«RULES» OF ANIPEMZA | ԱՆԻՊԵՄԶԱՅԻ «ԿԱՆՈՆՆԵՐԸ»

 
 
child02.jpg
 

- Վլադ, Անիպեմզան ինչքան ես սիրմ:
- Քեզնից օր շատ:

- Սվետ, կուզեի՞ր քաղակում ապրեիր:
- Ընճի ստեղ վադ եմ ապրմ:

- Գոնե մե բանմ էղներ, զբաղվեինք, չէ՞, Տաթ:
- Արի էրթանք էն մեր տեղը, նստինք, տեսնեինք թուրքերի օչխրները շատ են ծնե:

****

 
 
 

Չմտածեք, օր Անիպեմզայում թուրքերի օչխրներից բացի ուրիշ հետաքրքիր բան չկա
Բը՞ մենք...բը՞ մեր գյուղը…

Փշալարերից մե էրկու ոտմ էսկողմ Անիպեմզան է՝ մոտավորապես 200 հոգի՝ 28 դպրոցական, 15-17 մինչդպրոցական, մնացածն էլ, դե մնացած են:
Մեր առօրյան ըդման չէ, օր կնախանձեք, բայց դե ըմբես չէ, օր մենք դժգոհ ենք:
Էրթմ ենք դպրոց, գալմ ենք տուն, էրթմ ենք դպրոց, գալմ ենք տուն, էրթմ ենք դպրոց, գալմ ենք տուն, էրթմ ենք դպրոց, ջուրը գալմ է, էրթմ ենք ջուրը կրմ ենք, գալմ ենք դպրոց:
Մի օր էլ որոշինք, օր էրթլու ու գալու արանքում մե նոր բանմ էնենք, էն էլ գլխներիս գալիքը չէինք պատկերացնմ:

 
child03.jpg
 

 

ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ԿԱՆՈՆ 1
Դասից չփախնել

Իրգուններն արդեն ուրիշ պատմություն է սկսվմ: Սաղ արահետները տանմ են ֆուտբոլի դաշտ ու սկսվմ է խաղը

- Քիսո, գնդակը ընգավ Թուրքիա

ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ԿԱՆՈՆ 2
Ֆուտբոլ խաղալուց գնդակին ծուռ ու ուժեղ չխպել

Էդ դաշտը մեր միակ տարածքն է, գյուղացիների հմար՝ զիբլանոց, մեր հմար՝ խաղադաշտ: Բայց մենք զիբլանոցի հետ համաձայն չէինք ու սաղովի հավաքանք, ռեմոնտ էրեցինք: 

Հմի էլ որոշել ենք ստեղ իսկական խաղահրապարակ սարքել՝ ցանցով դարպասներով, կառուսելներով, խոտածածկով՝ էն երևանինների նման:
Գյուղում հեչ մեկ չի հավադմ, բայց ընկեր Լիլիթն սմ է՝ մենք կարող ենք:

 

ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ԿԱՆՈՆ 3
Մենք կրանք

Ու ըդման մենք կրցանք նաև մեր թերթը բացել: Էրեխեքով խմբագրություն բացինք ու սկսինք գրել մեր գյուղի ու մարդկանց մասին:

Եթե անկեղծ էղնինք, մեր տաղանդը մեանգամից Անիպեմզայում չգնահատին:
Բայց եպ օր 2 համար տպեցինք ու ծախեցինք, մեր վարկանիշը գեղում կտրուկ աճեց:

Մենք էլ մեր առաջին աշխատավարձն ու հավաքած փողը փոխանցինք մեր խաղահրապարակի կառուցմանը:
Հմի մենք որոշել ենք, որ  գյուղի զարգացումը վերցնում ենք մեր վրա: Եթե մենք չենենք, ո՞վ բտի էնե օր:
Մենք էնքան թույլ չենք, օր դժվարություններից վախենանք: Սկզբի համար բտի սորվինք, որովհետև  գիտելիքն է էն ուժը, որով կարող ենք բան փոխել, բտի հոգ տանինք իրար մասին ու հավատանք իրար, բտի համարձակ էղնինք ու չհուսահատվինք:

Հիշմ եք, չէ՞, մենք որ գյուղից ենք:

- ԺԵՆՅԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 
 
Mik Kubelyan1