CRYSTALIZING STUDENT-LED COMMUNITY IMPACT | ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԾ ՀԱՄԱՅՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 
FB.jpg

Ruiz_Profile.png
 


RUIZ CLARK •
Interim CEO at Teach For Armenia


The potential of people is like carbon. It is often overlooked and disregarded by many as wasted breath. Carbon is all around us, as common as the air that we expel from our lungs. However, with the right conditions, carbon can transform into diamonds.

This summer, Teach For Armenia witnessed the creation of diamonds. 

Diamonds, like the students of Sarigyugh, who recently pitched an idea to upgrade their community’s water sanitation system. For a similar project in a neighboring province, another group of students visited the local mayor, demanding statistics on the town’s water quality. They would not relent until they had the data they wanted, explaining that they needed the information as a part of Teach For Armenia’s Virtual Student Leadership Camp.

The students of Bagaran also sparkled like gemstones, pitching an idea that garnered sponsorship from Ucom. The students will be creating a museum to showcase the beauty of their village. Meanwhile, the students of Lernahovit will be curating plaques throughout the town to commemorate the community’s history. Ani, a student who is a part of the initiative, expressed: “I realize now how much I love my village… the camp taught me how to re-evaluate my surroundings and appreciate what I have. We have studied, researched, and thought a lot about the village’s infinite potential, and how we can channel it to create progress.”

Even in the villages that were affected by the recent conflict in Tavush, students managed to stay engaged despite having to log-in from bunkers. One group of students from Choratan will be developing “Boundless,” a trilingual blog that aims to break negative stereotypes about life in border communities. Their idea captured the interest of Armenian Public TV, which recently interviewed two of the students as well as Ani Khachatryan, their teacher. As Ani explained during the interview: “We believe that communities are not areas full of problems. Rather, they are the opposite, full of infinite possibilities. We tried to educate our students to be true leaders, with the potential to discover those endless possibilities.” 

All in all, 300 students participated in Teach For Armenia’s Virtual Student Leadership Camp. Internet connectivity was sponsored by Ucom, and each student was equipped with a tablet thanks to those who contributed towards our recent capital campaign. Through the crowdfunding effort, over 330 individuals from around the world donated, enabling Teach For Armenia to purchase 1,500 devices for students who have been locked out of education since early March. The global outpour of support further propelled us in our push to end the digital divide, an initiative that was launched in response to the Ministry of Education’s call to action at the start of school closures.

Through the camp, our students created video pitches for Community Impact Projects, resulting in 24 semi-finalists. Due to the generosity of private donors, all three border communities in Tavush are receiving funding for their ideas. Meanwhile, in addition to Ucom’s sponsorship of the project in Bagaran, DHL will be covering the remaining 20 projects through an employability initiative orchestrated through Teach For All.

None of this would have happened without COVID-19.

Sometimes, crisis forces innovation. This was certainly true for us at Teach For Armenia. The system-wide shutdown pushed us to come to terms with the digital divide. We could no longer brush aside the technological inequities facing our students. Furthermore, we had to reevaluate our educational philosophy. Traditional approaches to instruction would only lead to the status quo, and COVID-19 revealed how dangerous the status quo can be.   

Our answer to this conundrum was Change-Based Learning. Within the span of a month, we overhauled our teacher training program, and designed a comprehensive suite of video modules coupled with online coaching. Leveraging the national syllabus, we also developed a sample curriculum to promote student leadership that would bolster academics.

In the end, our hypothesis proved right. If you provide students the space to lead, their desire to drive change and learn will become an unstoppable force. Not only did our students produce innovative project proposals and inspiring video pitches, we also witnessed accelerated learning.

On a 5-point scale, our students grew by nearly an entire level on Teach For Armenia’s Student Voice Rubric. When it came to student perceptions regarding their own leadership ability, we saw a 7.5% increase in “self-management,” while our elementary students demonstrated a 20% jump in social awareness. Most striking were the academic outcomes. Studies have shown that project-based learning deepens content mastery, and the results from our camp confirm this. Across all grades and subjects, our students scored an average mastery rate of 76%, with 82% for questions that tested knowledge recall. When it came to critical thinking, we saw a 20% increase overall and a 30% spike in our Social Studies classes. Given what our teachers were able to accomplish through a 3-week camp, we are excited to see what they achieve with their students through a full academic school year.

Back in February, Teach For Armenia finished the process of developing its Kochari. As a team, we coalesced around the need to redesign our program; a shift to student-led community impact was in order. At the time, we were blissfully ignorant of the chaos that would soon ensue. Then, COVID-19 struck. Like gasoline to a fire, the virus accelerated our thinking. It pushed us to evolve more quickly.

The world has certainly been under considerable pressure since the onset of the pandemic. In many ways, our systems and structures have buckled. However, despite the pressure, our students have taught us an important lesson: like carbon, they have the potential to become diamonds.



Ruiz_Profile.png
 

ՌՈՒԻԶ ԿԼԱՐԿ • «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Գործադիր Տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար


Մարդու ներուժը նման է ածխածնի․  շատերը այն հաճախ անտեսում ու շրջանցում են, ինչպես վատնված շունչը։ Ածխածինն ամենուր է, այնպես ինչպես մեր թոքերից արտամղվող օդը։ Այդուհանդերձ, համարժեք պայմաններում ածխածինը կարող է վերածվել ադամանդի։

Այս ամռանը «Դասավանդի’ր, Հայաստան»-ի թիմը ադամանդների ստեղծման ականատեսը դարձավ․ Սարիգյուղի աշակերտների, ովքեր վերջերս առաջ բերեցին մի այնպիսի գաղափար, որի արդյունքում պետք է բարեկարգվի իրենց համայնքի ջրամատակարարման համակարգը։ Հարևան համայնքի երիտասարդները մեկ այլ նմանօրինակ ծրագրի իրագործման նպատակով այցելեցին համայնքի ղեկավարին՝ պահանջելով իրենց քաղաքի ջրի որակն ապացուցող վիճակագրությունը։ Նրանք մտադիր չէին նահանջել, քանի դեռ պահանջվող տվյալները չեն ստացել՝ պարզաբանելով, որ այդ տվյալներն իրենց անհրաժեշտ են «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Աշակերտական առաջնորդության վիրտուալ ճամբարի շրջանակներում։

Բագարանի աշակերտները նույնպես փայլեցին՝ ստեղծելով այնպիսի գաղափար, որի իրագործման հովանավորը դարձավ Ucom ընկերությունը։ Նրանք հիմնելու են իրենց գյուղի գեղեցկությունը ցուցադրող թանգարան։ Միևնույն ժամանակ, Լեռնահովիտի աշակերտները նախաձեռնում են ողջ քաղաքում պաստառների տեղադրում, որոնք կոգեկոչեն քաղաքի պատմությունը։ Նախաձեռնության անդամ, դպրոցի աշակերտ Անին ասաց․«Ես հիմա եմ հասկանում, թե որքան եմ սիրում իմ գյուղը ․․․ ճամբարն ինձ սովորեցրեց վերագնահատել իմ բնակավայրն ու արժևորել իմ ունեցածը։ Մենք ուսումնասիրել, հետազոտել ու վերլուծել ենք գյուղի անսահմանափակ ներուժը, ինչպես նաև այն, թե ինչպես կարող ենք այն օգտագործել՝ ի նպաստ գյուղի զարգացման»։ 

Նույնիսկ Տավուշի՝ վերջերս ակտիվացած սահմանային համակամարտությունից տուժած գյուղերում, աշակերտները կարողանում են մասնակցություն ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին՝ չնայած նրան, որ համացանցին ստիպված էին միանալ ապաստարաններից։ Չորաթանից աշակերտների մի խումբ ստեղծելու և զարգացնելու է մի եռալեզու բլոգ «Անսահման» անվամբ, որի նպատակն է կոտրել սահմանամերձ համայնքների կյանքի վերաբերյալ բացասական կարծրատիպերը։ Նրանց գաղափարը գրավեց Հանրային Հեռուստաընկերության ուշադրությունը, որը վերջերս հարցազրույց անցկացրեց երկու աշակերտների և նրանց ուսուցչի՝ Անի Խաչատրյանի հետ։ Ինչպես Անին էր պատմել իր հարցազրույցում․ «Մենք համոզված ենք, որ համայնքները խնդիրներով լի բնակավայրեր չեն։ Ընդհակառակը, դրանք լի են անսահման հնարավորություններով։ Մենք փորձում ենք մեր աշակերտներին կրթել՝ լինելու իսկական առաջնորդներ՝ օժտված այդ անսահման հնարավորությունները բացահայտելու կարողությամբ»։ 

 

Ընդհանուր առմամբ 300 աշակերտ է մասնակցել «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Աշակերտական առաջնորդության վիրտուալ ճամբարին։ Համացանցի հասանելիությունն ապահովեց Ucom ընկերությունը, իսկ մեր վերջերս անցկացրած դրամահավաք-արշավի նվիրատուների շնորհիվ  յուրաքանչյուր աշակերտի տրամադրվեց մեկ պլանշետ։ Դրամահավաք-արշավի օգնությամբ ողջ աշխարհից ավելի քան 330 անհատներ նվիրատվություն կատարեցին՝ օգնելով «Դասավանդի’ր, Հայաստան»-ին ձեռք բերել 1500 թվային սարքավորումներ այն ուսանողների համար, ովքեր մարտ ամսից ի վեր ունեին առցանց կրթությունը շարունակելու խնդիր։ Աջակցության համընդհանուր տարափը էլ ավելի մեծ խթան դարձավ մեզ համար՝ նպաստելու թվային մեկուսացման վերացմանը։ Վերջինս ՀՀ կրթության նախարարության՝ դպրոցների փակման նախաշեմին արված կոչին արձագանքող մի նախաձեռնություն էր։  

Ճամբարի շրջանակներում մեր աշակերտները ձայնագրեցին Համայնքի զարգացմանը նպաստող ծրագրերի տեսաներկայացումներ, որոնց արդյունքում 24 մասնակից անցան կիսաեզրափակիչ փուլ։ Մասնավոր նվիրատուների շնորհիվ Տավուշի սահմանամերձ երեք համայնքները ստացան ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորում։ Միևնույն ժամանակ, ի լրումն Բագարանի ծրագրին Ucom ընկերության հովանավորությամբ, DHL ընկերությունը կհոգա մնացյալ 20 ծրագրերի իրականացման ֆինանսավորումը՝ առաջնորդվելով զբաղվածության խթանման նախաձեռնությամբ, որն էլ իրականացվում է  «Կրթություն բոլորի համար» համաշխարհային ցանցի հետ համագործակցությամբ։

Թվարկվածներից և որևէ մեկը չէր լինի, եթե չլիներ կորոնավիրուսի համավարակը։

Երբեմն ճգնաժամը բերում է նորարարություններ։ Սա հենց «Դասավանդի’ր, Հայաստան»-ի համար է ասված։ Ողջ կազմակերպությունով մեկ տանը փակված լինելը ստիպեց մեզ լուծել թվային մեկուսացման հարցը։ Մենք այլևս անկարող էինք անտեսել մեր աշակերտների առջև ծառացած՝ տեխնոլոգիական հասանելիության առումով անհավասար պայմանները։ Դեռ ավելին, մենք ստիպված էինք վերագնահատել կրթության վերաբերյալ մեր ընդունած փիլիսոփայությունը։ Կրթական ցուցումների վերաբերյալ ավանդական մոտեցումները միայն ստատուս քվոյի կհանգեցնեին, իսկ COVID-19 համավարակը ցույց տվեց, թե ստատուս քվոն որքան վտանգավոր կարող է լինել։

