
2019 թվականին մենք մեկնարկեցինք մի գործընթաց, որը հնարավորություն տվեց սահմանել, թե ինչպիսի առաջնորդություն ենք ուզում ձևավորել մեր ծրագրերի միջոցով:
Համատեղ ջանքերով մենք ներգրավեցինք.
70 ԱՇԱԿԵՐՏ | 45 ԾՆՈՂ | 12 ՏՆՕՐԵՆ | 9 ԱՋԱԿԻՑ
75 ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴ | 40 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ -ԴԵՍՊԱՆ |
34 ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄ
Մենք մեզ հարց տվեցինք.
«ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅՆ ՈՒՆԵՆԱ ՀԱՐԳԱՆՔ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԻ, ՈՂՋԱԽՈՀ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՝ ՆԵՐԿԱՅԻ ԵՒ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՊԱԳԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ»:
Մեր հավաքական պատասխանը հետևյալն է` մեզ անհրաժեշտ են առաջնորդներ, որոնք կլինեն.
մշակութային ինքնությամբ, համագործակցող և նախաձեռնող մարդիկ,արժեքներով առաջնորդվող, նորարար և միշտ պատրաստ սովորելու նորը, անցյալը վերլուծող և ինքնուրույն գործող առաջամարտիկներ, համայնքի կյանքով հետաքրքրված և փոփոխության տեսլական ունեցող առաջնորդներ:
Այնուհետև մոտ մեկ տարվա ընթացքում մեր աշխատանքային խումբը, օգտագործելով նախագծման ընթացքում կուտակված տեսակետները, ստեղծեց կազմակերպության առաջնորդության հայեցակարգը. վերջինս սկսվում է մեր «առաջնորդաբանությամբ»։
LEADERAGOGY
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ

Անգլերենում «pedagogy» տերմինը վերաբերում է երեխաների ուսուցմանը, իսկ «andragogy»՝ մեծահասակների ուսուցմանը: Երկու տերմինների արմատական բառերը ծագում են հունարենից՝ «peda»՝ երեխա, «andr»՝ մեծահասակ։ «Agogos»-ը նշանակում է առաջնորդ։ Այլ կերպ ասած` «մանկավարժությունը» և «անդրագոգիան» համապատասխանաբար արտացոլում են երեխաների և մեծահասակների առաջնորդ լինելու գաղափարը։
Որպես կազմակերպություն, որը նպատակ ունի զարգացնել ինչպես իր աշակերտների, այնպես էլ նրանց ուսուցիչների առաջնորդությունը` մենք օգտագործում ենք «առաջնորդաբանություն» տերմինը՝ բացատրելու առաջնորդության դասավանդման մեր մոտեցումը: Այլ կերպ ասած` այն առաջնորդ լինելու գիտությունն է:
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱՅՍ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ՝ ՄԵՐ «ԱՌԱՋՆՈՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»-Ը ՀԵՏԵՎՅԱԼՆ Է.
Փոփոխության կառավարումը և համակարգային մտածողությունը հնարավոր չէ ուսուցանել որպես առանձին առարկա: Ավելի շուտ այն խթանվում է պարուրաձև և փորձառական ուսումնառության պարբերականությամբ՝ ուսումնառությունը համապատասխանեցնելով աշակերտների զարգացման առանձնահատկությունների հետ: Որպեսզի զարգացնենք փոփոխության խթանման համար անհրաժեշտ կարողություններ, միևնույն ժամանակ խրախուսենք և օգնենք անհատներին գտնել իրենց նպատակը՝ ստեղծելու ավելի արդար հասարակություն, մենք պետք է առաջնորդներին սովորեցնենք`
ԼԻՆԵԼ ՀՈՒԶԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՅՈՒՆ
ՈՒՆԵՆԱԼ ՏԵՍԼԱԿԱՆ ԵՎ ԼԻՆԵԼ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ
ԼԻՆԵԼ ՀԱՄԱՍՏԵՂԾՈՂ ԵՒ ՈՒՆԵՆԱԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԵՆԱԼ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ԵՎ ՄԻՏՎԱԾ ԳՈՐԾԵԼՈՒ
ՀԻՄՆՎԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎՐԱ

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Using our leaderagogical statement, as an organization we have identified 20 competencies that we aim to strategically target through our programming in order to cultivate leadership across our classrooms, communities, network, and even on staff:
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
_______________
ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ
ԱՄՐԱՊՆԴԵԼ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ
ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ
ԻՐԱՑՆԵԼ
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍԼԱԿԱՆԻ ՀԱՄԱՍՏԵՂԾՈՒՄ
_______________
ԳՆԱՀԱՏԵԼ
ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՔՆՆԱՐԿԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԸՆԴԼԱՅՆԵԼ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆՑԸ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՀԱՄԱՍՏԵՂԾՈՒՄ
_______________
ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԱԴԱՐՁ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔ
ԲԱՇԽԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՄՇԱԿԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ
_______________
ՊԱՐԶ
ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ
ՄԻԱՍԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
ԳՈՐԾԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ՄՆԱԼ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ
ԳՆԱՀԱՏՈՒՄ
ԵՎ
ԶԱՐԳԱՑՈՒՄ
_______________
ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԴԱԴԱՐ ՏԱԼ ԵՎ ԿՇՌԱԴԱՏԵԼ
ԱՄՓՈՓԵԼ ՍՈՎՈՐԱԾԸ
ՀԱՄԱԴՐԵԼ ՍՈՎՈՐԱԾԸ