ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԱՆԱՉ ԵՐԱԶԱՆՔ | TOWARDS A GREENER VISION

 

«Ճանապարհ դեպի կանաչ երազանք» խորագրի ներքո Թումանյան համայնքի դպրոցն իր դռներն էր բացել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, համայնքակիցների և այլ հյուրերի առջև: Նախաձեռնության հեղինակներն էին «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդներ Վարդը և Սուսաննան։

Ըստ օրակարգի՝ միջոցառումն սկսվեց դպրոցի բակում, որտեղ դպրոցի աշակերտների և համայնքի համատեղ ուժերով կառուցվել է պուրակ՝ նվիրված պատերազմում զոհված Թումանյանի դպրոցի սաների և համայնքկակիցների հավերժ հիշատակին: 

Միջոցառման առաջին հատվածը լի էր հույզերով, պուրակի բացման արարողությունը ուղեկցվեց աշակերտենրի ելույթներով և երաժշտական կատարումներով: Պուրակի կառուցման աշխատանքներին մասնակցել էին նաև զոհված հերոսների ընտանիքի անդամները՝ ծառեր տնկելով իրենց որդիների հիշատակին: 

Իհարկե, պուրակի գլխավոր նպատակն է վառ պահել հերոս տղաների հիշատակը, սակայն այն նաև բնապհպանական գաղափարախոսություն: Հենց բնապահպանությանն էր նվիրված միջոցառման երկրորդ հատվածը, որտեղ հյուրերը ծանոթացան համատեղ ուժերով ստեղծված էկո-սենյակի և էկո-միջանցքի գործառույթներին: 

« Երբ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից գործուղվեցինք համայնք, առաջին իսկ օրվանից որպես երազանք էինք մոդելավորել այս օրը, հետևաբար դեպի այդ երազանքը քայլելու համար մշակում էինք հստակ գործողություններ։ Այսօր արդեն հասել ենք մեր երազանքի եզրակետին։ Այսօր մեր երազանքը հստակ տեսնելու և այն իրականություն դարձնելու օրն է։ » - նշեց Ուսուցիչ-առաջնորդ Վարդը։

Միջոցառման այս հատվածում աշակերտները ներկայացրին երազանքի սենյակի ստեղծման պատմությունն ու բոլոր հնարավոր և անգամ առաջին հայացքից անհնարին թվացող նախագծերը, որոնց շուրջ աշխատել էին էկո-սենյակում։ Սենյակը լի էր բազմազան բույսերով և հետաքրքիր ձեռագործ աշխատանքներով, որոնք տնկվել և ստեղծվել էին աշակերտների կողմից։ Սահիկաշարի օգնությամբ հյուրերն ականատես եղան այն մեծ աշխատանքին, որն իրականացվել էր ուսուցիչ-աշակերտ համատեղ ջանքերի շնորհիվ։ Այդ մեծ աշխատանքի տված պտուղները արդեն արտացոլվում էին դպրոցի և համայնքի նոր շունչ ստացած առօրյայում։

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդների շնորհիվ մեր բոլորի կյանքը դեպի լավը փոխվեց՝ մենք դարձանք ավելի կենսուրախ, աշխատասեր և ավելի ներգրավված համայնքային կյանքում։ Նրանց հետ միասին որոշեցինք հիմնել էկո-սենյակը և դրան զուգահեռ սկսեցինք մասնակցել բազմաթիվ ծրագրերի, որտեղ ներկայացնում էինք մեր դպրոցն ու աշխատանքները։ Հաղթելով գրեթե բոլոր ծրագրերում, կարողացանք իրականացնել մեր նպատակները, որոնցից մեկն, օրինակ, աղբը տեսակավորող աղբամանների ձեռքբերումն էր։ Իհարկե մեր նախագծերը այդքանով չսահմանափակվեցին, մենք կարողացանք ստեղծել նաև պուրակը, այնտեղ տեղադրել անվանական ցուցանակները և տնկել ծառեր, կարողացանք վերանորոգել միջանցքը: Այդ ամենը իրականություն դարձավ մեր Ուսուցիչ-առաջներդների շնորհիվ։ Բացի էկո գործունեությունից, նաև բարելավվեց մեր դասերի որակը՝ դառնալով ավելի հագեցած ու հետաքրքիր, որի շնորհիվ մենք ավելի հզորացանք մեր մտքով և գործունեությամբ։