Փոփոխությունների հենքով ուսումնառությունն է մեր պատասխանը այս հանելուկին։ Մեկ ամսվա ընթացքում մենք կտրուկ վերափոխեցինք մեր ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը և մշակեցինք տեսամոդուլների մի համապարփակ շարք՝ համադրելով դրանք առցանց մենթորության հետ։ Համակցելով պետական կրթական ծրագրի մի շարք բաղադրիչներ՝ մենք նաև մշակեցինք կրթական ծրագրի մի տարբերակ, որը կխթանի աշակերտների շրջանում նաեւ ակադեմիական առաջընթացը։ 

Այժմ կարող ենք ասել, որ մեր պնդումը ճիշտ էր։ Եթե դու աշակերտներին առաջնորդելու հարթակ ես տալիս, նրանց՝ փոփոխության հասնելու ու սովորելու ցանկությունը կդառնա չսպառվող ուժ։ Մեր աշակերտները ոչ միայն ստեղծեցին նորարար ծրագրային առաջարկներ ու ոգեշնչող տեսաներկայացումներ, այլև մենք ականատես եղանք անդադար ընդլայնվող սովորելու գործընթացին։

Եթե գնահատենք «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Աշակերտների նախաձեռնողականության գնահատման համակարգի հինգ բալանոց սանդղակով, ապա մեր աշակերտները գրեթե մեկ ամբողջական մակարդակով աճել են։ Երբ խոսքը գնում է առաջնորդության եւ սեփական կարողությունների վերաբերյալ աշակերտների ընկալումների մասին, ապա մենք արձանագրում ենք «ինքնակառավարման» 7,5% աճ, մինչդեռ մեր տարրական դասարանների աշակերտները արձանագրել են սոցիալական իրազեկման 20% թռիչքային աճ։ Ամենից ցնցողը եղել են ակադեմիական արդյունքները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ծրագրի վրա հիմնված ուսումնառությունը խորացնում է բովանդակային գիտելիքը, և մեր ճամբարի արդյունքները հաստատում են դա։ Բոլոր դասարաններում և բոլոր առարկաների ուսումնառության մեջ մեր աշակերտները միջինում գրանցել են 76% հաջողություն, որտեղ հարցերի 82%-ը միտված էին ստուգելու անցած գիտելիքը։ Երբ խոսքը գնում է քննադատական մտածողության մասին, ապա հարկ է նշել, որ արձանագրել ենք 20% ընդհանուր և 30% կտրուկ աճ մեր կողմից անցկացվող սոցիալական հետազոտությունների դասերին։

Հաշվի առնելով այն, թե մեր ուսուցիչներն ինչպիսի ծավալի աշխատանք կատարեցին երեք շաբաթանոց ճամբարի ընթացքում, մեզ ոգեւորված ենք տեսնել մեկ ակադեմիական տարվա կտրվածքով աշակերտների հետ տարված նրանց աշխատանքի արդյունքները։ 

«Դեռեւս փետրվարին «Դասավանդի’ր, Հայաստան»-ը ի մի բերեց իր «Քոչարի»-ի մշակման աշխատանքները։ Որպես թիմ, մենք հակված էինք վերամշակել մեր ծրագիրը՝ ներառելով աշակերտների կողմից իրականացվելիք համայնքային ներազդեցություն ծրագրերի տարրը։ Այդ ժամանակ անտեղյակ էինք գալիք անորոշությանը, որը բերելու էր COVID-19-ը։ Անորոշությունը մեզ ստիպեց էլ ավելի արագ գործել։ Անշու’շտ, համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհը մեծ ճնշման տակ է։ Շատ առումներով մեր համակարգերն ու կառուցվածքները տուժել են։Այնուամենայնիվ, չնայած ճնշմանը՝ մեր աշակերտները կարևոր դաս սովորեցրին՝ նրանք ունեն աշխարհը փոխելու անսահման ներուժ»։

 
Mik Kubelyan1