts as the coordinator for the newly set up Seroond Schools Program.


 
Mik Kubelyanalumni, 1
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ | IMPORTANT TO KNOW
 
FAQ.jpg
 

1․Ի՞նչ է Առաջնորդության զարգացման ծրագիրը։

Այն երկամյա ծրագիր է, որի շրջանակներում մեր մասնակիցները՝ Ուսուցիչ-առաջնորդները, ապրում են ընտրված համայքում,դասավանդում են դպրոցում իրենց մասնագիտական առարկան, իրականացնում են արտադասարանային խմբականեր և համայնքային ներազդեցության ծրագրեր։

1․What is the Leadership Development Program? 

Through our Leadership Development Program, participants become Teacher-Leaders in rural communities for a period of two years. Teacher-Leaders live in their assigned communities where they teach a subject in the local school, organize extracurricular activities, and implement Community Impact Projects.

2․Արդյո՞ք ծրագրին միանալը կամավորական հիմունքներով է:

Առաջնորդության զարգացման ծրագիրը կամավորական հիմունքներով չէ։ Մասնակիցները ստանում են դրամական օժանդակություն հիմնադրամի կողմից, որը կազմում է 170․000 դրամ, ի հավելումն դպրոցի աշխատավարձի, որը հաշվարկվում է ըստ դասաժամերի։ 

2․ Is it a volunteer program? 

The Leadership Development Program is not a volunteer program. Participants receive a salary from their school based on class hours, in addition to financial assistance of AMD 170,000 from Teach For Armenia.

3․Ինչպե՞ս կարող եմ միանալ ծրագրին։

Դիմելու համար անհրաժեշտ է մեր կայք-էջում սեղմել  «Դիմի՛ր» կոճակը, լրացնել հայտադիմումը, որից հետո մեր հավաքագրման մասնագետները կկապվեն Ձեզ հետ հետագա ընթացքի մասին զրուցելու նպատակով։

3․How can I join the program?

To join the program, please click the “Apply” button on our website and complete the application form. Upon submitting your application, our Recruitment Team will contact you to discuss next steps. 

4․Պարտադի՞ր է արդյոք այլ համայք տեղափոխվելը։

Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է գործուղվել, բնակվել և իրականացնել վերոնշյալ գործունեությունը այն համայքում, որտեղ Ձեզ կտեղակայի «Դասավանդի'ր, Հայաստան»-ը։       

4․Is it mandatory to move to another community?

Yes, it is mandatory to move to and implement the program in the community selected by Teach For Armenia.

5․ Կարո՞ղ եմ ես ընտրել իմ տեղակայման վայրը։

Հայտադիմումը լրացնելիս կարող եք նշել երկու նախընտրելի մարզ, սակայն վերջնական համայքների ընտրությունը իրականացվելու է «Դասավանդի'ր, Հայաստան»-ի կողմից` ըստ մասնագիտության կարիքի։Նշենք, որ այս պահին համագործակցում ենք Արարատի, Արագածոտն,Արմավիր,Գեղարքունիք,Լոռի,Կոտայք,Շիրակ և Տավուշ մարզերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության։

5․ Can I choose the location of the community?

When filling out the application, you can select two provinces that you prefer. However, Teach For Armenia will make the final selection based on the needs of schools and communities. Please note that currently we collaborate with the provinces of Ararat, Aragatsotn, Armavir, Gegharkunik, Lori, Kotayk, Shirak and Tavush, as well as with the Republic of Artsakh. 

6․Ես գործող ուսուցիչ եմ։ Կարո՞ղ եմ մասնակցել Առաջնորդության զարգացման ծրագրին։

Այո, գործող ուսուցիչները ևս կարող են դիմել ծրագրին։Այդ նպատակով ևս անհրաժեշտ է լրացնել նույն առցանց հայտադիմումը, որից հետո գործող ուսուցիչների համար հատուկ ընթացակարգի մասին կտեղեկանաք հավաքագրման թիմի կողմից։Նշենք,որ գործող ուսուցիչները չեն տեղափոխվում այլ համայք, այլ շարունակում են իրենց գործունեությունը նույն վայրում։

6․ I currently work as a teacher at a school. Can I participate in the Leadership Development Program?

Yes, employed teachers can apply. Those who fall into this category should also fill out the online application form, after which the Recruitment Team will inform you about next steps. Please note that acting teachers do not move to a new community, but continue to work in their same community.

7․Պարտադի՞ր է արդյոք մանկավարժական կրթությունը։

Մանկավարժի կրթությունը պարտադիր պայման չէ ծրագրին մասնակցելու համար։ Երկու տարվա ընթացքում Դուք ստանում եք մագիստրոսական կրթություն մասնագիտական առարկայով մեր գործընկեր համալսարաններից մեկում։

7․ Is having a higher education degree in education a must?

Having a higher education degree in pedagogy is not a requirement. As part of our program, you will obtain a Master’s Degree in the subject you teach at one of our partner universities.


 
Mik Kubelyan1
«ԴՊՐՈՑԸ ՄՆԱՑ ՎԵՐԵՎՈՒՄ, ՄՆԱՑ ԹԻՐԱԽԻ ՄԵՋ». ՎՏԱՆԳՎԱԾ Է ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ | WAR INTERRUPTS SCHOOLING AND FOR THOUSANDS: ARTSAKH TEACHERS AND PUPILS COPE WITH THE CHALLENGES
 
Նկարը ԱՀ ՄԻՊ-ի գրասենյակի

Նկարը ԱՀ ՄԻՊ-ի գրասենյակի


hetqArm.png
 

հեղինակ. Արմինե Հովհաննիսյան

13:27, 21 հկտ 2020


Երևանի բակերից մեկում մի քանի օր է մի երեխա է շան հետ զբոսնում: Նորեկի հետ զրույցի բռնվել չի ստացվում. տարիքին ոչ համապատասխան լուրջ է ու լուռ: Հարցերին պատասխանում է կարճ ու արագ ու միայն շան հետ խաղալիս է դեմքին մանկական անհոգություն ու չարաճճի ժպիտ հայտնվում: Ավելի ուշ երեխայի մայրը պատմում է, որ Ստեփանակերտի հրետակործությունից օրեր անց Երևան են տեղափոխվել՝ վերցնելով փաստաթղթեր, ամենաանհրաժեշտ մի քանի իր ու հագուստ: Երեխան՝ իննամյա Կարինեն, դպրոց չի հաճախում, ինքնամփոփ է դարձել, «կարծես ուրիշ մարդ լինի»: Թե ստեփանակերտցի փոքրիկի ընդհատված ուսումը երբ կշարունակվի, պարզ չէ, քանի որ ընտանիքը Երևանում երկար չի մնալու, դեռ չգիտեն՝ ուր, բայց էլի են տեղափոխվելու։ «Երանի՜ կարողանայինք տուն գնալ»,-արցունքները մի կերպ զսպելով՝ ասում է Կարինեի մայրը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության շուրջ 90 հազար բնակիչ ստիպված լքել է տները՝ տեղափոխվելով Արցախի կամ Հայաստանի այլ բնակավայրեր: Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ զեկույցի համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են ավելի քան 130 քաղաքացիական բնակավայր, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է հազարից ավելի ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտ, այդ թվում՝ մի քանի տասնյակ կրթական հաստատություններ: ԱՀ մարդու իրավունքների գրասենյակն ահազանգում է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փակվել է 217 դպրոց և 60 մանկապարտեզ, 24 հազարից ավելի  աշակերտ էլ դպրոց չի հաճախում:

Որքան էլ պատերազմի ժամանակ այլ, առավել կենսական առաջնահերթություններ կան, չի կարելի մոռանալ, որ կրթության հասանելիությունը երեխաների ամենակարևոր  իրավունքներից է՝ ամրագրված երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայով և տեղական Սահմանադրություններով, իսկ դրա բացթողումը երեխաների ապագայի վրա աղետալի հետք կարող է թողնել: Մասնավորապես՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ասում է, որ եթե երեխաները մնում են առանց դպրոցի, ապա նրանց սպառնում է չքավորություն, որը կարող է ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում:

Ստեփանակերտ. երեխաները դժվարությամբ են շեղվում պատերազմից

narine.jpg

Նարինե Վարդանյանը Ստեփանակերտից պատմում է, որ սեպտեմբերի 27-ին կրակոցների ձայներից է արթնացել. «Արթնացա 7:20: Հինգ, վեց, յոթ... գուցե ավելի շատ «գըմփոցներից»: Նախորդ օրը քաղաքի տոնն էր եղել, հրավառության ձայներին էին նման: Բայց ես, երևի, պատերազմի մեջ շատ եմ ապրել, միանգամից հասկացա: Հետո հարևաններն ասացին՝ լայնամասշտաբ պատերազմ է, հետո արդեն պատուհանիցս տեսա, թե ինչպես են 10-15 երեխա վազում դեպի ապաստարան: Հետևեցի նրանց: Պատերազմը տեղափոխեցինք նկուղային հարկեր: Դպրոցը մնաց վերևում, մնաց թիրախի մեջ: Հետո ապաստարաններում եղան երեխաներ, ում հետ փորձեցի խոսել, խաղալ, դասերը... Ասում էին՝ իմ ուշք ու միտքը պապաս ա: Ու դժվար էր համոզել, որ սովորեն»: Նարինեն ասում է, որ երեխաներին անվտանգ վայրեր տեղափոխելուց հետո նրանց մի մասը սկսեց հաճախել դպրոցներ, մի մասն այդպես էլ չի ուզում կամ չի կարողանում: Շատերն ուղղակի հույս ունեն, որ պատերազմը շուտ կավարտվի, ու իրենք հետ կգնան իրենց համայնքներ:



Photo from HRO of the RA

Photo from HRO of the RA


HetqEng.png
 

by Armine Hovhannisyan

5:18 PM, 21 Oct 2020


For the past few days, a young boy has been walking in a yard in a Yerevan neighborhood. A dog is always by his side.

It’s hard to strike up a conversation. The boy’s relatively tight-lipped for his age. He answers questions briefly and quickly. It’s only when he plays with the dog that a smile appears on his face, revealing the mischievous boy underneath.

Nine-year-old Karen and his family moved to Yerevan soon after the Azerbaijani military started shelling Stepanakert. They quickly packed the essentials: documents, clothes.  

Karen isn’t going to school in Yerevan. The boy has become withdrawn, and it’s unclear when his interrupted education will resume. The family won’t stay in Yerevan for long. Their next port of call has been decided. "I wish we could go home," says Karine's mother, holding back her tears.

According to Artsakh Human Rights Defender Artak Beglaryan, some 90,000 residents of the Artsakh Republic have been forced to leave their homes and move to other settlements in Artsakh or Armenia since September 27.

According to the interim report his office published on Azerbaijani crimes against the population of Artsakh, Azerbaijani armed forces targeted more than 130 civilian settlements, and according to preliminary data, more than a thousand infrastructure, public and industrial facilities were seriously damaged, including several dozen educational institutions. Beglaryan’s office reports that 217 schools and 60 kindergartens have been closed due to Azerbaijani aggression, and more than 24,000 students do not attend school.

 While there are other, more vital priorities during the war, we must not forget that access to education is one of the most important rights of children, enshrined in the UN Convention on the Rights of the Child and its local constitutions, and its omission can have a devastating effect on children's future. UNICEF says that if children are left without school, they are at risk of poverty, which can last a lifetime.

Stepanakert: It is difficult for children to avoid the war

narine.jpg

Narineh Vardanyan, from Stepanakert, says that on September 27 she woke up to the sound of firing.

"I woke up at 7:20. Five, six, seven ... maybe more thuds. The day before was a city holiday. It sounded like fireworks. But I lived in a war for a long time, I understood immediately. Neighbors then said large-scale fighting had broken out. I saw10-15 children running to a shelter. I followed them. We moved the war to the basement. The school stayed above, in the target zone. There were children in the shelters with whom I tried to talk, play, give lessons ... They said they were thinking about their fathers. It was hard to persuade them to learn,” says Vardanyan.

She says some of the children taken away from the war zone started going to school in their new locales.  Others either didn’t want to study or they couldn’t.

 
Mik Kubelyan1
OUR BREAKTHROUGH : TEACH FOR ALL GLOBAL CONFERENCE 2020
 
btt1.jpg


MANE (STUDENT)

When we were first told that we would be participating in Teach For Armenia’s Virtual Student Leadership Camp, I was counting the hours to start. I could not wait for it to come, but the first day was accompanied by shootings that occurred only a few  kilometers away from my home. Of course the explosions were loud, but our dreams were even louder. 

We decided to log-in for the first lesson from the safety of the school’s underground shelter. And we did it!

Before the camp, I always thought that the biggest problem in my village was its distance to Yerevan. The camp solved this problem. We were able to connect with students, teachers, TFA staff, and wonderful guest speakers from all parts of Armenia. We even got the chance to speak with the CEO of one of Armenia’s largest companies. 

The camp broke the stereotype that there are limited opportunities at the border. Instead, we were taught to imagine the infinite possibilities around us. My friends and I were so inspired that we started thinking about projects that we could lead in our community. This is how our blog was born. We called it: “Without Borders.” We wanted to make our voices heard and break the negative stereotypes about our community. 

Even from the safety of a bomb shelter, the camp created an opportunity for me and my friends to love, dream, create, inspire, and hope without borders.

NARA (MANAGING DIRECTOR, PROGRAM)

“Without Borders” was one of the many projects created by students just like Mane through Teach For Armenia’s Virtual Student Leadership Camp. The camp was the culmination of concepts pulled from our Kochari, Change-Based Learning, and a campaign to end the digital divide.

Back in February, before COVID-19, Teach For Armenia worked with 285 individuals to co-create the organization’s Kochari. The kochari is a traditional Armenian dance. Teach For Armenia’s Kochari is a collection of unifying beliefs that helps to guide our collective movement. A movement that circles around student leadership.

When COVID-19 hit, we saw it as an opportunity to completely overhaul our program using our Kochari. Within the span of 6 weeks, we redesigned Institute around a Virtual Student Leadership Camp. In total, we created 33 video modules that trained our teachers how to implement Change-Based Learning. 

Change-Based Learning is a community-focused approach to inquiry-based learning that leverages the national syllabus to promote student leadership. This model positions our students as “mini-CEOs” of their own social impact ventures. 

By the end of the camp, we received inspiring video pitches from 50 student groups, and we were able to award 24 microgrants to each of the participating schools. 

Through the camp, we saw significant growth, as measured through content mastery, our Student Voice Rubric, and a Student Leadership Self-Inventory. 

More importantly, we crystalized the idea that our communities are full of infinite possibilities, and our students have the power to unlock that potential.

RUIZ (INTERIM CEO)

Crisis can be a force for innovation. That is exactly what happened at Teach For Armenia. 

For context, Teach For Armenia only places in rural communities where access to technology is limited. While teachers continued to reach students in remote locations through paper packets, WhatsApp, and broadcasted lessons, we decided that we needed to do more. 

We concluded that the digital divide is part of the inequity that we aim to solve. Thus far, we have been able to secure more than 1,400 devices. Without these devices, we would not have been able to conduct the camp. And now, these devices are more important than ever. Schools were shuttered once again due to the conflict that broke out in September, and students were forced to take refuge in underground shelters once again. Students just like Mane, who just spoke moments ago.

However, it is important to emphasize that putting devices in the hands of students is not enough. We must build an ecosystem of leadership that will enable our students to use technology in order to solve increasingly complex problems. That is why Change-Based Learning is central to our approach. 

2020 has been a difficult year for all of us. For our students in Armenia, the recent conflict has only made things worse. Thousands of students are internally displaced and out of school. However, we have hope. 

As an emergency response, we aim to leverage technology and Change-Based Learning in order to foster healing for students who have been affected by the conflict. We believe in the transformative power of education, and that providing students with agency can lead to real peace.

Whether you decide to take a high-tech or no-tech approach to education, I would like to leave you with key questions that continue to guide Teach For Armenia’s work. In a world full of uncertainty, how are we positioning our students to lead the way? In a world full of so much animosity, how can we Teach For Peace? In a world with so much chaos, how can we Teach For Hope?


ՄԱՆԵ (ԱՇԱԿԵՐՏ) 

Երբ իմացանք, որ մասնակցելու ենք «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ամառային առցանց ճամբարին, ոգևորությամբ հաշվում էինք օրերը։ Անհամբեր սպասում էինք ճամբարի մեկնարկին, բայց մեր մտքով անգամ չէր անցնում, որ ճամբարի առաջին օրը կսկսվի կրակոցներով, որոնք ընդամենը մի քանի կիլոմետր էին հեռու; Իհարկե, պայթյուններն ուժգին էին, սակայն մեր երազանքներն էլ ավելի ամուր էին։

Ոմանք անգամ դասերին միացել էին ապաստարաններից։ Մինչև ճամբարը մեզ թվում էր, թե Երևանից հեռու գտնվելն է մեր ամենամեծ խնդիրը, և ճամբարը լուծեց սա։ Մենք կարողացանք կապ հաստատել Հայաստանի ամենատարբեր վայրերից երեխաների, «Դասավանդի’ր, Հայաստան»-ի անձնակազմի եւ այլ հիանալի հյուրերի հետ։ Մեզ համար նույնիսկ հնարավորություն ստեղծվեց խոսել Հայաստանի ամենախոշոր կազմակերպություններից մեկի գործադիր տնօրենի հետ։

Ճամբարը կոտրեց այն կարծրատիպը, թե իբր սահմանին հնարավորությունները սահմանափակ են։ Փոխարենը մենք սովորեցինք տեսնել մեզ շրջապատող անսահման հնարավորություննները։ Ընկերներս ևս այնքան ոգեշնչված էին, որ մտածում էինք մեր համայնքի մասին ամենատարբեր ծրագրեր սկսելու մասին։ Ահա թե ինչպես ծնվեց մեր բլոգը։ Մենք այն կոչեցինք «Անսահման»։ Մենք ցանկանում էինք մեր ձայնը դարձնել լսելի և կոտրել մի շարք կարծրատիպեր մեր համայնքի վերաբերյալ։

Անգամ ապաստարաններում  ճամբարը հաջողեց ստեղծել հնարավորություն իմ և ընկերներիս համար սիրելու, երազելու, ստեղծելու և ոգեշնչելու՝ առանց սահմանների։

 

ՆԱՌԱ (ԾՐԱԳՐԵՐԻ ՏՆՕՐԵՆ)

«Առանց Սահմանների» ծրագիրը այն բազում ծրագրերից մեկն էր, որ մշակել են Մանեի պես աշակերտները՝ մասնակցելով «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Աշակերտական առաջնորդության վիրտուալ ճամբարին: Ճամբարի իրականացումը մեր Քոչարիի, Փոփոխության հենքով ուսումնառության և թվային մեկուսացման վերացմանն ուղղված արշավի արդյունքում հղացած գաղափարների ամբողջությունն է: 

Դեռևս փետրվար ամսին, նախքան թագավարակի բռնկումը, «Դասավանդի’ր, Հայաստան»-ը համագործակցեց 285 անհատների հետ, որպեսզի ստեղծի կազմակերպության Քոչարին: Քոչարին հայկական ավանդական պար է: «Դասավանդի’ր Հայաստան»-ի Քոչարին միավորող համոզմունքների ամբողջություն է, որը մեր հավաքական շարժման ուղենիշն է: Այդ շարժման համար կենտրոնական նշանակություն ունի աշակերտների առաջնորդությունը:

Թագավարակի բռնկումը մեզ համար դարձավ մեր ծրագրերը մանրազնին վերանայելու հնարավորություն՝ օգտագործելով մեր Քոչարին: Մենք վերափոխեցինք Հաստատությունը Աշակերտական առաջնորդության վիրտուալ ճամբարի ուղղությամբ վեց շաբաթվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, մենք պատրաստեցինք 33 տեսամոդուլներ, որոնք օգնում են վերապատրաստել մեր ուսուցիչներին Փոփոխության Հենքով Ուսումնառության թեմայով:

Փոփոխության հենքով ուսումնառության գաղափարը հիմնվում է հարցադրման ու քննական հենքով ուսումնառության վրա, որը ինքնին համայնքակենտրոն մոտեցում է: Վերջիններս օգտվում են պետական կրթական ծրագրի հիմնադրույթներից և միաժամանակ խթանում աշակերտների առաջնորդությունը:

Ճամբարի ավարտին մենք 50 աշակերտական խմբերից ոգեշնչող տեսանյութեր ստացանք, իսկ 24 մասնակից դպրոցների տրամադրեցին փոքր դրամաշնորհներ:

Ողջ ճամբարի ընթացքում մենք նշանակալից մանագիտական աճ գրանցեցինք. այն չափվեց բովանդակային գիտելիքով, մեր «Ուսանողական Ձայն» խորագրի արդյունքներով և Աշակերտական առաջնորդության ինքնագնահատման արդյունքներով:

Հատկանշական է, որ հստակեցրել ենք այն գաղափարը, որը մեր համայնքները լի են անսահման հնարավորություններով, իսկ մեր աշակերտները ի զորու են բացահայտել այդ ներուժը: 

 

ՌՈՒԻԶ (Գլխավոր Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար)

Ճգնաժամը կարող է հանգեցնել նորարարության: Հենց դա էլ «Դասավանդի’ր Հայաստան»-ում տեղի ունեցավ:  

Ելնելով համատեսքտից՝ «Դասավանդի’ր Հայաստան»-ը իր ծրագրերն իրականացնում է այն գյուղական համայնքներում, որտեղ թվային տեխնոլոգիաները գրեթե հասանելի չեն: Չնայած նրան, որ ուսուցիչները շարունակում էին հեռավոր վայրերում գտնվող աշակերտների հետ կապը պահել թղթային նյութերի, WhatsApp հեռախոսային հավելվածի ու տեսադասերի միջոցով, մենք որոշեցինք, որ ավելին անելու կարիք կա:

Մենք հասկացանք, որ թվային մեկուսացումը այն անհավասար պայմաններով իրավիճակի մաս է, որն ուզում ենք շտկել։ Մինչ այսօր, մենք կարողացել ենք ավելի քան 1400 սարք ձեռք բերել։ Առանց այդ սարքերի, մենք չէինք կարողանա ճամբարը կազմակերպել։ Իսկ հիմա դրանք առավել կարևորվել են։ Դպրոցների անդորրը ևս մեկ անգամ խաթարվեց սեպտեմբերին սրված հակամարտության հետևանքով, և աշակերտները ստիպված էին կրկին թաքնվել ստորգետնյա ապաստարաններում․ քիչ առաջ խոսող Մանեի պես աշակերտները։

Այդուհանդերձ, կարևոր է նաև ընդգծել, որ աշակետներին պլանշետները տալը բավարար չէ։ Մենք պետք է առաջնորդության համար բարենպաստ միջավայր ստեղծենք, որի առկայության դեպքում աշակերտները ունակ կլինեն կիրառել տեխնոլոգիան ավելի ու ավելի բարդացող խնդիրների լուծման գործում։ Ահա թե ինչու է մեր մոտեցման մեջ առանցքային դերը տրված Փոփոխությունների հենքով ուսումնառությանը։

 
Mik Kubelyan1
WHY WE MUST TEACH FOR PEACE | ԻՆՉՈՒ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
 
222.jpg

A child does not choose where she is born. She does not choose to be born into poverty. She does not choose to be born in a disputed territory. Seldom do children get to choose where they live. Regardless, that child deserves access to an excellent education. For it is through an education that she can choose peace over hate.

Education is a human right, even amid conflict. Especially in times of crisis, education can promote psychological safety, help to build resilience, and provide a sense of normalcy in otherwise challenging situations. Over the past half century, a tremendous amount of research has been done around childhood psychology and brain development. Studies have shown that high levels of stress during these formative years can literally rewire a child’s brain, making it harder for them to cope and excel later in life. As such, experts urge that keeping students engaged in learning must be a part of a comprehensive humanitarian response, a policy that is promoted by the European Union

Food, shelter, and medication are absolutely necessary – as is learning. The two sides of the spectrum are not mutually exclusive. It is not a zero-sum game. As a global village, we can simultaneously fill the mouths of our students, while feeding their hearts and brains as well. That is why Teach For Armenia is committed to providing access to education for our students who are affected by the ongoing conflict.  

During this past summer, Teach For Armenia hosted a Virtual Student Leadership Camp. In response to COVID-19, the organization launched a capital campaign, through which we were able to equip 300 students with tablets. The day before the camp began, three of our participating border communities in Tavush came under fire, and our students took refuge in underground shelters. Our hearts broke as students used the donated devices to show us the damage caused to their homes. After a relative calm, the fighting has now escalated. Tens of thousands of students from the affected area are now out of school.

Since September 27th, Azerbaijan has attacked multiple civilian targets in Nagorno-Karabakh, as well as communities within Armenia’s internationally recognized borders. There are reports that the autocratic regime of Azerbaijan is using its own citizens as human shields, making it difficult to respond. In an apparent attempt to curb the flow of information, Azerbaijan’s own government restricted internet access within its own borders. Just last night, an Azerbaijani drone was shot down in a town less than 10 miles away from Yerevan, Armenia’s capital city. 

Meanwhile, the Guardian reports that Turkey is actively hiring Syrian mercenaries to support Azerbaijan, recruiting rebel militants from Idlib province, a region controlled by jihadists. This is particularly concerning, given President Recep Erdogan’s frequent evocation of the Ottoman Empire. Given the tragic history of the Armenian Genocide, this should cause us great alarm. Without restraint, the current conflict could result in a full-scale regional war, putting Armenia at the very center.

It is important for me to underscore that I am not from Armenia, nor did I have any prior connections to the country before moving here a year ago. My mother moved to California from Mexico at the age of 16 as a farmworker with a limited education—it is because of her story that I decided to become an educator. Over the course of my career, I have spent nearly a decade working in different corners of Asia and Polynesia. It has been a distinct honor to work alongside predominantly Hindu, Muslim, and Christian communities in countries such as India, Malaysia, and now Armenia. 

I do this work because I believe in the transformative power of education. As Mahatma Gandhi once taught, “If we are to reach real peace in the world, we shall have to begin with the children.” To put it simply, we must teach for peace.

