ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔ ԿԱԼԱՎԱՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴ ՇՈՒՇԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ | THE MIRACLE OF KALAVAN AND TEACHER-LEADER SHUSHAN AVETISYAN’S STORY
Կալավանցի դարձած Ուսուցիչ-առաջնորդ Շուշանի կարծիքով Գեղարքունիքի բնության մեջ թաքնված այս փոքրիկ գյուղն այն վայրն է, որտեղ, միաձուլվելով բնության ներդաշնակության հետ, հղանում են այստեղի լեռների վեհությանը հասնող մտքեր։
Շուշանն արդեն մեկ տարի է, ինչ «Դասավանդի՛ր, Հայաստանի»-ի Առաջնորդության զարգացման ծրագրով Կալավանի դպրոցում անգլերեն է դասավանդում: Չնայած դպրոցը ունի ընդամենը 18 աշակերտ, սակայն նույնքան ակտիվ և կյանքով լի էր, ինչքան երևանյան հարյուրավոր աշակերտներ ունեցող դպրոցները։ Հեռու լեռնային գոտում բնության մեջ պատսպարված այս գյուղը չի կարող լինել սովորական մի վայր: 100 մարդ բնակչությամբ գյուղում ո՛չ մթերային և ո՛չ էլ կենցաղային իրերի որևէ խանութ չկա, ինչը դժվարացնում, բայց, միևնույն ժամանակ, հետաքրքիր է դարձնում մարդկանց կենցաղային կարիքները հոգալը: Շուշանը պատմեց, որ բնակիչները ամեն շաբաթ կազմում են իրենց անհրաժեշտ ապրանքների ցանկը. սովորաբար գյուղացիներից մեկն է գնում կողքի գյուղ՝ անհրաժեշտ ապրանքները ձեռք բերելու։ Գյուղի հնէաբանական առանձնահատկությունների շնորհիվ Կալավանում զարգացած է էկոտուրիզմը: Կալավանում կան մի շարք հնագիտկան հուշարձաններ, որոնցից երկուսը վերաբերում են Հին քարե դարին։ Զբոսաշրջիկները հաճախ այցելում են Կալավան իրենց վրաններով՝ չքնաղ բնության մեջ իրենց հանգիստը անցկացնելու համար։
Շուշանի համար մեկ այլ բացահայտում էր տեղացիների չափազանց մեծ հյուրընկալությունը, խոհեմությունը և երեխաների` նոր բաներ սովորելու պատրաստակամությունը: Դպրոցում անգլերեն սկսել են դասավանդել 2019 թվականից: 11-րդ դասարանցի Դիանան ասաց.
- Արդեն ավելի լավ ենք կարողանում անգլերեն խոսել։ Մենք շրջապատում մեզ ավելի լավ ենք զգում: Երբ ավել գիտելիք ես ստանում, սկսում ես ավելի ազատ լինել շրջապատում:
Իսկ Դիանայի համադասարանցի Արտակն ասաց, որ ընկեր Շուշանն իր մոտիվացիայի աղբյուրն է։ Արտակի հետ զրույցում պարզեցինք, որ հիմա ռոբոտաշինություն է սովորում: Մեզ պատմեց իր նախընտրած մասնագիտության մասին.
- Ծրագրավորում և մեքենայական ուսուցում եմ սովորել. ցանկանում եմ ռոբոտիս կցել, որ վերջինս դառնա արհեստական բանականությամբ:
Արտակը նաև ծրագրավորման առցանց դասեր է անցկացրել ցածր դասարանցիների համար: Անգամ ռոբոտաշինության համար հեռու թվացող գյուղում հնարավոր է սովորել ու ստեղծել «անհասանելին»:
Շուշանը փորձում է ոգևորել ոչ միայն դպրոցահասակներին, այլ նաև նրանց ծնողներին: Ներգրավվելով համայնքային զարգացման ծրագրում՝ իր նախաձեռնությամբ, գյուղում բնակվող կանանց հետ ստեղծել է «In the Forest» սոցիալական ձեռնարկատիրությունը։ Նրանք գործում են այն կենդանական տեսակների խաղալիք տարբերակները, որոնք հանդիպում են Կալավանի անտառներում:
Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե Շուշանը մեկ տարի առաջ չտեղափոխվեր Կալավան։ Ահա ևս մեկ ապացույց, որ մեկ մարդն էլ է բավական համայնքում մեծ փոփոխություններ կատարելու համար։
- Այն մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք և կարողություն, մի՛ տարակուսեք դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման ծրագրին, քանի որ մեր համայնքները, իրոք, ունեն այն ներուժը, որը կարող է կերտել ավելի լավ ապագա մեր երեխաների համար, - վերջում հավելեց Շուշանը։
According to Teacher-Leader Shushan, the small village of Kalavan in Gegharkunik region is a place that merges the harmony of nature and glorious mountains to make way for the creation of incredible ideas.
Shushan has been teaching English at the Kalavan School for a year as part of Teach For Armenia’s Leadership Development Program. Due to its geographical location and the wisdom of its people, the village was unique at first sight. Nestled in the wild, remote, and mountainous area, this village could not have been an ordinary place. The small population, rough terrain leading to the village, and a lack of a market make it difficult but interesting to take care of daily needs.
Shushan explains that all of the residents write down the things they need from the market and one of the villagers buys the items when he leaves the village. Ecotourism in Kalavan is well developed thanks to the archaeological features of the village.
For Shushan, another revelation was the overwhelming hospitality of the locals, the prudence, and the willingness of the children to learn new things. Students started learning English recently. There were no English classes at the school before 2019. 11th grader, Diana, happily said, “Recently we’ve become more fluent in English. We feel better now. The more you learn, the freer you are and the more diligent you become.”
Artak, Diana’s classmate, says that he gets a lot of motivation from his teacher, Shushan. In a conversation with him we learned that he is currently studying robotics. He went on to tell us about his favorite profession. “I’ve mastered programming and machine learning and want to create a robot with artificial intelligence.”
Artak also conducted online programming lessons for small classes. Even in a village that seems disconnected from robotics, it’s possible to learn and create when it seems “inaccessible”.
Shushan tries to inspire more than just schoolchildren, but also their parents. As a part of a community development program, Shushan, along with some local women, created the social enterprise called “In the Forest”. They knit toy animals based off of the species that live in their local forests.
All this would not have been possible if Shushan had not moved to Kalavan a year ago. This is proof that a singular person can have an impact on society.
Shushan closed by stating, “People who have experience, knowledge, and ability, please, do not hesitate to apply to Teach For Armenia’s Leadership Development Program as our communities truly have the potential to build a better future for our children.”