Մեր ուցուցիչ - առաջնորդները օգնել են մեզ հասնել մեր նպատակներին, կարելի է ասել նրանք մեզ կատարելագործել են և ավելի հետաքրքրասեր դարձրել։ Բացի այդ նրանք մեր մեջ սերմանել են սեր և համախմբվածություն, որը մեզ բոլորիս համատեղում է մեկ վայրում և ավելի մտերմացնում։» - մեզ հետ զրույցում նշեց Թումանյանի դպրոցի, 9-րդ դասարանի աշակերտ Արմենը։ 

Էկո - սենյակը դարձել է ոչ միայն դասարանական և արտադասարանական աշխատանքների իրականացման վայր, այլև աշակերտների ամենասիրելի անկյունը դպրոցում։ Սենյակի տրամաբանական շարունակությունը էկո-միջանցքի վերանորոգումն էր, որտեղ աշակերտները կազմակերպում են հավաքներ կամ ուղղակի հաճելի և օգտակար ժամանակ անցկացնում միմյանց հետ։

«Մենք մեր օրինակով ցույց տվեցինք աշակերտներին, որ մեզնից յուրաքանչյուրը իր ներսում կրում է ներուժ, և նրանք դա կիրառելով տարբեր աշխատանքներում կարողացան միասին ստեղծագործել, արարել և բացահատել իրենց ներսում գտնվող ներուժը։» - իր ելույթում նշեց Ուսուցիչ - առաջնորդ Սուսաննան։

Միջոցառման վերջին հատվածը շարունակվեց էկո-միջանցքում, որտեղ աշակերտները վարպետաց դաս էին պատրաստել հյուրերի համար։ Դասի շրջանակներում նրանք հյուրերին սովորեցնելու էին ինչպես վերամշակել թուղթը և ինչպես տնկել բույսեր ծաղկամանների մեջ։ 

Թղթի վերամշակումը աշակերտների սիրելի գործընթացներից մեկն է, որը սովորել են էկո ակումբի շրջանակներում։ Անգամ միջոցառման հրավիրատոմսերը աշակերտներն էին պատրաստել վերամշակված թղթից։ Նրանք հյուրերին ցույց տվեցին վերամշակման ողջ գործընթացը, այնուհետև փոխանցեցին իրենց կողմից վերամշակված և պատրաստված նոթատետր, որտեղ հյուրերը պետք է գրեին իրենց կարծիքն ու մտքերը էկո թիմի և սենյակի վերաբերյալ։ Նրանք նաև ցուցադրեցին հյուրերին, թե ինչպես պետք է բույսերը տեղափոխել ծաղկամանների մեջ՝ առանց դրանք վնասելու։ Աշակերտների մեծ սերն ու հոգատարությունը բույսերի նկատմամբ արտացոլվում էր նրանց ոգևորության և խնամքով կատարվող աշխատանքի մեջ։ Նրանք ներկայացրեցին բույսերի առանձնահատկություններն ու յուրաքանչյուր բույսի ճիշտ խնամելու կարգը։ Այնուհետև պատմեցին, թե ինչպես են պատրաստում ծաղկամանները, որոնց մեջ էլ  տնկվեցին ծաղիկները։ 

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ընկեր Խաչատրյանին՝ մեզ օգնելու, քաղաքը մաքրելու և նոր բաներ սովորեցնելու համար։ Իրականում եթե չլիներ ընկեր Խաչատրյանը, մենք երբեք նման ծրագրեր չէինք նախաձեռնի, սակայն երբ նա հայտնվեց մեր դպրոցում և մեր կյանքում, մեր առօրյան փոխվեց։ Մենք չէինք պատկերացնի, որ մեր օրվա պլանների մեջ կմտնի քաղաքը մաքրելը կամ ինչ-որ կերպ քաղաքին օգուտ տալը։ Շատ անգամներ մենք դասերից հետո ժամանակ ենք հատկացրել, որպեսզի մեկ ծառ ավել տնկենք և օգուտ տանք քաղաքին։ Մենք նաև բացահայտեցինք, թե որքան հաճելի կարող է լինել աշակերտի և ուսուցչի շփումը, հասկացանք թե ինչ հետաքրքիր է անցնում ժամանակը ուսուցչի հետ։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին ընկեր Խաչատրյանին Թումանյան գործուղելու համար։» - մեզ հետ զրույցում նշեցին Թումանյանի դպրոցի աշակերտներ Էդգարը, Արմենը, Սեդան և Ալիսան։

Ողջ նախագիծն ու միջոցառումը խորը տպավորեցին ներկաներին և հյուրերին, իսկ աշակերտների համախմբվածությունն ու լրջագույն աշխատանքը ևս մեկ անգամ ապացուցեին, թե որքան մեծ դեր է խաղացել էկո ակումբի գաղափարաը համայնքի կյանքում։ Էկո գործունեության արդյունքում մնայուն արժեքներ են հիմնվել թե՛ ներկայիս, թե՛ ապագա սերունդների առօրյայում, որոնք հիմնովին կփոխեն համայնքի կյանքի որակը և կնպաստեն համայնքի ներուժը առավելագույնս օգտագործելուն։ 


With the theme "Towards a Greener Vision, Towards a Greener Vision" Tumanyan Secondary School warmly hosted the Teach For Armenia educational foundation, local community members, and esteemed guests. Leading this transformative project were Vard and Susanna, respected Teacher-Leaders from Teach For Armenia. 

Following the schedule, the event kicked off in the schoolyard, where a commemorative pantheon stood as a joint effort of students and the community. This structure pays tribute to fallen Tumanyan school students and community members during the recent war. 

The event began with the unveiling of the pantheon, accompanied by speeches and musical performances by students from different classes. Families of the fallen were also part of the event, having contributed to the pantheon's construction and planting of memorial trees. 

While the main goal was to honor fallen soldiers, the park also embodies the values that Teacher-Leaders Vard and Susanna instilled in Tumanyan School students - highlighting the importance of environmental care within the school and community. 

The second part of the event focused on environmental conservation, with guests getting introduced to the newly established eco-room and eco-corridor. 

"We've looked forward to this day since our involvement in the community through Teach For Armenia. Our actions were planned carefully to bring us here. Today, our dream's realization is finally within reach. This achievement is thanks to our students and colleagues," shared Teacher-Leader Vard. 

During this phase, students shared the story of the dream room's beginning and presented their work within the eco-room. The space thrived with various plants and student-made crafts. A presentation showcased their achievements, reflecting the refreshed atmosphere of the school and community. 

"After Teach For Armenia's Teacher Leaders arrived, things changed for us. We became more engaged and community-focused. We collectively decided to establish the eco-room. We also took part in various programs, showcasing our school and efforts. We achieved goals like getting recycling bins, creating the park, and fixing a school corridor. Our Teacher-Leaders guided us every step of the way. Our class quality improved, strengthening our minds and activities. Mentors encouraged curiosity, love, and unity," recounted Armen, a 9th-grade student. 

The eco-room transformed into a versatile space for learning and enjoyment, followed by the renewal of the eco-corridor - a gathering spot for students. 

"Through our actions, we demonstrated that potential is within all of us. By putting it into various projects, students tapped into their own potential," explained Teacher-Leader Susanna. 

The final phase took pla

ce in the eco-corridor, where students hosted a master class on paper recycling and planting flowers. 

Paper recycling, a favorite activity within the eco club, was demonstrated. Students even made event invitations from recycled paper. Attendees learned about the recycling process and received notebooks to share thoughts about the eco team. Students then showed proper flower potting techniques, reflecting their care for plants and explaining plant care and pot crafting. 

"Vard changed our routines, inspiring urban improvement and selfless deeds. We planted trees and discovered the joy of teacher-student interactions. We're grateful to Teach For Armenia for bringing her to Tumanyan School," said Tumanyan School students Edgar, Armen, Seda, and Alisa. 

The entire project and event resonated, reflecting students' unity and dedication to the eco club. The initiative instilled lasting values, improving community life and tapping into its potential.

 
Mik Kubelyan2, artsakh