ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ
ԱՌԱՋԻՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորը առաջնորդության ուղիներից մեկն է, որը հասանելի է «Դասավանդի'ր, Հայաստան»-ի շրջանավարտներին (անձանց, որոնք ավարտել են մեր երկամյա ծրագրերից որևէ մեկը): «Կայծը» մեր շրջանավարտներին հնարավորություն է տալիս շարունակել փորձ կուտակել՝ իրականացնելով աշակերտների, ինչպես նև ուսուցիչների կողմից ղեկավարվող նախագծեր: «Կայծի» միջոցով նրանք շարունակում են աշխատել աշակերտների և նրանց համայնքների հետ, որպեսզի համատեղ ստեղծեն և կյանքի կոչեն ընդլայնման ներուժ ունեցող նորարարական նախագծեր: Մենք ուզում ենք համատեղ ուժերով ստեղծել հարյուրավոր, նույնիսկ հազարավոր լուսավոր կետեր ամբողջ երկրով մեկ՝ նպատակ ունենալով ոգեշնչել համակարգային վերափոխումներ:
ԻՆՉՈ՞Ւ «ԿԱՅԾ»
Լինելով իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում՝ «Կայծը» կրթության ոլորտում նորարարությունների առաջնագծում է:
«Կայծը» հնարավորություն է ընձեռում այն ուսուցիչներին, որոնք ունեն մեր համայնքներում աշխատելու փորձառություն նորամուծություններ կատարել՝այդպիսով խթանելով փոփոխություններ հանրակրթության մեջ:
«Կայծը» հնարավորություն է տալիս ստանալու մենթորություն, ամսական աշխատավարձ, նաեւ սեփական նախաձեռնությունը սկսելու համար անհրաժեշտ ֆինանսավորում:
TESTIMONIALS
ՄԵՐ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է ԵՐԵՔ ՓՈՒԼԻՑ՝
ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼ
ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼ-ը նախատեսված է այն անհատների համար, որոնք գտնվում են մտահաղացման սկզբնական փուլում: Այս փուլի միջոցով մասնակիցները մի շարք ինքնուրույն ուսումնառության մոդուլների հասանելիություն են ստանում, որոնք նրանց օգնում են զարգացնել իրենց գաղափարները: «Դասավանդի'ր, Հայաստանը»-ը նաև տրամադրում է հանդիպում-սեմինարների հնարավորություն, որպեսզի մոդուլները լրացնող անհատները ստանան պարզաբանումներ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՆ ԵՆ`
Խնդրի վերհանում | Տեսլական և առաքելություն | Համաստեղծում | Փոփոխության տեսություն | Ծրագիր, վերջնարդյունք կամ բիզնես մոդել | Արտաքին հետազոտություն | Մեթոդաբանություն (եթե կիրառելի է) | Գործողությունների պլան | Ներազդեցության պատմություններ | Մեծ «խաղադրույքներ» | ՍՄԱՐԹ նպատակներ | Աճի թիրախներ | Բյուջե | Իրավաբանական անձի նշանակում որպես «Հիմնադիր»
ՆԱԽԱՏԻՊԱՅԻՆ ՓՈՒԼ
Երբ անհատները իրավաբանական անձին կնշանակեն որպես «Հիմնադիր» և կներկայացնեն լիարժեք ձևավորված գաղափար՝ Նախնական փուլում նկարահանված տեսանյութի(վիդեո փիթչի) միջոցով, «Դասավանդի'ր, Հայաստան»-ը կարող է ընտրել այն նախագծերը, որոնք անցնելու են հաջորդ՝ ՆԱԽԱՏԻՊԱՅԻՆ փուլ: ՆԱԽԱՏԻՊԱՅԻՆ փուլի նպատակն է սահմանել «հայեցակարգի ապացույց»՝ ստեղծելով «նվազագույն կենսունակ արտադրանք», որը ենթակա է փորձարկման: Հաղթողները կստանան մինչև 5,000,000 ՀՀ դրամ՝ 12 ամսվա ընթացքում իրենց նախատիպը ստեղծելու համար։
ՆԱԽԱՏԻՊԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՈՐՊԵՍԶԻ.
ստեղծեն նախատիպի մշակման և փորձարկման համալիր ծրագրի պլան | մշակեն առաջընթացը վերահսկելու և գնահատելու գործիքներ | փորձարկեն պիլոտային ծրագրերը և վերլուծեն տվյալները | գրեն առաջընթացի մասին վկայող հաշվետվություններ, որոնք սահմանում են հայեցակարգը
ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓՈՒԼ
Երբ անհատները «կսահմանեն հայեցակարգը», որոշակի թվով նախագծեր կդիտարկվեն ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ փուլի համար: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ փուլի շրջանակներում Հիմնադիրները կստանան մինչև 10,000,000 ՀՀ դրամ՝ 12 ամսվա ընթացքում գործառնական ծախսերը մասշտաբավորելու և հոգալու համար: Ակնկալվում է, որ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ փուլի ընթացքում Հիմնադիրները կաշխատեն նախագծի վրա լրիվ դրույքով: Հետևաբար, ֆինանսավորման մի մասը կարող է օգտագործվել սեփական աշխատավարձերի հարցը լուծելու նպատակով:
ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ փուլի ընթացքում Հիմնադիրներից ակնկալվում է, որ մշակեն երկարաժամկետ ռազմավարական և ընդլայնման ծրագիր և ապահովեն անհրաժեշտ ֆինանսավորում սկզբնական ընդլայնմանն աջակցելու համար, որպեսզի գաղափարը դառնա ինքնուրույն: Որպեսզի Հիմնադիրներն արդյունքի հասնեն, նրանց կտրամադրվի ուղղորդում և աջակցություն, որը հնարավորություն կտա՝
բարելավել ապրանքային նշանը (պատկերանշանը) | սահմանել ապրանքանիշի ստանդարտները | ստեղծել մարքեթինգային ռազմավարություն | գրել դրամահավաքային ծրագիր | ներգրավել դոնորներին
գրել դրամաշնորհային դիմում (անգլերեն) | ստեղծել գործընկերության քարտեզ | ստեղծել Կադրերի քաղաքականության նմուշ
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
ԱՐՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