Teach For Armenia is currently organizing an emergency response. Our first priority is to provide all of our Teacher-Leaders with training regarding socio-emotional learning and trauma-informed teaching practices. Next, we aim to create care packages for students who have been directly affected by the conflict. Lastly, we will work with the Ministry of Education, Science, Culture and Sports to distribute more than 1,100 devices to students affected by the conflict as well as students who are learning remotely due to COVID-19 and a war. Fortunately, the shipment of devices arrived this week, and are ready to be pre-loaded with learning material that can be used offline from the safety of underground shelters. 

We are grateful to everyone who donated to the campaign to end the digital divide. It is because of your support that we can now reach students who have been shut out of learning due to COVID-19 and now the war. If you would like to join our efforts to create care packages for affected students, please email katrina@teachforarmenia.org. To support our children by donating, click here.

 

 
Ruiz_Profile.png
 


RUIZ CLARK •
Interim CEO at Teach For Armenia

ՌՈՒԻԶ ԿԼԱՐԿ • «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Գործադիր Տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար


 

Երեխան չի ընտրում իր ծննդավայրը։ Նա չի ընտրում աղքատ տանը ծնվելը։ Նա չի ընտրում վիճարկվող տարածքում ծնվելը։ Հազվադեպ է պատահում, որ երեխաներն ընտրեն իրենց ծննդավայրը։ Եվ անկախ ամեն ինչից, այդ երեխան արժանի է ստանալ գերազանց կրթություն, քանզի միայն կրթության օգնությամբ է, որ նա կընտրի խաղաղությունը և ոչ թե ատելությունը։

Կրթությունը մարդու իրավունքն է, և կիրառելի՝ նույնիսկ հակամարտության ժամանակ։ Հենց ճգնաժամում է, որ կրթությունը կարող է նպաստել հոգեբանական անվտանգությանը, օգնել դիմակայունության ամրապնդմանը և ստեղծել առօրեականության միջավայր դժվարին իրավիճակներում։ Վերջին կես դարվա ընթացքում մանկական հոգեբանության և ուղեղի զարգացման վերաբերյալ ահռելի ծավալով հետազոտություններ են արվել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի աճման տարիներին մեծ քանակությամբ սթրեսը կարող է բառացիորեն կրկնակի լարել երեխայի ուղեղը՝ այդպիսով նրա համար ավելի ու ավելի դժվարացնելով դրան դիմանալը և հետագա զարգացմանը։ Ուստի, փորձագետները հորդորում են աշակերտներին անդադար ներգրավել ուսումնառության գործընթացում՝ որպես պարտադիր համապարփակ մարդասիրական աջակցության մաս։ Վերջինս Եվրոպական Միության քաղաքականության բաղադրիչներից է։

Սնունդը, ապաստարանը և դեղորայքը խիստ անհրաժեշտ են, այնպես, ինչպես կրթությունը։ Այս ծիրի երկու ծայրերը փոխբացառող չեն։ Սա զրոյական արդյունքով խաղ չէ։ Որպես գլոբալ հանրույթ՝ մենք կարող ենք միաժամանակ թե կերակրել մեր աշակերտներին, և թե լցնել նրանց սրտերն ու ուղեղները։ Ահա թե ինչու է «Դասավանդի’ր, Հայաստան»-ը հանձնառել ստեղծելու կրթական հնարավորություններ ներկա հակամարտությունից տուժած մեր աշակերտների համար։ 

Անցած ամառվա ընթացքում «Դասավանդի’ր, Հայաստան»-ը Աշակերտական առաջնորդության առցանց ճամբար նախաձեռնեց։ Կազմակերպությունը, արձագանքելով Թագավարակի համավարակին, մեկնարկեց մի համընդհանուր արշավ, որի արդյունքում 300 աշակերտ համակարգչային պլանշետներ ստացան։ Ճամբարից մեկ օր առաջ ճամբարին մասնակցող Տավուշի երեք սահմանամերձ գյուղ ռմբակոծվեցին, և մեր աշակերտները պատսպարվեցին ստորգետնյա թաքստոցներում։ Մեր սրտերը կտոր-կտոր եղան այն փաստից, որ նրանք օգտագործեցին ստացված պլանշետները՝ մեզ ցույց տալու իրենց գնդակոծված  տները։

Հարաբերական անդորրից հետո հակամարտությունն այժմ սրվել է։

Սեպտեմբերի 27-ից ի վեր՝ Ադրբեջան հարձակվել է Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիական բնակավայրերի, ինչպես նաև Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում համայնքների վրա։ Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանի ավտորիտար կառավարությունը սեփական քաղաքացիներին օգտագործում է որպես մարդկային վահան՝ դժվարեցնելով հայկական կողմի համարժեք պատասխանը։  Ադրբեջանի կառավարությունը պակել է համացանցի հասանելիությունը իր իսկ երկրում՝ փորձելով սահմանափակել ինֆորմացիոն հոսքերը։ Հենց անցած գիշեր ադրբեջանական ԱԹՍ է խոցվել Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 10 կմ հեռու գտնվող մի քաղաքի մոտ։  

Միևնույն ժամանակ, Guardian պարբերականը հայտնում է, որ Թուրքիան ակտիվորեն վարձում է Սիրիացի գրոհայիններին Ադրբեջանին աջակցելու նպատակով։ Ապստամբ զինյալներին վարձում են Իդլիբի շրջանից, որը վերահսկվում է ջիհադիստների կողմից։ Այս փաստը առանձնակի մտահոգիչ է՝ հաշվի առնելով Ռեջեպ էրդողանի հաճախակի դարձած ելույթները Օսմանյան կայսրության վերաբերյալ։ Հիշելով Հայոց Ցեղասպանության ողբերգական էջը՝ այս փաստերը պետք է լուրջ անհանգստության առիթ լինեն։ Առանց չափազանցության, ներկա հակամարտությունը կարող է վերածվել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի, որի կիզակետում Հայաստանն է։

ԻՆձ համար կարևոր է ընդգծել, որ ես ոչ Հայաստանից եմ, ոչ էլ նախքան մեկ տարի առաջ Հայաստան տեղափոխվելը՝  երբևէ կապ եմ ունեցել այս երկրի հետ։ Մայրս 16 տարեկանում Մեքսիկայից տեղափոխվել է Կալիֆորնիա՝ որպես ֆերմայի աշխատող, չունենալով որևէ բարձրագույն կրթություն։ Նրա կյանքի պատմությունն է ոգեշնչել ինձ՝ դառնալ ուսուցիչ։ Իմ կարիերայի ընթացքում ես գրեթե տասը տարի աշխատել եմ Ասիայի և Պոլինեզիայի տարբեր անկյուններում։ ԻՆձ համար մեծ պատիվ է եղել հնդիկ, մուսուլման և քրիստոնյա համայնքների հետ աշխատելը Հնդկաստանում, Մալազիայում և այժմ՝ Հայաստանում։

Ես կատարում եմ այս աշխատանքը, քանզի հավատում եմ կրթության փոխակերպիչ ուժին։ ԻՆչպես մի անգամ ասել է Մահաթմա Գանդին․ «Եթե մենք աշխարհում պետք է հաստատենք իսկական խաղաղություն, ապա մենք պետք է սկսենք երեխաներից»։  

«Դասավանդի’ր, Հայաստան»-ը հիմա կազմակերպում է հումանիտար օգնություն։ Մեր առաջին նախապատվությունն է մեր բոլոր Ուսուցիչ-առաջնորդներին վերապատրաստել սոցիալ-էմոցիոնալ ուսումնառության և տրավմայի կանխարգելում ներառող ուսուցման մեթոդների ուղղությամբ։ Այնուհետև, մենք նպատակ ունենք մշակել հոգատարության փաթեթներ տեղահանված աշակերտների համար։ Եվ ի վերջո, մենք կհամագործակցենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ցուցակագրելու այն սահմանամերձ դպրոցները, որոնց կարելի է բաշխել արշավի արդյունքում ձեռք բերված սարքավորումները։ Բարեբախտաբար, դրանք այս շաբաթ առաքվել են ու շուտով կհամալրվեն ուսումնական նյութերով, որոնք կարելի է օգտագործել ապաստարաններում, համացանցի բացակայության պայմաններում։

Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն են կատարել թվային մեկուսացումը վերացնելու նպատակ ունեցող մեր արշավին։ Հենց ձեր աջակցության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք օգնել հակամարտությունից ամենաշատը տուժած աշակերտներին։ Եթե կցանկանաք միանալ մեզ կամ տեղահանված աշակերտների համար պատրաստել հոգատարության փաթեթներ, ապա գրեք հետևյալ էլեկտրոնային հասցեին․ katrina@teachforarmenia.org։ Երեխաներին աջակցելու համար սեղմեք այստեղ։

 
Mik Kubelyan1
ՀԱՎԱՔԱԿԱՆՈՐԵՆ ՄՇԱԿՎԱԾ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ | COMMUNITY CO-CREATED SYSTEM-CHANGE RECOMMENDATIONS
 
banner.jpg

Covid-19 համավարակին ի արձագանք՝ Հայաստանի կրթական հաստատությունները՝ փակվելով, ամբողջովին անցան հեռավար ուսուցման։ Այս նոր կրթական պարադիգման հստակ կերպով ցույց տվեց, թե որքան թույլ և փխրուն կարող են լինել դպրոցական ուսուցման ավանդական ձևերը, երբ խոսքը գնում է որակյալ կրթության համընդհանուր հասանելիության մասին։ Այս փոփոխությունը նշանակալից ազդեցություն ունեցավ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի գյուղական համայնքներում գտնվող գործընկեր դպրոցների ավելի քան 14,000 աշակերտների վրա։ Այս անորոշ ժամանակներում կրթական հաստատությունները, կազմակերպությունները և ուսուցիչները, այդ թվում «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդները օրնիբուն աշխատում էին, քանի որ միաժամանակ թե ջանում էին հասնել ուսումնառության ակնկալվող արդյունքներին, թե ադապտացնում էին ուսումնառության նոր գործիքներ։ 

Հայաստանի քաղաքային կենտրոնների և համարժեք ենթակառուցվածքներ չունեցող գյուղական համայնքների միջև առկա է կրթական հնարավորությունների հասանելիության խորը անհավասարություն, որն էլ առավել սրվեց վերջին գլոբալ մեկուսացման արդյունքում։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ում մենք համոզված ենք, որ լիարժեք փոփոխությունը հնարավոր է ու խիստ անհրաժեշտ՝ առկա խնդիրների գնահատման ու կրթական ողջ էկոհամակարգում համատեղ բարեփոխումների մշակման ճանապարհով։    

Ահա հենց այս գաղափարով ոգեշնչված ու ուղղորդվելով կրթական համակարգի վրա COVID-19-ի ազդեցությամբ՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը մեկնարկեց համատեղ ստեղծարար գործընթաց՝ վերհանելու կրթության ոլորտի՝ համակարգային փոփոխության տանող առաջնահերթությունները։ Դեռևս նախքան համընդհանուր մեկուսացումը՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կրթության քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ սեփական հետազոտությունն անցկացրեց՝ դրանում ներգրավելով 190 բազմաոլորտ դերակատարների։ Այս ողջ գործընթացում մասնակիցներին խնդրեցինք առաջադրել Հայաստանում կրթական անհավասարությունը կրճատող երկարաժամկետ լուծումներ։ Այս գործընթացում ընդգրկվածների մեկ երրորդը «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հետ անմիջական առնչություն չունեցող անհատներ են․ նրանց շարքում են 20 աշակերտ, հանրակրթական դպրոցների 18 ուսուցիչ, 11 դպրոցի տնօրեն և տաբեր պետական ու մասնավոր հաստատություններ ներկայացնող 13 գործընկեր։ Մնացած մասնակիցները մեր ծրագրի մասնակիցներն էին, կազմակերպության աշխատակիցները՝ ընդհանուր առմամբ՝ 52 Ուսուցիչ-առաջնորդ, 42 Շրջանավարտ-դեսպան և 34 աշխատակից։ 

Հարցումների և ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում մասնակիցները առանձնացրել են հետեւյալ 10 հիմնական կարևորության ոլորտները․

  1. Բոլոր ուսուցիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում։

  2. Կրթության ոլորտում գործող բոլոր դերակատարների միջև երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ստեղծում։

  3. Հեռավար ուսուցման, ծրագրային հենքով ուսուցման և ինքնակրթության սկզբունքների վրա հիմնվելով՝ նորարար լուծումների և նոր ուսումնառության մոդելների մշակում, ինչպես նաև «էլեկտրոնային դպրոց» մոդելի ստեղծում։

  4. Դպրոցի շենքը որպես բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի դիտարկում՝ միաժամանակ բարելավելով դպրոցի ենթակառուցվածքային ու տեխնիկական պայմանները։

  5. Կրթության երկարաժամկետ ռազմավարության մասնակցային մշակում, որն էլ տեղի ու միջազգային լավագույն փորձի հիման վրա կխթանի նորարարությունը, ինչպես նաև համընդհանուր կրթական արդյունքներին կլինի համահունչ։ 

  6. Փոփոխվող աշխարհի առաջնահերթություններին և զարգացման միտումներին համահունչ կրթության բովանդակության արդիականացում։

  7. Դպրոցների վարչական աշխատակազմի շրջանում առաջնորդային որակների և կրթության կառավարման հմտությունների ամրապնդում։

  8. Դպրոցների աշխատակազմի վարձատրության մեծացում և ուսուցիչների համար կայուն մոտիվացիոն մեխանիզմների ներդնում։

  9. Սոցիալ-հոգեբանական աջակցության, սոցիալ-էմոցիոնալ ուսուցման առաջմղում և կյանքի հմտությունների զարգացում ազգային կրթական ծրագրով նախատեսված ակադեմիական ուսումնառության հետ համատեղ։ 

  10. Ուսուցիչների վերապատրաստմանն ու մանկավարժական կրթությանը այլընտրանք հանդիսացող մոտեցումների մշակում։ 

Հարցումներն ու ֆոկուս խմբային քննարկումները, իրականում ցույց տվեցին, որ ուսուցիչների կարողությունների զարգացումը և դպրոցների արդյունավետ կառավարումը համարվել էին խիստ կարևոր, քանզի բոլոր 190 դերակատարներն էլ միաձայն նշել էին այս երկու ուղղությունների զարգացման առաջնահերթությունը։ Նախքան COVID-19-ի տարածումը՝ մի քանի խմբեր վերհանել էին ուսուցչական աշխատանքի նորարար մոտեցումների անհրաժեշտությունը, այդ թվում հեռավար ուսուցումն ու ծրագրային հենքով ուսուցումը։ Ներկա իրավիճակն առավել ամրապնդեց դերակատարների կողմից հնչեցված այդ կարիքի հասցեագրման անհրաժեշտությունը։ Հետաքրքիր է, որ մեր հետազոտության արդյունքներն ընդհանուր առմամբ համահունչ են 2030թ․ Ազգային Կրթության Զարգացման Ծրագրի միջոցառումներին, որոնք ընդգծում էին ուսուցիչների կարողությունների զարգացման և արդյունավետ ուսումնառության ծրագրերի մշակման կարևորությունը։ 

Հաշվի առնելով այս գործընթացի մասնակից տարբեր դերակատարների առաջադրած կարծիքներն ու առաջարկները՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ն առաջարկում է սինխրոնիզացնել կրթության համակարգում գործադրվող բոլոր ջանքերը հանուն 21-րդ դարի կրթության կարևորման։ Տարբեր դերակատարներ հստակ ու միահամուռ փոխհամաձայնության են եկել, որ պետք է լինել նորարար։ Հաղթահարելով այս դժվարին ժամանակներն ու ապահովելով յուրաքանչյուր աշակերտի համար հասանելի կրթական հնարավորություններ՝ մենք վստահ ենք, որ հավաքական առաջնորդության և միասնական ջանքերով կրթության ոլորտում հնարավոր է հասնել բեկուն փոփոխությունների։



banner.jpg

In response to the COVID-19 pandemic, educational institutions in Armenia completely switched to distance learning platforms during school closures. This new educational paradigm showcased how fragile our traditional modes of schooling can be in delivering equal access to a quality education. More than 14,000 students at Teach For Armenia’s partner schools  in rural communities were rigidly impacted by this shift. During these troubled times, educational institutions, organizations, and teachers, including Teach For Armenia’s Teacher-Leaders, were stretched as they attempted to meet the expected learning outcomes while frantically adapting to new tools. The inequity of educational opportunities that exists between Armenia's developed urban centers versus rural communities that lack infrastructure were exacerbated by the recent global shutdown. At Teach For Armenia, we believe that by assessing existing problems and designing joint reforms across the education ecosystem, transformation is possible and urgently needed.

Empowered by this idea and triggered by COVID-19’s impact on the system, Teach For Armenia  launched a co-creative process to identify system-change priorities in the field of education. Before the global shutdown, Teach For Armenia conducted its own research on policy issues in education by engaging 190 diverse stakeholders. Through the process, we asked participants to name long-term solutions to issues that confront educational equity in Armenia. A third of those included in the process represent individuals who are not directly affiliated with Teach For Armenia, including 20 students, 18 traditional public school teachers, 11 school principals, and 13 partners from different public and private institutions. The remaining participants included our program participants as well as employees of the organization, totaling 52 Teacher-Leaders, 42 Alumni-Ambassadors, and 34 staff members. 

Through surveys and focus groups, the stakeholders named the following 10 primary focus areas:

  1. Continuous development of all teachers’ professional competencies; 

  2. Establishment of long-term strategic collaboration between all stakeholders in the field of education;

  3. Development of innovative solutions, new learning models based on distance learning, project-based learning, and self-learning principles, as well as the establishment of an “e-school” model; 

  4. Reimagining the school building as a multi-purpose community center, improving schools’ physical  conditions;

  5. Participatory development of a long-term education strategy that will promote innovation based on local and international best practices and aligned with global educational outcomes; 

  6. Modernization of educational content in line with development tendencies and priorities of the changing world;

  7. Reinforcement of leadership qualities and education management skills among school administrators; 

  8. Increased salary of school staff and establishment of strong motivation mechanisms for teachers; 

  9. Promotion of socio-psychological support, socioemotional learning, and the development of life skills in conjunction with academic learning linked to the national curricula; 

  10. Develop alternative approaches to teacher training and pedagogical education.

As a matter of fact, the surveys and focus group sessions underscored the importance of teacher’s capacity development as well as effective school leadership, with all 190 stakeholders unanimously pointing to these two topics as priorities. Prior to the outbreak of COVID-19, multiple groups identified the need for innovative teaching practices, including distance learning and project-based learning. The current situation further emboldened these opinions and suggestions mentioned by the stakeholders. Interestingly, it should be noted that our findings on the whole were closely aligned to the actions outlined in the National Education Development Program 2030, which emphasize the importance of teachers’ capacity building and designing efficient study programs. 

Considering all intents and proposals suggested by the various stakeholders engaged in this process, Teach For Armenia recommends synchronizing efforts across the system in order to prioritize 21st century learning. There is clear and broad consensus across diverse stakeholders that we must innovate. To overcome these challenging times and ensure educational equity for every student, we are convinced that through collective leadership and joint efforts we can achieve breakthroughs in education.

 
Mik Kubelyan1
STEP TOWARDS HOME 2020 | ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ 2020
 
kail depi tun BLOG post copy.jpg

This year, the “Step Towards Home” educational program was held online for the first time in its history. Over 250 young people participated from 30 countries in the Armenian diaspora. The program included Armenian language and history courses, various guest speakers, educational games, projects, and activities such as carpet weaving, doll making, ceramics, cork recycling, and cooking.

Teach For Armenia Alumni-Ambassadors invested a great deal of effort into designing and implementing the program, which was coordinated by Alumni-Ambassador Armine Gevorgyan. The program was developed by both Armine and Astghik Mnatsakanyan, the Armenian language course was organized by Alberta Piroyeva, and the Armenian history course was designed by Narek Hakobyan. The organizing team also included Sose Ghazaryan and the following 17 Teacher-Leaders, representing the first four cohorts of Teach For Armenia’s two-year Leadership Development Program:

  • Armenian language – Alberta Piroyeva, Ani Sahakyan, Mariam Aghababyan, Ani Gyadukyan, Anushik Meliksetyan.

  • Armenian history – Narek Hakobyan, Garik Tsatryan, Gor Msrikyan, Mane Ghevondyan, Melik Mkrtchyan, Ani Mkrtchyan.

  • Educational games – Elya Sahakyan, Arman Minasyan, Melik Mkrtchyan, Artashes Aristakesyan, Anushik Melkonyan.

  • Projects – Ani Sahakyan, Tigran Arushanyan, Anushik Melkonyan, Arman Minasyan, Astghik Mnatsakanyan.

  • Debate club – Gor Msrikyan, Hovhannes Harutyunyan.

Here are some highlights of reflections from our Alumni-Ambassadors:

“We all know that the Step Towards Home program enjoys wide popularity in the Armenian diaspora, its greatest draw being the opportunity to visit Armenia. But due to the pandemic, it seemed impossible to carry out the program this year. The idea that the program could be implemented in an entirely different format was greeted with skepticism at first. Today, I am happy to confirm that by virtue of our team’s hard work, the program exceeded everyone’s expectations. This year’s project has a special place in our hearts because the excitement and enthusiasm of the participants and their parents was tangible, even virtually. We developed a  detailed program with a special approach to each and every participant.” 

-Armine Gevorgyan


“It was a pleasure to be a part of this project and interact with Armenians from the diaspora. It was even more gratifying to coordinate the four projects implemented with  Armenia-based students. I was often amazed by the students and their body of knowledge. I would like to emphasize the meaningful and unique role that this program has played in  bridging the divide between Armenians in the diaspora and homeland.”

                                                                                                     -Arman Minasyan


“It was truly exciting to get to know Armenian children from the diaspora who have never been to Armenia, yet know so much about our country.”

                                                                                          -Artashes Aristakesyan


“Although this year’s Step Towards Home program was held online, it still allowed participants to enjoy a virtual tour of historical and architectural sights around Armenia. My greatest achievement was leading two classes of children at different ages to gradually overcome linguistic barriers that they faced in the first few classes. Lesson after lesson, they spoke and understood Armenian better, and this is the whole point of the program. With such success achieved in just a few lessons, imagine how much greater our impact could be if we had similar online Armenian language and history courses all year round — resembling something like a “Sunday school.” 

What I feel confident about is that we have brilliant young people living around the world who are preserving their Armenian identity. We managed to develop a close connection with our students, and we’ve started to miss them already even though we keep in touch online. We have become good friends and can’t wait to have them back in Armenia.”

-Melik Mkrtchyan


“If I were asked what Step Towards Home is about, I would describe it as a lifestyle rather than a program. It allows people far from home to take steps back towards their homeland. If I were asked what I teach, I would say that I teach the motherland through language, speech, culture, and love. Step Towards Home lessons differ from what we do at school, no matter how much I try to treat the latter in a special way. They are different because here I work with people who share an Armenian background, but a little less of the Armenian culture, language, thinking, and lifestyle. Through the lessons, I observe them in order to reveal traces of the Armenian homeland from inside of them. And when I manage to do that, I’m awakening their heritage like a lost memory.

 Have you ever had that feeling of remembering something buried deep inside of you? As if you used to know something well, feel something, experience something, and now it seems somehow alien and blurred in your memory? Or, as if something is both yours and not quite? It’s the same thing here. You know you are Armenian, but you don’t have strong memories of it. You feel an  intimate connection with your homeland, but you don’t have a clear recollection of what exactly. What we are doing here is recreating memories of our character, our home, and identity. We recreate them in order to walk towards ourselves and never forget who we are. We are awakening ourselves. And as for me — I’m teaching Armenia.”

-Mariam Aghababyan


“Walking into a classroom is always exciting. You hold your breath to see what’s coming next. Now, imagine what it feels like being thousands of miles away from your students. And you’re not sure if they will understand your Armenian, whether you can get them interested, and teach them something in a short period of time.

And then it all fell into place! Everyone was so warm-hearted, inspired and curious — jokes emerged from the language barrier, wide-open eyes, insights into their roots, and an explicit and intuitive longing for them.

It was hard to imagine a young man who doesn’t recognize the Armenian alphabet starting to read Armenian in just a few lessons. The results surpassed all expectations. Now, I know or I try to believe that they will come back home one day. We will be waiting for them.

-Ani Gyadukyan


“Young people from different countries in the diaspora had an opportunity to learn and develop their knowledge of Armenian, have a closer look at their history and culture, and make new connections with young people like them from around the world. The takeaway is that students and teachers on the opposite sides of a screen can create an intimate atmosphere to make friends, laugh, be inspired, and both learn from and teach each other. Evidence of the program’s success are the lasting connections between participants and their teachers, as well as requests from parents to continue the program year-round.”

