«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն առաջարկում է կրթաթոշակ բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում թե՛ անվճար և թե՛ վճարովի համակարգում սովորող ուսանողների համար։ Տրամադրելով ֆինանսական աջակցություն և անհրաժեշտ ռեսուրսներ՝ մեր նպատակն է ոգեշնչել երիտասարդ տաղանդներին, ովքեր հանձնառու են միանալ մեր ծրագրին և խթանել տեխնոլոգիական նորարարությունները Հայաստանի մարզերում։
ԻՆՉՈ՞Ւ ԴԻՄԵԼ STEM ԿՐԹԱԹՈՇԱԿԻՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստացե՛ք 500.000 դրամ կրթաթոշակ՝ հոգալու ուսման և հարակից ծախսերը:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Համալսարանի ավարտական տարվա ընթացքում մասնակցե՛ք մասնագիտական և առաջնորդական զարգացման ուղղված զանազան միջոցառումների:
ԿԱՅՈՒՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԵԿՆԱՐԿ
Միացե՛ք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին համալսարանն ավարտելուց անմիջապես հետո:
ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻ ՑԱՆՑ
Միացե՛ք համախոհների, շրջանավարտների և ոլորտի առաջատարների ցանցին՝ դնելով խոստումնալից կարիերայի սկիզբը ինչպես Հայաստանում, այնպես էլ Teach For All ցանցին անդամակցող բոլոր երկրներում:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ԲՏՃՄ (STEM) կրթաթոշակ ստանալու պայմաններն են՝
Նշենք, որ Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին միանալու համար մանկավարժի որակավորում ունենալը չի հանդիսանում պարտադիր պայման։
ՄԵՐ ԿՐԹԱԹՈՇԱԿԱԿԻՐՆԵՐԸ՝
Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ
Այս կրթաթոշակի միջոցով մենք ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երրորդ սերնդի նվիրյալ Արմեն Մկրտչյանին: 2016 թվականին Արմենը միացավ կրթական անհավասարության դեմ մեր պայքարին և որպես մաթեմատիկայի Ուսուցիչ-առաջնորդ գործուղվեց Լոռու մարզի Ձյունաշեն համայնք։ Եվ չնայած ֆիզիկապես նա այլևս մեզ հետ չէ, նրա ոգին, եռանդը և նպատակասլացությունը շարունակում են նպաստել մեր առաքելությանը՝ ոգեշնչման աղբյուր դառնալով յուրաքանչյուրիս համար: