ԿԱՅԾ ՏԱԼՈՎ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԱԿԻՆ | SPARKLING THE FIRE OF INNOVATION IN EDUCATION
«Մեր ապագան յուրաքանչյուր հեռավոր համայնքում է, յուրաքանչյուր դասարանում: Որպես նորարարներ, ուսուցիչներ և հասարակություն` մեր խնդիրն է գտնել այդ նորարարական մտքերը, խթանել դրանց աճը, բացահայտել թաքնված ներուժը այն գաղափարների, որոնք կարող են հանգեցնել կայուն փոփոխությունների»։
ՀԱՅԿՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ • Նորարարությունների գծով ղեկավար
Անհրաժեշտ է բերրի հող, որը կստեղծի հետաքրքրություն, ցանկություն զարգացնելու փորձառություն ու հմտություններ՝ նորարարության միջոցով յուրաքանչյուր երեխայի կրթությունն ավելի լավը դարձնելու համար։
Այս տարի «Դասավանդի’ր, Հայաստան»-ը նշում է Նորարարության 6 տարին: Այս տարիների ընթացքում Հիմնադրամը հաջողությամբ աշխատել է իր տեսլականի ուղղությամբ՝ փոխելով ընկալումները կրթության և ուսուցիչների վերաբերյալ եւ հիմնելով նոր կրթական մշակույթ:
«Դասավանդի’ր, Հայաստան»-ում մենք խթանում ենք նորարարությունը առաջնորդության յուրաքանչյուր մակարդակում. աշակերտ-առաջնորդներ, Ուսուցիչ-առաջնորդներ եւ Շրջանավարտ-դեսպաններ։ Այս ամռան ընթացքում 300 աշակերտներ մասնակցեցին «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Աշակերտական առաջնորդության ճամբարին, որի ընթացքում բացահայտեցին Փոփոխության հենքով ուսումնառությունը եւ կարողացան մշակել համայնքային ազդեցության 24 ծրագրեր, որոնք իրականացվելու են ուսումնական տարվա ընթացքում։ Նրանք կծառայեն որպես առաջնորդներ և որպես օրինակ, թե ինչպես կարելի է զարկ տալ նորարարությունը երկրի բոլոր անկյուններում։
Մեր Ուսուցիչ-առաջնորդներն էլ ուսումնասիրում են Դիզայն մտածողությունը, որը օգնում է նրանց ստեղծել նորարարական գաղափարներ, մշակել և իրականացնել ազդեցիկ նախագծեր իրենց տեղակայման համայնքներում: Այդ նախագծերը համատեղ ղեկավարվում են աշակերտների, ծնողների և, ընդհանուր առմամբ, համայնքի հետ` նպատակ ունենալով խթանել քաղաքացիական պատասխանատվությունը, տեղական հնարամտությունը և գլոբալ կապերը:
Եվ երբ նրանք ավարտում են Ծրագիրը եւ միանում մեր Շրջանավարտ-դեսպանների շարժմանը, մենք ողջունում ենք նրանց նորարարական գաղափարները ավելի մասշտաբային փոփոխություններ ստեղծելու համար. 2020-ի մայիսին «Դասավանդի’ր, Հայաստան»-ը մեկնարկեցը «Կայծ»-ը՝ Հայաստանում կրթական ստարտափերի համար առաջին սոցիալական նորարարական ինկուբատորը:
Հայտադիմումը բաց էր նաև այլ նորարարների և կրթության ոլորտում փորձառուների համար, ովքեր հրավիրվեցին միանալ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի համայնքին և ունեցան հնարավորություն «Կայծ»-ում Շրջանավարտ-դեսպանների հետ զարգացնել իրենց գաղափարները։
COVID-19-ը մի շարք մարտահրավերներ նետեց կրթությանը: Դա այն ժամանակն էր, երբ մենք սկսեցինք ընդունել հայտեր Ծրագրի 4 ամիս տևողությամբ «INSPIRE» փուլի համար, որը վերափոխվել էր եւ դարձել ամբողջովին առցանց: Մեր բոլոր մտահոգություններն ու կասկածները ցրվեցին, երբ շատ կարճ ժամանակահատվածում 120 հայտադիմում ստացանք: Սա եւս մեկ անգամ հաստատեց, որ ճիշտ ժամանակն էր խթանելու կրթության ոլորտում սոցիալական նորարարությունը։
Ծրագրի «INSPIRE» փուլը մենք սկսեցինք 73 մասնակիցներով, որոնք հետագայում կազմեցին 32 թիմ 32 յուրօրինակ գաղափարներով՝ Հայաստանում կրթությունը նորարարության միջոցով փոխակերպելու համար:
Այս 4 ամիսների ընթացքում թիմերն ունեցել են ավելի քան 30 սեմինարներ և դասընթացներ ոլորտի փորձագետների և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի անձնակազմի հետ: Նրանց շարունակական աջակցություն էին ցուցաբերում «Դասավանդի’ր, Հայաստան»- ի անձնակազմի մենթորները: Այս ընթացքը թիմերի համար շատ արդյունավետ և արժեքավոր՝ իրենց գաղափարները զարգացնելու և դրանց իրականացմանը սկիզբ դնելու համար:
Թիմերն իրենց առջեւ ունեին 4 կարեւոր ուղենիշեր, որոնք պետք է հաղթահարեին՝ մարտահրավեր նետելով իրենց գիտելիքներին ու կարողություններին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շուկայի հետազոտությունը, սոցիալական ազդեցության չափումը, նպատակներն սահմանումը, բիզնես մոդելները և բյուջետավորումը, արտադրանքի շուկայահանումը, պատշաճ թվային ներկայության ապահովումը և այլ կարևոր հմտություններ, որոնք կօգնեն նվազագույն կենսունակ պրոդուկտը (MVP) ստեղծելու գործում։
Սեպտեմբերի 19-ին 13 թիմեր, որոնք հաջողությամբ հաղթահարել են այս ուղենիշերը, եզրափակիչ փուլում ներկայացնելու են իրենց գաղափարները ժյուրիին: Այս տարի հաղթող ստարտափները իրենց նվազագույն կենսունակ պրոդուկտները մշակելու համար կստանան 45 հազ. ԱՄՆ դոլար սկզբնական ֆինանսավորում՝ 3 տարբեր ուղղություններով.