- Mane Ghevondyan   


devider02.jpg
kail depi tun BLOG post copy.jpg

Այս տարի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրիրն առաջին անգամ անցկացվեց հեռավար, որին մասնակցեց ավելի քան 250 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 30 երկրից: Ծրագրում ներառված էին Հայոց լեզվի, Պատմաճանաչողության դասընթացներ, Կրթական խաղեր, Նախագծեր, ինչպես նաեւ Կարպետագործության, Տիկնիկագործության, Կավագործության, Խցանների վերամշակման, Խոհարարության աշխատարաններ և հանդիպումներ հյուր բանախոսների հետ:

Ծրագիրի իրականացման գործընթացում անգնահատելի է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպանների ջանքերն ու ներդրումը՝ ի դեմս Շրջանավարտ-դեսպան Արմինե Գևորգյանի համակարգման։ Ծրագիրը մշակվել է դեսպաններ Արմինե Գևորգյանի և Աստղիկ Մնացականյանի կողմից, Հայոց լեզվի դասընթացը մշակել է Ալբերտա Պիրոևան, Պատմաճանաչողությունը՝ Նարեկ Հակոբյանը, կազմակերպչական թիմում ներգրավված էր Սոսէ Ղազարյանը, իսկ 17 դասավանդող ուսուցիչներն էին  «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի առաջինից չորրորդ սերունդների մասնակիցները՝

  • Հայոց լեզու - Ալբերտա Պիրոևա, Անի Սահակյան, Մարիամ Աղաբաբյան, Անի Գյադուկյան, Անուշիկ Մելիքսեթյան։ Պատմաճանաչողություն - Նարեկ Հակոբյան, Գարիկ Ծատրյան, Գոռ Մսրիկյան, Մանե Ղևոնդյան, Մելիք Մկրտչյան, Անի Մկրտչյան։ Կրթական խաղեր - Էլյա Սահակյան, Արման Մինասյան, Մելիք Մկրտչյան, Արտաշես Արիստակեսյան, Անուշիկ Մելքոնյան։

  • Նախագծեր - Անի Սահակյան, Տիգրան Առուշանյան, Անուշիկ Մելքոնյան, Արման Մինասյան, Աստղիկ Մնացականյան։

  • Բանավեճի ակումբ - Գոռ Մսրիկյան, Հովհաննես Հարությունյան։

Ստորեւ կարող եք ծանոթանալ մեր Շրջանավարտ-դեսպանների տպավորություններին ու մտքերին։

«Գաղտնիք չէ, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրը  սփյուռքում մեծ համբավ ունեցող ծրագիր է,  որին մասնակցելու մեծագույն մոտիվացիան Հայաստան գալն է: Այս տարի, պայմանավորված համավարակով, պարզապես անհնար էր թվում ծրագրի իրականացումը: Այն միտքը, որ հնարավոր է լինելու կյանքի կոչել ծրագիրը բոլորովին այլ ձևաչափով, այլ հարթակում, ամենասկզբում մեծ կասկածի տեղիք էր տալիս շատերի մոտ: Ուրախությամբ եմ արձանագրում, որ պրոֆեսիոնալ թիմի կատարած անհավանական աշխատանքի արդյունքում ծրագիրը գերազանցեց բոլորի սպասումները: Տպավորությունները յուրահատուկ են այն առումով, որ հուզմունքն ու խանդավառությունը մասնակիցների ու ծնողների մոտ շատ էր անգամ առցանց հաղորդակցման դեպքում: Իրականացվել է մանրակրկիտ մշակված ծրագիր, որտեղ յուրաքանչյուր մասնակացի ցուցաբերվել է տարբերակված մոտեցում»:

- Արմինե Գևորգյան


«Շատ հաճելի փորձառություն էր նախագծին մասնակցել ու շփվել սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Կրկնակի հաճելի էր համակարգել հայաստանաբնակ աշակերտների հետ համատեղ իրականացված 4 նախագծերի ամբողջ ընթացքը։ Մասնակիցների գիտելիքները տեղ-տեղ զարմացնում էին։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել ծրագրի կարևորությունը՝ այն հանդիսանում է յուրօրինակ կամուրջ սփյուռքի և հայրենիքի միջև»։  

                                                                                                                     - Արման Մինասյան


«Շատ հետաքրքիր էր ծանոթանալ արտասահմանի հայ մանուկների հետ, ովքեր չեն եղել Հայաստանում, բայց իրենց հայրենիքի մասին բազմաթիվ տեղեկություններ ունեն»։ 

                                                                                                         - Արտաշես Արիստակեսյան


«Ճիշտ է, այս տարի «Քայլ դեպի տուն 2020»-ը առցանց տարբերակով անցկացվեց, բայց դա ամենևին չխանգարեց, որպեսզի մասնակիցները կարողանային Հայաստանի մի շարք պատմաճարտարապետական վայրերում վիրտուալ ճանապարհորդություններ կատարել: Իսկ ինձ համար, թերևս, ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ իմ երկու խմբերի աշակերտները, որոնք տարիքային որոշակի տարբերություններ ունեին, ինչպես նաև լեզվական-խոսակցական դժվարություններ առաջին դասերի ժամանակ, արդեն իսկ հաջորդ դասերի ժամանակ այդ խոչընդոտը աստիճանաբար հաղթահարում էին. խոսում ու հասկանում էին հայերեն, որովհետև հենց այդպես էր այս հրաշք ծրագրի հիմնական գաղափարներից մեկը: Ես կարծում եմ ՝ եթե այս մի քանի դասերի ընթացքում կարող է նման արդյունք ունենալ, ապա որքան լավ կլիներ, եթե այս առցանց տարբերակով ամբողջ տարին լիներ նմանատիպ դասեր հայոց լեզվից ու պատմությունից` այսպես ասած կիրակնօրյա դասերի տեսքով: Կարող եմ մի բան հստակ փաստել, որ ունենք աշխարհի տարբեր ծայրերում ապրող և հայի ինքնությունը պահող հրաշք երիտասարդներ, հրաշք հայորդիներ...Մենք շատ սիրեցինք մեր աշակերտներին ու արդեն հասցրել ենք կարոտել, չնայած որ մշտապես առցանց տիրույթում մշտապես կապի մեջ ենք ու լավ ընկերներ ենք դարձել, որոնց անհամբեր սպասում ենք արդեն Հայաստանում»:

                                                                                                                         - Մելիք Մկրտչյան


«Եթե ինձ հարցնեն,  թե ի՞նչ է «Քայլ դեպի տուն»-ը, ես կպատասխանեմ, որ այն ոչ թե ծրագիր, այլ ապրելաձև է, որի միջոցով տնից հեռու գտնվող մարդիկ կարողանում են դեպի տուն ուղղել իրենց քայլերը: Եթե ինձ հարցնեն, թե ի՞նչ եմ դասավանդում, ես կասեմ՝ հայրենիքը՝ լեզվով, խոսքով, մշակույթով և սիրով: Ինձ համար «Քայլ դեպի տան» դասերը տարբերվում են դպրոցներում անցկացվող դասերից, որքան էլ որ վերջիններիս ես յուրահատուկ մոտեցում տամ: Տարբերվում են, որովհետև այստեղ ես աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր հայ են արյունով ու մի քիչ հայ մշակույթով, լեզվով, խոսքով կամ ապրելաձևով: Այս դասերի ընթացքում ես զննում եմ նրանց ու նրանց մեջ փորձում եմ հայտնաբերել հային, հայրենիքը... հայտնաբերելուց հետո ես փորձում եմ արթնացնել իրենց տեսակը: Սա նման է մոռացված հիշողության: Երբևէ ունեցե՞լ եք զգացում, որ որևէ բան հիշում եք չհիշելու պես...Թվում է, թե մի ժամանակ Դուք շատ լավ ճանաչել, զգացել, ապրել եք այդ երևույթը, իսկ հիմա մի տեսակ օտար, մի տեսակ մթնած է ձեր հիշողությունը, զգացե՞լ եք, որ ինչ-որ բան Ձերն է, բայց այնքան էլ Ձերը չէ: Հիմա էլ նույնն է. դու գիտես, որ հայ ես, բայց թույլ են հիշողություններդ, քեզ թվում է, թե մի հարազատ բան կա հայրենիքում, սակայն հիշողությունն է մթնած: Մենք այստեղ հիշողություններ ենք ստեղծում մեր տեսակի մասին, մեր տան, մեր էության մասին: Ստեղծում ենք, որ դեպի մեզ քայլենք ու չմոռանանք, թե ով ենք: Մենք արթնացնում ենք մեզ.... Իսկ ես դասավանդում եմ Հայաստանը»:

- Մարիամ Աղաբաբյան


«Միշտ էլ դասարան մտնելը հուզիչ է, և շունչդ պահած սպասում ես, թե ինչ կլինի: Իսկ ի՞նչ զգացողություններ ես ապրում, երբ աշակերտներիցդ քեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, երբ չգիտես անգամ` կհասկանա՞ն նրանք քո հայերենը, կկարողանա՞ս հետաքրքրել ու սովորեցնել նրանց այդքան կարճ ժամկետներում: Ու սկսվեց: Այնքան ջերմ էին բոլորը, ոգևորված, հետաքրքրված: Լեզվական դժվարությունների արանքից հորդող կատակներ, լայն բացված աչքեր, հայացք սեփական արմատներին ու կարոտ` բացահայտ կամ բնազդային: Դժվար էր անգամ պատկերացնել, որ հայերեն տառեր չիմացող պատանին մի քանի դաս հետո կարդալու է հայերեն: Արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները: Հիմա գիտեմ կամ պարզապես ուզում եմ հավատալ, որ նրանք անպայման գալու են: Մենք սպասելու ենք..» 

- Անի Գյադուկյան  


«Պատանիներ սփյուռքի տարբեր երկրներից հնարավորություն ունեցան սովորել և զարգացնել իրենց մայրենի լեզուն, ճանաչել իրենց պատմությունն ու մշակույթը, հաստատել նոր կապեր աշխարհի տարբեր երկրներում գտնվող իրենց հայրենակիցների հետ: Ծրագրի ձեռքբերումն այն է, որ աշակերտն ու ուսուցիչը գտնվելով էկրանից այն կողմ կարողացել են ստեղծել անմիջական միջավայր՝ ընկերանալ, ծիծաղել և հուզվել, սովորել և կրթել միմյանց: Ծրագրի հաջողության մասին են վկայում երեխաների և ուսուցչի կապի շարունակականությունը նույնիսկ ծրագրի ավարտից հետո, ինչպես նաև տարբեր ծնողների կողմից հնչող առաջարկությունները՝ ծրագիրը ամբողջ տարվա համար կազմակերպել»:

                                                                                                              - Մանե Ղևոնդյան

 
Mik Kubelyan1
ԿԱՅԾ ՏԱԼՈՎ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԱԿԻՆ | SPARKLING THE FIRE OF INNOVATION IN EDUCATION
 

haykuhi.png
 

«Մեր ապագան յուրաքանչյուր հեռավոր համայնքում է, յուրաքանչյուր դասարանում: Որպես նորարարներ, ուսուցիչներ և հասարակություն` մեր խնդիրն է գտնել այդ նորարարական մտքերը, խթանել դրանց աճը, բացահայտել թաքնված ներուժը այն գաղափարների, որոնք կարող են հանգեցնել կայուն փոփոխությունների»։

ՀԱՅԿՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ • Նորարարությունների գծով ղեկավար


Անհրաժեշտ է բերրի հող, որը կստեղծի հետաքրքրություն, ցանկություն զարգացնելու փորձառություն ու հմտություններ՝ նորարարության միջոցով յուրաքանչյուր երեխայի կրթությունն ավելի լավը դարձնելու համար։

Այս տարի «Դասավանդի’ր, Հայաստան»-ը նշում է Նորարարության 6 տարին: Այս տարիների ընթացքում Հիմնադրամը հաջողությամբ աշխատել է իր տեսլականի ուղղությամբ՝ փոխելով ընկալումները կրթության և ուսուցիչների վերաբերյալ եւ հիմնելով նոր կրթական մշակույթ:

«Դասավանդի’ր, Հայաստան»-ում մենք խթանում ենք նորարարությունը առաջնորդության յուրաքանչյուր մակարդակում. աշակերտ-առաջնորդներ, Ուսուցիչ-առաջնորդներ եւ Շրջանավարտ-դեսպաններ։ Այս ամռան ընթացքում 300 աշակերտներ մասնակցեցին «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Աշակերտական առաջնորդության ճամբարին, որի ընթացքում բացահայտեցին  Փոփոխության հենքով ուսումնառությունը եւ կարողացան մշակել համայնքային ազդեցության 24 ծրագրեր, որոնք իրականացվելու են ուսումնական տարվա ընթացքում։ Նրանք կծառայեն որպես առաջնորդներ և որպես օրինակ, թե ինչպես կարելի է զարկ տալ նորարարությունը երկրի բոլոր անկյուններում։

Մեր Ուսուցիչ-առաջնորդներն էլ ուսումնասիրում են Դիզայն մտածողությունը, որը օգնում է նրանց ստեղծել նորարարական գաղափարներ, մշակել և իրականացնել ազդեցիկ նախագծեր իրենց տեղակայման համայնքներում: Այդ նախագծերը համատեղ ղեկավարվում են աշակերտների, ծնողների և, ընդհանուր առմամբ, համայնքի հետ` նպատակ ունենալով խթանել քաղաքացիական պատասխանատվությունը, տեղական հնարամտությունը և գլոբալ կապերը: 

Եվ երբ նրանք ավարտում են Ծրագիրը եւ միանում մեր Շրջանավարտ-դեսպանների շարժմանը, մենք ողջունում ենք նրանց նորարարական գաղափարները ավելի մասշտաբային փոփոխություններ ստեղծելու համար. 2020-ի մայիսին «Դասավանդի’ր, Հայաստան»-ը մեկնարկեցը «Կայծ»-ը՝  Հայաստանում կրթական ստարտափերի համար առաջին սոցիալական նորարարական ինկուբատորը:

Հայտադիմումը բաց էր նաև այլ նորարարների և կրթության ոլորտում փորձառուների համար, ովքեր հրավիրվեցին միանալ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի համայնքին և ունեցան հնարավորություն «Կայծ»-ում Շրջանավարտ-դեսպանների հետ զարգացնել իրենց գաղափարները։

COVID-19-ը մի շարք մարտահրավերներ նետեց կրթությանը: Դա այն ժամանակն էր, երբ մենք սկսեցինք ընդունել հայտեր Ծրագրի 4 ամիս տևողությամբ «INSPIRE» փուլի համար, որը վերափոխվել էր եւ դարձել ամբողջովին առցանց: Մեր բոլոր մտահոգություններն ու կասկածները ցրվեցին, երբ շատ կարճ ժամանակահատվածում 120 հայտադիմում ստացանք: Սա եւս մեկ անգամ հաստատեց, որ ճիշտ ժամանակն էր խթանելու կրթության ոլորտում սոցիալական նորարարությունը։

Ծրագրի «INSPIRE» փուլը մենք սկսեցինք 73 մասնակիցներով, որոնք հետագայում կազմեցին 32 թիմ 32 յուրօրինակ գաղափարներով՝ Հայաստանում կրթությունը նորարարության միջոցով փոխակերպելու համար:

Այս 4 ամիսների ընթացքում թիմերն ունեցել են ավելի քան 30 սեմինարներ և դասընթացներ ոլորտի փորձագետների և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի անձնակազմի հետ: Նրանց շարունակական աջակցություն էին ցուցաբերում «Դասավանդի’ր, Հայաստան»- ի անձնակազմի մենթորները: Այս ընթացքը թիմերի համար շատ արդյունավետ և արժեքավոր՝ իրենց գաղափարները զարգացնելու և դրանց իրականացմանը սկիզբ դնելու համար:

Թիմերն իրենց առջեւ ունեին 4 կարեւոր ուղենիշեր, որոնք պետք է հաղթահարեին՝ մարտահրավեր նետելով իրենց գիտելիքներին ու կարողություններին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շուկայի հետազոտությունը, սոցիալական ազդեցության չափումը, նպատակներն սահմանումը, բիզնես մոդելները և բյուջետավորումը, արտադրանքի շուկայահանումը, պատշաճ թվային ներկայության ապահովումը և այլ կարևոր հմտություններ, որոնք կօգնեն նվազագույն կենսունակ պրոդուկտը (MVP) ստեղծելու գործում։

Սեպտեմբերի 19-ին 13 թիմեր, որոնք հաջողությամբ հաղթահարել են այս ուղենիշերը, եզրափակիչ փուլում ներկայացնելու են իրենց գաղափարները ժյուրիին: Այս տարի հաղթող ստարտափները իրենց նվազագույն կենսունակ պրոդուկտները մշակելու համար կստանան 45 հազ. ԱՄՆ դոլար սկզբնական ֆինանսավորում՝ 3 տարբեր ուղղություններով.

✨ ստարտափներ՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպանների ղեկավարմամբ

✨ ստարտափներ՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի  Շրջանավարտ-դեսպանների մասնակցությամբ

✨ ստարտափներ, որոնք ղեկավարում են նորարարներ եւ նոր են միացել «Դասավանդի'ր, Հայաստան» համայնքին։

Սեպտեմբերի 19-ին միասին կկարողանանք տեսնել թիմերի առաջխաղացումը, կրթության ոլորտում առկա հնարավորությունները եւ կկարողանանք վայելել թիմերի փիչինգները։

«Ապագան միայն Սիլիկոնային հովտում չէ»: Միանշանակ այո! Ապագան յուրաքանչյուր հեռավոր համայնքում է, յուրաքանչյուր դասարանում: Որպես նորարարներ, ուսուցիչներ և հասարակություն` մեր խնդիրն է գտնել այդ նորարարական մտքերը, բացահայտել թաքնված ներուժը, մշակել դրանց աճը եւ ներդնում կատարել կրթության ուժի նկատմամբ սիրո և հավատի մեջ։ 

«Դասավանդի’ր, Հայաստան»-ում մենք հավատում ենք, որ կրթության մեջ արված ներդրումները ունեն ամենամեծ Ներդրումից վերադարձի (ROI) գործակիցը, և «Կայծ»-ում, սկզբնական ֆինանսավորում տրամադրելով կրթական ստարտափներին, մենք սկիզբ ենք դնում մեր բոլորի նորարար ապագային։




haykuhi.png
 

“The future happens in each and every remote community, in each and every classroom. Our task as innovators, as educators, and as a society in general is to find those innovative minds, plant a seed, pour our love, cultivate growth, and reveal the hidden potential in ideas that have the potential to create enduring change.”

HAYKUHI HOVHANNISYAN • Innovation Manager


Fertile soil is needed to cultivate the curiosity and desire to harness expertise and skills in order to make education better for every child through innovation. 

This year Teach For Armenia celebrates six years of Innovation! Over the years, Teach For Armenia has successfully worked towards its vision, undoubtedly changing perceptions about education, educators, and the culture of teaching, and learning. 

At Teach For Armenia we foster innovation at every level of leadership — through Student-Leaders, Teacher-Leaders, and Alumni-Ambassadors.

This summer, 300 students across 24 communities participated in TFA’s Virtual Student Leadership Camp, where they explored Change Based Learning and developed Community Impact Projects to be implemented during the school year. They will serve as leaders and as examples of how to spark innovation in every corner of the nation.

Meanwhile, through online video modules, our newest Teacher-Leaders are currently exploring the Design Thinking framework  that supports them to generate innovative ideas, develop and projects that will have a meaningful impact in their communities. Those projects will be co-led by students, parents, and community members to foster civic responsibility, local ingenuity, and global connectivity. 

Once Teacher-Leaders become Alumni-Ambassadors, we welcome them to innovate at an even larger scale throughout Armenia and beyond: In May 2020, TFA launched Káits — Armenia’s first social innovation incubator for educational startups.

We opened the application to other innovative minds and experienced educators as well, inviting them to join the TFA community and start their journey from idea to MVP with our Alumni-Ambassadors at Káits.

COVID-19 has posed immense challenges to education. The application launch and 4-month long “Inspire” stage of the program had to be redesigned to be fully online. However, all of our concerns and doubts were dispelled when we received 120 applications in a very short period of time. This confirmed, once again, that it was the right time to promote social innovation in the field of education!

We started the Inspire stage of the program with 73 participants, who later formed 32 teams, each with a unique ideato transform education in Armenia.

Over the course of four months, the teams participated in more than 30 workshops and training sessions with industry experts and TFA staff. They received ongoing support from dedicated mentors appointed by TFA, who invested their time and expertise, and shared their visions with teams. This was a productive and valuable experience for the teams, during which they developed their ideas and got them off the ground.

As a part of the program, the participating teams had to meet four milestones with their new knowledge and competencies in conducting market research, measuring social impact, setting goals, finding best business models, budgeting, marketing their products, ensuring a proper digital presence, and other important skills in order to launch a successful pilot.

The 13 teams who successfully met those milestones have been chosen to proceed to the final round of the competition and pitch their ideas to a panel of judges. This year, Teach For Armenia will be awarding $45,000 USD in prizes as seed funding to build minimum viable products (MVPs). The winners will be chosen from 3 categories:

✨ Startups led by Teach For Armenia Alumni-Ambassadors

✨ Startups having Teach For Armenia Alumni-Ambassadors as team members

✨ Startups led by innovators who are new to the Teach For Armenia community

On September 19th, we will gather together to see the progress that teams have made over the past four months, to explore opportunities in the field of education, and enjoy innovative and impactful startup pitches.

As Peter Thiel says in Zero to One: “The future does not happen in Silicon valley only.” This is absolutely right! It can happen in each and every remote community, in each and every classroom. Our task as innovators, as educators, and as a society in general is to find those innovative minds, plant a seed, pour our love, cultivate growth, and reveal the hidden potential in ideas that have the potential to create enduring change.

At Teach For Armenia, we believe that education has a high return on investment, and through Káits seed funding we are planting innovation for the future.

 
Mik Kubelyan1
CRYSTALIZING STUDENT-LED COMMUNITY IMPACT | ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԾ ՀԱՄԱՅՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
 
FB.jpg

Ruiz_Profile.png
 


RUIZ CLARK •
Interim CEO at Teach For Armenia


The potential of people is like carbon. It is often overlooked and disregarded by many as wasted breath. Carbon is all around us, as common as the air that we expel from our lungs. However, with the right conditions, carbon can transform into diamonds.

This summer, Teach For Armenia witnessed the creation of diamonds. 

Diamonds, like the students of Sarigyugh, who recently pitched an idea to upgrade their community’s water sanitation system. For a similar project in a neighboring province, another group of students visited the local mayor, demanding statistics on the town’s water quality. They would not relent until they had the data they wanted, explaining that they needed the information as a part of Teach For Armenia’s Virtual Student Leadership Camp.

The students of Bagaran also sparkled like gemstones, pitching an idea that garnered sponsorship from Ucom. The students will be creating a museum to showcase the beauty of their village. Meanwhile, the students of Lernahovit will be curating plaques throughout the town to commemorate the community’s history. Ani, a student who is a part of the initiative, expressed: “I realize now how much I love my village… the camp taught me how to re-evaluate my surroundings and appreciate what I have. We have studied, researched, and thought a lot about the village’s infinite potential, and how we can channel it to create progress.”

Even in the villages that were affected by the recent conflict in Tavush, students managed to stay engaged despite having to log-in from bunkers. One group of students from Choratan will be developing “Boundless,” a trilingual blog that aims to break negative stereotypes about life in border communities. Their idea captured the interest of Armenian Public TV, which recently interviewed two of the students as well as Ani Khachatryan, their teacher. As Ani explained during the interview: “We believe that communities are not areas full of problems. Rather, they are the opposite, full of infinite possibilities. We tried to educate our students to be true leaders, with the potential to discover those endless possibilities.” 

All in all, 300 students participated in Teach For Armenia’s Virtual Student Leadership Camp. Internet connectivity was sponsored by Ucom, and each student was equipped with a tablet thanks to those who contributed towards our recent capital campaign. Through the crowdfunding effort, over 330 individuals from around the world donated, enabling Teach For Armenia to purchase 1,500 devices for students who have been locked out of education since early March. The global outpour of support further propelled us in our push to end the digital divide, an initiative that was launched in response to the Ministry of Education’s call to action at the start of school closures.

Through the camp, our students created video pitches for Community Impact Projects, resulting in 24 semi-finalists. Due to the generosity of private donors, all three border communities in Tavush are receiving funding for their ideas. Meanwhile, in addition to Ucom’s sponsorship of the project in Bagaran, DHL will be covering the remaining 20 projects through an employability initiative orchestrated through Teach For All.

None of this would have happened without COVID-19.

Sometimes, crisis forces innovation. This was certainly true for us at Teach For Armenia. The system-wide shutdown pushed us to come to terms with the digital divide. We could no longer brush aside the technological inequities facing our students. Furthermore, we had to reevaluate our educational philosophy. Traditional approaches to instruction would only lead to the status quo, and COVID-19 revealed how dangerous the status quo can be.   

Our answer to this conundrum was Change-Based Learning. Within the span of a month, we overhauled our teacher training program, and designed a comprehensive suite of video modules coupled with online coaching. Leveraging the national syllabus, we also developed a sample curriculum to promote student leadership that would bolster academics.

In the end, our hypothesis proved right. If you provide students the space to lead, their desire to drive change and learn will become an unstoppable force. Not only did our students produce innovative project proposals and inspiring video pitches, we also witnessed accelerated learning.

On a 5-point scale, our students grew by nearly an entire level on Teach For Armenia’s Student Voice Rubric. When it came to student perceptions regarding their own leadership ability, we saw a 7.5% increase in “self-management,” while our elementary students demonstrated a 20% jump in social awareness. Most striking were the academic outcomes. Studies have shown that project-based learning deepens content mastery, and the results from our camp confirm this. Across all grades and subjects, our students scored an average mastery rate of 76%, with 82% for questions that tested knowledge recall. When it came to critical thinking, we saw a 20% increase overall and a 30% spike in our Social Studies classes. Given what our teachers were able to accomplish through a 3-week camp, we are excited to see what they achieve with their students through a full academic school year.

Back in February, Teach For Armenia finished the process of developing its Kochari. As a team, we coalesced around the need to redesign our program; a shift to student-led community impact was in order. At the time, we were blissfully ignorant of the chaos that would soon ensue. Then, COVID-19 struck. Like gasoline to a fire, the virus accelerated our thinking. It pushed us to evolve more quickly.

The world has certainly been under considerable pressure since the onset of the pandemic. In many ways, our systems and structures have buckled. However, despite the pressure, our students have taught us an important lesson: like carbon, they have the potential to become diamonds.



