ՏԱՐՕՐԻՆԱԿ ՓԱՍՏ ՝ ԵՍ ԴԱՍՂԵԿ ԵՄ | AN INTERESTING FACT - I AM A HOMEROOM TEACHER
Քարինջը Լոռվա հրաշալիքները պատկերող ու գերող գյուղերից է։ Դժվար ու խորդուբորդ ճանապարհը հաղթահարելուց հետո գյուղի պատկերները կարծես մրցանակ լինեն։ Հենց այս գողտրիկ վայրում էլ իր կյանքի, ինչպես նա է նշում, աննկարագրելի երկու տարիներն է ապրել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանավարտ Հրանուշը։ Նրա պատմությունը հեգնական ու պարզապես հրաշալի է։ Ինչու՞ հեգնական․ Քարինջի հետ ծանոթությունը սկսվել է հենց այնտեղ կատարված համայնքային այցից, որտեղ վստահեցրել էին, որ դա ընդամենը այց է, և այս համայքում տեղակայվելու հավանականությունը շատ քիչ է։
Համոզված եմ՝ Հրանուշը չէր էլ պատկերացնում, որ որոշ ժամանակ անց դառնալու է այդ նույն համայքի կայծը ու երեխաներին ուժ տվող ոգին։ Հրանուշից առաջ նույն ծրագրով Քարինջում էր ապրում և գործունեություն ծավալում Անին։ Հենց նա էր այդ շրջանում Հրանուշի ուղեկիցն ու խորհրդատուն։
Բախտի բերմամբ տարվա ամենագեղեցիկ եղանակին էր գնացել, և ինչպես ինքն էր նշում․ «Տուրիստի պես հեռախոսները ձեռքներիս՝ ինչ տեսնում նկարում էինք, հատկապես մեծ կղմինդրե տանիքները»։
Գյուղի ամենագեղեցիկ երիցուկների դաշտում Հրանուշի ստացած ամենաարժեքավոր խորհուրդը գեղեցկությունը գնահատելն էր։ Անին նշում էր. «Երբ ապրում ես հեռու գյուղում, ունես շատ աշխատանք ու հոգսեր, գեղեցիկը արդեն սովորական ու աննշան երևույթ է թվում, մի՛ թող, որ առօրյան ու դժվարությունները արգելեն տեսնել գեղեցիկն ու արժեքավորը»։
Որոշ ժամանակ անց Հրանուշն արդեն տեղափոխվել էր, ու սկսվել էր աշխատանքային բուռն եռուզեռը։ Դասավանդում էր անգլերեն գրեթե բոլոր դասարաններում։ Ամենազավեշտալին ու տարօրինակն իր պնդմամբ 12-րդ դասարանի «հսկաների» դասղեկ լինելն էր։
Բացի դասավանդումից ծրագիրը պահանջում էր նաև իրագործել համայնքային ներազդեցության ծրագրեր։ Շատերի կարծիքով համայքային ծրագիը ինչ-որ բան վերանորոգելն է։ «Ախր մենք վերանորոգող չենք, - կրկնում էր նա և հավելում,- համայնքային ծրագիրը երկարաժամկետ բնույթ պետք է ունենա։ Համայնքում ապրող մարդիկ՝ լինեն մեծ թե փոքր, պետք է տեղից շարժվեն ու փորձեն հենց իրենք փոխել ու հարմարավետ դարձնել այն տեղը, որտեղ ապրում են։ Պետք է կայծը գցել, ներգրավել աշակերտներին ու բնակիչներին։ Հետո հենց իրենք էլ կդառնան քո գործի շարունակողը»։
Հետաքրքիր է։ Չնայած Հրանուշի ծրագրերին կյանքը լրիվ ուրիշ ուղղություն տվեց, նա ձեռնամուխ եղավ վերանորոգելու քանդված դասարաններից մեկը, ինչպես ինքն էր նկարագրում․«Երբ գրիչ էր ընկնում երեխայի ձեռքից, մի քանի րոպե գնում էր այդ գրիչը անդունդից հանելու վրա»։ Ազնվության համար պետք է նշել, որ ծրագիրը հաջողեց ու «թասիբի քցեց»՝ մնացած դասասենյակներն էլ վերանորոգելու ու հարմարավետ դարձնելու համար։ Ավելին՝ երեխաները իրենց ձեռքերով մշակեցին ու գեղեցկացրին դպրոցի այգին։
Հրանուշը շեշտում էր՝ երբեք չէր մտածում կրթության ոլորտում աշխատելու, առավել ևս մանկավարժ լինելու մասին։ Գիտեր լեզուներ, աշխատում էր տուրիզմի ոլորտում և հենց այդպես էլ պատկերացնում ու պլանավորում էր ամբողջ կյանքը։
Առաջնորդության զարգացման ծրագրին դիմելը լիովին փոխեց և վերարժևորեց շատ բաներ։
«Երբ մի անգամ թաթախվում ես ու խորքային ընկալում կրթության կարևորությունը` հավատացած, որ կրթությունը հիմքն է յուրաքանչյուր փոփոխության, այլևս անկարող ես ուրիշ ելքեր կամ ճանապարհներ փնտրել։ Երբ դասավանդում ես, կարևոր ես զգում, հասկանում ես, որ քո ծավալած գործունեությունը եթե հիմա չէ, ապա վաղը իր շոշափելի արդյունքը ցույց կտա»։ Հավելում էր․«2 տարին բավական ժամանակ է գիտակցելու և վերարժևորելու համար։ Կարևոր է հասկանալ՝ ինչ ենք ուզում, ինչ ճանապարհով ենք գնալու և ինչ դեր է ունենալու կրթությունը մեր ու մեր երեխաների կյանքում։ Համոզված եմ՝ յուրաքանչյուր մասնակից ունի ներուժ՝ լավ մանկավարժ լինելու և «թույն դեմք» դառնալու երեխաների ու համայքի համար»։
Այժմ Հրանուշի առօրյան ևս երեխաների մասին հոգ տանելն ու նրանց ապագայի ճանապարհը հարթելն է, սակայն արդեն որպես «Դասավանդի՛ր, Հայաստան»- ի թիմի անդամ։ Մեկ տարի հավաքագրման թիմում աշխատելուց և մասնակիցների հաջորդ սերունդը հավաքագրելուց հետո իր գործունեությունը ծավալում է որպես նորաստեղծ «Սերունդ» դպրոցների համակարգող։
