CHANGE-BASED LEARNING IS THE FUTURE OF EDUCATION | ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՆՔՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է

 

Ruiz_Profile.png
 

“WE NEED TO PROMOTE AN EDUCATION MODEL THAT LIGHTS A FIRE WITHIN THE HEART OF EVERY STUDENT SO THAT THEY CAN SPARK INNOVATION IN ALL CORNERS OF THE NATION.”

RUIZ CLARK • Interim CEO at Teach For Armenia


Our communities are not problems to be solved. Rather, at Teach For Armenia, we believe that they are full of infinite possibilities,* and our students have the power to unlock that potential. 

In order to unlock that potential, it is important that we provide our students the space to lead. By promoting civic responsibility, local ingenuity, and global connectivity in the classroom, we aim to cultivate Student-Leaders who will transform the nation.

At present, over half of Armenia’s population now lives in or around Yerevan, and much of the nation’s wealth is concentrated within a few square kilometers of the capital’s city center. That is a problem. Across the nation, villages are dwindling. While talent exists within each and every pocket of the nation, opportunity does not. As an organization that is committed to ending educational inequity, Teach For Armenia sees the rural-urban divide as a part of the problem that it aims to solve.

Story after story, we hear a similar tale being told in communities across Armenia. Young men leave their homes for work abroad, toiling through hard labor in neighboring countries. Their similarly young wives often stay behind to care for children in regions that offer few means for economic activity, especially for women who may not have access to vocational or tertiary education. For this reason, many young Armenians are relocating to Yerevan.

In other countries, including my own, urbanization may not be regarded as an existential threat. The flow of rural populations to metropoles is a trend that can be seen across the world. Some may question: Why is this such an issue? In Armenia, this problem has historical significance.

It was only one hundred years ago that genocidal atrocities occurred west of Mount Ararat’s twin peaks. To the east, Armenia has been engaged in protracted conflict with Azerbaijan. As a foreigner with no ties to Armenia, I can see why it is important for all corners of this beautiful country to thrive. At one point in history, bordering nations attempted to erase Armenia from the map. Armenia’s longevity hinges on its ability to ensure that the entire nation succeeds, not just one region.

That is why Teach For Armenia promotes Change-Based Learning. We need to promote an education model that lights a fire within the heart of every student so that they can spark innovation in all corners of the nation.

What is Change-Based Learning? Change-Based Learning is a form of project-based learning, inspired by Apple’s Challenge-Based Learning. It is Teach For Armenia’s unique approach to teaching. In response to COVID-19, we completely redesigned our intensive teacher training program around this approach. This summer, we will be organizing a Virtual Student Leadership Camp for 300 students, leveraging Change-Based Learning in conjunction with our campaign to end the digital divide. All of this was launched in response to the call of action announced by the Ministry of Education, Science, Culture, and Sports upon nation-wide school closures that took place in early March.

Through the Virtual Student Leadership Camp, our newest Teacher-Leaders will guide small groups of students through the process of examining “big ideas” (stemming from topics selected from the national syllabus). From there, students will conduct their own research, deepening their understanding of the material presented by their teacher, textbooks, and online resources. Ultimately, the students will be asked to design project proposals for initiatives that they can launch in their own communities in order to spark civic responsibility, local ingenuity, and global connectivity. By the end of the camp, each group of students will develop proposed timelines, suggested budgets, and create video pitches. Using a Student Voice Rubric as well as a Student Leadership Self-Inventory, Teach For Armenia will measure the extent to which the students have grown over the summer. From there, we will choose a select number of projects to receive funding through our Community Impact Microgrants, so that they can implement their innovative projects during the school year.

Our aim is to create a movement of Student-Leaders who think creatively in order to generate opportunity within their respective communities. Currently, Teach For Armenia places over 110 Teacher-Leaders in more than 100 communities, reaching nearly 10% of all public schools in Armenia and Artsakh. By 2025, our aim is to reach a quarter of all students in rural communities. At that point, we will cultivate more than 40,000 Student-Leaders every year. With the support of our Teacher-Leaders and Alumni Ambassadors, our Student-Leaders will generate an unstoppable wave of change, creating hundreds and thousands of bright spots across Armenia and Artsakh. 

As such, here is our promise to a child born into one of our communities today: By the time you are 25 years old, the nation will be transformed because of you. You will be equipped to innovate locally by thinking globally. Your commitment to civic responsibility will lead to a more equitable society. The pride that you have for your community will spark local ingenuity. The Armenia that you will know as an adult will be radically different from the Armenia that we know today, because of your leadership, and the leadership of your peers, parents, teachers, and mentors. That is Our 2050 Promise.

*In Peter Block's “Community: The Structure of Belonging” (2008), he writes: "We are a community of possibilities, not a community of problems."


ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՆՔՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է


Ruiz_Profile.png
 

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՆՊԱՍՏԵՆՔ ԱՅՆՍՊԻՍԻ ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ՈՐՆ ԱՄԵՆ ՍՈՎՈՐՈՂԻ ՍՐՏՈՒՄ ԿՐԱԿ Է ՎԱՌՈՒՄ ՈՒ ՕԳՆՈՒՄ, ՈՐ ՆԱ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԾԸ ՍՓՌԻ ՈՂՋ ԵՐԿՐՈՎ ՄԵԿ։»

ՌՈՒԻԶ ՔԼԱՐՔ • «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Գործադիր Տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար


Մեր համայնքները ամենևին էլ լուծումներ պահանջող պրոբլեմների աղբյուրներ չեն։ Մեր՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի թիմի համոզմունքն է, որ համայնքները անսահման հնարավորություններով լի են, իսկ մեր սովորողներն ունեն այդ հնարավորությունների բացահայտելու ողջ ներուժը։

Ահա այդ ներուժի բացահայտման ճանապարհին է, որ անհրաժեշտ է մեր աշակերտներին տալ առաջնորդելու հնարավորություն ու դեր։

Խթանելով քաղաքացիական պատասխանատվությունը, համայնքային նորարարությունը և գլոբալ կապերը՝ մենք ձգտում ենք դաստիարակել այնպիսի առաջնորդ աշակերտներ, ովքեր հիմնարար փոփոխություններ կբերեն երկրում։

Այսօր Հայաստանի բնակչության ավելի քան կեսը ապրում է Երևան քաղաքում կամ նրա հարակից տարածքներում, իսկ ազգի հարստության մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքի մի քանի քառակուսի կիլոմետրի վրա։ Սա խնդիր է, քանզի երկրի գյուղերը դատարկվում են։ Եթե հմտություններ, գիտելիք ու ներուժ կա ամենուր, ապա հնարավորություններն ամենուր հասանելի չեն, ցավոք։ «Դասավանդի՛ր ,Հայաստան»-ի  նպատակն է  վերացնել գյուղի ու քաղաքի միջև առկա կրթության հնարավորությունների անհավասարությունը` որպես իր համար լուծման ենթակա խնդրի մի մաս։

Ողջ Հայաստանում, համայնքից համայնք մեզ պատմում են գրեթե նույն պատմությունները։ Երիտասարդ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի՝ հարևան երկրներում կատարելով ծանր աշխատանք։ Նրանց երիտասարդ կանայք հաճախ մնում են տանը, միայնակ խնամում և մեծացնում իրենց երեխաներին։ Նրանք շարունակում են ապրել տնտեսական զարգացման համար սակավ հնարավորություններով համայնքներում, որն էլ հատկապես խնդրահարույց է այն կանանց համար, ում հասանելի չէ միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը։ Ահա թե ինչու են բազմաթիվ երիտասարդներ տեղափոխվում Երևան։ 

Այլ երկրներում, ներառյալ իմ երկիրը, ուրբանիզացիան չի դիտարկվում որպես գոյությանը սպառնալիք։ Գյուղական բնակչության հոսքը դեպի մեծ քաղաքներ այսօր դարձել է համաշխարհային միտում։ Ոմանք գուցե հարցնեն. «Ինչու՞ է այն  այսքան լուրջ խնդիր համարվում»։ Հայաստանում այս խնդիրը ունի պատմական նշանակություն։

Ընդամենը հարյուր տարի առաջ Արարատ լեռան արևմուտքում տեղի ունեցավ դաժան ցեղասպանություն, իսկ Հայաստանի արևելյան հատվածում հայերը շարունակում էին ներքաշված մնալ Ադրբեջանի հետ ձգձգվող հակամարտության մեջ։ Որպես Հայաստանի հետ որևէ կապ չունեցող օտարերկրացի, ես հասկանում եմ, թե ինչու է այս գեղեցիկ երկրի յուրաքանչյուր անկյան բարգավաճումն այդքան կարևոր։  Պատմության մեջ ինչ-որ մի պահի, Հայաստանի հարևան պետությունները ցանկացել են ջնջել Հայաստանը քարտեզից։ Մինչդեռ Հայաստանի երկարակեցության հիմնաքարը ոչ թե միայն նրա մի շրջանի, այլ  ողջ հայ ժողովրդի  հաջողելու կարողության մեջ է։ 

Ահա թե ինչու է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը խրախուսում Փոփոխության Հենքով Ուսումնառության մոդելը։ Մենք պետք է նպաստենք այնպիսի կրթական մոդելի զարգացմանը, որն ամեն սովորողի սրտում կրակ է վառում ու օգնում, որ նա նորարարության կայծը սփռի ողջ երկրով մեկ։