Ruiz_Profile.png
 

ՌՈՒԻԶ ԿԼԱՐԿ • «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Գործադիր Տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար


Մարդու ներուժը նման է ածխածնի․  շատերը այն հաճախ անտեսում ու շրջանցում են, ինչպես վատնված շունչը։ Ածխածինն ամենուր է, այնպես ինչպես մեր թոքերից արտամղվող օդը։ Այդուհանդերձ, համարժեք պայմաններում ածխածինը կարող է վերածվել ադամանդի։

Այս ամռանը «Դասավանդի’ր, Հայաստան»-ի թիմը ադամանդների ստեղծման ականատեսը դարձավ․ Սարիգյուղի աշակերտների, ովքեր վերջերս առաջ բերեցին մի այնպիսի գաղափար, որի արդյունքում պետք է բարեկարգվի իրենց համայնքի ջրամատակարարման համակարգը։ Հարևան համայնքի երիտասարդները մեկ այլ նմանօրինակ ծրագրի իրագործման նպատակով այցելեցին համայնքի ղեկավարին՝ պահանջելով իրենց քաղաքի ջրի որակն ապացուցող վիճակագրությունը։ Նրանք մտադիր չէին նահանջել, քանի դեռ պահանջվող տվյալները չեն ստացել՝ պարզաբանելով, որ այդ տվյալներն իրենց անհրաժեշտ են «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Աշակերտական առաջնորդության վիրտուալ ճամբարի շրջանակներում։

Բագարանի աշակերտները նույնպես փայլեցին՝ ստեղծելով այնպիսի գաղափար, որի իրագործման հովանավորը դարձավ Ucom ընկերությունը։ Նրանք հիմնելու են իրենց գյուղի գեղեցկությունը ցուցադրող թանգարան։ Միևնույն ժամանակ, Լեռնահովիտի աշակերտները նախաձեռնում են ողջ քաղաքում պաստառների տեղադրում, որոնք կոգեկոչեն քաղաքի պատմությունը։ Նախաձեռնության անդամ, դպրոցի աշակերտ Անին ասաց․«Ես հիմա եմ հասկանում, թե որքան եմ սիրում իմ գյուղը ․․․ ճամբարն ինձ սովորեցրեց վերագնահատել իմ բնակավայրն ու արժևորել իմ ունեցածը։ Մենք ուսումնասիրել, հետազոտել ու վերլուծել ենք գյուղի անսահմանափակ ներուժը, ինչպես նաև այն, թե ինչպես կարող ենք այն օգտագործել՝ ի նպաստ գյուղի զարգացման»։ 

Նույնիսկ Տավուշի՝ վերջերս ակտիվացած սահմանային համակամարտությունից տուժած գյուղերում, աշակերտները կարողանում են մասնակցություն ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին՝ չնայած նրան, որ համացանցին ստիպված էին միանալ ապաստարաններից։ Չորաթանից աշակերտների մի խումբ ստեղծելու և զարգացնելու է մի եռալեզու բլոգ «Անսահման» անվամբ, որի նպատակն է կոտրել սահմանամերձ համայնքների կյանքի վերաբերյալ բացասական կարծրատիպերը։ Նրանց գաղափարը գրավեց Հանրային Հեռուստաընկերության ուշադրությունը, որը վերջերս հարցազրույց անցկացրեց երկու աշակերտների և նրանց ուսուցչի՝ Անի Խաչատրյանի հետ։ Ինչպես Անին էր պատմել իր հարցազրույցում․ «Մենք համոզված ենք, որ համայնքները խնդիրներով լի բնակավայրեր չեն։ Ընդհակառակը, դրանք լի են անսահման հնարավորություններով։ Մենք փորձում ենք մեր աշակերտներին կրթել՝ լինելու իսկական առաջնորդներ՝ օժտված այդ անսահման հնարավորությունները բացահայտելու կարողությամբ»։ 

 

Ընդհանուր առմամբ 300 աշակերտ է մասնակցել «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Աշակերտական առաջնորդության վիրտուալ ճամբարին։ Համացանցի հասանելիությունն ապահովեց Ucom ընկերությունը, իսկ մեր վերջերս անցկացրած դրամահավաք-արշավի նվիրատուների շնորհիվ  յուրաքանչյուր աշակերտի տրամադրվեց մեկ պլանշետ։ Դրամահավաք-արշավի օգնությամբ ողջ աշխարհից ավելի քան 330 անհատներ նվիրատվություն կատարեցին՝ օգնելով «Դասավանդի’ր, Հայաստան»-ին ձեռք բերել 1500 թվային սարքավորումներ այն ուսանողների համար, ովքեր մարտ ամսից ի վեր ունեին առցանց կրթությունը շարունակելու խնդիր։ Աջակցության համընդհանուր տարափը էլ ավելի մեծ խթան դարձավ մեզ համար՝ նպաստելու թվային մեկուսացման վերացմանը։ Վերջինս ՀՀ կրթության նախարարության՝ դպրոցների փակման նախաշեմին արված կոչին արձագանքող մի նախաձեռնություն էր։  

Ճամբարի շրջանակներում մեր աշակերտները ձայնագրեցին Համայնքի զարգացմանը նպաստող ծրագրերի տեսաներկայացումներ, որոնց արդյունքում 24 մասնակից անցան կիսաեզրափակիչ փուլ։ Մասնավոր նվիրատուների շնորհիվ Տավուշի սահմանամերձ երեք համայնքները ստացան ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորում։ Միևնույն ժամանակ, ի լրումն Բագարանի ծրագրին Ucom ընկերության հովանավորությամբ, DHL ընկերությունը կհոգա մնացյալ 20 ծրագրերի իրականացման ֆինանսավորումը՝ առաջնորդվելով զբաղվածության խթանման նախաձեռնությամբ, որն էլ իրականացվում է  «Կրթություն բոլորի համար» համաշխարհային ցանցի հետ համագործակցությամբ։

Թվարկվածներից և որևէ մեկը չէր լինի, եթե չլիներ կորոնավիրուսի համավարակը։

Երբեմն ճգնաժամը բերում է նորարարություններ։ Սա հենց «Դասավանդի’ր, Հայաստան»-ի համար է ասված։ Ողջ կազմակերպությունով մեկ տանը փակված լինելը ստիպեց մեզ լուծել թվային մեկուսացման հարցը։ Մենք այլևս անկարող էինք անտեսել մեր աշակերտների առջև ծառացած՝ տեխնոլոգիական հասանելիության առումով անհավասար պայմանները։ Դեռ ավելին, մենք ստիպված էինք վերագնահատել կրթության վերաբերյալ մեր ընդունած փիլիսոփայությունը։ Կրթական ցուցումների վերաբերյալ ավանդական մոտեցումները միայն ստատուս քվոյի կհանգեցնեին, իսկ COVID-19 համավարակը ցույց տվեց, թե ստատուս քվոն որքան վտանգավոր կարող է լինել։

Փոփոխությունների հենքով ուսումնառությունն է մեր պատասխանը այս հանելուկին։ Մեկ ամսվա ընթացքում մենք կտրուկ վերափոխեցինք մեր ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը և մշակեցինք տեսամոդուլների մի համապարփակ շարք՝ համադրելով դրանք առցանց մենթորության հետ։ Համակցելով պետական կրթական ծրագրի մի շարք բաղադրիչներ՝ մենք նաև մշակեցինք կրթական ծրագրի մի տարբերակ, որը կխթանի աշակերտների շրջանում նաեւ ակադեմիական առաջընթացը։ 

Այժմ կարող ենք ասել, որ մեր պնդումը ճիշտ էր։ Եթե դու աշակերտներին առաջնորդելու հարթակ ես տալիս, նրանց՝ փոփոխության հասնելու ու սովորելու ցանկությունը կդառնա չսպառվող ուժ։ Մեր աշակերտները ոչ միայն ստեղծեցին նորարար ծրագրային առաջարկներ ու ոգեշնչող տեսաներկայացումներ, այլև մենք ականատես եղանք անդադար ընդլայնվող սովորելու գործընթացին։

Եթե գնահատենք «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Աշակերտների նախաձեռնողականության գնահատման համակարգի հինգ բալանոց սանդղակով, ապա մեր աշակերտները գրեթե մեկ ամբողջական մակարդակով աճել են։ Երբ խոսքը գնում է առաջնորդության եւ սեփական կարողությունների վերաբերյալ աշակերտների ընկալումների մասին, ապա մենք արձանագրում ենք «ինքնակառավարման» 7,5% աճ, մինչդեռ մեր տարրական դասարանների աշակերտները արձանագրել են սոցիալական իրազեկման 20% թռիչքային աճ։ Ամենից ցնցողը եղել են ակադեմիական արդյունքները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ծրագրի վրա հիմնված ուսումնառությունը խորացնում է բովանդակային գիտելիքը, և մեր ճամբարի արդյունքները հաստատում են դա։ Բոլոր դասարաններում և բոլոր առարկաների ուսումնառության մեջ մեր աշակերտները միջինում գրանցել են 76% հաջողություն, որտեղ հարցերի 82%-ը միտված էին ստուգելու անցած գիտելիքը։ Երբ խոսքը գնում է քննադատական մտածողության մասին, ապա հարկ է նշել, որ արձանագրել ենք 20% ընդհանուր և 30% կտրուկ աճ մեր կողմից անցկացվող սոցիալական հետազոտությունների դասերին։

Հաշվի առնելով այն, թե մեր ուսուցիչներն ինչպիսի ծավալի աշխատանք կատարեցին երեք շաբաթանոց ճամբարի ընթացքում, մեզ ոգեւորված ենք տեսնել մեկ ակադեմիական տարվա կտրվածքով աշակերտների հետ տարված նրանց աշխատանքի արդյունքները։ 

«Դեռեւս փետրվարին «Դասավանդի’ր, Հայաստան»-ը ի մի բերեց իր «Քոչարի»-ի մշակման աշխատանքները։ Որպես թիմ, մենք հակված էինք վերամշակել մեր ծրագիրը՝ ներառելով աշակերտների կողմից իրականացվելիք համայնքային ներազդեցություն ծրագրերի տարրը։ Այդ ժամանակ անտեղյակ էինք գալիք անորոշությանը, որը բերելու էր COVID-19-ը։ Անորոշությունը մեզ ստիպեց էլ ավելի արագ գործել։ Անշու’շտ, համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհը մեծ ճնշման տակ է։ Շատ առումներով մեր համակարգերն ու կառուցվածքները տուժել են։Այնուամենայնիվ, չնայած ճնշմանը՝ մեր աշակերտները կարևոր դաս սովորեցրին՝ նրանք ունեն աշխարհը փոխելու անսահման ներուժ»։

 
Mik Kubelyan1
WHAT WOULD YOU DO IF YOU HAD A MAGIC WAND AND INFINITE POWER? | Ի՞ՆՉ ԿԱՆԵԻՔ, ԵԹԵ ՈՒՆԵՆԱՅԻՔ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ԵՎ ԱՆՍԱՀՄԱՆ ՈՒԺ
 

At the end of our Virtual Student Leadership Camp, we asked our Teacher-Leaders for reflections. Here is what three of them had to say...

Mariam Olkinyan

What would you do if you had a magic wand? 

I posed this question to my students a few weeks ago and received this answer: “I would make our village blossom! I would erase all conflicts between nations, strengthen our country, and find parents for orphans. I would use the wand to do good in the world.”

My goal as a Teacher-Leader is to show students that all that they wish to do with a wand can be done without one! I want to show them that by working towards a goal with small steps, they can make the improbable POSSIBLE!

 

Nairi Lagisian

I was on a call with a student one day and we were talking about where each of us were at that moment. I was in Beirut, Lebanon and she was in Tzovazard Village. I mentioned how much I missed Armenia and she responded with, “Let me bring you outside to show you the view of Lake Sevan from my house!” It was such a thoughtful gesture that I could not turn her down!

Tamara  Vanesyan

Seeing the passion that my students have makes me more passionate! Even through a computer screen, it’s impossible not to notice their excitement, smiles, and anticipation for the Student Leadership Camp. I felt how motivated they were and how interesting the idea of camp is for them. 

They constantly asked, “Miss Tamara, we’re not going to talk anymore today?” I’m inspired by the fact that they have developed their knowledge over the past 15 days and I am incredibly proud of the skills they have acquired. These skills will be useful for them in the future. I have enjoyed this time with my students and helping them create and implement big ideas.  I cannot wait to see how these projects develop once the Community Impact Microgrants have been given!



Մարիամ Օլքինյան

«Երեխեքին հարց էի տվել, որ եթե ունենայիք կախարդական փայտիկ, ինչպե՞ս այն կօգտագործեիք: Ու ստացա այս պատասխանները ՝ մեր գյուղը կդարձների արկածային, կվերացնեի տարբեր երկրների միջև եղած թշնամանքը, ինչպես նաև կհզորացնեի մեր երկիրը, բոլոր մանկատան երեխաները կգտնեին իրենց ծնողներին, կօգտագործեի բարի գործի համար: Իսկ ինչ, եթե այս երեխաներին ասենք, որ այն ամենն ինչ իրենք կանեին կախարդական փայտիկի առկայության դեպքում հնարավոր է անել առանց այդ փայտիկի, ինչ եթե նրանց ցույց տանք անհավանականի հավանականությունը: Ասենք, որ հենց դու կարող ես անել դա փոքր քայլերով ու փոքր նպատակներով:

Ես շատ կուզեմ իրենց մեջ արթնացնեմ հավատը այն բանի, որ եթե երազում ես, այդ երազանքդ կարող է դառնալ իրականություն հենց քո շնորհիվ»:

Նայիրի Լագիսեան

«Աշակերտների հետ զանգերից մեկի ժամանակ խոսում էինք այն մասին, թե որտեղ է գտնվում յուրաքանչյուրս այս պահին։ Ես Բեյրութում էի, իսկ նրանք` Ծովազարդ գյուղում։ Եվ հանկարծ աշակերտներից մեկը ասաց. «Թույլ տվեք ձեզ դուրս բերել ՝ ցույց տալու համար լիճը՝ Սևանը իմ տնից», և ես չէի պատրաստվում ասել «ոչ », քանի որ դա նրա կողմից դա շատ գեղեցիկ և մտածված քայլ էր, քանի որ ես ասել էի, թե որքան եմ կարոտում Հայաստանը»:

Թամարա Վանեսյան

«Հետաքրքիր է, բայց ինձ հենց երեխաների ոգևորությունն է ոգևորում։Անհնար է, թեկուզ էկրանից այն կողմ, չնկատել նրանց ոգևորվածությունը, ժպիտները, անհամբերությունն ու սպասումը ճամբարի սկսվելու հետ կապված։ Զգում եմ, թե ինչքան մոտիվացված են և ինչքան հետաքրքիր է նրանց համար ճամբարի գաղափարը։ Իրենց անընդհատ հարցերը, հետաքրքրվածությունը. <<Ընկ․ Թամարա իսկ այսօր էլ չե՞նք խոսելու, վե՞րջ>>։ 

Ոգևովում եմ այն մտքից, որ իրոք 15 օրվա ընթացքում զարգացրել են իրենց գիտելիքները ու հպարտանալու են իրենց անցած ճանապարհով, որովհետև այն հմտությունները, որ ձեռք են բերել ճամբարի ընթացքում, իրենց միշտ պետք են գալու։ Ամենաշատը սպասում եմ այն ճանապարհին, որ երեխաների հետ միասին պիտի անցնենք դեպի մեր ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ։ Սպասում եմ նաև նրանց հետ առավել մոտիկից ծանոթանալուն։ Վստահ եմ ինձ նրանց հետ հետաքրքիր ու արդյունավետ օրեր են սպասվում»։

 
 
Mik Kubelyan1
ՄԵՐ ԳՅՈՒՂՆ ԱՆՍԱՀՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ | OUR VILLAGE HAS INFINITE POTENTIAL
 
students001.jpg

Երբ աշակերտների հետ նոր էինք ծանոթանում, հարցրին՝ ինչ դրական ազդեցություն ունի կարանտինը, ասեցի, որ մեզ  յուրահատուկ հնարավորություն է տրված մեկ կոճակ սեղմելով՝  Երեւան-Լոռի տարածությունը կրճատել եւ իրար առաջ նստել։

Այսօր աշակերտների Առաջնորդության ճամբարի ավարտին մնացել է 6 օր, հիշեցնում եմ աշակերտներին ու տեսնում եմ՝ մտամոլոր են։ Հարցնում եմ՝ ինչ եք մտածում։ Մեկն ասում է.  չհասկացանք՝ ինչպես անցան 2 շաբաթները, մյուսն էլ  հավելում է. ամենահավես շրջանները շատ արագ են անցնում։ Անսահմանափակ ռեսուրսներից ենք օգտվում, ինքներս մեզ ենք ճանաչում, մեր համայնքից այնքան բան իմացանք, սովորում ենք զգալ, համակարգչի առաջ նստած ճամփորդում ենք, ամեն օր մի նոր բան ենք իմանում,  սովորում ենք՝ ինչպես կարող ենք օգտակար լինել մյուսների համար.  մեկը մյուսին հերթ  չտալով արտահայտվում են ու լայն ժպտում։ Երբ ինչ-որ բան սիրով ես անում, ո՛չ կարանտինը, ո՛չ արտակարգ իրավիճակը չի կարող խանգարել, մեր դասերի ընթացքում սերը կա, մեր ամբողջ կյանքում կհիշենք այս շրջանը՝ ամփոփում է Սոնան։

Անին էլ հավելում է. մինչեւ ճամբարի սկիզբը ես գիտեի, որ այս գյուղն իմ ծննդավայրն է, գիտեի, որ այստեղ եմ ծնվել եւ իհարկե սիրում էի, բայց հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ իմ գյուղն ավելի շատ եմ սիրում, չգիտեմ... երեւի ճամբարն ինձ սովորեցրեց գնահատել այն, ինչ ունեմ, վերարժեւորեցինք մեր գյուղը։ Հիմա, երբ արդեն ուսումնասիրություն ենք անկացրել, հետազոտել ենք, հասկանում եմ, որ շատ-շատ եմ սիրում Լեռնահովիտը։ Ճամբարի ընթացքում շատ եմ մտածել, որ մեր գյուղն անսահման մեծ ներուժն ունի ու հիմա մենք հենց դրան ենք նպաստում, հիմա մենք մեր գյուղի առաջընթացն ենք ապահովում։

Լիլիթն էլ ավելացրեց. երբ պառկում եմ քնելու, մտածում եմ՝ տեսնես՝ երբ կգաք մեր գյուղ, երբ ձեզ կտեսնենք։ Նույնիսկ երազումս եմ մեր հանդիպումները տեսնում։ Գեւորգն էլ հավելում է, որ նախագծի քայլերը ներկայացնող պատկերն էր

երազում տեսել։ Ու ասում է, որ մինչեւ ճամբարն էլ շատ մտքեր ուներ, բայց չգիտեր՝ ինչպես բոլոր մտքերն իրականություն դարձներ, հիմա արդեն գիտի՝ ինչպես է միտքը դառնում գործ։

 

students001.jpg

When we first met our students, they asked me what positive effects of quarantine have been. I said that we’ve been given a unique situation to cut the space between Yerevan and Lori and sit in front of each other with just the click of a button. 

I remind the students that there are only 3 days left in our Virtual Student Leadership Camp and I see them in deep thought. I ask them what they’re thinking about. One says, “I don’t understand how these 2 weeks have gone”.

Another adds, “The most enjoyable times always go quickly. We’re using unlimited resources, learning more about ourselves, about our regions. We’re learning to feel, to travel while sitting in front of our computers. Every day we’re learning something new. We’re learning how to be helpful to others.” 

They’re expressing themselves while talking over one another and smiling. 

Student Sona says, “When you do something with love, nothing can ruin that-- not the quarantine, not these circumstances. There is love in our classes and we’ll remember this time for the rest of our lives.”

Student Ani said, “Until the start of the Camp, I knew that the village is where I was born. I knew that I was born here and of course I liked it, but now, looking back, I understand that I love my village even more. I don’t know. Maybe the Camp taught me to appreciate what I have and re-evaluate my village. Now, we’ve studied, researched, and I understand that I really love Lernahovid. During Camp I’ve thought a lot about how our village has infinite potential and we have to channel that and ensure that our village is progressing.” 

Another student, Lilit, added, “When I lie down to sleep, I think about when you’ll come to visit our village and see us. Even in my dreams I think about us meeting.”

Gevork also added that “In my dreams I see the different steps of these projects”, and he says, “before Camp I have had many ideas, but I did not know how to make them a reality. Now, I know how to make my ideas into work!”

 
 
Mik Kubelyan1
CHANGE-BASED LEARNING IS THE FUTURE OF EDUCATION | ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՆՔՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է
 

Ruiz_Profile.png
 

“WE NEED TO PROMOTE AN EDUCATION MODEL THAT LIGHTS A FIRE WITHIN THE HEART OF EVERY STUDENT SO THAT THEY CAN SPARK INNOVATION IN ALL CORNERS OF THE NATION.”

RUIZ CLARK • Interim CEO at Teach For Armenia


Our communities are not problems to be solved. Rather, at Teach For Armenia, we believe that they are full of infinite possibilities,* and our students have the power to unlock that potential. 

In order to unlock that potential, it is important that we provide our students the space to lead. By promoting civic responsibility, local ingenuity, and global connectivity in the classroom, we aim to cultivate Student-Leaders who will transform the nation.

At present, over half of Armenia’s population now lives in or around Yerevan, and much of the nation’s wealth is concentrated within a few square kilometers of the capital’s city center. That is a problem. Across the nation, villages are dwindling. While talent exists within each and every pocket of the nation, opportunity does not. As an organization that is committed to ending educational inequity, Teach For Armenia sees the rural-urban divide as a part of the problem that it aims to solve.

Story after story, we hear a similar tale being told in communities across Armenia. Young men leave their homes for work abroad, toiling through hard labor in neighboring countries. Their similarly young wives often stay behind to care for children in regions that offer few means for economic activity, especially for women who may not have access to vocational or tertiary education. For this reason, many young Armenians are relocating to Yerevan.

In other countries, including my own, urbanization may not be regarded as an existential threat. The flow of rural populations to metropoles is a trend that can be seen across the world. Some may question: Why is this such an issue? In Armenia, this problem has historical significance.

It was only one hundred years ago that genocidal atrocities occurred west of Mount Ararat’s twin peaks. To the east, Armenia has been engaged in protracted conflict with Azerbaijan. As a foreigner with no ties to Armenia, I can see why it is important for all corners of this beautiful country to thrive. At one point in history, bordering nations attempted to erase Armenia from the map. Armenia’s longevity hinges on its ability to ensure that the entire nation succeeds, not just one region.

That is why Teach For Armenia promotes Change-Based Learning. We need to promote an education model that lights a fire within the heart of every student so that they can spark innovation in all corners of the nation.

What is Change-Based Learning? Change-Based Learning is a form of project-based learning, inspired by Apple’s Challenge-Based Learning. It is Teach For Armenia’s unique approach to teaching. In response to COVID-19, we completely redesigned our intensive teacher training program around this approach. This summer, we will be organizing a Virtual Student Leadership Camp for 300 students, leveraging Change-Based Learning in conjunction with our campaign to end the digital divide. All of this was launched in response to the call of action announced by the Ministry of Education, Science, Culture, and Sports upon nation-wide school closures that took place in early March.

Through the Virtual Student Leadership Camp, our newest Teacher-Leaders will guide small groups of students through the process of examining “big ideas” (stemming from topics selected from the national syllabus). From there, students will conduct their own research, deepening their understanding of the material presented by their teacher, textbooks, and online resources. Ultimately, the students will be asked to design project proposals for initiatives that they can launch in their own communities in order to spark civic responsibility, local ingenuity, and global connectivity. By the end of the camp, each group of students will develop proposed timelines, suggested budgets, and create video pitches. Using a Student Voice Rubric as well as a Student Leadership Self-Inventory, Teach For Armenia will measure the extent to which the students have grown over the summer. From there, we will choose a select number of projects to receive funding through our Community Impact Microgrants, so that they can implement their innovative projects during the school year.

Our aim is to create a movement of Student-Leaders who think creatively in order to generate opportunity within their respective communities. Currently, Teach For Armenia places over 110 Teacher-Leaders in more than 100 communities, reaching nearly 10% of all public schools in Armenia and Artsakh. By 2025, our aim is to reach a quarter of all students in rural communities. At that point, we will cultivate more than 40,000 Student-Leaders every year. With the support of our Teacher-Leaders and Alumni Ambassadors, our Student-Leaders will generate an unstoppable wave of change, creating hundreds and thousands of bright spots across Armenia and Artsakh. 

As such, here is our promise to a child born into one of our communities today: By the time you are 25 years old, the nation will be transformed because of you. You will be equipped to innovate locally by thinking globally. Your commitment to civic responsibility will lead to a more equitable society. The pride that you have for your community will spark local ingenuity. The Armenia that you will know as an adult will be radically different from the Armenia that we know today, because of your leadership, and the leadership of your peers, parents, teachers, and mentors. That is Our 2050 Promise.

*In Peter Block's “Community: The Structure of Belonging” (2008), he writes: "We are a community of possibilities, not a community of problems."


ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՆՔՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է


Ruiz_Profile.png
 

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՆՊԱՍՏԵՆՔ ԱՅՆՍՊԻՍԻ ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ՈՐՆ ԱՄԵՆ ՍՈՎՈՐՈՂԻ ՍՐՏՈՒՄ ԿՐԱԿ Է ՎԱՌՈՒՄ ՈՒ ՕԳՆՈՒՄ, ՈՐ ՆԱ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԾԸ ՍՓՌԻ ՈՂՋ ԵՐԿՐՈՎ ՄԵԿ։»

ՌՈՒԻԶ ՔԼԱՐՔ • «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Գործադիր Տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար


Մեր համայնքները ամենևին էլ լուծումներ պահանջող պրոբլեմների աղբյուրներ չեն։ Մեր՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի թիմի համոզմունքն է, որ համայնքները անսահման հնարավորություններով լի են, իսկ մեր սովորողներն ունեն այդ հնարավորությունների բացահայտելու ողջ ներուժը։

Ահա այդ ներուժի բացահայտման ճանապարհին է, որ անհրաժեշտ է մեր աշակերտներին տալ առաջնորդելու հնարավորություն ու դեր։

Խթանելով քաղաքացիական պատասխանատվությունը, համայնքային նորարարությունը և գլոբալ կապերը՝ մենք ձգտում ենք դաստիարակել այնպիսի առաջնորդ աշակերտներ, ովքեր հիմնարար փոփոխություններ կբերեն երկրում։

Այսօր Հայաստանի բնակչության ավելի քան կեսը ապրում է Երևան քաղաքում կամ նրա հարակից տարածքներում, իսկ ազգի հարստության մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքի մի քանի քառակուսի կիլոմետրի վրա։ Սա խնդիր է, քանզի երկրի գյուղերը դատարկվում են։ Եթե հմտություններ, գիտելիք ու ներուժ կա ամենուր, ապա հնարավորություններն ամենուր հասանելի չեն, ցավոք։ «Դասավանդի՛ր ,Հայաստան»-ի  նպատակն է  վերացնել գյուղի ու քաղաքի միջև առկա կրթության հնարավորությունների անհավասարությունը` որպես իր համար լուծման ենթակա խնդրի մի մաս։

Ողջ Հայաստանում, համայնքից համայնք մեզ պատմում են գրեթե նույն պատմությունները։ Երիտասարդ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի՝ հարևան երկրներում կատարելով ծանր աշխատանք։ Նրանց երիտասարդ կանայք հաճախ մնում են տանը, միայնակ խնամում և մեծացնում իրենց երեխաներին։ Նրանք շարունակում են ապրել տնտեսական զարգացման համար սակավ հնարավորություններով համայնքներում, որն էլ հատկապես խնդրահարույց է այն կանանց համար, ում հասանելի չէ միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը։ Ահա թե ինչու են բազմաթիվ երիտասարդներ տեղափոխվում Երևան։ 

Այլ երկրներում, ներառյալ իմ երկիրը, ուրբանիզացիան չի դիտարկվում որպես գոյությանը սպառնալիք։ Գյուղական բնակչության հոսքը դեպի մեծ քաղաքներ այսօր դարձել է համաշխարհային միտում։ Ոմանք գուցե հարցնեն. «Ինչու՞ է այն  այսքան լուրջ խնդիր համարվում»։ Հայաստանում այս խնդիրը ունի պատմական նշանակություն։

Ընդամենը հարյուր տարի առաջ Արարատ լեռան արևմուտքում տեղի ունեցավ դաժան ցեղասպանություն, իսկ Հայաստանի արևելյան հատվածում հայերը շարունակում էին ներքաշված մնալ Ադրբեջանի հետ ձգձգվող հակամարտության մեջ։ Որպես Հայաստանի հետ որևէ կապ չունեցող օտարերկրացի, ես հասկանում եմ, թե ինչու է այս գեղեցիկ երկրի յուրաքանչյուր անկյան բարգավաճումն այդքան կարևոր։  Պատմության մեջ ինչ-որ մի պահի, Հայաստանի հարևան պետությունները ցանկացել են ջնջել Հայաստանը քարտեզից։ Մինչդեռ Հայաստանի երկարակեցության հիմնաքարը ոչ թե միայն նրա մի շրջանի, այլ  ողջ հայ ժողովրդի  հաջողելու կարողության մեջ է։ 

Ահա թե ինչու է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը խրախուսում Փոփոխության Հենքով Ուսումնառության մոդելը։ Մենք պետք է նպաստենք այնպիսի կրթական մոդելի զարգացմանը, որն ամեն սովորողի սրտում կրակ է վառում ու օգնում, որ նա նորարարության կայծը սփռի ողջ երկրով մեկ։

Ի՞նչ է Փոփոխության Հենքով Ուսումնառությունը։ Այն նախագծերի իրականացման միջոցով ուսանելու ձև է, որի ստեղծման հիմք է դարձել «Էփլ»-ի Մարտահրավերների Հենքով Ուսումնառության մոդելը։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը որդեգրել է Փոփոխության Հենքով Ուսումնառությունը՝ որպես դասավանդման և ուսումնառության մոտեցում։ Արձագանքելով COVID-19 համավարակին՝ մենք ամբողջովին վերափոխել ու այս մոտեցմանն ենք հարմարեցրել ուսուցիչների վերապատրաստման մեր ինտենսիվ ծրագիրը։  Այս ամռանը կազմակերպելու ենք Աշակերտների Առաջնորդության Վիրտուալ Ճամբար 300 աշակերտների համար՝ օգտագործելով Փոփոխության Հենքով Ուսումնառության մոդելի բաղադրիչներն ու համակցելով դրանք մեր թվային մեկուսացման վերացմանն ուղղված արշավի հետ։ Այս միջոցառումները մեկնարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարտի սկզբին բոլոր դպրոցների փակման հայտարարության հրապարակումից հետո։ 

Առաջնորդության Վիրտուալ Ճամբարի ընթացքում մեր ամենանորեկ Ուսուցիչ-առաջնորդները  կաշխատեն աշակերտների փոքր խմբերի հետ՝ ուղղորդելով նրանց ուսումնասիրել «մեծ գաղափարներ» (ընտրված պետական կրթական ծրագրի՝ չափորոշչով հաստատված թեմաներից)։ Այնուհետև աշակերտները կիրականացնեն սեփական հետազոտական աշխատանքները՝ առավելը խորը ըմբռնելով ուսուցչի ներկայացրած, դասագրքի և առցանց նյութերի ողջ բովանդակությունը։ Աշխատանքի վերջին փուլում աշակերտներին կհանձնարարվի մշակել ծրագրեր այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք իրենց իսկ համայնքներում կարող են խթանել քաղաքացիական պատասխանատվությունը, նորարարությունն ու գլոբալ կապերը։ Ճամբարի ավարտին, աշակերտների յուրաքանչյուր խումբ կմշակի ծրագրի ժամանակացույց, բյուջե և նախաձեռնության մասին պատմող տեսանյութ։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կգնահատի աշակերտների մասնագիտական աճը ամառվա ընթացքում՝ օգտվելով Աշակերտական Ձայնի հաղորդաշարից և Աշակերտների Առաջնորդության ինքնագնահատման գործիքից։ Այդ գնահատումից հետո մի շարք ծրագրեր կընտրվեն ու կֆինանսավորվեն մեր՝ Համայնքում ազդեցության փոքր դրամաշնորհների միջոցով, որպեսզի աշակերտներն իրականացնեն իրենց նորարար ծրագրերը ուսումնական տարվա ընթացքում։

Մեր նպատակն է հիմնել ստեղծագործ մտքի տեր առաջնորդ աշակերտների շարժում, ովքեր սեփական համայնքներում հնարավորությունների նոր ալիք կստեղծեն։ Ներկայումս, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ավելի քան 110 Ուսուցիչ-առաջնորդ  է ուղեգրում 100-ից ավելի համայնքներ՝ աշխատելով Հայաստանի ու Արցախի հանրակրթական դպրոցների մոտ 10 տոկոսում։ Մինչև 2025 թվականը, մենք նպատակ ունենք աշխատել բոլոր գյուղական համայնքների աշակերտների մեկ քառորդի հետ։ Այդ ժամանակ մենք արդեն կկարողանանք ամեն տարի կրթել ավելի քան 40,000 առաջնորդ աշակերտների։ Առաջնորդ աշակերտները, մեր Ուսուցիչ-առաջնորդների ու շրջանավարտ դեսպանների աջակցությամբ, կնախաձեռնեն փոփոխությունների անդիմադրելի ալիք՝ ստեղծելով հարյուր-հազարավոր պայծառ հենման կետեր Հայաստանով ու Արցախով մեկ։

Ահա այսպիսին է այսօր մեր խոստումը մեր համայնքներում ծնված երեխային․ երբ դու դառնաս 25 տարեկան, երկիրը վերափոխված կլինի՝ քո շնորհիվ։ Դու զինված կլինես այն ամենով, ինչ կօգնի քեզ գլոբալ մտածելակերպով հասնել նորարարության համայնքում։ Քո հանձնառությունը՝ լինել պատասխանատու քաղաքացի, կօգնի ստեղծել ավելի արդար հասարակություն։ Համայնքիդ հանդեպ տածած քո հպարտությունը զարկ կտա համայնքային նորարարությանը։ Չափահաս տարիքում քո ճանաչելիք Հայաստանը կտրուկ կտարբերվի այն Հայաստանից, որ կա այսօր։ Այն կտարբերվի քո, քո հասակակիցների, ծնողների, ուսուցիչների ու մենթորների լիդերության շնորհիվ։ Սա է Մեր 2050-ի Խոստումը։

* Պիտեր Բլոքը իր՝ «ՀԱՄԱՅՔԸ. ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԸ» գրքում (2008) , գրում է ,« Մենք հնարավորությունների համայնք ենք, ոչ թե խնդիրների համայնք»։

 
 
Mik Kubelyan1
EVERY JOURNEY STARTS FROM A SINGLE STEP | ՅՈԻՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵԿ ՔԱՅԼԻՑ
 
devider02.jpg
banner002.jpg

Every journey starts with a single step, but can lead down a million different paths. As we close out the year, we would like to congratulate our 4th generation of Teacher-Leaders as they complete their 2-year journey with Teach For Armenia. While all of them embarked upon a similar adventure to end educational inequity, each Teacher-Leader has a unique story to tell, just Anush, Siranush and Lilit. And their collective journey does not end here. Because of their continued leadership as Alumni Ambassadors of our program, we know that together we will be able to end the digital divide in Armenia and Artsakh.

 
devider01.jpg
 

ANUSH MELKONYAN | VILLAGE LERNAROT

The Program will end soon, and my teacher's mission in Lernarot will end. Here I leave the apples and wet walnuts on the table, the freshly baked loaf of bread and local cheese in the kitchen, the shepherd carrying the herd in the morning with his backpack, breathless running boys, with small but hardened bodies, girls with hardened hands, but with an unspeakably soft heart, smiling kids and never parting love -  love which will never be defiled or forgotten.

READ MORE →

 
anush.png
 
devider01.jpg
 

SIRANUSH AMIRYAN, VILLAGE ARSHALUYS

Many of you will hear that we have changed in these two years, yes, I will repeat, we are all changing, but this is definitely a positive change. We have changed because we changed. We have changed because we spend our time with creatures who have not forgotten that life is a pleasure yet. We have changed because every moment the air is full of opportunities and your breath begins to open up. We have changed, because every time we have a soft and sincere conversation with one of the kids, it is impossible not to become better.

READ MORE →

 
siranush.png
 
devider01.jpg
 

LILIT ASLANYAN, VILLAGE VAHAN

I began working in school because my biggest goal was to give freedom to children living in villages, so that they had a broader horizon and understood that there were no closed doors and they could achieve their dreams. Each of us, no matter where we live, is confined to a cell. My goal was to open them up so that they could think deeply and broadly, dream boldly and move forward.

READ MORE →

 
lilit.png
 
devider02.jpg
banner002.jpg

 

Յուրաքանչյուր ճանապարհորդություն սկսվում է մեկ քայլով, բայց կարող է տանել դեպի մեկ միլիոն տարբեր ուղիներ: Մենք ավարտում ենք այս ակադեմիական տարին եւ ցանկանում ենք շնորհավորել մեր 4-րդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդներին, քանի որ նրանք ավարտում են իրենց երկամյա ճանապարհորդությունը «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հետ: Մինչ բոլորն էլ արել են ամեն ինչ կրթական անհավասարությունը վերջ տալու համար, յուրաքանչյուր Ուսուցիչ-առաջնորդ ունի իր եզակի պատմությունը։ Ահա այդ պատմություններից 3-ը՝ Անուշի, Սիրանուշի և Լիլիթի պատմությունները: Նրանց հավաքական ճանապարհորդությունն այստեղ չի ավարտվում: Մենք վստահ ենք, որ նրանց շարունակական առաջնորդության միջոցով, որպես մեր ծրագրի շրջանավարտներ, միասին կկարողանանք վերջ տալ թվային մեկուսացմանը Հայաստանում և Արցախում։

 
devider01.jpg
 

ԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ԳՅՈՒՂ ԼԵՌՆԱՐՈՏ

Շուտով կավարտվի ծրագիրը, կավարտվի նաև իմ ուսուցչի առաքելությունը Լեռնարոտում։ Այստեղ ես թողնում եմ սեղանին դրված խնձորներն ու թաց ընկույզը, ուուցչանոցի թարմ թխած բոքոնով  ու մոզու պանրով ընդմիջումները, առավոտյան ուսապարկերով նախիրը արոտ տանող ու շնչակտուր դասի վազող,  փոքրիկ, բայց կոփված մարմնով տղաները, կոշտացած ձեռքերով, բայց անասելի փափուկ սրտով աղջիկները, ատամիկով ժպտացող պստոները ու երբեք չկիսատվող սերը. սեր, որը երբեք չի կեղտոտվում ու չի մոռացվում։

ԿԱՐԴԱ ԱՎԵԼԻՆ →

 
anush.png
 
devider01.jpg
 

ՍԻՐԱՆՈՒՇ ԱՄԻՐՅԱՆ, ԳՅՈՒՂ ԱՐՇԱԼՈՒՅՍ

Շատերիցս կլսեք, որ այս երկու տարում փոխվել ենք, այո՛, ես էլ կկրկնվեմ, փոխվում ենք բոլորս, բայց սա միանշանակ դրական փոփոխություն է։ Փոխվում ենք, քանի որ փոխում ենք։ Փոխվում ենք, քանի որ շփվում ենք այն արարածների հետ, ովքեր դեռ չեն մոռացել որ կյանքը վայելք է։ Փոխվում ենք, քանի որ ամեն պահ օդը լցված է հնարավորություններով, ու շնչառությունդ էլ սկսվում է բացվել։ Փոխվում ենք, որովհետև ամեն անգամ երեխաներից մեկի հետ մեղմիկ ու անկեղծ զրույց ունենալիս հնարավոր չէ ավելի լավը չդառնալ։

ԿԱՐԴԱ ԱՎԵԼԻՆ →

 
siranush.png
 
devider01.jpg
 

ԼԻԼԻԹ ԱՍԼԱՆՅԱՆ, ԳՅՈՒՂ ՎԱՀԱՆ

Ամենամեծ նպատակը, որի համար որոշեցի աշխատել դպրոցում, գյուղերում ապրող երեխաներին ազատություն տալն էր, որ ավելի լայն տեսնեն ամեն ինչ, որ հասկանան՝ փակ դուռ չկա, կարող են հասնել իրենց երազանքին։ Յուրաքանչյուրս, որտեղ էլ ապրի, սահմանափակված է ինչ-որ քառակուսու մեջ։ Իմ նպատակն էր իրենց բացել, որ խորն ու լայն մտածեն, որ համարձակ երազեն ու գնան առաջ։

ԿԱՐԴԱ ԱՎԵԼԻՆ →

 
lilit.png

Mik Kubelyanalumni, 1
HOW TEACH FOR ARMENIA TRANSFORMED ITS CULTURE | ԻՆՉՊԵ՞Ս «ԴԱՍԱՎԱՆԴԻԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՎԵՐԱՓՈԽԵՑ ԻՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ
WEB.png

“THE CULTURE THAT HELPED ENSURE TEACH FOR ARMENIA’S SURVIVAL DURING THE FIRST FIVE YEARS
IS LIKELY NOT THE CULTURE THAT WILL HELP IT TO THRIVE FOR THE NEXT FIVE YEARS.”


 
Ruiz_Profile.png


RUIZ CLARK •
Interim CEO at Teach For Armenia


One year ago, Larisa Hovanissian, the Chief Executive Officer of Teach For Armenia, extended an invitation to me to pack up my things and move half a world away to join her team. Having just celebrated its fifth year anniversary, the organization was going through some growing pains. In just a few short years, this small yet mighty nonprofit of 34 staff members had achieved considerable success at an accelerated rate. It had grown from a dozen participants in its first year, to a cohort that now reaches nearly 10% of public schools in Armenia and Artsakh. However, this growth rate came at a cost: staff culture.

Prior to my joining, multiple members of the then Senior Leadership Team had left. Given the scale of the organization, this was a significant exodus. Every spring, Teach For Armenia participates in a global staff survey organized by Teach For All and designed by Boston Consulting Group called Engaging For Results (EFR). As an organization that is committed to learning, Teach For Armenia had participated in EFR since the very beginning. During the first four years, the organization did well. However, as it rapidly grew in scale, culture took a hit. This time last year, Teach For Armenia’s results plummeted to the very bottom, second from the last in the network. In the qualitative comments, one person described the culture as “hostile and toxic.”

However, not all hope was lost. Despite the lower results, 94% of the team still believed in the organization’s mission. It was against this backdrop that Larisa enlisted my support. She recognized that she had a committed team, but they needed support navigating growing pains. As a startup, there were key characteristics that helped propel the success of the organization forward in its early years: drive, resilience, tenacity, and speed. These are the characteristics of survivors, without which the organization would not have been able to adapt. However, these same traits had led to a culture that could be described as impatient, uncaring, and exhausted. The culture that helped ensure Teach For Armenia’s survival during the first five years is likely not the culture that will help it to thrive for the next five years.

I will never forget what one of my previous managers once said to me: “Culture is going to happen whether you like it or not, so you better define the culture that you want to build.” That is exactly what happened at Teach For Armenia. When the team was small, culture felt cohesive and familial. As it grew, frustration permeated the team’s modus operandi. 

Since joining the team in August 2019, I have consistently vocalized that my aim is to make Teach For Armenia one of the best places to work, not just in Hayastan, but in the world. A couple weeks ago, we administered our sixth EFR Survey. Amid COVID-19, worldwide school closures, a global lockdown, and a looming economic recession, we administered the survey and held our breath. It was worth the wait: Teach For Armenia’s results skyrocketed, with every indicator in the top quartile and perfect scores in multiple indicators. Every individual indicated that they believe that we have established a culture of trust.

Teach For Armenia’s mission is to transform the educational outcomes of students across Armenia and Artsakh through leadership. We believe that transformation will take root when we create space for our students to lead the way. However, we also recognize that we must first serve as role models. As staff members, we must hold ourselves to the highest of expectations when it comes to building a culture where everyone can shine. Here is what we did to make this happen:

 

PRACTICE DEEP LISTENING

Humans are not very good at listening. The way our brains are wired can actually get in the way of truly hearing one another. From an early age, we are taught to listen in order to comprehend, and respond to stimulus. In fact, within 72 hours of being born, mirror neurons in our brains kick-in so that we can learn how to start mimicking facial expressions, which helps us to empathize. While empathy is important to building trust, it can also hinder listening. Instead of hearing what the other person is saying, our brains tell us: “Me too! I agree! I have a story just like yours!” We then wait to respond. In short, their story becomes less about them, and more about us. 

In order to practice deep listening, we need to train our brains to stop processing. For anyone who has ever tried to meditate, it can be a frustrating experience at first. The moment you sit down in a still room to not focus on thinking, your brain starts to think. You think about that itch. You think about your brain thinking about the itch. You get frustrated that you are thinking about the thinking. Deep listening is similarly challenging.

Knowing this, I pushed myself to practice deep listening. I will be the first to admit, I am still not the best at it. I am a highly opinionated person, and I am known for my efficiency. I like getting things done quickly with precision. However, I have had to fight this instinct.

During my first month on the team, I announced that I would not be making any critical decisions during my first 30 days. Rather, I scheduled one-on-one coffee chats with every staff member. I explained that the purpose was to simply listen, get to know their stories, and understand their perspective. I underscored that I would not be offering a response, and that I was purposely going to suspend my own judgment. Prior to joining the team, I also sent a survey asking them what they thought I should prioritize during the first 90 Days. 

I believe that this listening tour was the most important thing that I did all year long. It helped me establish trust. Once I started making decisions, I had an idea of the impact that it could have on each person based on what they had shared. It is important to note that deep listening does not mean that I have to eventually agree with every perspective that has been shared. However, because I allowed for the ideas to marinate, I was then able to follow up and explain my choices in contrast to their own input. As such, taking the time to listen during my first month allowed me to make swift decisions the rest of the year.

If you are a busy Executive, my number one piece of feedback to you: Never be too busy that you do not have time to truly listen to your team.

 

CO-OWN CULTURE

As an organization that focuses on leadership, it is important that our staff also feels developed. During last year’s EFR survey, staff members indicated that they did not feel as though the organization was investing in their leadership. For that reason, we decided to launch a monthly “All Team Leadership Series.” Every month, we carved out an entire day to focus on internal capacity building. During the first half of the year, our sessions focused heavily on defining our desired culture.

As with any problem, the first step was to recognize that we had a problem. For that reason, during the initial session, the team listed out all of the things about our culture that they liked and disliked. At that time, there were far more negatives than positives. While uncomfortable, the conversation created the space for healing. From there, the team then listed the characteristics of our desired culture. Over the course of three months, we refined this list. Through a democratic process, we then settled on “10 Culture Commitments.” 

Additionally, it is important to note the ways in which we have recognized the cultural dimensions at play on our team. While there are only two non-Armenians on staff (myself included), lived experiences differ dramatically. Staff members who are in their forties went to school in Armenia under the Soviet regime. For local millennials, their childhood was characterized by a massive energy crisis and an economic recession. Some staff members, including the founder, grew up in the Diaspora. We have teammates who were born in Israel, Azerbaijan, and the United States. Others have roots in Iran, Russia, and Ukraine. 

Early on, my manager and I recognized that it was important to recognize how our own worldviews could play into notions of “professionalism” and the “ideal culture.” While Larisa was born in Armenia, she spent much of her life in the United States and Russia. Meanwhile, I am a biethnic Mexican-American from California. From the get go, Larisa and I recognized that we share similar worldviews, and we think like “Americans.” That could be a massive problem if we did not take the time to acknowledge our own biases. 

For that reason, when creating our “culture commitments,” Larisa and I chose not to be involved in the selection process. Rather, we took the back seat. Furthermore, as we facilitated the creation of these culture commitments we also had an open discussion about our varying worldviews. We discussed differences in opinion around things like egalitarianism versus hierarchy, being linear versus nonlinear, and justice-driven versus harmony-oriented. In the end, our culture commitments are a representation of what our team thinks is the “ideal culture.”

These “Culture Commitments” are now a part of our performance framework. In order to be considered “Driving Change,” the highest tier of performance within the organization, the teammate must not only exceed their goals, they must also serve as a shining example of the culture we aim to build. Conversely, if a staff member is breaking our culture commitments, their performance will be deemed as “Developing Foundation,” the lowest level on the framework. Meaning, even if an individual is meeting their goals, they can be considered as an underperformer if they are breaking the culture commitments that were established by the team.

 

CO-CREATE A SHARED VISION

Lastly, but perhaps most importantly, the biggest shift in our culture stems from a renewed sense of collective leadership around a shared vision. Teach For Armenia’s vision and mission have always been the same: to deliver an “excellent education” by cultivating “leadership.” However, the organization had not defined these terms. As such, teammates were left to their own devices to create meaning on their own. This led to an organization with fractured ideology, causing departments to drift in different directions.

In order to course correct, the team embarked upon an effort to define our “Theory of Leadership,” also known as a Theory of Change. Throughout the past year, we have championed the need for “co-creation,” the practice of including diverse perspectives in the decision-making process. For that reason, between October and February, we orchestrated conversations with 285 individuals, including students, parents, school leaders, and supporters as well as our Teacher-Leaders, Alumni Ambassadors, and staff. We asked each group the same set of questions: What type of leadership is necessary to be honoring of Armenia’s past, adaptive to the present, and agile for the future?

In the end, we created Teach For Armenia’s Kochari.

The kochari is a traditional dance. Communities across Armenia have their own special versions of the kochari, but each one shares similar movements. Like the dance, each member of the Teach For Armenia community is connected through our shared vision, moving together in unison as we drive change. As such, Teach For Armenia’s Kochari is a collection of unifying principles and beliefs that help to synchronize our movement to end educational inequity. 

At the heart of our Kochari is student leadership. Teach For Armenia believes that our communities are full of infinite possibilities, and our students have the potential to unlock that potential by promoting civic responsibility, local ingenuity, and global connectivity. The Kochari includes Our 2050 Promise: To a child born into one of our villages today, we promise to you that by the time you reach adulthood, you will be a leader, driving change within your community. Because of you, and your leadership, we will transform the nation.

Through the most recently EFR survey, 100% of our staff now believe in what Teach For Armenia is trying to achieve, 100% understand our core values, and 100% understand how their work contributes to our broader vision. Our shared vision is palpable, and it has fueled greater cohesion across the team.

Now, more than ever, a shared vision is critical. Recently, Teach For Armenia launched the Digital Divide Call to Action. With continued school closures looming on the horizon, our team has been working around the clock to overhaul our program so that we can deliver it online. Less than a fifth of our students have access to technology that would support e-learning. As such, we are committed to ending the divide

No doubt, the impact of COVID-19 has been hard on all of us, some more than others. And, like many singletons around the world, I have spent quite a bit of time alone the last three months. My team has frequently checked in on me, recognizing that it may be difficult to practice self-isolation while away from family and friends in a foreign country.

However, when I think about my team and the work that we are doing, I know that there is no place I would rather be. 

After all, I personally believe that Teach For Armenia is the best place to work.


