ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ | IMPORTANT TO KNOW
1․Ի՞նչ է Առաջնորդության զարգացման ծրագիրը։
Այն երկամյա ծրագիր է, որի շրջանակներում մեր մասնակիցները՝ Ուսուցիչ-առաջնորդները, ապրում են ընտրված համայքում,դասավանդում են դպրոցում իրենց մասնագիտական առարկան, իրականացնում են արտադասարանային խմբականեր և համայնքային ներազդեցության ծրագրեր։
1․What is the Leadership Development Program?
Through our Leadership Development Program, participants become Teacher-Leaders in rural communities for a period of two years. Teacher-Leaders live in their assigned communities where they teach a subject in the local school, organize extracurricular activities, and implement Community Impact Projects.
2․Արդյո՞ք ծրագրին միանալը կամավորական հիմունքներով է:
Առաջնորդության զարգացման ծրագիրը կամավորական հիմունքներով չէ։ Մասնակիցները ստանում են դրամական օժանդակություն հիմնադրամի կողմից, որը կազմում է 170․000 դրամ, ի հավելումն դպրոցի աշխատավարձի, որը հաշվարկվում է ըստ դասաժամերի։
2․ Is it a volunteer program?
The Leadership Development Program is not a volunteer program. Participants receive a salary from their school based on class hours, in addition to financial assistance of AMD 170,000 from Teach For Armenia.
3․Ինչպե՞ս կարող եմ միանալ ծրագրին։
Դիմելու համար անհրաժեշտ է մեր կայք-էջում սեղմել «Դիմի՛ր» կոճակը, լրացնել հայտադիմումը, որից հետո մեր հավաքագրման մասնագետները կկապվեն Ձեզ հետ հետագա ընթացքի մասին զրուցելու նպատակով։
3․How can I join the program?
To join the program, please click the “Apply” button on our website and complete the application form. Upon submitting your application, our Recruitment Team will contact you to discuss next steps.
4․Պարտադի՞ր է արդյոք այլ համայք տեղափոխվելը։
Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է գործուղվել, բնակվել և իրականացնել վերոնշյալ գործունեությունը այն համայքում, որտեղ Ձեզ կտեղակայի «Դասավանդի'ր, Հայաստան»-ը։
4․Is it mandatory to move to another community?
Yes, it is mandatory to move to and implement the program in the community selected by Teach For Armenia.
5․ Կարո՞ղ եմ ես ընտրել իմ տեղակայման վայրը։
Հայտադիմումը լրացնելիս կարող եք նշել երկու նախընտրելի մարզ, սակայն վերջնական համայքների ընտրությունը իրականացվելու է «Դասավանդի'ր, Հայաստան»-ի կողմից` ըստ մասնագիտության կարիքի։Նշենք, որ այս պահին համագործակցում ենք Արարատի, Արագածոտն,Արմավիր,Գեղարքունիք,Լոռի,Կոտայք,Շիրակ և Տավուշ մարզերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության։
5․ Can I choose the location of the community?
When filling out the application, you can select two provinces that you prefer. However, Teach For Armenia will make the final selection based on the needs of schools and communities. Please note that currently we collaborate with the provinces of Ararat, Aragatsotn, Armavir, Gegharkunik, Lori, Kotayk, Shirak and Tavush, as well as with the Republic of Artsakh.
6․Ես գործող ուսուցիչ եմ։ Կարո՞ղ եմ մասնակցել Առաջնորդության զարգացման ծրագրին։
Այո, գործող ուսուցիչները ևս կարող են դիմել ծրագրին։Այդ նպատակով ևս անհրաժեշտ է լրացնել նույն առցանց հայտադիմումը, որից հետո գործող ուսուցիչների համար հատուկ ընթացակարգի մասին կտեղեկանաք հավաքագրման թիմի կողմից։Նշենք,որ գործող ուսուցիչները չեն տեղափոխվում այլ համայք, այլ շարունակում են իրենց գործունեությունը նույն վայրում։
6․ I currently work as a teacher at a school. Can I participate in the Leadership Development Program?
Yes, employed teachers can apply. Those who fall into this category should also fill out the online application form, after which the Recruitment Team will inform you about next steps. Please note that acting teachers do not move to a new community, but continue to work in their same community.
7․Պարտադի՞ր է արդյոք մանկավարժական կրթությունը։
Մանկավարժի կրթությունը պարտադիր պայման չէ ծրագրին մասնակցելու համար։ Երկու տարվա ընթացքում Դուք ստանում եք մագիստրոսական կրթություն մասնագիտական առարկայով մեր գործընկեր համալսարաններից մեկում։
7․ Is having a higher education degree in education a must?
Having a higher education degree in pedagogy is not a requirement. As part of our program, you will obtain a Master’s Degree in the subject you teach at one of our partner universities.