
Մենք հավաքագրում ենք իրենց գործին նվիրված, խանդավառ անձանց, որոնք առաջնորդական ներուժ ունեն եւ ձգտում են երկարաժամկետ փոփոխությունների։ Նրանք դասավանդում և իրենց աշակերտների հետ նորարարական նախագծեր են իրականացնում գործընկեր համայնքներում:
Մեր ծրագրի մասնակիցներն (Ուսուցիչ-առաջնորդներ) իրենց աշակերտների շրջանում զարգացնում են առաջնորդական հմտություններ, որպեսզի նրանք իրենց համայնքներում և երկրում փոփոխություններ սկսեն:
Մեր Ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի շնորհիվ աշակերտները դառնում են մեր շարժման դեսպանները, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են համայնքում հնարամտության, քաղաքացիական պատասխանատվության զարգացմանը, ինչպես նաև կապ են ստեղծում աշխարհի և իրենց համայնքների միջև։
Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի ավարտից հետո Ուսուցիչ-առաջնորդները դառնում են մեր շարժման Դեսպաններ՝ առաջնորդության իրենց ընտրած ոլորտում ձեռնամուխ լինելով համակարգային փոփոխությունների:
Մեր ուսուցիչ և աշակերտ դեսպանները միասին ստեղծում են հազարավոր լուսավոր օջախներ ողջ երկրով մեկ ՝ ներկայացնելով հավաքական առաջնորդության ուժը։
Մենք խթանում ենք փոփոխությունների իրականացումը երկրով մեկ՝ ձևավորելով առաջնորդների շարժում, որի մասնակիցները կվերասահմանեն Հայաստանի և բռնազավթված Արցախի հնարավորությունները։
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Նախքան «Ուսուցիչների առաջնորդության» ծրագրին միանալը, բոլոր Ուսուցիչ-առաջնորդներն անցնում են հինգշաբաթյա առցանց Նախապատրաստական ծրագիր: Ծրագրի յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում մասնակիցները ուսումնասիրում են «Դասավանդի’ր, Հայաստանի» ուսուցման մոտեցմումները ` միաժամանակ անդրադառնալով հետևյալ թեմաներին.
ՇԱԲԱԹ 1
Դասավանդի’ր, Հայաստան»-ի Քոչարիի միջոցով մասնակիցները վերլուծում են կրթական հնարավորությունները և սովորում են կրթական արդարության և արդարակշռության մասին:
ՇԱԲԱԹ 2
«Կյանքի կողմնացույց» վարժության օգնությամբ թեկնածուներն ուսումնասիրում են իրենց ունակություններն ու ձգտումները` որպես առաջնորդ:
ՇԱԲԱԹ 3
Մասնակիցները ուսումնասիրում են Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի մանրամասները:
ՇԱԲԱԹ 4
Մասնակիցները ծանոթանում են «Դասավանդի’ր, Հայաստան»-ի աշակերտական առաջնորդության մոտեցումներին։
ՇԱԲԱԹ 5
Մասնակիցները մանրամասնորեն ծանոթանում են Ուսուցիչների առաջնորդության ակադեմիային։
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
Ուսուցիչների առաջնորդության ծրագրի երկու ուղղությունները պաշտոնապես մեկնարկում են մեր ամառային ինտենսիվ վերապատրաստման ծրագրով՝ «Ուսուցիչների առաջնորդության» ակադեմիայով (ՈՒԱԱ), որը տևում է յոթ շաբաթ։

ԻՆՏԵՆՍԻՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Չորսշաբաթյա հիբրիդինտենսիվ վերապատրաստման միջոցով Ուսուցիչ-առաջնորդները իրենց թիմի հետ ծանոթանում են «Դասավանդի'ր, Հայաստան»-ի և կրթական հավասարության հիմնական հասկացություններին: Նրանք նախպատրաստվում են «Աշակերտների առաջնորդության» ճամբարի ընթացքում կիրառելու այնպիսի հմտություններ, ինչպիսիք են երկարաժամկետ նպատակների սահմանումն ու դասերի պլանավորումը, դասարանային մշակույթի համաստեղծումը, դասավանդման մեթոդները և Փոփոխության վրա հիմնված ուսումնառությունն ու գնահատումը։
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ
Աշխատելով աշակերտների առանձին խմբերի հետ ՝ Ուսուցիչ-առաջնորդները վարում են «Աշակերտների առաջնորդության» 2-շաբաթյա ճամբար՝ կիրառելով «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը»:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ
Աշակերտների առաջնորդության ճամբարի արդյունքները վերլուծելուց հետո, Ուսուցիչ-առաջնորդները բաժանվում են ըստ իրենց տարածաշրջանների։ Նպատակը թիմերի ձևավորումն է, տարածաշրջանի և դպրոցների հետ ծանոթացումը։
Ուսուցիչների Առաջնորդության Ակադեմիան հաջողությամբ ավարտելու և պետականորեն ճանաչված 30-կրեդիտ վաստակելու դեպքում, մասնակիցները իրավունք կունենան դասավանդելու մերհամայնքներում՝ ըստ կազմակերպության սահմանած առաջնահերթությունների:
→ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ←
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագիրը նախագծված է Հայաստանի և Արցախի համայնքներում աշխատող Ուսուցիչ-առաջնորդների համար: Այդ պատճառով մասնագիտական զարգացման ծրագրի հիմնական մասն իրականացվում է ինքնուրույն ուսումնառության դասընթացների միջոցով: Ուսումնական ծրագիրը բաժանված է երկու հիմնական ուղղության.
ՈՒՍՈՒՑՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Թեմաները ներառում են`
Հայտորոշիչ թեստերի կազմում,
Տվյալների վերլուծություն | Մեծ նպատակներ և թեմատիկ պլանավորում | Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն | Ուղիղ հրահանգումով դասավանդում | Դասարանական մշակույթ՝ հիմնված նեյրոգիտության և սոցիալ-հուզական ուսումնառության վրա | Ծնողների ներգրավում | Ձևավորող գնահատում; Հետադարձ կապ | Ուսումնառության գնահատում; Հարցադրումներ | Երեխայի իրավունքներ | Նախագծային ուսումնառություն | Հետազոտությունների վրա հիմնված ուսումնառություն | Ուսումնառության համընդհանուր ձևավորում | Աշակերտական պորտֆոլիո և մետաճանաչողություն | Սոցիալ-հուզական ուսումնառություն | Տրավմազգայուն ուսումնառություն | Ամփոփիչ թեստեր և ազդեցության գնահատում | Կրթության իմ փիլիսոփայությունը | Մեծ նպատակներ և թեմատիկ պլանավորում ըստ կրթության փիլիսոփայության
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Թեմաները ներառում են`
Դիզայն մտածողություն և ապրումակցային հարցազրույցներ | Գաղափարի գեներացում (Ideation) | Փոփոխության տեսություն եւ ՍՄԱՐԹնպատակներ | Գործողությունների պլան | Ազդեցության չափման գործիքներ | Բյուջետավորում | Դրամահավաք | Փիչինգ | Չափում և գնահատում (ֆինանսավորման համար ընտրված անձանց համար)
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ
Ինքնուրույն ուսումնառության մոդուլներին զուգահեռ՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը Ուսուցիչ-առաջնորդների համար կազմակերպում է եռամսյակային հավաքներ, ինչպիսիք են տարածաշրջանային աշխատարանները, կրթական համաժողովները և այլն): Միջոցառումները կազմակերպվում են հաշվի առնելով Ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական և ինքնազարգացման կարիքները՝ օգտագործելով կազմակերպության «Առաջնորդության հայեցակարգը», որը կենտրոնացած է մանկավարժության և առաջնորդության զարգացման վրա:

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՈՈՒՉԻՆԳ
Մեր ծրագրի յուրհատկությունն այն է, որ բոլոր Ուսուցիչ-առաջնորդներին (անկախ ընտրած առաջնորդության զարգացման ուղուց) աջակցում է մենթորը՝ Առաջնորդության զարգացման ղեկավարը: «Դասավանդի’ր, Հայաստան»-ի երկամյա ծրագրի շրջանակներում նրանք Ուսուցիչ առաջնորդներին տրամադրումեն նպատակային և տարբերակված աջակցություն:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
«Դասավանդի'ր, Հայաստան»-ը նպատակ ունի վերափոխել երկիրը կրթության միջոցով։ Մենք վստահ ենք, որ մեր աշակերտներն ու ուսուցիչներն ունեն այդ փոփոխությունը բերելու բավավար ունակություններ։ Այդ պատճառով մեր ծրագիրը աշակերտներին, Ուսուցիչ-առաջնորդներին և շրջանավարտներին հնարավորություն է տալիս իրականացնել նորարարական նախագծեր: Ասել է թե` մեր նպատակն է զարգացնել առաջնորդություն և խթանել նորարարություն երկրի յուրաքանչյուր անկյունում:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության միջոցով մեր աշակերտները մշակում են նախագծերի առաջարկներ, որոնք կարող են իրականացնել իրենց համայնքներում: «Դասավանդի'ր, Հայաստանը»-ը նրանց շնորհում է միկրոդրամաշնորհներ (մինչև 200 հզր դրամ) ՝այդ նախագծերն իրականացնելու համար։