WEB.png

“«Դասավանդի’ր, Հայաստան»-ի մշակույթը, որը նպաստեց առաջին հինգ տարվա գոյատեւմանը, ամենայն հավանականությամբ այն մշակույթը չէ, որը կիրառելի կլինի հետագա հինգ տարվա հաջողության համար։”


 
Ruiz_Profile.png
 

ՌՈՒԻԶ ՔԼԱՐՔ
«Դասավանդի’ր, Հայաստան»-ի Գործադիր Տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար


Մեկ տարի առաջ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանից ստացա հրավեր՝ հավաքելու իրերս ու աշխարհի կեսը կտրել-անցնելով՝ միանալու իր թիմին: Իր հնգամյակը նոր բոլորած կազմակերպությունն այդ ժամանակ անցնում էր զարգացման դժվարին փուլով: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում շահույթ չհետապնդող այս փոքրիկ, բայց հզոր կազմակերպությունն իր 34 անդամներով մեծ թափով հասել էր զգալի հաջողությունների: Կազմակերպության իրականացրած ծրագրի առաջին տարում մեկ տասնյակի հասնող մասնակիցների թիվն աճել էր՝ ընդգրկելով Հայաստանի ու Արցախի հանրակրթական դպրոցների 10%-ը: Սակայն աճի նման տեմպի դիմաց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը վճարել էր իր կազմակերպական մշակույթով:

Մինչև իմ միանալը, թիմից հեռացել էին ավագ ղեկավար կազմի մեծ թվով անդամներ: Հաշվի առնելով կազմակերպության մասշտաբը՝ տեղի ունեցածը զգալի գաղթ էր եղել: Ամեն գարուն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մասնակցում է անձնակազմի համընդհանուր հարցումներին, որոնք անցկացվում են «Կրթություն բոլորի համար»-ի կողմից և մշակվել են Engaging For Results (EFR) անունը կրող Բոսթոնյան խորհրդատվական խմբի ուժերով: Որպես կրթական հանձնառություն կրող կազմակերպություն՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր գոյության հենց սկզբից մասնակցել էր EFR-ին: Առաջին 4 տարիների ընթացքում կազմակերպությունում ամեն ինչ լավ էր գնացել: Սակայն այդ սրընթաց աճի հետ զուգահեռ՝ հարվածի տակ է ընկել աշխատանքային մշակույթը: Անցյալ տարվա այս ժամանակահատվածում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր արդյունքներով անկում էր ապրել մինչև վերջ՝ «Կրթություն բոլորի համար» ցանցում հայտնվելով վերջից երկրորդ տեղում: Հարցման որակական մեկնաբանություններում կազմակերպության  անդամներից մեկն աշխատանքային մշակույթը որակել էր որպես «թշնամական և թունոտ»:

Այնուամենայնիվ, բոլոր հույսերը չէին կորսված: Չնայած ցածր ցուցանիշներին՝ թիմի 94%-ը դեռևս հավատում էր կազմակերպության առաքելությանը: Ահա այսպիսի համապատկերի պայմաններում էր, որ Լարիսան խնդրեց իմ աջակցությունը: Նա վստահ էր, որ ունի նվիրյալների թիմ, որին, սակայն, անհրաժեշտ էր օգնել դուրս գալ խորացող դժվարություններից: Որպես ստարտափ՝ կազմակերպությունն իր առաջին տարիներին ունեցել է բնորոշ առանձհատկություններ, որոնցով էլ առաջ էր մղվել նրա հաջողությունը. խանդավառություն, դիմակայունություն, հաստատակամություն և արագություն: Սրանք հաջողակներին բնորոշ որակներ են, առանց որոնց կազմակերպությունը զուրկ կլիներ հարմարվողականությունից: Այդուհանդերձ, այս նույն առանձնահատկությունները ձևավորել էին մի մշակույթ, որն ընկալում էին որպես անհամբեր, անտարբեր և ինքն իրեն սպառած: Այն մշակույթը, որի շնորհիվ  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գոյատևել է իր առաջին հինգ տարիների ընթացքում, հավանաբար չի լինի նույն մշակույթը, որը կապահովի առաջընթաց հաջորդ հնգամյակում:

Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ մի անգամ ասաց նախկին ղեկավարներիցս մեկը. «Ուզես, թե չուզես՝ աշխատանքային մշակույթ ձևավորվելու է, այնպես որ ավելի լավ է՝ ինքդ հասկանաս, թե ինչպիսի մշակույթ ես ցանկանում ստեղծել»: Դա հենց այն է, ինչ տեղի էր ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում: Փոքր թիմում ներքին մշակույթին բնորոշ է եղել ձգողականությունն ու հարազատությունը, սակայն թիմի ընդլայնվելու հետ ընդհանուր գործելաոճ էր ներթափանցել որոշակի հիասթափություն:

2019թ. օգոստոսին թիմին միանալուց ի վեր՝ ես հետևողականորեն արտահայտել եմ իմ նպատակը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը դարձնել աշխատելու համար լավագույն վայրերից մեկը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Մի քանի շաբաթ առաջ մենք անցկացրինք մեր 6-րդ EFR հարցումը: COVID-19 համավարակի, ողջ աշխարհում դպրոցների փակման, համընդհանուր մեկուսացման և վերահաս տնտեսական ճգնաժամի պայմաններում մենք անցկացրինք հարցումն ու շունչը պահած սպասում էինք արդյունքներին: Իսկ դրանք այնպիսին էին, որ արժեր սպասել: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, ըստ կատարված հարցման արդյունքների, վերընթաց էին ապրել. բոլոր ցուցանիշները տեղ էին գտել սանդղակի վերին քառորդում և հիանալի տվյալներ էին հայտնում բազմաթիվ ցուցիչների մասով: Բոլորը նշել էին, որ, իրենց կարծիքով, իրենց հաջողվել էր ձևավորել վստահության վրա խարսխված աշխատանքային մշակույթ:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն առաքելություն ունի փոփոխություններ բերելու Հայաստանի ու Արցախի աշակերտների կրթական արդյունքների համապատկերում՝ առաջնորդության զարգացման միջոցով: Մենք հավատում ենք, որ փոփոխությունները կյանքի կկոչվեն այն ժամանակ, երբ աշակերտներին հնարավորության տանք դրսևորվելու որպես առաջնորդներ: Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ դրա համար նախևառաջ մենք պետք է հանդես գանք որպես օրինակելի կերպարներ նրանց համար: Որպես անձնակազմի անդամներ՝ ինքներս մեզնից պետք է ունենանք առավելագույն ակնկալիքներ, երբ խոսքը գնում է այնպիսի կազմակերպական մշակույթ ձևավորելու մասին, որում բոլորը հնարավորություն ունեն դրսևորվելու իրենց լավագույն կողմերով: Ահա թե դրան հասնելու համար ինչ արեցինք մենք:

ՈՒՇԱԴԻՐ ՈՒՆԿՆԴՐՈՒՄ

Մարդիկ այնքան էլ լավ չեն լսելու գործում: Մեր ուղեղը կառուցված է այնպես, որ այն կարող է խոչընդոտել միմյանց իսկապես լսելուն: Վաղ տարիքից մեզ սովորեցնում են լսել՝ հասկանալու և մեզ ուղարկված ազդակներին արձագանքելու համար: Իրականում, մեր ծնվելու պահից 72 ժամվա ընթացքում մեր մարմնում սկսում են զարգանալ հայելային նեյրոնները, որոնց միջոցով մենք կարողանում են նմանակել դիմախաղերը և դրանց միջոցով արձագանքել ապրումներին: Թեև ապրումակցումն անհրաժեշտ է վստահության դաշտի ձևավորման համար, այն կարող է նաև խանգարել լսելու կարողությանը. խոսակցի ասածը լսելու փոխարեն մեր միտքը մեզ հուշում է. «Ես էլ… Համաձայն եմ… Իմ պատմությունը ճիշտ քոնի նման է…»: Այնուհետև մենք սպասում ենք, մինչև կկարողանանք պատասխանել: Կարճ ասած՝ մյուսների պատմությունը դառնում է ավելի քիչ նրանց և ավելի շատ՝ մեր մասին:

Ուշադիր ունկնդրմանը մեզ վարժեցնելու համար պետք է մեր ուղեղին սովորեցնենք չվերլուծել: Ովքեր երբևէ զբաղվել են մեդիտացիայով, գիտեն, թե դա ինչ դժվարությամբ է տրվում սկզբում: Այն պահին, երբ նստում եք լուռ սենյակում և փորձում կենտրոնանալ չմտածելու վրա, ուղեղը սկսում է մտածել: Սկսում եք մտածել այդ պահին սկսած քորի մասին: Մտածում եք Ձեր ուղեղի մասին, որը մտածում է քորի մասին: Ձեզ զայրացնում է այն, որ մտածում եք մտածելու մասին: Ուշադիր ունկնդրումը նույնքան դժվար կարող է լինել:

Սա իմանալով՝ ես ինձ ստիպեցի սովորել ուշադիր լսել: Շտապեմ խոստովանել, որ այն դեռևս լավագույն կերպով չի հաջողվում ինձ: Ես շատ համառամիտ մեկն եմ և հայտնի եմ իմ աշխատանքային արդյունավետությամբ: Ես սիրում եմ գործել արագ և ճշգրիտ: Այդուհանդերձ, ես ստիպված էի վերանայել բնավորության այս գիծը: 

Թիմում աշխատելուս առաջին ամսում ես հայտարարեցի, որ չեմ գնա կտրուկ որոշումների առաջին 30 օրերի ընթացքում: Փոխարենը ես նշանակեցի սուրճի շուրջ անհատական մտերմիկ զրույցներ անձնակազմի յուրաքանչյուր անդամի հետ: Ես բացատրեցի, որ դրա նպատակը պարզապես նրանց լսելը, յուրաքանչյուրի պատմությունը իմանալն ու մոտեցումները ճանաչելն է: Շեշտեցի նաև, որ չեմ շտապելու արձագանքներիս մեջ և որ հատուկ փորձելու եմ զսպել սեփական դատողություններս: Մինչև թիմին միանալը ես նաև բոլորին ուղարկել էի հարցում այն մասին, թե, ըստ իրենց, որոնք պետք է լինեն իմ առաջնահերթությունները իմ գործունեության առաջին 90 օրերին:

Իմ կարծիքով՝ այս լսելու վարժանքն ամենակարևոր բանն էր, որ ես արեցի ամբողջ տարվա ընթացքում: Այն ինձ օգնեց կառուցել վստահության մթնոլորտ: Երբ արդեն սկսեցի որոշումներ ընդունել, ես արդեն պատկերացնում էի, թե դրանք ինչ ազդեցություն կունենան յուրաքանչյուրի վրա՝ հիմնվելով իմ լսածի վրա: Շատ կարևոր է նշել, որ ուշադիր ունկնդրումը չի նշանակում, թե ես վերջում պետք է համաձայնեմ բոլոր հնչած տեսանկյունների հետ: Այնուամենայնիվ, քանի որ ես թույլ էի տվել, որ մտքերը զբաղեցնեն իրենց տեղերն ինչպես հարկն է, ես արդեն կարող էի հետևել և մեկնաբանել իմ որոշումները՝ հենց մարդկանց օգնությամբ: Այսպես, առաջին ամսում համբերատար նրանց լսելն ինձ հնարավորություն տվեց արագ որոշումներ կայացնելու ողջ տարվա ընթացքում:

Եթե Դուք զբաղված ղեկավար եք, իմ առաջին խորհուրդը կլինի հետևյալը. երբեք մի եղեք այնքան զբաղված, որ չկարողանաք իսկապես լսել Ձեր թիմին:

ՀԱՎԱՍԱՐ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Որպես առաջնորդության զարգացման ուղղվածությամբ կազմակերպություն՝ մենք կարևորում ենք, որ մեր անձնակազմը զգա, որ զարգանում է: Անցյալ տարվա EFR հարցման ընթացքում անձնակազմի անդամները նշում էին, որ չունեին այն զգացողությունը, թե կազմակերպությունը հոգ է տանում իրենց առաջնորդական հմտությունների զարգացման համար: Այդ պատճառով մենք որոշեցինք սկսել ամենամսյա « առաջնորդության զարգացման շարքը»:

 Ամեն ամիս մենք մեկ ամբողջ օր հատկացնում էինք կարողությունների զարգացման ներքին խնդիրներին ուշադրությունն ուղղելուն: Տարվա առաջին կեսին մեր խորհրդակցությունները մեծապես անդրադառնում էին մեր երազած աշխատանքային մշակույթի մասին պատկերացումների հստակեցման վրա:

Ինչպես ցանկացած խնդրի դեպքում, առաջին քայլը հենց խնդրի գիտակցումն էր: Այդ նպատակով առաջին իսկ խորհրդակցության ժամանակ թիմը նշեց մեր կազմակերպական մշակույթին վերաբերող բոլոր դրական և բացասական կողմերը: Այդ պահին գերակշռում էին վերջինները: Ստեղծված անհարմար մթնոլորտով հանդերձ՝ զրույցը հնարավորություններ բացեց բարելավումների համար: Այնուհետև թիմով սկսեցինք թվարկել մեր ցանկալի մշակույթին բնորոշ առանձնահատկությունները: Երեք ամիս շարունակ մենք լրամշակում էինք այդ ցուցակը: Ժողովրդավարորեն կատարված զտման արդյունքում մենք կանգ առանք «10 մշակութային հանձնառությունների» վրա: 

Բացի այդ, կարևոր է, թե ինչ եղանակներով մենք որոշարկեցինք մեր թիմի համար նշանակալի մշակութային չափորոշիչները: Թեև թիմում ընդամենը երկու հոգի են, որ հայ չեն (որոնցից մեկն ինքս եմ), բոլորի կենսափորձերը խիստ տարբեր են միմյանցից: Կյանքի չորրորդ տասնամյակն ապրող անդամները Հայաստանում դպրոց են գնացել սովետական շրջանում: 20-րդ դարավերջին ծնված տեղացիների համար մանկությունը պատկերվում է զանգվածային էներգետիկ և տնտեսական ճգնաժամի հիշողությամբ: Անձնակազմի որոշ անդամներ, այդ թվում՝ կազմակերպության հիմնադիրը, մեծացել են հայկական սփյուռքում: Մենք ունենք թիմակիցներ, որոնք ծնվել են Իսրայելում, Ադրբեջանում և Միացյալ Նահանգներում: Ուրիշները ծնունդով Իրանից են, Ռուսաստանից կամ Ուկրաինայից:

Նախկինում ես ու իմ ղեկավարը հասկացել էին այն ըմբռնման կարևորությունը, թե մեր սեփական աշխարհայացքներն ինչ դեր կարող էին ունենալ «արհեստավարժության» կամ «կատարյալ աշխատանքային մշակույթի» գաղափարների հստակեցման համար: Թեև Լարիսան ծնվել է Հայաստանում, իր կյանքի մեծ մասը նա ապրել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Մյուս կողմից էլ ես ինքս եմ երկէթնիկ մեքսիկա-ամերիկացի Կալիֆորնիայից: Հենց ամենասկզբից ես և Լարիսան հասկանում էինք, որ ունենք ընդհանուր աշխարհընկալում և մտածում ենք «ինչպես ամերիկացիներ»: Դա կարող էր դառնալ մեծ խնդիր, եթե երկուսս էլ չփորձեինք գիտակցել մեր սեփական նախապաշարումները:

Այդ էր պատճառը, որ մեր «մշակութային հանձնառությունները» ստեղծելիս Լարիսայի հետ որոշեցինք չմասնակցել դրանց ընտրությանը և մի քայլ հետ քաշվել: Ավելին, «մշակութային հանձնառությունների» սահմանման գործընթացում մենք բաց քննարկում ունեցանք մեր տարբերվող աշխարհայացքների շուրջ:

Մենք քննարկեցինք հավասարապաշտական (էգալիտարիստական) և հիերարխիկ (ստորակարգային) հարաբերությունների, գծային կամ ոչ գծային մտածողության, արդարությամբ կամ ներդաշնակությամբ պայմանավորված վարքագծի վերաբերյալ ընկալումների տարբերությունները: Ի վերջո, մեր «մշակութային հանձնառությունները» թիմի ունեցած պատկերացումների արտացոլումն են «կատարյալ աշխատանքային մշակույթի» մասին:

Կազմակերպության «Մշակութային հանձնառություններն» այժմ մեր կատարողականության շրջանակների մաս են կազմում: «Փոփոխությունների խթանման» նպատակին հասնելու համար, որը կազմակերպության կատարողականության ամենաբարձր աստիճանն է, թիմի անդամները պետք է ոչ միայն հասնեն դրված նպատակներին, այլև ներկայանան որպես փայլուն օրինակ այն կազմակերպական մշակույթի, որ փորձում ենք ստեղծել: Հակառակ դրան՝ եթե թիմի որևէ անդամ խախտում է մեր «Մշակութային հանձնառությունները», նրա կատարողական ցուցանիշները կմեկնաբանվեն «Հիմքերի նախապատրաստման» նպատակի շրջանակում, որը կազմակերպության կատարողականության ամենացածր աստիճանն է: Սա նշանակում է, որ նույնիսկ իր պարտականությունները կատարելու դեպքում անհատը կարող է համարվել գործում թերացող աշխատակից, եթե խախտում է «Մշակութային հանձնառությունները», որոնք ստեղծվել են ամբողջ թիմի կողմից:


ՀԱՄԱՏԵՂ ՍՏԵՂԾԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍԻԼ

Վերջապես, ամենից առավել կարևոր է այն, որ մեր աշխատանքային մշակույթի ամենամեծ փոփոխությունը բխում է հավաքական առաջնորդության վերանայված այնպիսի գիտակցումից, որը խարսխված է ընդհանուր տեսլականի վրա: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տեսլականն ու առաքելությունը մշտապես մնացել են անփոփոխ. «գերազանց կրթության» մատուցում՝ «առաջնորդության» զարգացման միջոցով: Այդուհանդերձ, դրանք հստակ նկարագրված չեն եղել կազմակերպության կողմից. թիմի անդամներն իրենք են որոշել, թե ինչն է էական իրենց համար դրան հասնելու համար: Դրա արդյունքում ունեինք ոչ միասնական գաղափարախոսությամբ մի կազմակերպություն, որտեղ ստորաբաժանումները շարժվում էին տարբեր ուղղություններով:

Այս սխալը հընթացս շտկելու նպատակով թիմը ձեռնարկեց «Առաջնորդության տեսության» ստեղծումը, որը նաև անվանում ենք «Փոփոխությունների տեսություն»: Անցյալ տարվա ընթացքում մենք առաջադրել ենք «համատեղ ստեղծարարության» կարևորությունը՝ որպես տարբեր մոտեցումների ներառում որոշումների կայացման գործընթացում: Այդ նպատակով հոկտեմբերից մինչև փետրվար ամիսներին մենք վարել ենք զրույցներ 285 անհատ, այդ թվում՝ աշակերտների, ծնողների, դպրոցների ղեկավար կազմի և աջակիցների, ինչպես նաև մեր Ուսուցիչ-առաջնորդների, Շրջանավարտ դեսպանների և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշխատակազմի հետ: Բոլոր խմբերին մենք տվել ենք նույն հարցը՝ ինչպիսի՞ն պետք է լինի առաջնորդությունը, որպեսզի կարողանանք ձևավորել հարգանք՝ անցյալի, հարմարվողականություն՝ ներկայի և ճկունություն ապագայի հանդեպ:

Արդյունքում մենք ստեղծեցինք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի քոչարին.

Քոչարին ավանդական պար է: Հայաստանի համայնքներն ունեն պարի սեփական տարբերակները, սակայն դրանցից բոլորում կան ընդհանուր շարժումներ: Ինչպես պարում, այնպես էլ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում բոլոր անդամները փոխկապակցված են ընդհանուր տեսլականով՝ համահունչ շարժումներով ձգտելով փոփոխությունների: «Դասավանդի´ր, Հայաստան»-ի քոչարին ներկայանում է որպես միավորող համոզմունքների և սկզբունքների ամբողջություն, որը ներդաշնակում է կրթական հնարավորությունների անհամաչափության վերացմանն ուղղված մեր հավաքական շարժումը:

Մեր քոչարիի կորիզը աշակերտների մեջ առաջնորդության ջիղի մշակումն է: «Դասավանդի´ր, Հայաստան»-ում մենք հավատում ենք, որ մեր համայնքներն ունեն անսահման հնարավորություններ, և որ մեր աշակերտների ներուժը կարելի է բացահայտել՝ խթանելով քաղաքացիական պատասխանատվությունը, տեղացիների հնարագիտությունը և գլոբալ փոխկապակցվածությունը: Քոչարին իր մեջ ներառում է նաև «2050 թվականի մեր խոստումը, որ մեր գյուղերում ծնված երեխան, հասնելով չափահաս տարիքի, կլինի առաջնորդ, որը փոփոխություններ կբերի իր համայնքում: Նրա առաջնորդությամբ մենք կվերափոխենք մեր ազգը»:

Ամենաթարմ EFR հարցման տվյաներով՝ մեր անձնակազմի 100%-ը հավատում է «Դասավանդի´ր, Հայաստան»-ի ձգտած նպատակներին, ըմբռնում է մեր առանցքային արժեքները, և թե ինչպես է իրենց աշխատանքը նպաստում մեր լայն տեսլականին: Մեր ընդհանուր տեսիլը շոշափելի է և ավելի խոր կապեր է ստեղծել թիմի ներսում: 

Այժմ համընդունելի տեսիլ ունենալը կարևոր է առավել, քան երբևէ: Վերջերս «Դասավանդի´ր, Հայաստան»-ը նախաձեռնեց Թվային «անհամաչափության» վերացման արշավ: Դպրոցների փակման սպառնալիքի ֆոնի վրա մեր թիմն օրնիբուն աշխատել է մեր ծրագրի լրամշակման վրա, որպեսզի այն հասանելի դարձնենք առցանց ռեժիմում: Մեր աշակերտների մեկ հինգերորդից քիչ մասին են հասանելի այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել էլեկտրոնային ուսումնառությանը: Սրա վրա է հիմնված թվային «անհամաչափության» հաղթահարման մեր վճռականությունը:

Կասկած չկա, որ COVID-19-ի համավարակը ծանր ազդեցություն է ունեցել բոլորիս վրա, իսկ ոմանց վրա՝ ավելի ծանր, քան մյուսների: Ես ևս, ինչպես աշխարհի շատ մենակյացներ, վերջին երեք ամիսներին բավականին երկար ժամանակ եմ անցկացրել մենության մեջ: Իմ թիմը պարբերաբար հետաքրքրվում էր ինձնով՝ լավ հասկանալով, որ մեկուսացումը օտար երկրում դժվար կլիներ ինձ համար՝ հեռու իմ ընտանիքից և ընկերներից:

Այնպես որ, անկախ ամեն ինչից, իմ թիմի և մեր կատարած աշխատանքի մասին մտորելիս ես ունենում եմ այն հստակ համոզում, որ չկա որևէ այլ տեղ, որտեղ կցանկանա գտնվել սրա փոխարեն:

Ի վերջո, ես ինքս եմ հավատացած, որ «Դասավանդի´ր, Հայաստան»-ը լավագույն վայրն է աշխատելու համար: 

 
Mik Kubelyan1
«RULES» OF ANIPEMZA | ԱՆԻՊԵՄԶԱՅԻ «ԿԱՆՈՆՆԵՐԸ»
 
 
child02.jpg
 

- Վլադ, Անիպեմզան ինչքան ես սիրմ:
- Քեզնից օր շատ:

- Սվետ, կուզեի՞ր քաղակում ապրեիր:
- Ընճի ստեղ վադ եմ ապրմ:

- Գոնե մե բանմ էղներ, զբաղվեինք, չէ՞, Տաթ:
- Արի էրթանք էն մեր տեղը, նստինք, տեսնեինք թուրքերի օչխրները շատ են ծնե:

****

 
 
 

Չմտածեք, օր Անիպեմզայում թուրքերի օչխրներից բացի ուրիշ հետաքրքիր բան չկա
Բը՞ մենք...բը՞ մեր գյուղը…

Փշալարերից մե էրկու ոտմ էսկողմ Անիպեմզան է՝ մոտավորապես 200 հոգի՝ 28 դպրոցական, 15-17 մինչդպրոցական, մնացածն էլ, դե մնացած են:
Մեր առօրյան ըդման չէ, օր կնախանձեք, բայց դե ըմբես չէ, օր մենք դժգոհ ենք:
Էրթմ ենք դպրոց, գալմ ենք տուն, էրթմ ենք դպրոց, գալմ ենք տուն, էրթմ ենք դպրոց, գալմ ենք տուն, էրթմ ենք դպրոց, ջուրը գալմ է, էրթմ ենք ջուրը կրմ ենք, գալմ ենք դպրոց:
Մի օր էլ որոշինք, օր էրթլու ու գալու արանքում մե նոր բանմ էնենք, էն էլ գլխներիս գալիքը չէինք պատկերացնմ:

 
child03.jpg
 

 

ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ԿԱՆՈՆ 1
Դասից չփախնել

Իրգուններն արդեն ուրիշ պատմություն է սկսվմ: Սաղ արահետները տանմ են ֆուտբոլի դաշտ ու սկսվմ է խաղը

- Քիսո, գնդակը ընգավ Թուրքիա

ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ԿԱՆՈՆ 2
Ֆուտբոլ խաղալուց գնդակին ծուռ ու ուժեղ չխպել

Էդ դաշտը մեր միակ տարածքն է, գյուղացիների հմար՝ զիբլանոց, մեր հմար՝ խաղադաշտ: Բայց մենք զիբլանոցի հետ համաձայն չէինք ու սաղովի հավաքանք, ռեմոնտ էրեցինք: 

Հմի էլ որոշել ենք ստեղ իսկական խաղահրապարակ սարքել՝ ցանցով դարպասներով, կառուսելներով, խոտածածկով՝ էն երևանինների նման:
Գյուղում հեչ մեկ չի հավադմ, բայց ընկեր Լիլիթն սմ է՝ մենք կարող ենք:

 

ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ԿԱՆՈՆ 3
Մենք կրանք

Ու ըդման մենք կրցանք նաև մեր թերթը բացել: Էրեխեքով խմբագրություն բացինք ու սկսինք գրել մեր գյուղի ու մարդկանց մասին:

Եթե անկեղծ էղնինք, մեր տաղանդը մեանգամից Անիպեմզայում չգնահատին:
Բայց եպ օր 2 համար տպեցինք ու ծախեցինք, մեր վարկանիշը գեղում կտրուկ աճեց:

Մենք էլ մեր առաջին աշխատավարձն ու հավաքած փողը փոխանցինք մեր խաղահրապարակի կառուցմանը:
Հմի մենք որոշել ենք, որ  գյուղի զարգացումը վերցնում ենք մեր վրա: Եթե մենք չենենք, ո՞վ բտի էնե օր:
Մենք էնքան թույլ չենք, օր դժվարություններից վախենանք: Սկզբի համար բտի սորվինք, որովհետև  գիտելիքն է էն ուժը, որով կարող ենք բան փոխել, բտի հոգ տանինք իրար մասին ու հավատանք իրար, բտի համարձակ էղնինք ու չհուսահատվինք:

Հիշմ եք, չէ՞, մենք որ գյուղից ենք:

- ԺԵՆՅԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 
 
Mik Kubelyan1
REFLECTIONS FROM THE SCHOOL YEAR | ՀԵՏՀԱՅԱՑՔ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ
 
devider02.jpg
banner001.jpg

 
 
YERVAND ABRAHAMYAN Public Partnerships &amp; Communication Manager, Teach For Armenia

YERVAND ABRAHAMYAN
Public Partnerships & Communication Manager,
Teach For Armenia

 

From Author: REFLECTIONS ON DISTANCE LEARNING

Schooling across the world has been fully transitioned to distance learning due to the new coronavirus pandemic. Face-to-face teaching has moved to online platforms. Even the paperback classroom registers have been replaced with e-versions. The odds are that certain teachers and students have always had preference for distance learning methods. However, for a good number of people this transition has been confusing and the distance learning tools – unusual or unknown. Aside from this, the poor quality or lack of internet access and the limited opportunities of students in many communities of Armenia and Artsakh are other dimensions of the problem. Furthermore, internet access and technologies are not the only disruptive issues to effective distance learning. We also need to consider challenges with student engagement, considering the negative impact that hours of seemingly endless online classes can pose to students who are not accustomed to this new reality.

