ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ

 
credits01.jpg

Հայաստանում ուսուցիչների քանակի պակասը ճգնաժամային բնույթ է ստացել։ Ամեն տարի երկրի հանրակրթական դպրոցներում գրանցվում է ուսուցչի ավելի քան 600 թափուր հաստիք  և բազմաթիվ դպրոցներ՝ հատկապես գյուղական բնակավայրերում, արդեն բազում տարիներ է՝ գործում են առանց առանցքային առարկաներ դասավանդող ուսուցիչների։ 

Բացի այդ, մենք ընդունում ենք, որ Հայաստանի գյուղական վայրերում աշխատող մեր ուսուցիչներն ունեն մասնագիտական աջակցության հատուկ կարիքներ՝ պայմանավորված երկրի հեռավոր հատվածներում աշխատելու հետևանքով առաջացած մարտահրավերներով։ Մենք պետք է վերանայենք ուսուցչական վերապատրաստումը և լեռնային ու սահմանամերձ բնականավայրերում աշխատելու ցանկություն հայտնող անձանց տրամադրվող օժանդակությունը։

2015թ․-ից ի վեր՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ու Արցախի ամենահեռավոր համայնքներում աշխատող հարյուրավոր ուսուցիչների՝ միաժամանակ նրանց ապահովելով մասնագիտական սրընթաց աճի հնարավորությամբ և պարբերական քոուչինգով։

Ելնելով այս ամենից՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը իր երկամյա ծրագրին դիմող անհատների համար մշակել է վերապատրաստման երկու տարբերակ՝

1) ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԹԻՎ 1039-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ ՍՏԱՑԵԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ 30 (ԵՐԵՍՈՒՆ) ԿՐԵԴԻՏ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։

2) ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԱՍՏԻՃԱՆ ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԲԱՐՁՐ ԴԻՐՔ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ QS WORLD UNIVERSITY RANKINGS ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ)։

30 ԿՐԵԴԻՏԱՆՈՑ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

2022թ․-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց նոր օրենք, որը հավատարմագրված կազմակերպություններին թույլատրեց դասավանդողի հավաստագիր շնորհել 30 կրեդիտանոց մանկավարժական դասընթացն ավարտած մասնագետներին։ Հավաստագիրը դիմումատուներին հնարավորություն է տալիս զբաղեցնել ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում գործող դպրոցներում առկա ուսուցչական կարևորագույն թափուր հաստիքները։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը տրամադրում է 30 կրեդիտանոց մանկավարժական դասընթացի հավաստագրեր իր ամառային արագացված վերապատրաստման (նաև հայտնի որպես «Ուսոցիչների առաջնորդության ակադեմիա») շրջանավարտներին։

Ներկայումս, մեր 30 կրեդիտանոց դասընթացը հասանելի է մեր Ծրագրին միացած յուրաքանչյուր անհատի համար։ Ծրագրի դիմումների ընդունելությունը մեկնարկում է յուրաքանչյուր հոկտեմբերին, իսկ վերջնաժամկետը լրանում է ապրիլին։

 

ՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Երևանի պետական համալսարանի հետ գործընկերությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մշակել է Ուսուցչական առաջնորդության մագիստրական ծրագիրը, որը Հայաստանում առաջին բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման  աստիճանն է , որ հատուկ կարևորություն է տալիս կրթական արդարության գաղափարին։ Ծրագիրը դիտարկում է ուսուցիչների դերը առաջնորդության խթանման միջոցով համակարգային վերափոխման հասնելու գործում. թե՛ իրենց առաջնորդության, թե՛ աշակերտների։

____________________________

ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿՈՒՄ ՏԵՂ ԵՆ ԳՏԵԼ․

  • Կրթության ժամանակակից տեսություններն ու առկա խնդրիրները

  • Կրթական հավասարությունը և երեխաների իրավունքները դպրոցում

  • Դասարանային մշակույթ և սոցիալ-հուզական ուսումնառություն

  • Ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ և դասավանդման նորարարական մեթոդներ

  • Թեմատիկ պլանավորում եւ դասարանական գնահատում 

  • Ուսուցչական առաջնորդության զարգացում

  • Համայնքի ազդեցություն

  • Ուսուցչական առաջնորդության մոդելները Հայաստանում

  •  Հետազոտական պրակտիկա

  • Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում

  • Ընդհանուր մանկավարժություն

  • Տարիքային մանկավարժություն

  • Առարկայի դասավանդման մեթոդիկա

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրին միացած անհատների ուսման վարձավճարներն ամբողջությամբ փոխհատուցվում են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից։ Ներկայումս մագիստրոսական կուրսը նախատեսված է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին միացած այն անհատների համար, ովքեր չունեն մանկավարժի կրթություն։