Հետաքրքրվա՞ծ ես աշխարհի լավագույն համալսարաններում ուսանեով։
Ցանկանո՞ւմ ես զարգացնել քո աշխատունակության հմտությունները։
Երազո՞ւմ ես հաջողակ կարիերա սկսելու մասին։
Ուրեմն, միացի՛ր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին։
ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԱԼ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-ԻՆ ԲՈՒՀՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ:
Համալսարաններն ավարտող ուսանողների հետ զրուցելիս հաճախ ենք լսում, որ նրանց պակասում է ինքնավստահությունն աշխատաշուկա մտնելու համար։ Գործատուներն իրենց հերթին երբեմն բողոքում են, որ շրջանավարտներն իրենց փափուկ հմտությունները զարգացնելու կարիք ունեն։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագիրը (հետայսու՝ «Ծրագիր») մեկնարկային գերազանց հարթակ է այն շրջանավարտների համար, որոնք ցանկանում են սկսել իրենց կարիերան և ձեռք բերել առաջնորդության արժեքավոր փորձառություն։
Ծրագրի շնորհիվ դուք կզարգացնեք ապագա գործատուների շրջանում մեծ պահանջարկ վայելող մի շարք արդիական հմտություններ, ինչպես օրինակ՝
ԲԱՐՁՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՐԱԳԻՐ
Ամեն տարի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գրեթե 2,000 հայտ է ստանում։ 2022թ․-ին մեր ընդունելության ցուցանիշը 6% էր: Մենք փնտրում ենք Հայաստանի լավագույն ԲՈՒՀ-երի ամենապատրաստված շրջանավարտներին։
ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՇԱՏ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՆ
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագիրն ընդունելության բարձր չափանիշներ ունի։ 2022թ․-ին մենք ընդունել ենք դիմումատուների միայն 6%-ին։ Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կդառնաք արհեստավարժ մասնագետների ավելի քան 70,000 մարդուց բաղկացած միջազգային ցանցի անդամ։ Մեր ցանցը հարգանք է վայելում աշխարհի մի շարք մեծահամբավ հաստատությունների շրջանում։ Օրինակ` աշխարհի լավագույն համալսարանները հատուկ ուշադրություն են դարձնում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտներին։
Ավելին, ծրագիրն ավարտելուց հետո ձեզ հասանելի կդառնան մասնագիտական կատարելագործման բազմաթիվ հնարավորություններ՝ ընձեռված «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Առաջնորդական ուղիների շրջանակում։ Մեր շրջանավարտները հասել են բազմաթիվ բարձունքների՝ դառնալով իրենց սեփական կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքականությունների մշակողներ միջազգային կազմակերպություններում, կրթական առաջնորդներ և նույնիսկ ծրագրավորողներ՝ կրթական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու ցանկությամբ։