«Դասավանդի՛ր, Հայաստան»-ում մենք հավատում ենք, որ Հայաստանի համայնքները լի են անսահման հնարավորություններով,* և մեր աշակերտները ունեն այդ ներուժը բացահայտելու զորությունը։ Մենք փնտրում ենք արժեքներով առաջնորդվող, իրենց կյանքի կոչմանը հավատարիմ և մեր տեսլականը կիսող անհատների, որոնց հետ կկարողանանք կառուցել Հայաստանի ու Արցախի ապագան։
>
ԲԱՐՁՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՐԱԳԻՐ
Մինչ օրս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ավելի քան 5,000 հայտ է ստացել մեր Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրին (այսուհետ «Ծրագիր») մասնակցությամբ հետաքրքրված անհատներից։ 2022թ․-ին ընտրության փուլերը հաջողությամբ հաղթահարել են դիմորդների միայն 6%-ը։ Այսինքն՝ միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմին՝ դու դառնում ես փոփոխություն գեներացնող անհատների բացառիկ խմբի անդամ։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հիմնադրամի ֆինանսավորմամբ ուսումնառություն Երևանի պետական համալսարանի մանկավարժության մագիստրոսական կուրսում** (Համալսարանը բարձր դիրք է զբաղեցնում QS World University Rankings վարկանիշում)։ → ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ ←
Մասնագիտական կարողությունների( ներառյալ ծրագրերի կառավարման) զարգացում։
→ ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ ←
Առաջնորդության անհատականացված ուղղորդում (քոուչինգ) և կատարելագործում։
→ ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ ←
Մասնագիտական զարգացման բացառիկ, միայն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտներին հասանելի հնարավորություններից օգտվելու հնարավորություն։
→ ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ ←
Ֆինանսական աջակցության փաթեթ (ի հավելումն դպրոցի աշխատավարձի)։
Դասասենյակում տեխնոլոգիական և համացանցային հասանելիության ապահովում (հնարավորության դեպքում)։
Տեղում և միջազգային հարթակներում գաղափարակից առաջնորդների հետ համատեղ գործունեության եզակի փորձառություն։
>
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ
Դառնալ գաղափարակից առաջնորդների ավելի քան 70,000-անոց միջազգային համայնքի անդամ՝ Teach For All ցանցի շրջանակներում։
Մեր շրջանավարտները «Կրթություն բոլորի համար» ցանցի շնորհիվ հատուկ ուշադրության են արժանանում աշխարհի լավագույն համալսարաններում։
Միացի՛ր և մասնակցի՛ր «Կրթություն բոլորի համար» ցանցի կողմից կազմակերպվող կրթական միջազգային համաժողովներին։
ԾՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
Համակարգային փոփոխությունների հասնելու համար մեզ անհրաժեշտ է հավաքագրել ազդեցիկ առաջնորդներ դառնալու ներուժ ունեցող անհատների։ Այդ իսկ պատճառով մենք փնտրում ենք թեկնածուների, որոնք բավարարում են հետևյալ առանցքային չափորոշիչներին․
ՈՐՏԵՂ ԵՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ
«Դասավանդի’ր, Հայաստան»-ը հատուկ առաջնահերթություն է տալիս Հայաստանի գյուղական, բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներում գործունեությանը։ Ընտրության գործընթացում դու հնարավորություն կունենաս ներկայացնելու քո տարածաշրջանային նախընտրությունները։ Այնուամենայնիվ, տեղակայման գործընթացում աշակերտների կարիքներին մշտապես առաջնահերթություն կտրվի: