ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄ՝ ՀԻՄՆՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎՐԱ

«Դասավանդի’ր, Հայաստան»-ում մենք առաջնորդվում ենք տվյալներով ։ Այս տարիների ընթացքում մենք մեծածավալ ներդրումներ ենք կատարել անհրաժեշտ ներքին համակարգեր մշակելու համար՝ ուղղված աշակերտի ցուցաբերած արդյունքների մոնիթորինգին ու գնահատմանը։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի՝ տվյալների գործունեության մասին մանրամասները տե’ս մեր Տարեկան հաշվետվությունների էջում։

 
PP001.jpg

ՄԵՐ ՀԵՏԱԶՈՏԱՀԵՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Առավել համապարփակ պատկեր ստանալու նպատակով «Դասավանդի’ր, Հայաստան»-ը ներկայումս հետազոտություն է իրականացնում` համագործակցելով Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի Կրթության և տեղեկատվական ուսումնասիրությունների դպրոցի (UCLA) հետ, որը Միացյալ Նահանգների կրթության վարկանիշով համար առաջին դպրոցն է։ Միասին մենք պատրաստվում ենք սահմանել, թե որքանով է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ուսուցիչների երկամյա առաջնորդության ծրագիրը («Ծրագիր») ներազդում սովորողի ամբողջական արդյունքների վրա՝ ներառյալ առաջնորդության զարգացումը, համայնքային նորարարությունը, ինչպես նաև՝ ակադեմիական ձեռքբերումները։ Այս ուսումնասիրությունն օգտագործվելու է մեր աշխատանքի արդյունավետության  շարունակաական բարձրացման նպատակով։

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

«Դասավանդի’ր, Հայաստան»-ում մենք հավատում ենք, որ համակարգային վերափոխման հասնելու համար մենք պետք է կրթենք քաղաքականություն մշակողների այնպիսի  համայնք, որը կկարողանա լ մշակել ռազմավարություններ` հաշվի առնելով առկա համատեքստն ու համաշխարհային լավագույն փորձը։

Այդ նպատակով մեր հանրային քաղաքականության լաբորատորիան կնախապատրաստի «Դասավանդի’ր, Հայաստան»-ի շրջանավարտներին (անհատներին, որոնք ավարտել են մեր Ծրագիրը)դառնալու առաջնորդներ հանրային քաղաքականության և հետազոտության ոլորտում մեր տեսլականին ու առաքելությանը համահունչ թեմաների շրջանակում և պետական առաջնահերթություններին համապատասխան։ Շրջանավարտների մի խումբ հնարավորություն կստանա աշխատելու առաջատար փորձագետների հետ՝ զարգացնելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են այս կամ այն ռազմավարության առաջարկությունների մշակման, ինչպես նաև Հայաստանի կառավարությունների հաստատմանը ներկայացնելու համար։

Ծրագրի միջոցով մասնակիցները կսովորեն՝

 

ՀԵՏԱԶՈՏԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԼԻՆԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՐՁԻՆD

ՀԱՎԱՔԵԼ ԵՒ ՎԵՐԼՈՒԾԵԼ ՏՎՅԱԼՆԵՐ ՄԵՐ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԻՑ՝  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ, ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ՝ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

 
 

ԳՐԵԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԵՐԻ ՎՐԱ

ՄՈՏԻՎԱՑՆԵԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

 

Հանրային քաղաքականության լաբորատորիայի կրթաթոշակը ներկայացնում է վեցամսյա կես դրույքով (շաբաթական մոտավորապես 10-20 ժամ ներգրավվածություն) վճարվող աշխատանք։ Մասնակիցները կստանան ամսական 200,000 ՀՀ դրամ (համախառն) կրթաթոշակ։

 

 

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բացի Հանրային քաղաքականության լաբորատորիայի ծրագրից, «Դասավանդի’ր, Հայաստան»-ն իր շրջանավարտներին տրամադրում է կրթաթոշակ՝ շարունակելու իրենց ուսումը որպես հայցորդ/ասպիրանտ Երևանի պետական համալսարանում կամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Ծրագրի նպատակն է խրախուսել տաղանդավոր ու նվիրյալ մանկավարժներին խորացնելու կրթական լավագույն փորձի վերաբերյալ իրենց ըմբռնումը՝  համակարգային փոփոխությունների խթանման նպատակով։

Կրթաթոշակառուների ուսման վարձը ամբողջությամբ կֆինանսավորվի «Դասավանդի’ր, Հայաստան»-ի կողմից երեք տարի ժամկետով: Բացի այդ, այս ընթացքում կրթաթոշակառուները կստանան նաև ամսական 200,000 ՀՀ դրամ (համախառն) կրթաթոշակ:   

Եռամյա ծրագրի ընթացքում մեր գիտնականները կշարունակեն աշխատել իրենց ատենախոսության վրա՝ միաժամանակ աջակցելով «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Ուսուցչական առաջնորդության մագիստրոսական ծրագրի զարգացմանն ու իրականացմանը (որն իրականացվում է Երևանի պետական ​​համալսարանի հետ համատեղ), ինչպես նաև Հանրային քաղաքականության լաբորատորիային:

Ասպիրանտուրայի/հայցորդական ծրագիրն ավարտելուց հետո կրթաթոշակառուները հանձն են առնելու շարունակել աշխատել «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հետ կես կամ լրիվ դրույքաչափով հինգ տարի ժամկետով` ներառյալ ուսումնառության ժամանակահատվածը (օրինակ՝ որպես ուսումնական ծրագրերի նախագծողներ, դասընթացավարներ կամ ուսուցանողներ՝ կազմակերպության տարբեր ծրագրերի շրջանակներում):