ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՍՈՍԷՆ՝ ԼԵՌՆԱՀՈՎԻՏԻՑ | SOSE FROM LERNAHOVIT: ART ENTHUSIAST
Գաղտնիք չէ, որ Լոռվա մարզը իր գեղեցիկ բնությամբ հատուկ գերող էներգիա ունի։ «Կարտոֆիլի փուռ», «Ջան գյուլում»,«Ֆրանկներ»-այս երևույթները ամբողջանում են Տաշիրի շրջանի Լեռնահովիտ գյուղում։
2017 թվականին Սոսեն ուղևորվենց հենց այստեղ՝ դասավանդելու, համայնքը զարգացնելու և ինքն իրեն բացահայտելու համար։ Ինչպես ինքն է նշում․«Ես գիտեի՝ ինչի համար եմ գնում, չգիտեի՝ ինչ է սպասում ինձ»։
Սոսեի պնդմամբ,Առաջնորդության զարգացման ծրագրին դիմելը` կյանքի կարևորագույն քայլերից մեկն է եղել ։ Իհարկե, դժվար որոշում է՝ թողնել ընկերներիդ, տեղափոխվել անծանոթ համայնք ու փորձել ինչ-որ փոփոխություններ բերել, այն դեպքում, երբ միշտ չէ, որ համայնքը պատրաստ է լինում դրանք ընդունելուն։ Սակայն, աշակերտների ոգևորված հայացքները փոխում են ամեն ինչ՝ տալով մեծ ուժ ու կամք, դժվարությունները հաղթահարելու համար։
Սոսեն դասավանդել է հասարակագիտություն և hայ եկեղեցու պատմություն։
Այս երկու առարկաներն էլ հնարավորություն են տվել և՛ նրան, և՛ աշակերտներին ստեղծագործել, բացահայատել ու առաջնորդել։ Ընկեր Ղազարյանն իր աշակերտների հետ միասին ստեղծել է յուրօրինակ աշխարհ, որտեղ երեխաները կարող էին առանց վախենալու ինքնաարտահայտվել․ լինել դերասան՝ թատրոնում, նկարիչ՝ արվեստանոցում կամ ուսուցիչ՝ դասարանում։
Այս դերախաղն էլ դրդեց, որպեսզի դպրոցում ունենան վայր,որտեղ չէին լինի «ամաչում եմ», «չեմ կարող», «չէ» արտահայտությունները։
Այս գործը գլուխ բերելու համար աշակերտների հետ միասին ընկեր Ղազարյանն ընտրել էր հետաքրիր և «քաղցր» միջոց․պատրաստում էին ձեռագործ շոկոլադներ «Artspace Lernahovit» անվանմամբ, վաճառում էին և վաճառքից ստացված հասույթով ապահովում էին իրենց «արվեստանոցի» հարմարավետությունը։
Երբ Սոսեն խոսում էր հաջողություններից, հպարտությամբ նշում էր․ «Աշակերտին նորից կրթական գործընթացի մեջ ներգրավվելը՝ ամենաբարդ, միառժամանակ, ամենաքաղցր զգացողությունն է»։
Չի մոռանում նշել նաև համագործակցության մասին․«Աշակերտների համար պետք է ստեղծվի միջավայր, որտեղ իրենք հարմար կզգան մյուսների հետ համագործակցել։ Եվ առհասարակ, կապ չունի, թե աշակերտը գիտելիքի ինչ պաշար ունի․ չէ որ հենց համագործակցության կարողությունն է դառնալու հենասյուն փոխվելու ու միմյանց օգնելու գործում»։
Հետաքրքիր է՝ Սոսեն հենց նույն սկզբունքով էլ շարունակում է իր գործունեությունը որպես Արտակարգ կրթության ղեկավար։
Այստեղ աշխատանքը մի փոքր այլ բնույթ ունի։ Աշխատում է Արցախյան պատերազմի հետևանքով տնից ու իրենց հողից զրկված արցախցիների հետ։
«Այժմ, իմ կարիքն ավելի է զգացվում»- տխուր, վճռական հայացքով նշում է Սոսեն։
Դժվարություններից նշում է ընտանքիների բարոյահոգեբանական վիճակը, որտեղ հույսը միաձուլված է անսահման կորստի ու ցավի հետ։ Սակայն Սոսեն էլ իր հերթին օգնում ու քաջալերում է նրանց՝ չմոռանալով, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա փոփոխության հասնելու կամք ու ցանկություն։
Արտակարգ կրթության կազմակերպման ծրագրի շրջանակներում Սոսեի և իր նման մասնագետների գլխավոր նպատակը դպրոցահասակ արցախցիներին նորից կրթական գործընթացում ներառելն է՝ օգնելով նրանց հաղթահարել տրավմաները։
Այժմ, նրանց ջանքերի շնորհիվ երեխաները նորից դպրոցներում են՝ վստահ, որ հայրենիքը կվերակառուցվի իրենց և իրենց նման հազարավոր երեխաների շնորհիվ։
It is no secret that Armenia’s Lori region, with its beautiful nature, possesses a special energy that captivates people. Located in Lori, Lernahovit village has a distinct culture and traditions such as the potato oven, the Jan Gyulum Festival, and people known as Franks. In 2017, Sose Ghazaryan arrived in Lernahovit to teach, contribute to community development, and discover her purpose. “I knew why I was going, but had no idea what was awaiting me,” she recalled.
For Sose, applying to Teach For Armenia’s Leadership Development Program has been one of the most important decisions of her life. It is not easy to leave your friends behind and move to an unfamiliar place. However, according to Sose, her students’ enthusiasm motivated her and gave her the strength to overcome challenges. In Lernahovit, Sose taught social sciences and history of the Armenian Church. Together with her students, they created a unique world where they could learn, collbroate, lead, and freely express their views — like actors in a theatre, painters in a studio, and teachers in a classroom.
As their teacher, Sose set out to make school a safe space where no one would utter phrases like “I am ashamed,” “I cannot,” and “No.” Sose achieved this with a very “sweet” approach. Her students developed their own handmade chocolate brand called “Artspace Lernahovit.” They sold their chocolate and used the proceeds to make their studio space more comfortable. "Creating opportunities for students in rural communities can be difficult. It is hard work, and at times bitter. But, just like chocolate, with the bitterness there is also sweetness. Seeing the transformation take root is worth it,” explained Sose with pride.
Sose also spoke about collaboration. “There should be a space where students feel comfortable collaborating with others. More important than their level of knowledge, is their ability to work in groups. Collaboration is a pillar of community and necessary for change and progress,” she said.
Although her responsibilities are a bit different now, Sose adheres to the same principals in her current role as Emergency Education Manger. She works with Artsakh residents who have lost their homes as a result of the recent war. “They need me a lot right now,” she said with a sad but determined look. In her opinion, many families are feeling a mixture of incredible loss and pain — but also hope. Sose encourages them by reminding them that every challenge can be overcome if there is a wish and will for change.
Through the Emergency Education Program, specialists like Sose are helping Artsakh’s school-age children overcome trauma and reintegrate into the education system. Thanks to their efforts, many children are already back in school. Within the hearts of our students, leaders like Sose are building confidence for a brighter future.