
«Դասավանդի’ր, Հայաստան»-ի 2050 Խոստումը պահելու համար մենք ստեղծել ենք երկարաժամկետ ռազմավարություն, որը խորհրդանշական կերպով կոչել ենք «Առագաստ»։
Առագաստը ուրվագծում է մեր ազդեցության երեք ուղղությունները.
1) ներգրավել անհրաժեշտ թվով առաջնորդների՝ ձևավորելով բեկման կետ համակարգային փոփոխությունների հասնելու համար;
2) երկրով մեկ ստեղծել նախաձեռնությունների ակտիվ ցանց;
3) հասնել կառուցվածքային փոփոխության:
Ո՞ւր են տանում ազդեցության այս երեք ուղղությունները։
ԱՌԱՋԻՆ`
մենք հավաքագրում ենք իրենց գործին նվիրված և խանդավառ անհատների և որպես Ուսուցիչ-առաջնորդներ գործուղում ենք նրանց Հայաստանի կարիքավոր համայնքներ՝ դասավանդելու և առաջնորդելու։
ԵՐԿՐՈՐԴ`
ՈՒսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի (Ծրագիր) շրջանակներում Ուսուցիչ-առաջնորդները և աշակերտները միասին հարյուրավոր և հազարավոր նախաձեռնություններով են հանդես գալիս` դառնալով ամբողջ համակարգի համար ազդեցիկ օրինակներ:
ԵՐՐՈՐԴ`
երկարաժամկետ հեռանկարում Ծրագիրն ավարտած մեր Ուսուցիչ-առաջնորդներն ու աշակերտները դառնում են մեր առաքելության «դեսպաններ»: Նրանք, աշխատելով համայնքների և կառավարության հետ համատեղ, իրականացնում են կառուցվածքային փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են երկրի ներուժն առավելագույնս բացահայտելու համար:
Ահա թե ինչ շարժման մասին է խոսում «Դասավանդի’ր, Հայաստանը»՝ «կրթական արդարություն» ասելիս։
ԿԱՐԴԱՑԵ'Ք ԱՎԵԼԻՆ ՄԵՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՌՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