«Սերունդը» դպրոցի փոխակերպման և դպրոցական առաջնորդության վերապատրաստման ծրագիր է՝ երաշխավորված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կողմից` հանրակրթական դպրոցներում իրականացնելու համար։ Ծրագիրը կարևորում և թիրախավորում է աշակերտների, ուսուցիչների, ղեկավարների առաջնորդական հմտությունների զարգացումը, ծնողների ներգրավվածությունը և համայնքային համագործակցությունը:


Շտապի՛ր դիմել և միանալ մեր «Սերունդ» դպրոցների ցանցին։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 18-ն է։

 
 

ԱՅՍ ԱՄԵՆԸ ՍԿԻԶԲ ԱՌԱՎ
ՄԵԿ ԴՊՐՈՑԻ ՕՐԻՆԱԿԻՑ…

 
seroond05.jpg

2020 թվականի աշնանը, «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամը Դիլիջանի թիվ 2 դպրոցի Թախտայի թաղամասում գտնվող տարրական դպրոցի մասնաշենքում մեկնարկեց «Սերունդ» փորձնական ծրագիրը՝ 5 գործող ուսուցիչների և 47 աշակերտների հետ: Ընդամենը երկու ամսվա ընթացքում ներգրավված աշակերտների քանակը գրեթե կրկնապատկվեց: Ահա մեկ տարի անց` այսօր, դպրոցում ընդգրկված է մոտ 100 աշակերտ, և ծրագիրն, այժմ, էլ ավելի ընդլայնվելով՝ մեկնարկել է ևս երեք հանրակրթական հաստատություններում. Իջևանի վարժարանում, Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում և Ալավերդու Մ. Թանդիլյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում: Ընդհանուր առմամբ, այժմ ծրագրում ներգրավված են ավելի քան 75 ուսուցիչ և 400 աշակերտ:

 
 
 
 

«ՍԵՐՈՒՆԴ»-Ի ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

 
seroond03.jpg

ԴՊՐՈՑԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ.

Աշակերտ-առաջնորդներ ձևավորելու նպատակով ստեղծել համապատասխան միջավայր նորարարական ուսումնառություն կազմակերպելու համար:

Ներառել գործող տնօրենների, որոնք համախոհ են մեր տեսլականի և առաքելության հետ:

Ներգրավել գործող ուսուցիչների, որոնք ցանկություն ունեն սովորելու և վերապատրստվելու:

 

Աջակցել մեր շրջանավարտներին, որոնք ավարտել են մեր երկամյա ծրագիրը՝ հնարավորություն ընեձեռելով նրանց աշխատելու` որպես ուսուցիչների քոուչեր:

Ստեղծել հնարավորություններ մեր շրջանավարտների համար՝ հմտանալու` որպես դպրոցի ղեկավարներ:

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Կիզազի դպրոցների միջազգային ցանց, որն աջակցում է դպրոցի 

նորարար մոդելների ներդրմանը աշխարհով մեկ

Տարածաշրջանային կառավարություններ

yb.jpg

ՍԵՐՈՒՆԴ ԴՊՐՈՑԻ ՄՈԴԵԼԸ. ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

«ՍԵՐՈՒՆԴԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ «ՍԵՐՈՒՆԴԻ» ՄՈԴԵԼԸ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ԴՊՐՈՑԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ:

 
 

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական գործընթացի հիմքում ներդնելով փոփոխության վրա հիմնված ուսումնառությունը և սոցիալ-հուզական ուսումնառությունը` մենք խթանում ենք աշակերտական առաջնորդությունը՝ այն որպես անձի ամբողջական զարգացում դիտարկելու միջոցով: «Սերունդի» մեթոդաբանությունը պահպանում է «Դասավանդի՜ր, Հայստանի» նվիրվածությունը մեր՝ «Քոչարի»-ի առանցքը հանդիսացող 2050 թվականի խոստմանը։

 
 
 

ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Դպրոցում գործող բոլոր ուսուցիչները կարող են դիմել՝ եռամյա վերապատրաստման ծրագրի միջոցով դառնալու «Սերունդ ուսուցիչներ»: Այդուհանդերձ, դպրոցում մենք տեղակայում ենք երկու և/կամ ավելի «Դասվանդի՛ր, Հայաստանի» շրջնավարտներ՝ աշխատելու որպես ուսուցիչ-քոուչներ:

 
 
 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Համագործակցելով տնօրենների և մարզպետարանի հետ` մենք դպրոց ենք գործուղում «Սերունդի» առաջնորդության զարգացման ղեկավարին, որը կվերահսկի եռամյա ծրագրի իրականացման գործընթացը:

 
 
 
 
 

ԱՇԱԿԵՐՏ-ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ

 
seroond04.jpg

Թախտայի չորրորդ դասարանի աշակերտները հայտնել էին իրենց մտահոգությունը պոլիէթիլենային տոպրակներով աղտոտված իրենց միջավայրի մասին: Արդյունքում, «Սերունդ»-ն աջակցեց երեխաներին իրականացնելու նախաձեռնություն, ըստ որի, աշակերտները վերամշակված իրերը փոխակերպեցին պայուսակների՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը և թափոնի նվազեցմանը։ Դիտե՛ք և իմացե՛ք ավելին.

 
 
 
 

2021-2022
ՄԵՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ

 
seroond02.jpg

100%

Մասնակից ուսուցիչների և տնօրենների տոկոսը, որոնք խորհուրդ կտան ծրագիրը այլ դպրոցներին:

90%

Աշակերտների առաջնորդության կարողունակությունների միջին միավորը Թախտայի հիմնական դպրոցում:

83%

Թախտայի հիմնական դպրոցում մաթեմատիկայի առաջադիմության միջին մակարդակը:

 

87%

Իջևանի վարժարանում գրավոր հայերենի աճը:

99%

Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում հայերենի գրագիտության աճը:

95

Միջին զուտ խթանիչ միավորը ծնողների շրջանում բոլոր երեք դպրոցների համար:

 

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել «Դասավանդի’ր, Հայաստան»-ի
2021 թ. տարեկան հաշվետվությունում։