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
Ուսուցիչների առաջնորդության ծրագրի երկրորդ տարում մենք ընտրում ենք նախագծեր, որոնք կազմվել են ուսուցիչ-առաջնորդների կողմից, որոնք նաև հաջողությամբ ղեկավարել են աշակերտների առաջնորդությամբ նորարարական ծրագրերը և նրանց տրամադրում լրացուցիչ միջոցներ (մինչև 500 հզր դր) «Համայնքային նորարարության հիմնադրամի» միջոցով:
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
Ուսուցիչ-առաջնորդները, երկամյա ծրագիրն ավարտելուց հետո, դառնում են շրջանավարտներ։ Նրանք կարող են հետագայում հիմնադրել իրենց կազմակերպությունները «ԿԱՅԾ»ի միջոցով, որը«Դասավանդի'ր, Հայաստան»-ի սոցիալական նորարարությունների ինկուբատորն է:
Կարևոր է ընդգծել, որ աշակերտները և համայնքի բնակիչները կարևոր դեր են խաղում վերը նշված նախագծերի համաստեղծման և իրականացման գործում։ Հավաքական առաջնորդությունը մեր ծրագրի հիմնական ուղղություններից է։ Նաև «Դասավանդի'ր, Հայաստանը» աջակցումէՈւսուցիչ-առաջնորդներին, որոնքուղղակիորենֆինանսավորումչենստանումկազմակերպությունից՝ տրամադրելով օժանդակություն քրաուդֆանդինգկազմակերպելու համար։
ՀԱՎԵԼՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Այն Ուսուցիչ-առաջնորդները, որոնք միանում են ծրագրին առանց ուսուցչի որակավորման, զուգահեռ կներգրավվեն «Դասավանդի’ր, Հայաստան»-ի և Երևանի պետական համալսարանի համատեղ իրականացվող «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրին՝ հիմնադրամի ֆինանսավորմամբ։
→ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ←
TEACH FOR ALL
Երկամյա ծրագիրն ավարտելուց հետո Ուսուցիչ-առաջնորդները դառնում են «Կրթության հավասարության» դեսպաններ` հայտնի` որպես շրջանավարտներ: Նրանք միանում են «TEACH FOR ALL» համաշախարհային ցանցի ավելի քան 50.0000 շրջանավարտների համայնքին։ Այդ համայնքում այսօր տարբեր կազմակերպությունների հիմնադիրներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլ զբաղվածություն ունեցող ազդեցիկ առաջնորդներ են, որոնք ստանձնել են կրթական անհավասարությունը վերացնելու պարտականությունը՝ ամբողջ աշխարհում։ Մեր շրջանավարտները հնարավորություն ունեն զարգացնելու իրենց մասնագիտական հմտությունները՝ Teach For All-ի ընձեռած միջազգային կապերի միջոցով։
→ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ←
ՈՒԶՈՒՄ ԵՍ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻ՞Ն ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ`
ԿԱՊՎԻ՛Ր ՄԵԶ ՀԵՏ:

ԴԱՍԱՎԱՆԴՈՒ՞Մ ԵՍ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՐՊՈՑՈՒՄ։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ցանկանում է հավաքագրել նոր մասնագետների` միևնույն ժամանակ գործընկերություն հաստատելով արդեն իսկ գործող ուսուցիչների հետ, որպեսզի նրանց վերապատրաստի ու աջակցի իրենց աշխատանքում։
→ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ←
Ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք ներբեռնել մեր «Ուսուցիչ-առաջնորդի ձեռնարկ»-ը, որը մանրամասնում է մեր քաղաքականությունն ու ընթացակարգերը:
