«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՀՈՒՆԸ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ

 
artsakh001.jpg

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն սկսել է աշխատել այժմյան օկուպացված Արցախում դեռևս 2017թ.-ին: Այդ ժամանակից ի վեր մեր գործունեությունն ուղված էր Արցախի ժողովրդի, և ամենակարևորը Արցախի աշակերտների համար ավելի բարենպաստ կրթական պայմաններ ստեղծելուն։

 
 

Այսօր արդեն մենք շարունակում ենք Արցախի աշակերտներին աջակցություն տրամադրել այստեղ՝ Հայաստանում: 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանումից հետո մենք մենք ձեռնարկեցինք «Կրթությունը արտակարգ իրավիճակներում» ծրագիրը՝  սոցիալ-հուզական և ուսումնական աջակցություն տրամադրելով աշակերտներին: «Դասավանդի՛ր,Հայաստան»-ը հաստատակամ է գալիք սերունդների առաջնորդներին գերազանց կրթություն տրամադրելու իր հանձնառության մեջ։

Արցախում ծավալած մեր հնգամյա գործունեությանը կարող եք ծանոթանալ Արցախին նվիրված մեր զեկույցում.

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 
artsakh0005.jpg

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը միբիլիզացրել է իր ուժերը՝ օգնելու Արցախից բռնի տեղահանված աշակերտներին ինտեգրվել նոր համայնքներում, հաղթահարել Արցախի պատերազմի, շրջափակման և բռնի տեղահանման արդյունքում առաջացած տրավմաները: Հիմնվելով 2020 թվականի Արցախի պատերազմի մեր արտակարգ իրավիճակին արձագանքման փորձի վրա՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձևավորել է կոալիցիա՝ բռնի տեղահանված աշակերտների համապարփակ աջակցության համակարգման նպատակով: Մենք կաշխատենք Հայաստանի կառավարության հետ՝ հանրակրթական դպրոցները դիրքավորելով որպես համայնքային կենտրոններ, որտեղ տեղական կազմակերպությունները կարող են ապահովել կրթություն, սնունդ, ինչպես նաև կացության ու հոգեբանական աջակցություն։

 

ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

 
artsakh-blockade001.jpg

Այս և այլ կանոնավոր գործողություններով ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ( UN Universal Declaration of Human Rights), որը սահմանում է յուրաքանչյուր անձի կրթություն ստանալու իրավունքը: Այս գործողությունները վնասել են ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայով (UN Convention on the Rights of the Child) երաշխավորված շուրջ 30,000 երեխաների կրթություն ստանալու իրավունքը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակումը խոչընդոտել է հայկական և միջազգային կրթական կազմակերպությունների պատշաճ գործունեությունը: Նրանց բազմաթիվ աշխատակիցներ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ կամ գտնվում են Արցախի պաշարման մեջ։