«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Nation-Builders ծրագիրը բոլոր շահագրգիռ անձանց՝ անկախ իրենց աշխարհագրական տեղակայությունից, հնարավորություն է ընձեռում նպաստել Հայաստանի զարգացմանը՝ կրթության ոլորտում ներդրումներ կատարելով։ Ծրագրի շրջանակում բարերարներն աջակցումեն դպրոցներին և ձեռք բերում դպրոցական համայնքների հետ ներգրավվածության եզակի և խորքային փորձառություն։
Ստորև դիտեք EasyPay-ի տեսանյութ-վկայությունը՝ Nation-Builders ծրագրով
դպրոցական հովանավորության իրենց փորձառության մասին։
Ի՞ՆՉ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Կատարելով 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք նվիրատվություն՝ դուք կարող եք ստանձնել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործընկեր դպրոցներից մեկի հովանավորչությունը գալիք երկու տարվա ընթացքում։ Ձեր ներդրման շնորհիվ մենք կկարողանանք դպրոցում տեղակայել մեր Ուսուցիչ-առաջնորդին, ով կդասավանդի Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության մեր նորարարական մոտեցումներով։ Իր գործունեության ընթացքում մեր Ուսուցիչ-առաջնորդը կկիսվի իր փորձով և գիտելիքներով դպրոցի իր գործընկերների հետ՝ ապահովելով այդ մոտեցումների երկարաժամկետ և կայուն ազդեցությունը համայնքում։
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵԶԱԿԻ
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՀԱՎԱՏՈՒՄ Է ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ։
Հայաստանում համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանում և Սփյուռքում գտվող մեր հայրենակիցների հավատն ու վստահությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեությանն ու առաքելությանը մշտապես ամուր լինի։ Անկախ մեր բարերարների բնակության վայրից՝ նրանք ունեն մեր աշակերտների ու դպրոցների հետ փոխազդելու եզակի և խորքայինհնարավորություն։ Աջակցելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին դպրոցների հովանավորչության հարցում՝ դուք դառնում եք ոչ միայն բարերար, այլև ՝ պետություն կերտող (Nation-Builders)։
ՁԵԶ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԵՆ ՀԵՏԵՒՅԱԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․
ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԴՊՐՈՑ ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ՝ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԿԱՄ ԱՅԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Այո՛, կախված գործընկեր դպրոցների առկայությունից՝ կարող եք հովանավորել մեկից ավելի դպրոց՝ միևնույն կամ այլ տարածաշրջանում։
ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ ՈՐԵՎԷ ԴՊՐՈՑ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ
Մենք հույս ունենք, որ այս փորձառությունն այնքան նշանակալից կդառնա ձեզ համար, որ կորոշեք շարունակել դպրոցի զարգացմանն ուղղված ձեր օժանդակությունը։ Այդ պարագայում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կդիտարկի իր գործընկերությունը տվյալ դպրոցի հետ շարունակելու հնարավորությունը, իսկ Ուսուցիչ-առաջնորդը կորոշի՝ արդյոք ցանկանում է երկարաձգել իր մասնակցությունը մեր ծրագրի շրջանակներում։ Եթե տվյալ դպրոցը կամ Ուսուցիչ-առաջնորդն ի վիճակի չլինեն շարունակել համագործակցությունը, մենք կանենք հնարավոր ամեն բան՝ այլ տարբերակներ առաջարկելու համար։
ԿԱՐԵԼԻ՞ Է ԴՊՐՈՑԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
Միանշանա՛կ։ Մենք խրախուսում ենք դպրոցները հովանավորելուն ուղղված հավաքական ջանքերը՝ իրականացված, օրինակ, երիտասարդական ակումբների և մասնագիտական միությունների կողմից։