EVERY JOURNEY STARTS FROM A SINGLE STEP | ՅՈԻՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵԿ ՔԱՅԼԻՑ
Every journey starts with a single step, but can lead down a million different paths. As we close out the year, we would like to congratulate our 4th generation of Teacher-Leaders as they complete their 2-year journey with Teach For Armenia. While all of them embarked upon a similar adventure to end educational inequity, each Teacher-Leader has a unique story to tell, just Anush, Siranush and Lilit. And their collective journey does not end here. Because of their continued leadership as Alumni Ambassadors of our program, we know that together we will be able to end the digital divide in Armenia and Artsakh.
ANUSH MELKONYAN | VILLAGE LERNAROT
The Program will end soon, and my teacher's mission in Lernarot will end. Here I leave the apples and wet walnuts on the table, the freshly baked loaf of bread and local cheese in the kitchen, the shepherd carrying the herd in the morning with his backpack, breathless running boys, with small but hardened bodies, girls with hardened hands, but with an unspeakably soft heart, smiling kids and never parting love - love which will never be defiled or forgotten.
SIRANUSH AMIRYAN, VILLAGE ARSHALUYS
Many of you will hear that we have changed in these two years, yes, I will repeat, we are all changing, but this is definitely a positive change. We have changed because we changed. We have changed because we spend our time with creatures who have not forgotten that life is a pleasure yet. We have changed because every moment the air is full of opportunities and your breath begins to open up. We have changed, because every time we have a soft and sincere conversation with one of the kids, it is impossible not to become better.
LILIT ASLANYAN, VILLAGE VAHAN
I began working in school because my biggest goal was to give freedom to children living in villages, so that they had a broader horizon and understood that there were no closed doors and they could achieve their dreams. Each of us, no matter where we live, is confined to a cell. My goal was to open them up so that they could think deeply and broadly, dream boldly and move forward.
Յուրաքանչյուր ճանապարհորդություն սկսվում է մեկ քայլով, բայց կարող է տանել դեպի մեկ միլիոն տարբեր ուղիներ: Մենք ավարտում ենք այս ակադեմիական տարին եւ ցանկանում ենք շնորհավորել մեր 4-րդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդներին, քանի որ նրանք ավարտում են իրենց երկամյա ճանապարհորդությունը «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հետ: Մինչ բոլորն էլ արել են ամեն ինչ կրթական անհավասարությունը վերջ տալու համար, յուրաքանչյուր Ուսուցիչ-առաջնորդ ունի իր եզակի պատմությունը։ Ահա այդ պատմություններից 3-ը՝ Անուշի, Սիրանուշի և Լիլիթի պատմությունները: Նրանց հավաքական ճանապարհորդությունն այստեղ չի ավարտվում: Մենք վստահ ենք, որ նրանց շարունակական առաջնորդության միջոցով, որպես մեր ծրագրի շրջանավարտներ, միասին կկարողանանք վերջ տալ թվային մեկուսացմանը Հայաստանում և Արցախում։
ԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ԳՅՈՒՂ ԼԵՌՆԱՐՈՏ
Շուտով կավարտվի ծրագիրը, կավարտվի նաև իմ ուսուցչի առաքելությունը Լեռնարոտում։ Այստեղ ես թողնում եմ սեղանին դրված խնձորներն ու թաց ընկույզը, ուուցչանոցի թարմ թխած բոքոնով ու մոզու պանրով ընդմիջումները, առավոտյան ուսապարկերով նախիրը արոտ տանող ու շնչակտուր դասի վազող, փոքրիկ, բայց կոփված մարմնով տղաները, կոշտացած ձեռքերով, բայց անասելի փափուկ սրտով աղջիկները, ատամիկով ժպտացող պստոները ու երբեք չկիսատվող սերը. սեր, որը երբեք չի կեղտոտվում ու չի մոռացվում։
ՍԻՐԱՆՈՒՇ ԱՄԻՐՅԱՆ, ԳՅՈՒՂ ԱՐՇԱԼՈՒՅՍ
Շատերիցս կլսեք, որ այս երկու տարում փոխվել ենք, այո՛, ես էլ կկրկնվեմ, փոխվում ենք բոլորս, բայց սա միանշանակ դրական փոփոխություն է։ Փոխվում ենք, քանի որ փոխում ենք։ Փոխվում ենք, քանի որ շփվում ենք այն արարածների հետ, ովքեր դեռ չեն մոռացել որ կյանքը վայելք է։ Փոխվում ենք, քանի որ ամեն պահ օդը լցված է հնարավորություններով, ու շնչառությունդ էլ սկսվում է բացվել։ Փոխվում ենք, որովհետև ամեն անգամ երեխաներից մեկի հետ մեղմիկ ու անկեղծ զրույց ունենալիս հնարավոր չէ ավելի լավը չդառնալ։
ԼԻԼԻԹ ԱՍԼԱՆՅԱՆ, ԳՅՈՒՂ ՎԱՀԱՆ
Ամենամեծ նպատակը, որի համար որոշեցի աշխատել դպրոցում, գյուղերում ապրող երեխաներին ազատություն տալն էր, որ ավելի լայն տեսնեն ամեն ինչ, որ հասկանան՝ փակ դուռ չկա, կարող են հասնել իրենց երազանքին։ Յուրաքանչյուրս, որտեղ էլ ապրի, սահմանափակված է ինչ-որ քառակուսու մեջ։ Իմ նպատակն էր իրենց բացել, որ խորն ու լայն մտածեն, որ համարձակ երազեն ու գնան առաջ։