Ի՞նչ է Փոփոխության Հենքով Ուսումնառությունը։ Այն նախագծերի իրականացման միջոցով ուսանելու ձև է, որի ստեղծման հիմք է դարձել «Էփլ»-ի Մարտահրավերների Հենքով Ուսումնառության մոդելը։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը որդեգրել է Փոփոխության Հենքով Ուսումնառությունը՝ որպես դասավանդման և ուսումնառության մոտեցում։ Արձագանքելով COVID-19 համավարակին՝ մենք ամբողջովին վերափոխել ու այս մոտեցմանն ենք հարմարեցրել ուսուցիչների վերապատրաստման մեր ինտենսիվ ծրագիրը։  Այս ամռանը կազմակերպելու ենք Աշակերտների Առաջնորդության Վիրտուալ Ճամբար 300 աշակերտների համար՝ օգտագործելով Փոփոխության Հենքով Ուսումնառության մոդելի բաղադրիչներն ու համակցելով դրանք մեր թվային մեկուսացման վերացմանն ուղղված արշավի հետ։ Այս միջոցառումները մեկնարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարտի սկզբին բոլոր դպրոցների փակման հայտարարության հրապարակումից հետո։ 

Առաջնորդության Վիրտուալ Ճամբարի ընթացքում մեր ամենանորեկ Ուսուցիչ-առաջնորդները  կաշխատեն աշակերտների փոքր խմբերի հետ՝ ուղղորդելով նրանց ուսումնասիրել «մեծ գաղափարներ» (ընտրված պետական կրթական ծրագրի՝ չափորոշչով հաստատված թեմաներից)։ Այնուհետև աշակերտները կիրականացնեն սեփական հետազոտական աշխատանքները՝ առավելը խորը ըմբռնելով ուսուցչի ներկայացրած, դասագրքի և առցանց նյութերի ողջ բովանդակությունը։ Աշխատանքի վերջին փուլում աշակերտներին կհանձնարարվի մշակել ծրագրեր այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք իրենց իսկ համայնքներում կարող են խթանել քաղաքացիական պատասխանատվությունը, նորարարությունն ու գլոբալ կապերը։ Ճամբարի ավարտին, աշակերտների յուրաքանչյուր խումբ կմշակի ծրագրի ժամանակացույց, բյուջե և նախաձեռնության մասին պատմող տեսանյութ։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կգնահատի աշակերտների մասնագիտական աճը ամառվա ընթացքում՝ օգտվելով Աշակերտական Ձայնի հաղորդաշարից և Աշակերտների Առաջնորդության ինքնագնահատման գործիքից։ Այդ գնահատումից հետո մի շարք ծրագրեր կընտրվեն ու կֆինանսավորվեն մեր՝ Համայնքում ազդեցության փոքր դրամաշնորհների միջոցով, որպեսզի աշակերտներն իրականացնեն իրենց նորարար ծրագրերը ուսումնական տարվա ընթացքում։

Մեր նպատակն է հիմնել ստեղծագործ մտքի տեր առաջնորդ աշակերտների շարժում, ովքեր սեփական համայնքներում հնարավորությունների նոր ալիք կստեղծեն։ Ներկայումս, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ավելի քան 110 Ուսուցիչ-առաջնորդ  է ուղեգրում 100-ից ավելի համայնքներ՝ աշխատելով Հայաստանի ու Արցախի հանրակրթական դպրոցների մոտ 10 տոկոսում։ Մինչև 2025 թվականը, մենք նպատակ ունենք աշխատել բոլոր գյուղական համայնքների աշակերտների մեկ քառորդի հետ։ Այդ ժամանակ մենք արդեն կկարողանանք ամեն տարի կրթել ավելի քան 40,000 առաջնորդ աշակերտների։ Առաջնորդ աշակերտները, մեր Ուսուցիչ-առաջնորդների ու շրջանավարտ դեսպանների աջակցությամբ, կնախաձեռնեն փոփոխությունների անդիմադրելի ալիք՝ ստեղծելով հարյուր-հազարավոր պայծառ հենման կետեր Հայաստանով ու Արցախով մեկ։

Ահա այսպիսին է այսօր մեր խոստումը մեր համայնքներում ծնված երեխային․ երբ դու դառնաս 25 տարեկան, երկիրը վերափոխված կլինի՝ քո շնորհիվ։ Դու զինված կլինես այն ամենով, ինչ կօգնի քեզ գլոբալ մտածելակերպով հասնել նորարարության համայնքում։ Քո հանձնառությունը՝ լինել պատասխանատու քաղաքացի, կօգնի ստեղծել ավելի արդար հասարակություն։ Համայնքիդ հանդեպ տածած քո հպարտությունը զարկ կտա համայնքային նորարարությանը։ Չափահաս տարիքում քո ճանաչելիք Հայաստանը կտրուկ կտարբերվի այն Հայաստանից, որ կա այսօր։ Այն կտարբերվի քո, քո հասակակիցների, ծնողների, ուսուցիչների ու մենթորների լիդերության շնորհիվ։ Սա է Մեր 2050-ի Խոստումը։

* Պիտեր Բլոքը իր՝ «ՀԱՄԱՅՔԸ. ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԸ» գրքում (2008) , գրում է ,« Մենք հնարավորությունների համայնք ենք, ոչ թե խնդիրների համայնք»։

 
 
Mik Kubelyan1