ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՍՕՐ ԴՊՐՈՑԸ ՆՈՐ ԳՐԱԴԱՐԱՆ ՈՒՆԻ | A NEW SCHOOL LIBRARY OPENS THANKS TO STUDENT’S INITIATIV
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում կրկնակի տոն էր։ Տարիներ շարունակ զգալով դպրոցում գրադարանի* և ընդհանրապես քաղաքում պատանիների համար նախատեսված ժամանցի կենտրոնների բացակայությունը՝ աշակերտները վերջապես հնարավորություն ունեն օգտվելու դպրոցի նորաբաց գրադարանից։ Աշակերտներն իրենց վրա են վերցրել իրենց կրթական միջավայրում փոփոխություններ բերելու և այն բարելավելու կարևորագույն պատասխանատվությունը։ Տարբեր դասարաններից պատանիներ միավորեցին իրենց ուժերը և միասին վերանորոգեցին դպրոցի դասարաններից մեկը՝ այն վերածելով ժամանակակից գրադարանի։
Ամեն տարի «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների տասնյակ և հարյուրավոր աշակերտներին հնարավորություն է տալիս մասնակցելու Աշակերտների առաջնորդության ճամբարին։ Նախորդ տարի ամռանը Ստեփանավանի դպրոցի սաները և Ուսուցիչ-առաջնորդ Հերմինե Մովսիսյանը ճամբարի շրջանակներում հանդես եկան դպրոցում գրադարան բացելու գաղափարով, որը մեկ տարի անց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կյանքի կոչվեց։
Գրքերի համար նախատեսված պահարաններից բացի պատանիները գրադարանում յուրահատուկ տեղ են հատկացրել իրենց ձեռագործ աշխատանքներին։ Նրանք իրենց իսկ ձեռքով հավաքում են Լոռու անտառներում հանդիպող տարբեր տեսակի խոտաբույսեր, որոնք օգտագործվում են թեյեր պատրաստելու համար, մշակում են, չորացնում և փաթեթավորում։ Թեյերի փաթեթավորումն էլ ավելի գեղեցիկ և յուրահատուկ են դարձնում հենց երիտասարդների կողմից գրված բարեմաղթանքները։ Իրենց անձնական օգտագործման համար երեխաները նաև նկարում են թեյի բաժակների վրա։ Իսկ այն հարցին, թե ինչպես են օգտագործելու թեյերի վաճառքից ստացված հասույթը, պատանիները առանց տարակուսելու պատասխանեցին. «Գրադարանի համար նոր գրքեր ենք գնելու»։
Գրադարանը միշտ բաց է լինելու բոլոր այցելուների համար, իսկ վերջինիս խնամքով և մաքրությամբ զբաղվելու են իրենք անձամբ։
Աշակերտները՝ իրենց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինեի աջակցությամբ իրենց իսկ ձեռքով են իրականացրել գրադարանի համար նախատեսված տարածքի վերանորոգումը։ Հենց աշակերտներն են զբաղվել գույների ընտրությամբ, պատերի ներկման և պաստառների փակցման աշխատանքներով, ինչպես նաև գրադարանի ամբողջական կահավորմամբ։
Անդրադառնալով գրադարանի վերանորոգման աշխատանքների ընթացքին, Ուսուցիչ-առաջնորդ Հերմինեն նշեց, որ երեխաների հետ միասին մի շարք դժվարություններ են հաղթահարել.
- Մենք չէինք պատկերացնում, որ կկարողանանք վերանորոգումը ինքներս անել։ Մի բան անում էինք, հետո պարզվում էր` սխալ էր, և նորից էինք սկսում ։ Չնայած դժվարություններին մինչև ուշ երեկո բոլորով մնում էինք դպրոցում աշխատանքները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար։ Ըստ իս դպրոցներում ոչինչ պետք չէ փոխել, քանի որ փոփոխություններ բերում են հենց աշակերտները, և մեր նորաբաց գրադարանը ասածիս վառ ապացույցն է։
Գրադարանի յուրաքանչյուր այցելու կարող է իր բարեմաղթանքը թողնել պատի վրա։ Աշակերտների հաջորդ գերնպատակը գրադարանի համար նոր գրքերի ձեռքբերումն է։ Դե՜ ինչ. գրքերի տեսքով յուրաքանչյուրիս ներդրումը չափազանց կարևոր է ստեփանավանցի աշակերտների նախաձեռնության հաջողության համար։
*Համայնքային ազդեցության ծրագիրը իրականացվել է DHL Armenia-ի ֆինանասական աջակցությամբ։
On June 1st, Hovhannes Tumanyan Secondary School in Stepanavan celebrated International Children’s Day and another celebration! Students finally have the opportunity to use their newly renovated school library* and teen entertainment center after years of lacking one in the city. The students of Stepanavan accepted the most important responsibility - to make changes and improvements to their educational environment. Young people from different age groups joined forces to renovate one of the schools’ classrooms, turning it into a modern library.
Every year Teach For Armenia provides tens and hundreds of students from different schools in several regions of Armenia with the opportunity to participate in the Student Leadership Camp. Last summer, the students of Stepanavan school and Teacher-Leader, Hermine Movsisyan, pitched the idea of opening a library in their school within the framework of the camp. A year later, their idea became a reality and was implemented with Teach For Armenia’s financial support.
In addition to bookshelves, the students designated a special area in the library for their handmade items. They collect different types of herbs from the forests of the Lori region which are used to make teas. They cultivate, dry, and pack the herbs. The packaging is uniquely made through handwritten notes written by the students. Children also chose to design their personal tea cups. When asked how they will use the proceeds from the sale of the teas, without hesitation students responded, “We will buy new books for the library.”
The library will always be open to visitors, but be personally taken care of by the students. The students, with the support of their Armenia language and literature teacher, Hermine, carried out the renovation of the library with their own hands. The students handpicked the colors, painted the walls, chose posters, and furnished the library.
Teacher-Leader, Hermine, mentioned that they overcame a number of difficulties throughout the renovation process: “We could not imagine that we would be able to do the repairs ourselves. We would start a project, realize we were doing it incorrectly, and start again. Despite the difficulties, we were dedicated and stayed at school until the late evenings to finish our work as soon as possible. In my opinion, schools do not need much change, because the students are the changemakers, and our newly renovated library is proof of that.”
Each library visitor can leave warm wishes for the students on the wall. The next task for the students is to collect new books for the library. Each of our book contributions are extremely important for the success of Stepanavan students’ initiative.
*This student led Community Impact Project was generously sponsored by DHL Armenia.