The COVID-19 pandemic has caused a worldwide frustration, producing an immediate impact on educators and students. Distance education appeared and remains a challenge for many teachers and students. Although the pandemic will not last forever, it will leave behind a lasting impact on the way we deliver an “excellent education”. Today, teachers have a unique opportunity to adopt new teaching skills and methods in order to inspire a new generation of students.

To examine the new situation further, we have interviewed several Teach For Armenia’s program Teacher-Leaders asking them to share their experiences and ideas.

 
devider01.jpg
 

ANUSH AMIRBEKYAN, MUSALER SCHOOL

“It is very important for both students and teachers to go to school, but it is also important to gain and give knowledge without going to school, this is the main task of teachers at this moment. I am trying to make sure that my students are not discouraged from staying at home, but develop love and interest in online classes. For example, we can write in different colors on our “online whiteboard” or simply talk so that the lessons are more engaging and the students are not left under the influence of the atmosphere where it is mainly about COVID-19. I can say that during this period I also learned to be a teacher outside of school.

Today we already have a lot of experience and progress in organizing classes with the help of online platforms. These skills need to be further developed and refined to provide a more accessible and up-to-date education for all students.’’

 
anush.png


- Ms. Amirbekyan, can I leave for a minute, please?
- Ms. Amirbekyan, my pen won't write! 
- Ms. Amirbekyan, your image is frozen, could you try to reconnect, please?
- Ms. Amirbekyan, can I show you the wheat grass I've grown for Easter when we are done? (...followed by a tour around the house). 

Phrases like this have become an inevitable language of daily communication between the Musaler Elementary School teacher Ms. Amirbekyan and her students. Anush remembers when she first informed parents of her students that, due to the emergency situation, she would teach completely online. This is when she started experiencing challenges. Unfortunately, many people use the internet only for sharing pictures and messages, while students and their parents had no knowledge of operating online platforms for distance learning. During the first few days, they started to use the Viber mobile application to shoot and submit their home assignments, but this approach proved to be dull and inefficient.

Since Skype was more popular among the parents of her students, Anush decided to deliver the lessons through this platform. In order to make the lessons more exciting and productive, she divided the class into groups of 5 to 6, so that they could take turns participating in the lessons. The lesson breaks were replaced by short stretches and physical exercises in front of the screen, while misconduct was resulted with a temporary dismissal of a student from the group chat. However, along with the fun and positive energy, problems emerged, having an immediate impact on the productivity and student engagement. The key issue was poor internet connectivity, causing interruptions of sound and image during video calls. Another challenge that we faced was the students’ lack of skills with operating different web-based tools, making the process of explaining time consuming. Discipline and responsibility were also a major concern, given that our students are not accustomed to online learning. According to Anush, it is important to note that the current situation did not create, but revealed the problems that already existed. For the teacher the most important thing is the ability to adjust very quickly to this situation and  start using the online platforms in a way so that the students are interested.

 
devider01.jpg
 

HAYK SIMONYAN, BAGARAN SCHOOL

“The lack of direct contact with students and the colorful environment of the community is very much felt during the distance learning. The scarcity of digital devices in the community and its resulting new problems have created the need and opportunity for self-development, proficiency of new tools and skills.  

COVID-19 had and will have both positive and negative impacts on the education system. The downside is that there has been a decline in efficiency, as all students need direct contact and some have a lack of digital devices. On the other side, it helps students learn how to use the Internet not only for social networking but also for education, self-development and exploring the World outside their own communities. I am sure that this will help the students to realize their potential  and opportunities regardless of their location.” 

 
hayk.png


Hayk, who teaches algebra, geometry and computer science at Bagaran School, found that his students were unprepared for a sudden shift to distance learning too, with everything happening in a matter of days. Although Hayk had the skills to use modern online platforms and had already introduced some platforms to his students, he too faced certain difficulties with teaching online. Internet access, and the availability of technology, are not the only hurdles to successful distance learning, since many teachers, especially those in remote communities, may not be tech savvy. Hayk thinks that the transition from a world of hard copies and chalkboards to a virtual space will require robust training and support.

In addition to technical issues, Hayk specified that many students simply miss the online classes because of the generally low level of enthusiasm, self-awareness, and motivation. With so many choices for online entertainment competing with e-learning, self-discipline is key. While maintaining student engagement has been challenging for some students, Hayk has been inspired by the students who diligently log-in each and every class session.

According to Hayk, the next academic year will be a time of working harder and gaining new skills. This unexpected situation brought forward new methods and approaches which we can develop to work more skillfully and effectively with students.

 
devider01.jpg
 

MARIA MANUKYAN, TSOVAZARD SCHOOL

“By switching to distance learning, we needed to develop our knowledge and skills so that we can use various online tools and platforms for education. As a teacher, I prefer direct contact with students, but at the moment it is important and alarming for me that if distance learning continues, all students shall have equal opportunity and accessibility. 

In the context of COVID-19 and the current situation, it became clear that not all students are provided with accessibility and equal opportunities. I am glad to see that steps are being taken now to find possible solutions to this problem.”

 
masha.png


“Alright dears, now turn on your cameras, raise your exercise-books without opening them, and put them aside so I can see them.”

This is the way Masha, the friendly English language teacher of Tsovazard School, makes sure that her students don't cheat while completing the online assignments. Switching to distance teaching, Masha too has faced the question of what platform to use. Most of the teachers in her school were used to the Viber application, but it wasn't meeting her needs, because it only allowed them to connect via group audio calls, notably with frequent interruptions, which makes explaining the material and the overall work with students impossible or inefficient. So, she decided to introduce the Zoom to her students, and now she is using this platform to deliver the new material through screen sharing while using a Word doc as a board to make the lesson exciting for the children. 

To make the work more interactive, Masha shares different video materials with the students or makes her own videos for new lessons. She says that the school and the community were not prepared for a full transition to distance learning because the internet connection was so poor, and many students didn't have computers or sophisticated smartphones, forcing students to skip certain lessons or turn to their neighbour and friends for technical support. Masha is trying to fill the gap with these students through phone calls, which requires extra time and efforts. Internet interruptions and power outages pose additional hurdles. Despite all hardships, Masha is full of hope that distance learning will bring good changes and open new opportunities for her students.

 
devider02.jpg
banner001.jpg

 
 
ԵՐՎԱՆԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հանրային համագործակցության եւ հաղորդակցության ղեկավա, «Դասավանդի'ր, Հայաստան»

ԵՐՎԱՆԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հանրային համագործակցության եւ հաղորդակցության ղեկավա,
«Դասավանդի'ր, Հայաստան»

 

Հեղինակից. ՀԵՏՀԱՅԱՑՔ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Աշխարհում թագավարակի հետեւանքով դպրոցներն ամբողջովին անցել են հեռավար ուսուցման։ Դեմ առ դեմ դասընթացները փոխարինվել են առցանց հարթակներով։ Թղթե մատյաններն անգամ դարձել են առցանց։ Գուցե ուսուցիչների եւ աշակերտների որոշ հատված միշտ էլ գերադասել է առցանց ուսուցման մեթոդները, սակայն շատ-շատերի համար հեռավար կրթության անցումն ավելի քան անսպասելի էր, իսկ հեռավար դասընթացների գործիքները՝ անհայտ եւ չլսված։ Դրան ավելացնենք Հայաստանի եւ Արցախի շատ համայնքներում ինտերնետ կապի անհասանելիությունը, վատ որակն ու աշակերտների սահմանափակ հնարավորությունները։ Այնուամենայնիվ, ինտերնետային կապը կամ տեխնոլոգիական ապահովությունը հեռավար կրթության միակ խնդրահարույց կողմերը չեն, հարկավոր է նաեւ նկատել, որ շատ աշակերտները սովոր չեն օգտագործել համացանցը հեռավար կրթության կազմակերպման համար։

COVID-19-ը անխոս ցնցեց աշխարհը և ուղղակիորեն ազդեց կրթության կազմակերպման եւ դրա հետագա զարգացման վրա: Կրթության հեռավար ուսուցանումը ուսուցիչների եւ աշակերտների համար եղել եւ շարունակում է մնալ խնդրահարույց։ Թեեւ թագավարակը ժամանակավոր է, բայց աշակերտների այսօրվա կրթության կազմակերպումը թողնելու է մշտական հետեւանքներ։ Այսօր ուսուցիչները ունեն յուրահատուկ հնարավորություն օգտագործելու իրենց ուսուցողական հմտությունները, մեթոդները եւ անգամ անձնային հատկությունները, որպեսզի ոգեւորեն աշակերտներին մնալ մոտիվացված եւ շարունակել սովորել։

Ստեղծված իրականության մանրամասների հետքերով զրուցել ենք «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Ծրագրի Ուսուցիչ-առաջնորդներից մի քանիսի հետ, ովքեր կիսվում են իրենց փորձով եւ կարծիքներով։

 
devider01.jpg
 

ԱՆՈՒՇ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ, ՄՈՒՍԱԼԵՌԻ ԴՊՐՈՑ

«Կարեւոր է նշել, որ ստեղծված իրավիճակը չստեղծեց, այլ վերհանեց խնդիրներ, որոնք եղել են։ Ամենակարեւորն այն է, որ ուսուցիչը կարողանա շատ արագ կողմնորոշվել եւ օգտագործել առցանց հարթակն այնպես, որ աշակերտների մոտ հետաքրքրություն առաջանա։ 

Թե’ աշակերտների, թե’ ուսուցիչների համար շատ կարեւոր է դպրոց գնալ, սակայն կարեւոր է նաեւ դպրոց չգնալով ստանալ եւ փոխանցել գիտելիք, այս պարագայում սա ուսուցիչների գերխնդիրն է։ Ես փորձում եմ այնպես անել, որ աշակերտները չհուսահատվեն տանը մնալով, այլ սկսեն սիրել առցանց դասերն ու սպասել դրանց։ Օրինակ՝ փորձում ենք մեր «առցանց գրատախտակի» վրա տարբեր գույներով գրել կամ պազրապես զրուցել, որպեսզի դասերն ավելի հետաքրքիր լինեն, եւ աշակերտները չմնան տան մթնոլորտի ազդեցության տակ, որտեղ հիմնականում խոսվում է համավարակի մասին։ Կարող եմ ասել, որ այս շրջանում ես սովորեցի ուսուցիչ լինել նաեւ դպրոցից դուրս։

Այսօր մենք արդեն ունենք առցանց հարթակների օգնությամբ դասերի կազմակերպման հսկայական փորձ եւ առաջխաղացում։ Հարկավոր է այս հմտությունները էլ ավելի զարգացնել եւ հղկել՝ բոլոր աշակերտների համար ավելի հասանելի եւ արդիական կրթություն ապահովելու համար»։ 

 
anush.png


-Ընկեր Ամիրբեկյան, կարելի՞ է մի րոպեով դուրս գնալ:
-Ընկեր Ամիրբեկյան, գրիչս չի գրում: 
-Ընկեր Ամիրբեկյան, Ձեր նկարը քարացել է, դուրս գա՞ք, նորից գաք:
-Ընկեր Ամիրբեկյան, կարելի՞ է դասից հետո Զատիկի համար ցանած ցորենը ցույց տամ (իսկ հետո՝ շրջայց ամբողջ տնով)։

Այս արտահայտությունները դարձել են Մուսալեռի դպրոցի տարրական դասարանի ուսուցչուհի ընկեր Ամիրբեկյանի առօրյայի անբաժանելի մասնիկը։ Անուշի խոսքերով, երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն,  նա  անմիջապես տեղեկացրեց  իր դասարանի ծնողներին, որ հարկավոր է դասերը շարունակել առցանց հարթակում եւ հենց այդտեղ էր, որ նա բախվեց որոշակի խնդիրների։ Ցավոք, շատերի համար ինտերնետը պարզապես նկար կամ հաղորդագրություն ուղարկելն է, իսկ հեռահար դասընթացների համար նախատեսված հարթակներին թե’ աշակերտները, թե’ ծնողները ծանոթ չէին։ Սկզբի մի քանի օրերին սկսեցին օգտագործել Viber հավելվածը, տնային աշխատանքները գրում ուղարկում էին, սակայն այդպես արդյունավետ ու հետաքրքիր չէր։ 

Քանի որ աշակերտների ծնողներին առավել ծանոթ էր Skype-ը, Անուշը որոշեց, հեռահար դասերը շարունակել անցկացնել այդ հարթակով։ Երեխաների համար դասերն առավել արդյունավետ ու հետաքրքիր դարձնելու համար դասարանը բաժանել է 5-6 հոգանոց խմբերի եւ հերթականությամբ կազմակերպում է դասերը։ Դասամիջոցները փոխարինվել են էկրանի դիմաց միմյանց հետ կարճ մարմնամարզությունով, իսկ անկարգություն անելու նկատողությունը չաթից ժամանակավորապես հեռացնելն է։ Այնուամենայնիվ, զվարճալի եւ դրական լիցքերի հետ մեկտեղ գոյություն ունեն խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են դասերի արդյունավետության եւ հավասար ներգրավածության վրա։ Հիմնական խնդիրը թերեւս ինտերնետային վատ կապն է, ձայնի կամ էկրանի անընդմեջ ընդհատումը։ Խնդրահարույց եւ ժամանակատար է նաեւ աշակերտների՝ գործիքներին չտիրապետելը եւ դրանք օգտագործելու բացատրման գործընթացը։ Կա նաեւ դասին ժամանակին չմիանալու եւ պատասխանատվության խնդիր, շատ հաճախ աշակերտները ծուլանում կամ մոռանում են եւ դասերին միանում են ուշացած։ Ըստ Անուշի, չնայած բոլոր խնդիրների, հեռահար ուսուցման այս փորձը դեռ անպայման դրական ազդեցություն է ունենալու եւ ապագայում բոլորն ավելի պատրաստված եւ իրազեկված կլինեն հեռահար դասերի կազմակերպման համար։ 

 
devider01.jpg
 

ՀԱՅԿ ՍԻՄՈՆՅԱՆ, ԲԱԳԱՐԱՆԻ ԴՊՐՈՑ

«Հաջորդ ուսումնական տարին լինելու է շատ ավելի աշխատատար եւ նորանոր հմտություններ ձեռք բերելու ժամանակաշրջան։ Ստեղծված անսպասելի իրավիճակն իր հետ բերեց նոր մեթոդներ եւ մոտեցումներ, որոնք զարգացնելով կարող ենք ավելի հմուտ եւ արդյունավետ աշխատել աշակերտների հետ։ Հեռավար ուսուցմանն անցնելիս շատ է զգացվում աշակերտների հետ անմիջական շփման եւ համայնքի կոլորիտային միջավայրի պակասը։ Համայնքում թվային միջոցների սղությունը եւ դրա հետեւանքով ստեղծված նոր բնույթի խնդիրները, առաջ բերեցին ինքնազարգացման, նոր գործիքների եւ հմտությունների տիրապետման անհրաժեշտություն եւ հնարավորություն։ COVID-19-ը կրթական համակարգի վրա ունեցավ եւ կունենա թե’ դրակական, թե’ բացասական կող։ Բացասականն այն է, որ եղավ արդյունավետության անկում, քանի որ բոլոր աշակերտները կարիք ունեն անմիջական շփման եւ ոմանք էլ ունեն թվային միջոցների սղություն։ Դրականն այն է, որ աշակերտները սովորեցին կիրառել համացանցը ոչ միայն սոցիալական ցանցերի օգտագործման, այլ նաեւ կրթության, զարգացման եւ համայնքից դուրս գտնվող աշխարհի ճանաճման համար։ Վստահ եմ, որ սա կնպաստի աշակերտների մոտ անկախ գտնվելու վայրից գիտակցել իրենց հնարավորությունները»։

 
hayk.png


Բագարանի դպրոցում հանրահաշվի, երկրաչափության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ Հայկի եւ իր աշակերտների համար հեռավար կրթությանն անցումը եւս կատարվեց մի քանի օրվա ընթացքում՝ համպատրաստից։ Թեեւ Հայկը լավ է տիրապետում ժամանակակից առցանց հարթակներին եւ իր աշակերտներին էլ դպրոցի հնարավորությունների սահմաններում  փոխանցում է իր փորձը, հեռավար կրթությանն անցնելիս հանդիպեց որոշակի դժվարությունների։ Ըստ Հայկի, մեկ շաբաթում թղթե մատյաններից, կավճե գրատախտակներից եւ դեմ առ դեմ դասերից հեռավար ուսուցման անցումն անարդյունավետ է եւ այս պահին չի կարող արդարացնել մեծածավալ սպասելիքներ։ Միայն ինտերնետ կապի հասանելիությունը չի կարող առցանց դասի անցկացման չափորոշիչ լինել, քանի որ ուսուցիչներց շատերը, հատկապես համայնքներում, չեն տիրապետում համապատասխան հմտություններին, չունեն համակարգիչներ եւ այդքան էլ լավ ծանոթ չեն հեռավար դասերի առցանց գործիքներին։ Ի հավելում տեխնիկական հագեցվածության խնդիրների, Հայկը նաեւ նշում է կա արդյունավետության եւ մոտիվացիայի պակաս։ Առցանց ժամանցային հաղորդումների հսկայական ընտրության պայմաններում առցանց կրթությունը կարեւորելու հարցում առանցքային է ինքնակարգապահությունը։ Մինչ որոշ աշակերտների համար մարտահրավերային է ներգրավվածության պահպանումը, Հայկը տպավորված է այն աշակերտներով, ովքեր հետաքրքրությամբ մասնակցում են ամեն դասի: 

 
devider01.jpg
 

ՄԱՐԻԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԾՈՎԱԶԱՐԴԻ ԴՊՐՈՑ

«Հեռավար ուսուցմանն անցնելով անհրաժեշտություն եղավ զարգացնել մեր գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի կրթության համար կիրառենք առցանց տարբեր գործիքներ եւ հարթակներ։  Որպես ուսուցիչ ես գերադասում եմ աշակերտների հետ անմիջական շփումը, բայց այս պահին ինձ համար կարեւոր ու մտահոգիչ է, որ եթե հեռավար կրթությունը շարունակվի, ապա բոլոր աշակերտները պետք է ունենան հավասար հնարավորություն եւ հասանելիություն։ 

COVID-19-ի եւ ստեղծված իրավիճակի պայմաններում հասկանալի դարձավ այն փաստը, որ ոչ բոլոր աշակերտներն են ապահովված հասանելիությամբ եւ համաչափ հնարավորություններով։ Ուրախ եմ տեսնել, որ հիմա ձեռնարկվում են քայլեր այս խնդրի հնարավոր լուծումների համար»։

 
masha.png


«Երեխեք ջան, հիմա վիդեոն միացնում եք, տետրերը բարձրացնում եք, փակ ցույց եք տալիս ու դնում եք մի կողմ, որ ես տեսնեմ»։

Ծովազարդում անգլերենի ընկերասեր ուսուցչուհի Մաշան այսպես է փորձում հետեւել, որ աշակերտները չարտագրեն առցանց առաջադրանքներ անելիս։ Հեռավար կրթությանն անցնելիս Մաշան եւս բախվեց «ի՞նչ հարթակ օգտագործել» հարցին, իր դպրոցում ուսուցիչների մեծամասնությունը օգտագործում է Viber-հավելվածը, բայց իր համար դա հարմար տարբերակ չէր, քանի որ կարող ես միայն ձայնը լսել, այն էլ կապի խաթարմամբ, իսկ աշակերտներին դաս բացատրելը կամ ընդհանուր առաջադրանքների շուրջ աշխատելը դառնում է անհնար եւ անարդյունավետ։ Որոշեց, որ աշակերտներին պետք է ներկայացնի եւ սովորեցնի Zoom-ը։ Այժմ դասերը հիմնականում այդպես է կազմակերպում, նոր դաս բացատրելիս կիսվում է իր էկրանով, իսկ Word file-ը ծառայում է որպես գրատախտակ, որպեսզի երեխաների համար էլ ավելի հետաքրքիր լինի։ 

Աշխատանքն ավելի ինտերակտիվ դարձնելու համար աշակերտներին ուղարկում է տարբեր հոլովակներ կամ ինքն իրեն է ձայնագրում դասերը ներկայացնելիս։ Մաշան նշում է, որ իր դպրոցն ու համայնքը պատրաստ չէին ամբողջությամբ հեռավար կրթությանն անցնել, քանի որ ինտերնետ կապը թույլ է, աշակերտներից շատերը չունեն համակարգիչ կամ համապատասխան հեռախոս եւ երբեմն ստիպված են լինում բաց թողնել դասերը կամ դիմել հարեւաններին եւ ընկերներին։ Մաշան փորձում է այդպիսի աշակերտների հետ դասերը լրացնել հեռախոսազանգերով, ինչը իրենից հավելյալ ժամանակ եւ էներգիա է տանում։ Դասերի ընթացքում երբեմն կարող է ինտերնետ կապը ընդհատվել կամ հոսանքը գնալ, դրան ավելանում է աշակերտների քիչ ներգրավածությունն ու հետաքրքրությունը։ Անկախ բոլոր խնդիրներից Մաշան լիահույս է, որ հեռավար կրթության այս փորձը ունենալու է դրական ազդեցություն  եւ ապագայում բերելու է նոր հնարավորություններ։


Mik Kubelyanalumni, 1
LEARNING TO LEARN IN THE TIME OF COVID-19 | ՍՈՎՈՐԵԼՈՎ ՍՈՎՈՐԵԼ COVID-19-Ի ԺԱՄԱՆԱԿ
 

MoU-images-0144.jpg

 
 

While the world was in a lockdown, the educational direction of Innovative Solutions and Technologies Center (ISTC) - Zil Academy, and Teach For Armenia (TFA) followed the global trend of transformation of all industries, including education, and quickly responded to the crisis jointly conducting online learning sessions for TFA Teacher-Leaders, so that they adapt to the new conditions and working styles.

With the efforts of Zil Academy’s team, 3 sessions have been organized in the following directions: Digital learning, Digital presentations and Working online

 
blue.jpg

DIGITAL LEARNING

An introduction to innovative tools and methods for effective organization of digital and online classes alongside with tips and techniques for student engagement in a quarantined status. The workshop included usage of some tools for better understanding.


coral.jpg

DIGITAL PRESENTATIONS

A hands-on workshop on outlining, designing and presenting effective, interesting and resourceful presentations, including tools for creating and illustrating educational presentations and video-materials.


green.jpg

WORKING ONLINE

An introduction on task management, effective communication, video-conferencing and research tools for a better digital working experience in the times of quarantine.


With the help of these sessions, 40 participants got practical knowledge and are ready to use their gained knowledge in the teaching process.



Մինչ աշխարհը կարանտինային ռեժիմի մեջ էր, ISTC կենտրոնի կրթական հատվածը՝ «Զիլ Ակադեմիան», և «Դասավանդի’ր, Հայաստան» հետևեցին տարբեր ոլորտներում՝ ներառյալ կրությունը, լուրջ տրանսֆորմացիաների համաշխարհային նախադեպին։ Որպես արձագանք ճգնաժամին՝ թիմերը համատեղ ուժերով իրականացրեցին առցանց դասընթացներ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ՈՒսուցիչ-առաջնորդների համար, որպեսզի նրանք կարողանան հարմարվել աշխատանքային նոր պայմաններին և ստեղծված իրավիճակին։

«Զիլ Ակադեմիայի» թիմի ջանքերով իրականցվեցին առցանց դասընթացներ 3 հիմնական ուղղություններով՝ թվային ոսուցում, պրեզենտացիանր, առցանց աշխատանք։ 

 
blue.jpg

ԹՎԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Ծանոթացում առցանց դասեր վարելու նորարարական գործիքներին և մեթոդներին՝ համակցված կարանտինի պայմաններում աշակերտներին/ուսանողներին ներգրավելու օգտակար խորհուրդներով և հետաքրքիր լուծումներով։ Դասընթացը նաև ներառում էր որոշ գործիքների պրակտիկ կիրառություն հենց դասընթացի ժամանակ։


coral.jpg

ԹՎԱՅԻՆ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆԵՐ
Կիրառական դասընթաց օգտակար, հետաքրքիր և արդյունավետ պրեզենտացիաներ կազմելու և ներկայացնելու համար՝ ընդգրկելով կրթական պրեզենտացիաներ և հոլովակներ պատրաստելու և ձևավորելու մի քանի գործիքներ։


green.jpg

ԱՌՑԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔ
Ծանոթացում առաջադրանքների կառավարման, արդյունավետ հաղորդակցության, վիդեո կոնֆերանսների և «խելացի» որոնումների իրականացնելու գործիքներ, որոնք նպաստում են կարանտինային պայմաններում ավելի հաջողված հեռավար աշխատանքի փորձառությանը։

Այս դասընթացների շնորհիվ շուրջ 40 մասնակիցներ ստացան գործնական գիտելիքներ և պատրաստ են իրենց ձեռք բերած հմտություններն օգտագործել իրենց դասավանդման պրակտիկայում։

 
Mik Kubelyan1
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻՑ | A STORY FROM ARMAVIR

Սիրանուշ Ամիրյան, գյուղ Արշալույս

kids.jpg
 
 

Ահա և վերջ, թե՞ սկիզբ․․․

Ես Սիրանուշն եմ․․․ էէէէ, ընկեր Ամիրյանը, և, այո՛, ես երջանիկ եմ։ Դասավանդում եմ Արամվիրի՝ ամենաշխատասեր Արշալույս համայնքում։ Չնայած դրան իմ ճամփորդությունը «Դասվանդի’ր, Հայաստանի» հետ սկսել է Վազաշեն համայնքից, երբ  մեկ օրով հյուր էի Սաթենիկի ու Էսթերի մոտ։ Այդ օրը իմ մեջ վերացան բոլոր կասկածները։ Մինչ այդ ես նման էի լարախաղացի, որը դեռ վստահ չէր վերջնակետ կհասնի թե ոչ, իսկ այդ օրը հստակ նշմարվեց ինձ մոտ վերջնակետը։ Ինչու՞ ։ Այդ օրը ինձ դիմավորեց 5 ամյա մի փոքրիկ, որը սկսեց պատմել գյուղի մասին, ու ամեն քայլ դնելուց որոշումս ավելի ու ավելի էր ամրապնդվում, երբ պատկերացնում էի իմ աշակերտներին ու նրանց հետ բացահայտելիք աշխարհս։

Լինելով տնտեսագետ ու աշխատելով իմ մասնագիտության՝ հոգու անտառի մի լուսավոր կետում երազում էի սեփական դպրոց ունենալու մասին։ Ամեն օր մտքում մի քար ավելացնում։ Ու դե ինչպես որ լինում է սովորաբար, երբ գիտենք ինչ ենք ուզում, ճանապարհները մեզ բերում են դեպի այն կետը, որը օգնելու է հաջորդ որոշիչ քարը դնելու։ Հաջորդ կանգառս, թեև ավելի ճիշտ կլինի ասել թռիչքուսին (չեմ ասի, ինչու, որ բացահայտելու բերկրանքը դու էլ ապրես) եղավ «Դասավանդի’ր, Հայաստանը»։ Ի՞նչ եղավ դրանից հետո։ Հայտնվեցի ամենաստեղծարար երեխաների հետ մի կտուրի տակ։ Սկսեցի ապրել նրանց հետ, ոգևորվել նրանցից, նշմարել առաքելությունս, իմաստավորել արածս ու անելիքս։

Շատերիցս կլսեք, որ այս երկու տարում փոխվել ենք, այո՛, ես էլ կկրկնվեմ, փոխվում ենք բոլորս, բայց սա միանշանակ դրական փոփոխություն է։ Փոխվում ենք, քանի որ փոխում ենք։ Փոխվում ենք, քանի որ շփվում ենք այն արարածների հետ, ովքեր դեռ չեն մոռացել որ կյանքը վայելք է։ Փոխվում ենք, քանի որ ամեն պահ օդը լցված է հնարավորություններով, ու շնչառությունդ էլ սկսվում է բացվել։ Փոխվում ենք, որովհետև ամեն անգամ երեխաներից մեկի հետ մեղմիկ ու անկեղծ զրույց ունենալիս հնարավոր չէ ավելի լավը չդառնալ։ 

 
siranush.jpg

 

And here is the end, or the beginning? 

