ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻՑ | A STORY FROM ARMAVIR
Սիրանուշ Ամիրյան, գյուղ Արշալույս
Ահա և վերջ, թե՞ սկիզբ․․․
Ես Սիրանուշն եմ․․․ էէէէ, ընկեր Ամիրյանը, և, այո՛, ես երջանիկ եմ։ Դասավանդում եմ Արամվիրի՝ ամենաշխատասեր Արշալույս համայնքում։ Չնայած դրան իմ ճամփորդությունը «Դասվանդի’ր, Հայաստանի» հետ սկսել է Վազաշեն համայնքից, երբ մեկ օրով հյուր էի Սաթենիկի ու Էսթերի մոտ։ Այդ օրը իմ մեջ վերացան բոլոր կասկածները։ Մինչ այդ ես նման էի լարախաղացի, որը դեռ վստահ չէր վերջնակետ կհասնի թե ոչ, իսկ այդ օրը հստակ նշմարվեց ինձ մոտ վերջնակետը։ Ինչու՞ ։ Այդ օրը ինձ դիմավորեց 5 ամյա մի փոքրիկ, որը սկսեց պատմել գյուղի մասին, ու ամեն քայլ դնելուց որոշումս ավելի ու ավելի էր ամրապնդվում, երբ պատկերացնում էի իմ աշակերտներին ու նրանց հետ բացահայտելիք աշխարհս։
Լինելով տնտեսագետ ու աշխատելով իմ մասնագիտության՝ հոգու անտառի մի լուսավոր կետում երազում էի սեփական դպրոց ունենալու մասին։ Ամեն օր մտքում մի քար ավելացնում։ Ու դե ինչպես որ լինում է սովորաբար, երբ գիտենք ինչ ենք ուզում, ճանապարհները մեզ բերում են դեպի այն կետը, որը օգնելու է հաջորդ որոշիչ քարը դնելու։ Հաջորդ կանգառս, թեև ավելի ճիշտ կլինի ասել թռիչքուսին (չեմ ասի, ինչու, որ բացահայտելու բերկրանքը դու էլ ապրես) եղավ «Դասավանդի’ր, Հայաստանը»։ Ի՞նչ եղավ դրանից հետո։ Հայտնվեցի ամենաստեղծարար երեխաների հետ մի կտուրի տակ։ Սկսեցի ապրել նրանց հետ, ոգևորվել նրանցից, նշմարել առաքելությունս, իմաստավորել արածս ու անելիքս։
Շատերիցս կլսեք, որ այս երկու տարում փոխվել ենք, այո՛, ես էլ կկրկնվեմ, փոխվում ենք բոլորս, բայց սա միանշանակ դրական փոփոխություն է։ Փոխվում ենք, քանի որ փոխում ենք։ Փոխվում ենք, քանի որ շփվում ենք այն արարածների հետ, ովքեր դեռ չեն մոռացել որ կյանքը վայելք է։ Փոխվում ենք, քանի որ ամեն պահ օդը լցված է հնարավորություններով, ու շնչառությունդ էլ սկսվում է բացվել։ Փոխվում ենք, որովհետև ամեն անգամ երեխաներից մեկի հետ մեղմիկ ու անկեղծ զրույց ունենալիս հնարավոր չէ ավելի լավը չդառնալ։
And here is the end, or the beginning?
I am Siranush...oooh Miss Amiryan, and yes, I am happy. I am teaching in Armavir region's most hardworking community-in Arshaluys. Although my journey with Teach For Armenia has started from Vazashen community where I was hosted for a day by Satenik and Esther. On that day all my hesitation faded away. Till that I was like a tightrope walker who is not certain that the endpoint is reachable or not, but on that day the endpoint was visible. Why? On that day a 5 year old baby girl greeted me and started to tell me about her village and by every step my decision was strengthening more and more when I was imagining my students and the new World to be discovered with them.
Being an economist and working in my field, in a bright side of my soul’s deep forest I have always dreamed of having my own school. I was putting one more stone each day. And as usual, when we know what we want, the roads lead us to the point where we will help to put the next decisive stone. My next stop or I would say my flight (I will not say why so that you also can enjoy the excitement of discovering it) has become Teach For Armenia. What happened afterwards? I suddenly appeared under the same shelter with the most creative kids. I started to live with them, I got inspired by them, everything I said and did started to make sense.
Many of you will hear that we have changed in these two years, yes, I will repeat, we are all changing, but this is definitely a positive change. We have changed because we changed. We have changed because we spend our time with creatures who have not forgotten that life is a pleasure yet. We have changed because every moment the air is full of opportunities and your breath begins to open up. We have changed, because every time we have a soft and sincere conversation with one of the kids, it is impossible not to become better.