✨ ստարտափներ՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպանների ղեկավարմամբ
✨ ստարտափներ՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպանների մասնակցությամբ
✨ ստարտափներ, որոնք ղեկավարում են նորարարներ եւ նոր են միացել «Դասավանդի'ր, Հայաստան» համայնքին։
Սեպտեմբերի 19-ին միասին կկարողանանք տեսնել թիմերի առաջխաղացումը, կրթության ոլորտում առկա հնարավորությունները եւ կկարողանանք վայելել թիմերի փիչինգները։
«Ապագան միայն Սիլիկոնային հովտում չէ»: Միանշանակ այո! Ապագան յուրաքանչյուր հեռավոր համայնքում է, յուրաքանչյուր դասարանում: Որպես նորարարներ, ուսուցիչներ և հասարակություն` մեր խնդիրն է գտնել այդ նորարարական մտքերը, բացահայտել թաքնված ներուժը, մշակել դրանց աճը եւ ներդնում կատարել կրթության ուժի նկատմամբ սիրո և հավատի մեջ։
«Դասավանդի’ր, Հայաստան»-ում մենք հավատում ենք, որ կրթության մեջ արված ներդրումները ունեն ամենամեծ Ներդրումից վերադարձի (ROI) գործակիցը, և «Կայծ»-ում, սկզբնական ֆինանսավորում տրամադրելով կրթական ստարտափներին, մենք սկիզբ ենք դնում մեր բոլորի նորարար ապագային։
“The future happens in each and every remote community, in each and every classroom. Our task as innovators, as educators, and as a society in general is to find those innovative minds, plant a seed, pour our love, cultivate growth, and reveal the hidden potential in ideas that have the potential to create enduring change.”
HAYKUHI HOVHANNISYAN • Innovation Manager
Fertile soil is needed to cultivate the curiosity and desire to harness expertise and skills in order to make education better for every child through innovation.
This year Teach For Armenia celebrates six years of Innovation! Over the years, Teach For Armenia has successfully worked towards its vision, undoubtedly changing perceptions about education, educators, and the culture of teaching, and learning.
At Teach For Armenia we foster innovation at every level of leadership — through Student-Leaders, Teacher-Leaders, and Alumni-Ambassadors.
This summer, 300 students across 24 communities participated in TFA’s Virtual Student Leadership Camp, where they explored Change Based Learning and developed Community Impact Projects to be implemented during the school year. They will serve as leaders and as examples of how to spark innovation in every corner of the nation.
Meanwhile, through online video modules, our newest Teacher-Leaders are currently exploring the Design Thinking framework that supports them to generate innovative ideas, develop and projects that will have a meaningful impact in their communities. Those projects will be co-led by students, parents, and community members to foster civic responsibility, local ingenuity, and global connectivity.
Once Teacher-Leaders become Alumni-Ambassadors, we welcome them to innovate at an even larger scale throughout Armenia and beyond: In May 2020, TFA launched Káits — Armenia’s first social innovation incubator for educational startups.
We opened the application to other innovative minds and experienced educators as well, inviting them to join the TFA community and start their journey from idea to MVP with our Alumni-Ambassadors at Káits.
COVID-19 has posed immense challenges to education. The application launch and 4-month long “Inspire” stage of the program had to be redesigned to be fully online. However, all of our concerns and doubts were dispelled when we received 120 applications in a very short period of time. This confirmed, once again, that it was the right time to promote social innovation in the field of education!
We started the Inspire stage of the program with 73 participants, who later formed 32 teams, each with a unique ideato transform education in Armenia.
Over the course of four months, the teams participated in more than 30 workshops and training sessions with industry experts and TFA staff. They received ongoing support from dedicated mentors appointed by TFA, who invested their time and expertise, and shared their visions with teams. This was a productive and valuable experience for the teams, during which they developed their ideas and got them off the ground.
As a part of the program, the participating teams had to meet four milestones with their new knowledge and competencies in conducting market research, measuring social impact, setting goals, finding best business models, budgeting, marketing their products, ensuring a proper digital presence, and other important skills in order to launch a successful pilot.
The 13 teams who successfully met those milestones have been chosen to proceed to the final round of the competition and pitch their ideas to a panel of judges. This year, Teach For Armenia will be awarding $45,000 USD in prizes as seed funding to build minimum viable products (MVPs). The winners will be chosen from 3 categories:
✨ Startups led by Teach For Armenia Alumni-Ambassadors
✨ Startups having Teach For Armenia Alumni-Ambassadors as team members
✨ Startups led by innovators who are new to the Teach For Armenia community
On September 19th, we will gather together to see the progress that teams have made over the past four months, to explore opportunities in the field of education, and enjoy innovative and impactful startup pitches.
As Peter Thiel says in Zero to One: “The future does not happen in Silicon valley only.” This is absolutely right! It can happen in each and every remote community, in each and every classroom. Our task as innovators, as educators, and as a society in general is to find those innovative minds, plant a seed, pour our love, cultivate growth, and reveal the hidden potential in ideas that have the potential to create enduring change.
At Teach For Armenia, we believe that education has a high return on investment, and through Káits seed funding we are planting innovation for the future.