I am Siranush...oooh Miss Amiryan, and yes, I am happy. I am teaching in Armavir region's most hardworking community-in Arshaluys. Although my journey with Teach For Armenia has started from Vazashen community where I was hosted for a day by Satenik and Esther. On that day all my hesitation faded away. Till that I was like a tightrope walker who is not certain that the endpoint is reachable or not, but on that day the endpoint was visible. Why? On that day a 5 year old baby girl greeted me and started to tell me about her village and by every step my decision was strengthening more and more when I was imagining my students and the new World to be discovered with them.

Being an economist and working in my field, in a bright side of my soul’s deep forest I have always dreamed of having my own school. I was putting one more stone each day. And as usual, when we know what we want, the roads lead us to the point where we will help to put the next decisive stone. My next stop or I would say my flight (I will not say why so that you also can enjoy the excitement of discovering it) has become Teach For Armenia. What happened afterwards? I suddenly appeared under the same shelter with the most creative kids. I started to live with them, I got inspired by them, everything I said and did started to make sense.      

Many of you will hear that we have changed in these two years, yes, I will repeat, we are all changing, but this is definitely a positive change. We have changed because we changed. We have changed because we spend our time with creatures who have not forgotten that life is a pleasure yet. We have changed because every moment the air is full of opportunities and your breath begins to open up. We have changed, because every time we have a soft and sincere conversation with one of the kids, it is impossible not to become better.

 


Mik Kubelyanalumni, 1
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻՑ | A STORY FROM ARAGATSOTN

Անուշ Մելքոնյան, գյուղ Լեռնարոտ

banner01.jpg
 
children05.jpg

Կիրակոս, ա՜յ Կիրակոս, այդ ու՞ր…
Կիսաքանդ աստիճանները արագ֊արագ հաղթահարելով շրջվեց դեպի ինձ ու իրեն բնորոշ անմիջականությամբ պատասխանեց.
֊Ընկեր Մելքոնյան, պիտի գնամ, կովը ծնելա։
Կիրակոսը ապրում էր դպրոցի դիմացի տանը ու իր դասարանցիների հետ դասամիջոցին վազում այգի՝ խնձոր պոկելու։ Խնձորները շատ հաճախ  հայտնվում էին նաև իմ սեղանին, սկզբում վախվորած հայացքով հետևելով արձագանքիս, հետո՝ չարաճճիորեն ժպտալով։
Սա Լեռնարոտն է. առեղծվածային Արագածի փեշի տակ մեծացած 100֊ամյա համայնքը, որը կերտվել է լեռանը բնորոշ համառությամբ ու վեհությամբ։

 


Հիշում եմ՝ առաջին այցելությունս համայնք շատ էպիկ էր։ Օգոստոս, կիզիչ արև, մոտոցիկլ, փշածածկ ու չորացած բնություն, քարքարոտ ու անվերջ թվացող ճանապարհ։ Ակամայից հիշեցնում էր AC/DC- ի «Highway to hell» երգը։ Ճանապարհին մի մարդու հանդիպեցինք, ով  պարզվեց դպրոցի պահակն էր.
֊Ախր դուք ո՞նց եք գտել էս գյուղը, սա ըսկի քարտեզում չկա, մեր մեջ ասած, Հայաստանի կույրաղիքն է։
Հետո հարց ու փորձ արեցինք ազատ տուն գտնելու համար ու պարզվեց, որ ազատ տուն չկա,բայց ազատ գոմ կա))) Վերջապես նշմարվեց Լեռնարոտի ցուցատախտակն ու մեր տեսադաշտում հայտնվեց այդքան սպասված դպրոցը։ Դպրոցի բակում մեզ էին սպասում մի  երիտասարդ տղամարդ և մի  ժպտերես կին։ Երիտասարդը դպրոցի տնօրենն էր, ով  արդեն երկու տարի էր ինչ ստանձնել էր այդ պաշտոնը և շատ նվիրված էր իր դպրոցին։ Իրենց առաջարկով տեղափոխվեցի իրենց տուն, մինչ մի ազատ տուն կգտնեի։ 

children04.jpg
 
children06.jpg

Նոր տունը, որ տեղափոխվեցի գտնվում էր հարակից Կոշ  գյուղում, այն Լեռնարոտից հեռու էր 11կմ-ով։ Ես հասցրեցի ընկերանալ հարևանների, ջրի մարդու, տաքսու վարորդ Էդգարի (ով ուներ շատ սուր հումոր), խանութպան Լադոյի  և  հաճախ տուն մտնող կատուների, հնդկահավերի ու  մկների հետ. վերջիններիս ու իմ միջև սկսեց գոյության կռիվ։

Երկու  տարի առաջ երբևէ չէի պատկերացնի թե կարող եմ թողնել ամեն ինչ ու գալ մի անծանոթ գյուղ, որտեղ ջրի ու տան միակ վարդակի առկայությունը շքեղություն կդիտվեր։ Կենցաղային պայմանների դժվարությունները ու կարոտը շատ տարրական բաների հանդեպ  վերափոխեց ու վերաիմաստավորեց կյանքս։ Մի տեսակ կարևոր մարդ էի զգում ինձ ու արժեւորվում էր կյանքս։ Ամեն օր դպրոց գնալիս ու երեխաների անեղծ ժպիտները տեսնելիս մոռանում էի ամեն դժվարության  մասին։

 

Միշտ մտածում էի որևէ կերպ ինչ֊որ բան փոխելու մասին ու վերջապես ունեի նման հնարավորորություն։ Այս պարագայում ոչ միայն ինքդ ես լինում վերափոխող ու կարծրատիպեր կոտրող, այլև ինքդ ես փոխվում։ 
Անվերջ տիրող գաջեթների ու նույն լեկալով արտադրած դեմքերի մեջ էնքան էր  պակասում գյուղական մաքուր օդն  ու մանկան անկեղծությունը, քիթդ ընկնող  թարմ թխած բոքոնի հոտն ու չոբանի հետ զրույցները։ 

Աշակերտներիս հետ շատ շուտ մտերմացանք ու վստահություն ձեռքբերելուց հետո մի օր անկեղծացան.
֊Ընկեր Մելքոնյան, որ իմացանք Երևանից դասատու ա գալու, քար կտրեցինք, հետո, երբ Ձեզ տեսանք կարմիր, կարճ մազերով, հետն էլ մոտոցիկլով էկած, մտածեցինք` բաններս բուրդ ա։ Բայց, որ ժպտացիք ու խոսեցիք մեզ հետ, իսկույն հասկացանք, որ դուք ծեծողներից չեք։ Համ էլ,֊ավելացրեց Անդրանիկը, - դուք, որ էկաք մեր գյուղ մեր  դասատուներն էլ սկսեցին գունավոր «կալգոտկա» հագնել ։

children02.jpg
 

Շուտով կավարտվի ծրագիրը, կավարտվի նաև իմ ուսուցչի առաքելությունը Լեռնարոտում։ Այստեղ ես թողնում եմ սեղանին դրված խնձորներն ու թաց ընկույզը, ուուցչանոցի թարմ թխած բոքոնով  ու մոզու պանրով ընդմիջումները, առավոտյան ուսապարկերով նախիրը արոտ տանող ու շնչակտուր դասի վազող ,  փոքրիկ, բայց կոփված մարմնով տղաները, կոշտացած ձեռքերով, բայց անասելի փափուկ սրտով աղջիկները, ատամիկով ժպտացող պստոները ու երբեք չկիսատվող սերը. սեր, որը երբեք չի կեղտոտվում ու չի մոռացվում։


Anush Melkonyan, Village Lernarot

banner01.jpg
 

"Kirakos, Kirakos, where are you going?
Overcoming the half-destroyed stairs, he turned to me and answered with his typical directness.
-Miss Melkonyan, I have to go - the cow is giving birth.
Kirakos lived in front of the school and during the pauses he would ran to a garden with his classmates to pick apples. Apples often appeared on my table, first with a frightened look on his face, then with a mischievous smile. 

This is Lernarot - a 100-year-old community, which grew up under the mysterious mount Aragat, was built with the typical stubbornness and majesty of the mountain.

I remember my first visit to the community, it was very epic. August, scorching sun, motorcycle, thorny and dry nature, rocky and seemingly endless road. Involuntarily I remembered AC/DC's "Highway to hell" song. On our way we met a man who turned out to be the school guard.

"How did you find this village? This is not even on the map, as we say, it is the blind alley of Armenia.

Then we asked questions and tried to find a vacant house, and it turned out that there was no free house, but there was a free barn. 

A young man and a smiling woman were waiting for us in the school yard. The young man was the principal of the school, who had been in charge for two years and was very devoted to his school. At their suggestion, I moved into their home until I found a vacant home.

The new house where I moved was in the nearby village of Kosh, 11 km from Lernarot. I managed to make friends with neighbors, with water man, taxi driver Edgar (who had a very sharp sense of humor), shopkeeper Lado, and with some cats, turkeys, and mice who always entered my house. A war started between the latter and me.

Two years ago, I would never have imagined that I could leave everything and come to an unfamiliar village, where water and a house would be luxury. The hardships and longings of everyday life have transformed and redefined my life. I felt a kind of important person and my life became very appreciated. Every day when I went to school and saw the sincere smiles of children, I forgot about all the difficulties.

I always wanted to change something and I finally had that opportunity. In this case, you are not only transforming yourself and breaking stereotypes, but you are changing yourself.

The endless gadgets and the faces produced with the same varnish were so lacking in the clean rural air and in the sincerity of childildren, the smell of freshly baked loaf of bread and conversations with the shepherd.

My students and I soon became close and one day, after gaining trust, they became more sincere.

"Comrade Melkonyan, when we learned that a teacher would come from Yerevan, we were so amazed, and then when we saw you with red, short hair, and then on a motorcycle, we thought, 'We are in a hard situation.' But when you smiled and talked to us, we immediately realized that you were not one of the beaters. And, Andranik added, "when you came to our village, our teachers started wearing colored tights - just like you.

The Program will end soon, and my teacher's mission in Lernarot will end. Here I leave the apples and wet walnuts on the table, the freshly baked loaf of bread and local cheese in the kitchen, the shepherd carrying the herd in the morning with his backpack, breathless running boys, with small but hardened bodies, girls with hardened hands, but with an unspeakably soft heart, smiling kids and never parting love -  love which will never be defiled or forgotten.

 


Mik Kubelyanalumni, 1
WHY WE NEED TO END THE DIGITAL DIVIDE | ԻՆՉՈՒ՞ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԹՎԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
 
LinkedIn.png
 
 

Ruiz Profile.png
 

Before COVID-19 and consequent school closures, access to the world wide web was viewed by many of us as a luxury, a privilege afforded to those who could pay for the service. The thought of equipping every child with the necessary technology to learn online would have been viewed as excessive with an exorbitant price tag. Instead of dreaming big, we often tempered our expectations and instead focused on the lowest common denominators in education: basic literacy, numeracy, and content mastery delivered through traditional means. It took a pandemic to show us how woefully underprepared we are to deliver on a future-facing education. 

Imagine a classroom with 19 students. To the front of the classroom are four students, sitting behind a laptop or a tablet, ready to learn. Behind them are 13 students with smartphones, however a few of them are sharing devices with their families, and a couple of them are not connected to the internet at all. At the back of the class are two students using basic cell phones with no data plan. While the cell phones that the students may not be ideal for instruction, these students at least have access to their teacher. Meanwhile, in the classroom next door, there are another four students who are sitting completely in the dark with no access to technology. Period. Take this analogy, and stretch it across Armenia and Artsakh, and this is the challenge that our teachers are currently facing.* In other words, a third of our students are struggling to stay connected with their teachers and less than a fifth have devices that effectively support sustained online learning.

COVID-19 did not create the digital divide, it simply exacerbated the disparity. Across the nation, our students are falling through the crack created by this chasm. For students without access to technology, the effects of summer learning loss will certainly widen dramatically. Furthermore, even after the virus subsides, our students deserve an equitable education. The term “equity” in English does equate to “equality.” Equality infers equal distribution, while equity means that we are providing ample resources to reach students who need it the most. As an organization that is committed to educational equity, ending the digital divide is a part of Teach For Armenia’s mission.

However, access will not suffice. Amid lockdowns, educators around the world raced to provide students with emergency remote teaching. Hastily, school systems put into place remedies in order to address the immediate needs of students (who at least had the ability to connect). For students without technology, creative teachers like Narine Selimyan found ways to send work home. While these responses were absolutely necessary and appropriate, we need to go beyond temporary mitigation. At times, crisis forces innovation. Now is the time for Armenia’s education system to leapfrog. The answer could be found in Change-Based Learning.

Back in 2009, Apple Inc. coined the term: “Challenge-Based Learning.” In short, it is a form of project-based learning that guides students through the process of solving real-life problems that confront their communities by leveraging self-guided online research. At Teach For Armenia, we adapted a version of this approach, and we call it “Change-Based Learning.” Why “change” and not “challenge”? The distinction is small, but important. As Peter Block wrote, our communities are not problems to be solved. Rather, they are full of infinite possibilities, and our students have the power to unlock that potential. In short, we see our students are drivers of positive change and innovation.

This summer, Teach For Armenia aims to run a Virtual Student Leadership Camp. We have already placed an order for 360 devices so that we can pilot a program that will weave together Change-Based Learning with the national syllabus. Through the camp, students will work in teams as they explore “big ideas” pulled from state-mandated topics. By the end of the camp, the students will then create proposals and record pitches for projects that will spark innovation within their respective communities. Using Teach For Armenia’s Community Impact Fund, we will then award a group of students a microgrant so that they can implement the idea during the coming school year. All of this is being done in alignment with priorities outlined by the Ministry of Education, Science, Culture and Sport in Armenia.

Before the close of 2020, Teach For Armenia aims to equip every student in our partner schools with a device that will support effective online learning. We will train our participants how to facilitate Change-Based Learning in their classrooms while following the syllabus. Our hope is to then support other teachers across the nation to adopt innovative approaches to teaching. 

Our children are inheriting a broken world. It is at least our duty to supply the right tools so that they can fix the problems that we were unable to solve for them. 

To help end the digital divide, click here

*These numbers are based on data collected from Teach For Armenia’s Teacher-Leaders in April 2020.

 

Ինչո՞ւ պետք է հաղթահարել «թվային մեկուսացումը»

 

Մինչև COVID-19-ի տարածումը և դրան հետևած դպրոցական տարածքների փակումը համացանցի հասանելիությունը շատերիս կողմից դիտվում էր որպես շքեղություն կամ առավելություն, որ մատչելի է միայն դրա ծառայությունների համար վճարունակ մարդկանց: Առցանց ուսման համար անհրաժեշտ տեխնոլոգիական գործիքներով յուրաքանչյուր երեխայի զինելու միտքը կարող էր ընկալվել որպես աննկարագրելի մեծ ծախսեր ենթադրող չափազանցություն: 

Մեծ երազանքներ ունենալու փոխարեն մենք հաճախ մեղմել ենք մեր ակնկալիքները և մեր ուշադրությունն ուղղել կրթության նվազագույն ընդհանուր շեմերին՝ տարրական լեզվական և մաթեմատիկական գրագիտություն կամ բովանդակության յուրացում՝ ավանդական եղանակներով։ Մեզ համավարակ անհրաժեշտ եղավ, որպեսզի հասկանանք, թե որքան ցավալիորեն անպատրաստ ենք մատուցել հայացքով դեպի ապագան շրջված կրթություն:

Պատկերացրե´ք 19 աշակերտից բաղկացած դասարան: Առաջին նստարաններին՝ շարժական համակարգչի կամ պլանշետի առջև, նստած է սովորելու պատրաստ 4 աշակերտ: Նրանց հետևի շարքերում բջջային հեռախոսը ձեռքին նստած է 13 աշակերտ, որոնցից շատերն օգտվում են իրենց ընտանիքի անդամների հեռախոսներից, իսկ ոմանք ընդհանրապես չունեն ինտերնետային կապ: Դասարանի հետնամասում երկու աշակերտի ձեռքին կան պարզունակ բջջային հեռախոսներ, որոնցում չկան ինտերնետային կապի համար անհրաժեշտ կարգավորումներ: Թեև բջջային հեռախոսները լավագույն գործիքը չեն աշակերտների ուսումնառության համար, սակայն նրանք առնվազն ունեն ուսուցչի հետ շփվելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, հարևան դասարանում կան են 4 այլ աշակերտներ, որոնք նստած են լիարժեք մթության մեջ՝ առանց որևէ տեխնոլոգիական հասանելիության: Այսքանը: Այժմ փորձե´ք այս այլաբանությունը մտովի տարածել ամբողջ Հայաստանի և Արցախի վրա և կստանաք այն մարտահրավերների պատկերը, որոնց այսօր առերեսվում են մեր ուսուցիչները*: Այլ կերպ ասած՝ մեր աշակերտների 1/3-ը պայքարում է ուսուցիչների հետ կապ պահպանելու համար, և միայն 1/5-ից պակաս մասն ունի անհրաժեշտ սարքերը, որոնք արդյունավետ կերպով կարող են ապահովել առցանց կայուն ուսուցումը:

«Թվային մեկուսացումը» չի ծագել COVID-19-ի պատճառով. այն պարզապես վատթարացել է նոր պայմաններում: Ողջ երկրում մեր աշակերտները հայտնվում են այս մեծ ճեղքից դուրս: Առանց տեխնոլոգիական հասանելիության՝ գիտելիքի ամառային կորուստը, վստահաբար, կունենա սովորականից շատ ավելի մեծ ազդեցություն նրանց վրա: Ավելին՝ նույնիսկ համավարակի նահանջից հետո մեր աշակերտներին անհրաժեշտ կլինի ստանալ կրթական համաչափ հնարավորություններ: «Համաչափություն» ասելով՝ պետք չէ հասկանալ «հավասարություն». հավասարությունը ենթադրում է հավասար բաշխվածություն, մինչդեռ համաչափության դեպքում նկատի ունենք առատ հնարավորությունների այնպիսի բաշխում, երբ դրանք հասնում են այն աշակերտներին, որոնք ամենաշատն ունեն դրանց կարիքը: Որպես կրթական համաչափ հնարավորությունների հանձնառությամբ կազմակերպություն՝ թվային անհամաչափության հաղթահարումը մենք համարում ենք «Դասավանդի´ր, Հայաստան»-ի առաքելության մի մասը:

Այդուհանդերձ, միայն թվային հասանելիությունը բավարար չէ: Մեկուսացման պայմաններում դասավանդողներն ամբողջ աշխարհում անում են ամեն բան՝ ապահովելու աշակերտների հեռավար դասավանդումն արտակարգ պայմաններում:

Դպրոցական համակարգերը հապճեպորեն գտան ելքեր, որպեսզի բավարարեն աշակերտների (առնվազն կապուղիների հասանելիություն ունեցողների) ամենահրատապ կարիքները: Իսկ տեխնոլոգիական հասանելիություն չունեցող աշակերտների համար Նարինե Սելիմյանի նման ստեղծագործ ուսուցիչները գտան հանձնարարությունները նրանց տներ հասցնելու եղանակներ: Թեև այս լուծումները լիովին անհրաժեշտ էին ու տեղին, սակայն մենք պետք է առաջ անցնենք ժամանակավոր ելքեր փնտրելուց: Ճգնաժամերը հաճախ հանգեցնում են նորարարությունների: Հայաստանի կրթական համակարգի համար հիմա է մեծ ցատկ կատարելու ժամանակը: Իսկ լուծումը կարող է տալ այն, ինչ անվանում ենք «փոփոխությունների վրա հիմնված կրթություն»:  

2009 թվականին “Apple Inc.” ընկերությունը կրթական այդ մեթոդաբանության անունը կնքեց «Մարտահրավերային ուսում»: Համառոտ բացատրությամբ՝ այն նախագծահեն ուսուցման մի ձև է, որով աշակերտներն առաջնորդվում են՝ լուծելու համար իրական կենսական խնդիրներ, որոնք առկա են իրենց համայնքներում և դա անում են ինքնուրույն առցանց հետազոտական  աշխատանքի միջոցով: «Դասավանդի´ր, Հայաստան»-ը մշակել է այդ մոտեցման մի տարբերակ և այն անվանել «փոփոխությունների վրա հիմնված ուսում»: Ինչո՞ւ «փոփոխություն» և ոչ «մարտահրավեր». դրանց միջև կա փոքր, սակայն էական տարբերություն: Ինչպես գրում է Փիթեր Բլոքը, մեր համայնքները խնդիրներ չեն, որ պետք է լուծել, այլ անսահման հնարավորություններ, և մեր աշակերտներն ունեն այդ ներուժը բացահայտելու կարողությունները: Այլ կերպ ասած՝ մեր աշակերտներին մենք դիտում ենք որպես դրական փոփոխությունների և նորարարությունների առաջամարտիկներ:

Այս ամառ «Դասավանդի´ր, Հայաստան»-ը պատրաստվում է անցկացնել Վիրտուալ ուսուցման ճամբար աշակերտների համար: Մենք արդեն պատվիրել ենք 360 սարք, որոնցով կկարողանանք փորձարկել մի նախագիծ, որը կմիահյուսի փոփոխությունների վրա հիմնված ուսումը պետական ուսումնական ծրագրի հետ: Ճամբարի միջոցով աշակերտները կաշխատեն թիմերով և կհետազոտեն «խոշոր գաղափարներ» պետական պարտադիր ծրագրով նախատեսված թեմաների շրջանակում:

Ճամբարի վերջում աշակերտները կստեղծեն ու տեսագրություններով կներկայացնեն նախագծեր, որոնք կխթանեն նորարարություններ իրենց համայնքներում: «Դասավանդի´ր, Հայաստան»-ի Համայնքային ներազդեցության հիմնադրամի շնորհիվ մենք աշակերտական խմբերին կհատկացնենք միկրոդրամաշնորհներ, որոնց միջոցով նրանք կկարողանան իրագործել իրենց գաղափարները հաջորդ ուսումնական տարվա ընթացքում: Այս բոլոր միջոցառումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախանշած առաջնահերթություններին համահունչ:

Մինչև 2020 թվականի վերջը «Դասավանդի´ր, Հայաստան»-ը նպատակ ունի մեր գործընկեր դպրոցների յուրաքանչյուր աշակերտի ապահովել անհրաժեշտ գործիքներով, որոնք կնպաստեն նրանց արդյունավետ առցանց ուսումնառությանը: Մեր ծրագրի մասնակիցների համար կանկացնենք վերապատրաստումներ, որոնք կվերաբերեն «փոփոխությունների վրա հիմնված ուսման» կազմակերպմանը իրենց դասարաններում՝ միաժամանակ հետևելով ուսումնական ծրագրին: Այնուհետև, մենք հուսով ենք երկրի այլ ուսուցիչների ևս աջակցել՝ որդեգրելու դասավանդման նորարարական մոտեցումներ:

Մեր երեխաները մեզնից ժառանգում են տրոհված աշխարհ։ Մեր նվազագույն պարտականությունը պետք է լինի տալ ճիշտ գործիքներ, որ նրանց կօգնեն լուծել այն խնդիրները, որ մենք չենք կարողացել լուծել նրանց համար:

 «Թվային մեկուսացումը» հաղթահարմանն աջակցելու համար սեղմե´ք այստեղ


 *Այս թվերը  ներկայացված են «Դասավանդի´ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների կողմից 2020թ. ապրիլին ձեռք բերված տվյալների հիման վրա:

 
Mik Kubelyan1