Karinj is one of the attraction villages depicting the wonders of Lori province. Driving through the difficult and ruined roads, the village scenery seems like an award for conquering the trip. Hranush, Teach For Armenia’s Leadership Development Program alumna, has, in her words, “spent the two most incredible years of her life in this cozy place”. Her story is ironic and, at the same time, amazing. Why ironic? Her encounter with Karinj started with a visit, during which it was noted that the visit was a symbolic one and a Teach For Armenia fellow placement there was unlikely.
I am sure Hranush had no idea that after some time she would become a spark for the community and the inspiration for the children of Karinj. Before Hranush’s arrival, another member of the program, named Ani, was placed in Karinj as a Teach For Armenia fellow. So, it was Ani who became her guide and advisor then.
They were lucky to be there during the most beautiful season of the year, and as Hranush mentioned, “We were like tourists walking around and taking photos by phone of practically everything we saw, especially the big roofs made of tile”.
While enjoying the most beautiful chamomile field in the village, Hranush got the most valuable piece of advice from Ani – to value beauty. “When you live in a far-away village and are burdened with work and chores, beauty seems a routine and an unnoticeable phenomenon. Do not let the routine and difficulties prevent you from seeing the beauty and valuable things in life”.
After some time, Hranush moved to the village and started working. She taught English to almost all grade levels. For her, it was unbelievable that she was the homeroom teacher for the “big kids” studying in the 12th grade.
In addition to teaching, the program required Hranush to implement community impact projects. Many people think a community impact project is about renovating something. “We are not construction people”, Hranush kept saying. “A community impact project should be long-term. People living in the community, both children and adults, must take on a role, try to change themselves, and make the place they live more comfortable. Students and teachers should be engaged and motivated. Then, they will continue the work of those before them”.
It is interesting that despite Hranush’s own projects, life took her in a different direction. She undertook the renovation of one of the ruined classrooms. As she framed it, “When one of the students dropped a pen, it would take us several minutes to retrieve the pen from a deep hole on the floor”.
It should be noted that this project was a success and inspired others to later renovate and refurbish more classrooms. Moreover, students cleaned and upgraded the school garden plants on their own.
Hranush stressed that she never considered working in the education sector, even as a teacher. She spoke several languages, and after working in the tourism sector, that is what she imagined doing all her life.
Her participation in the Leadership Development Program changed a lot and made her re-value things.
“If you engage in education and understand its importance, seeing it as the basis for all types of change, you will never seek other solutions. When you teach, you feel important and realize that your current work will bring tangible results, if not today then definitely tomorrow”. She also adds, “Two years are enough to understand and re-evaluate what I have. It is important to understand what we want, what path we should take, and what the role of education will be in our children’s lives. I am sure that each participant has the potential to become a good teacher and an influential person for children and the community”.
Hranush’s job today remains taking care of children and helping them to pave their way towards their future, but now as a member of the Teach For Armenia team. After working in the recruitment team for a year and recruiting the next fleet of participants, Hranush acts as the coordinator for the newly set up Seroond Schools Program.