ՄՏԱԾՈ՞ՒՄ ԵՍ ԿԱՐԻԵՐԱԴ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՍ  ՆՈՐ ԹԱՓ ՀԱՂՈՐԴԵԼ ՔՈ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ։

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵ՞Լ ԿՅԱՆՔԴ։

ՈՒՐԵՄՆ, ՄԻԱՑԻ՛Ր «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-ԻՆ։

 
career01.jpg

ՕԳՏՎԻ՛Ր ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շնորհիվ դու կարող ես մեկնարկել քո սեփական ստարտափը՝ որպես ձեռնարկատեր դիմելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորին։

Դու կարող ես ծրագրավորում սովորել Tech4Armenia նախաձեռնության շրջանակներում  և որպես ծրագրավորող՝ ներգրավվել կրթական տեխնոլոգիաների ոլորտում։

Կամ դու կարող ես շարունակել բարձրագույն կրթությունդ աշխարհի լավագույն համալսարաններից որևէ մեկում, որ հատուկ ուշադրություն է դարձնում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտներին։

Որպես այլընտրանք՝ կարող ես դիմել Հանրային քաղաքականության լաբի հետազոտական կրթաթոշակին և մուտք գործել համակարգային փոփոխությունների իրականացման դաշտ՝ որպես քաղաքականության մշակող կամ հետազոտող։

Իսկ գուցե «Սերունդ»-ի միջոցով կդառնաս քո իսկ դպրոցի տնօրենը։

Այս ամենը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտներին հասանելի բացառիկ հնարավորություններ են։ Դրանցից օգտվելու առաջին քայլը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրին (հետայսու՝ «Ծրագիր») միանալն է։

 
 

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը

ՏԵՂԱՓՈԽՎԻՐ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔ

Երբեմն քո ներկայիս բնակության վայրից հեռանալը կարևորագույն քայլ է քո հարմարավետության գոտին լքելու և ինքդ քեզ ու քո ապագայի ձգտումներն առավել լավ ընկալելու համար։

ԲԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Որպես Ծրագրի մասնակից՝ դու կօգնես լրացնել ուսուցչական ամենակրիտիկական թափուր հաստիքները։ Մեր Ծրագրի մասնակիցները ոչ միայն վերափոխում են ուսումնական գործընթացը, այլ նաև խթանում են մեր աշակերտների առաջնորդական հմտությունների զարգացումը։

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԻՐ

Ծրագրի շնորհիվ դու կանցնես մասնագիտական հիմնարար զարգացման ճանապարհով ու կունենաս պարբերական քոուչինգի հնարավորություն։ Գուցե նաև հնարավորություն ունենաս ստանալու կրթաթոշակ Երևանի պետական համալսարանում մագիստրական ծրագրի համար։


 ՄԵՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Մեր շրջանավարտների վերջին խմբում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ նրանց գրեթե 100%-ը համաձայնեցին, որ աշխատանքային դրական հարաբերություններ են կերտել Առաջնորդության զարգացման իրենց ղեկավարի հետ։ Ավելին, հարցման գրեթե բոլոր մասնակիցները նշեցին, որ ձեռք են բերել նորարական հմտություններ և իրենց կրթական արդարության հաստատման ուղղությամբ պայքարող համայնքի մաս են զգում։

 
 
 
 

ԻՍԿՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ
6-րդ սերունդ

Մինչև «Դասավանդի’ր, Հայաստան»-ին միանալը նույնպես աշխատում էի որպես ուսուցիչ, բայց ինքնավստահության պակասն ինձ խանգարում էր արտահայտելու իմ ստեղծագործականությունը։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի շնորհիվ ես բացահայտեցի իմ ողջ ներուժը,որը շատ արագ ինձ առաջ մղեց, և ես նշանակվեցի որպես տնօրենի ՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ: Ես սկսեցի ավելի լավ  ճանաչել ինձ,բացահայտել իմ հնարավորությունները, իմ աշակերտներին և իմ համայնքը:Գործընկերներիս հետ կիսվեցի այն հմտություններով և հնարավորություններով, որոնք ձեռք էի բերել երկամյա ծրագրի շրջանակներում: Ամենակարևոր ձեռքբերումներից եմ համարում առաջնորդական հմտությունների բացահայտումը և զարգացումը, որի  արդյունքում  ունեցա կարիերայի փոփոխություն: «Դասավանդի'ր, Հայաստան»-ի միջոցով ես ձեռք եմ բերել  անփոխարինելի ընկերներ, մեծ և կայուն թիմ, ինքնաբացահայտումներ, նոր հնարավորություններ, առաջնորդական հմտություններ:

 

 
 
 

ԱՆՈՒՇ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ
4-րդ սերունդ

«Դասավանդի’ր, Հայաստան»-ին միանալը եղել է կտրուկ որոշում, որի համար ինքս ինձ ամեն օր ասում եմ շնորհակալություն։ Դեռ դպրոցական տարիներից սիրահարված էի լրագրողի գործին, ընդունվեցի, աշխատեցի, բայց քայլերս տարան մեկ ուրիշ ոլորտ։ Իրականում փոփոխությունների պատճառը մի քանիսն էին։ Նախ, չէի հարմարվում քաղաքական խնդիրներին, որոնց մասին ամեն օր գրում էի։ Շուտով դրանք սկսեցին ձանձրացնել և անգամ դառնալ տհաճ։ Որոշեցի դիմել Erasmus + ծրագրին և Եվրոպական կամավորական ծրագրով դուրս եկա երկրից։ Բախտ վիճակվեց աշխատել արտասահմանցի երեխաների հետ, ինչը շատ բան փոխեց իմ մեջ։ Վերադառնալով Հայաստան` դիմեցի «Դասավանդի’ր,Հայաստան»-ին։ Եթե ուղղակի ասեմ շատ բան եմ ձեռք բերել ծրագրի միջոցով ու անցնեմ առաջ, ապա շատ բան ասած չեմ լինի։ Ինքս իմ մեջ շատ կարծրատիպեր եմ կոտրել, հատկապես դպրոցի, ուսուցչի դերի, ընդհանրապես, անհատի դերի մասին։ Հիմա ավելի ինքնավստահ եմ, հավատում եմ, որ միայն աշխատանքը սիրելով է հնարավոր հասնել հաջողության, ազդեցություն ունենալ նաեւ շրջապատի վրա։ Ես ձեռք եմ բերել կյանքին ավելի գունավոր նայող աշակերտներ, սիրելի աշխատանք, նոր շրջապատ։ Իմ մեջ զարգացրել եմ համարձակությունը, համբերատար ու հաստատակամ լինելը։

background.jpeg

 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո դու կանդամակցես արհեստավարժ մասնագետների ավելի քան 70,000 մարդուց բաղկացած միջազգային ազդեցիկ համայնքին, որի անդամները միմյանց կապված են Կրթություն բոլորի համար համաշխարհային ցանցի միջոցով։

Ազգային մակարդակում դու կդառնաս շրջանավարտների՝ սերտորեն փոխկապակցված խմբի անդամ, որոնք ջանքեր են թափում կրթության էկոհամակարգում համակարգային փոփոխություններ առաջացնելու համար։

Մեր միջազգային ու ազգային ցանցերին անդամակցում են բազմաթիվ կազմակերպությունների ղեկավարներ, ընտրված պաշտոնյաներ, կառավարության անդամներ և շատ ուրիշներ։

Ավելին, մեր շրջանավարտներին հասանելի են մասնագիտական կատարելագործման բազմաթիվ բացառիկ հնարավորություններ՝ ընձեռված «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Առաջնորդական ուղիների շրջանակում։