Խիզախի’ր վերափոխելու Հայաստանը

 

Սա պարզապես սոցիալական ներազդեցություն ունենալու մասին չէ, այլ առաջնորդության զարգացման բացառիկ հնարավորություն:

 
 
t4a-05.jpg

ՄԻԱՑԵՔ ՄԻ ՇԱՐԺՄԱՆԸ, ՈՐԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԼԻՔ ՍԵՐՆԴԻ ՆՈՐԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ:

 
 

Ի՞ՆՉ Է TECH FOR ARMENIA-Ն

Tech4Armenia (T4A)-ն համագործակցային նախաձեռնություն է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի և Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և մասնագետների միջև։ Մենք միասին աշխատում ենք, որպեսզի ՏՏ ոլորտի մասնագետները հնարավորություն ունենան դասավանդելու մարզային հանրակրթական դպրոցնելում՝ միաժամանակ համատեղելով ներկայիս աշխատանքը և  աշխատելով ճկուն գրաֆիկով։ Սա  բացառիկ հնարավորություն է միավորելու սեփական փորձառությունը սոցիալական ներազդեցության հետ, որի հիմնական նպատակներից են.

Լրացնել տեխնոլոգիական կրթության բացը գյուղական համայնքներում

Ոգեշնչել աշակերտներին հետագայում ընտրել տեխնոլոգիական մասնագիտություններ։

Խթանել նորարարությունը և ստեղծագործական միտքը տեխնոլոգիական նախաձեռնությունների միջոցով։

 
 

ԻՆՉՈ՞Վ Է ԿԱՐԵՒՈՐ TECH4ARMENIA-Ն

Ամեն տարի ավելի քան 700 ուսուցչական թափուր տեղեր մնում են թափուր։ Ուսուցչական թափուր հաստիքների շուրջ կեսը բնագիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) առարկաներից են։  Բազմաթիվ դպրոցներում տարիներ շարունակ չեն ունեցել բնագիտամաթեմատիկական ուղվածությամբ ուսուցիչ, ինչի հետևանքով հազարավոր աշակերտներ զրկվել են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից։

Հիմա առավել քան երբևէ, Հայաստանը պետք է ներդրումներ կատարի ԲՏՃՄ կրթության մեջ, և մենք պետք է սկսենք մեր հանրակրթական դպրոցների աշակերտներից։ 

 
 
 
 
 

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԱԼ

Tech4Armenia-ն քեզ բացառիկ հնարավորություն է ընձեռում քո առաջնորդական հմտությունները հզորացնելու, Հայաստանի զարգացման գործում ներդրում ունենալու, ինչպես նաև ՏՏ ոլորտում քո մասնագիտական կարողությունները զարգացնելու համար։ Ծրագրի շրջանակներում դու կկարողանաս՝

Ունենալ իրական ներազդեցություն

Վարակի’ր աշակերտներին ԲՏՃՄ առարկաների հանդեպ սիրով

Ձևավորիր ապագա ճարտարապետների, ծրագրավորողների և գիտնականների ապագա սերունդը

Զարգացնել սեփական հմտություններ

Զարգացրո’ւ առաջնորդական, մենթորական և հաղորդակցման հմտություններդ, որոնք պահանջված են բոլոր ոլորտներում

Ձեռք բեր փորձառություն կրթական և համայնքային նորարարական ծրագրերի իրականացման ոլորտում

Ընդլայնել գործընկերային շրջապատը

Ընդլայնի’ր գործընկերական կապերը ինչպես ՏՏ այնպես էլ կրթական ոլորտներում

Ձևավորիր հարաբերություններ, որոնք նպաստելու են կարիերայի նոր հնարավորություններին

Միացի’ր Կրթություն բոլորի համար (Teach For All) միջազգային ցանցին

Ճկունություն և ֆինանսական կայունություն

Շարունակիր աշխատել ներկայիս աշխատավայրում հեռավար և ճկուն աշխատանքային գրաֆիկով

Վաստակիր ավելին՝ ստանալով ուսուցչական աշխատավարձ և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ամենամսյա ֆինանսական օժանդակույթունը

 
 
 

 Մեր աջակցությունը

 
 
tech4armenia01.jpg
 

Ծրագրի ողջ ընթացքում «Դասավանդի’ր, Հայաստան»-ը քո կողքին կլինի։ Նախապատրաստական և ընթացիկ վերապատրաստումներին զուգահեռ, քեզ հետ աշխատելու է Առաջնորդության զարգացման ղեկավարը, ով աջակցելու է քեզ ծրագրի իրականացման բոլոր հարցերում։ Ընդհանուր առմամբ մասնագիտական զարգացման ուղին բաղկացած կլինի հետևյալ մասերից՝

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ,
ՈՐՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ

ՔՈՉԻՆԳ ԵՒ ՄԵՆԹՈՐԻՆԳ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ

ԻՆՔՆՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՈԴՈՒԼՆԵՐ

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ 

ՈՒՍՈՒՑՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