ԵՎ ՈՉ ՄԻ ԵՐԵԽԱ ՉԻ ԶՐԿՎԻ ԻՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ | NO CHILD WILL BE DEPRIVED OF THEIR RIGHT TO EDUCATION
Արցախյան պատերազմի հետևանքով հազարավոր աշակերտներ իրենց համայնքներից ստիպված եղան տեղափոխվել և ժամանակավորապես բնակություն հաստատել ՀՀ տարբեր մարզերում: Նրանցից շատերը, ցավոք, դեռ չունեն տան հասցե։ Նրանցից շատերի համար կրթությունը մղվել էր երկրորդական պլան ոչ միայն օրհասական խնդիրների և ընտանիքում առկա անձնական ողբերգությունների, այլև կրթօջախների անմատչելիության կամ գերծանրաբեռնվածության պատճառով։ Երեխաների համար կրթությունը շարունակելու թերևս միակ լուծումը հեռավար կրթության ներդրումն էր։
Սակայն պետք է փաստել, որ 2020թ. մեր 14,000 շահառու աշակերտների մեկ քառորդը չուներ տեխնոլոգիական միջոցների և ինտերնետի հասանելիություն: Չունենալով ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ բազմաթիվ աշակերտներ Արցախում և Հայաստանում չէին կարողանում մասնակցել հեռավար ուսուցմանը՝ դուրս մնալով կրթական գործընթացից։
Ստեղծված իրավիճակում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի արագ արձագանքը եղավ «Արտակարգ իրավիճակներում կրթություն» ծրագիրը, որը մեկնարկեց հենց պատերազմի օրերին։ Մենք և մեր աջակիցները արել և շարունակում ենք անել ամեն բան, որ տեխնոլոգիական միջոցների բացակայությունը երեխաների կրթության իրավունքի իրականացման համար խոչընդոտ չհանդիսանա։
Գնահատելով ստեղծված իրավիճակը և հասկանալով խնդրի առաջնահերթությունը՝ ԱՀԱԸ-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը միավորեցին իրենց ուժերը. ԱՀԱԸ-ի կարևոր նվիրատվության շնորհիվ ձեռք բերվեցին թվով 250 սարքեր՝ Արցախի և Հայաստանի երեխաների համար։
Կրթությունը երեխաների բարեկեցիկ ապագայի միակ երաշխիքն է։ Միտքը որքան վերացական, այնքան էլ դարերով թրծված փորձառություն է։ ԱՀԱԸ-ի ֆինանսավորմամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպան Վոլոդյա Գրիգորյանը նաև վեց ամիս շարունակ Գյումրիի «Շող» կենտրոնի երեխաների հետ իրականցրեց մեր փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը: Հիմք ընդունելով խնդիրների նույնականացման վրա հիմնված այս ուսուցման մեթոդաբանությունը՝ աշակերտները մշակում և իրականացնում են Համայնքային ազդեցության ծրագրեր, որոնք խթանում են նորարարությունը ու քաղաքացիական ներգրավվածությունը: Նմանատիպ դասընթացներ կազմակերպվեցին Արցախի որոշ դպրոցներում, Երևանի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ»-ի դպրոցում, ինչպես նաև Գյումրիի և Վանաձորի «Շող» կենտրոններում։ Արդյունքում, ներկայացված 130 նախագծերից 13-ը ընտրության կիսաեզրափակիչ փուլ են անցել:
Ստորև կիսվում ենք երեխաների կողմից մշակված ծրագրերից մի քանիսով.
«Այուն թոռները»
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի Արտակարգ կրթության գծով ծրագրի մասնակից-երեխաների ներկայացրած «Այուն թոռները» նախագիծը ճանաչվել է «Awesome» հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթում հաղթող և ստացել ֆինանսավորում։
Խնածախի 83 աշակերտները արտադասարանական պարապմունքների հիմքով սովորում են տիկնիկային թատրոնի յուրահատկությունները։ Նախագծի շրջանակներում երեխաները պատկերելու են արցախյան հեքիաթի հերոսներին և պատրաստելու են ձեռագործ տիկնիկներ։ Տիկնիկները դառնալու են բեմադրությունների գլխավոր հերոսները։ Երեխաները տիկնիկային թատրոնի ներկայացումը բեմադրելու են հարևան դպրոցների հանդիսատեսի, ինչպես նաև ողջ համայնքի համար։
Հեշտացնելով համայնքի բնակիչների կյանքը
«Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների» դպրոցի աշակերտների նախաձեռնությամբ իրենց համայնքի տարբեր մասերում տեղադրված են թվով 20 վահանակներ, որոնք պարունակում են QR կոդ, որը գեներացնում է համայնքում բնակչության համար անհրաժեշտ և օգտակար վայրերը և դրանց մասին տեղեկատվություն է պարունակում.
«Նոր էինք եկել Արցախից, շատ մեծ դժվարությամբ կարողացանք հարմարվել մեր նոր համայքնին։ Գիտեինք միայն մեր տան հասցեն ու դեպի Ավետիսյան դպրոց տանող ճանապարհը, որը նույնպես շփոթում էինք բարձրահարկ շենքերի ու խճճող ճանապարհների պատճառով։ Որոշեցինք ստեղծել ծրագիր, որը թույլ կտա հեռախոսի մեկ հպումով շատ արագ ծանոթանալ և գտնել այն վայրերը, որոնք օգտակար կլինեն ու կհեշտացնեն համայնք եկող նոր բնակիչների, ինչպես նաև այստեղ ապրողների կյանքը»,- ասաց դպրոցի աշակերտուհի Լիլիթը։ Երեխաներն իրենք են նկարահանել համայնքի տարբեր հատվածներում տեղակայված առաջին անհրաժեշտության և ժամանցի վայրերը։ Ծրագիրը միտված է համայնքում փոփոխություն բերելուն և բնակիչների կյանքը հեշտացնելուն։
«Պայծառ արեվ»
Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի Խաչատուր Աբովյանի միջնակարգ դպրոցի աշակերտները կոչ են անում իրենց համագյուղացիներին հոգ տանել շրջակա միջավայրի մասին և չաղտոտել բնությունն ու հայրենի թանկ հողը։ Մտահոգված գյուղի Քոսաղբյուր անունը կրող աղբյուրի աղտոտվածությամբ՝ «Պայծառ արև» թիմի անդամները մշակել են ծրագիր, որը կբարելավի համայնքի էկոլոգիական միջավայլը և կվերացնի աղբյուրի ճահճուտային հատվածները։ Երեխաները պատրաստվում են աղբից մաքրել աղբյուրի շրջակայքը և խողովակներ տեղադրել ժայռից թափվող բուժիչ ջուրը ֆիլտրելու համար։
Ավազի նկարչության խմբակ
Վանաձորի Շող ցերեկային կենտրոնում երեխաները գիտելիքներ ստացան աշխարհագրությունից, ուսումնասիրեցին տարբեր մայրցամաքներ, փորձեցին ընդլայնել իրենց աշխարհայացքը, կատարեցին քարտեզագրում և, որ ամենակարևորն է, ընկերացան միմյանց հետ։ Երեխաներին համախմբեց աշխարհագրության նկատմամբ իրենց սերը և նկարչական տաղանդը։ Այսպիսով, նրանք որոշեցին իրենց հետաքրքությունները և հմտությունները ծառայեցնել ի նպաստ համայնքի զարգացմանը։ Նրանց նախաձեռնությամբ կենտրոնում ստեղծվեց ավազով նկարչության խմբակ, որը նաև հոգեբանական տեսանկյունից խիստ կարևոր գործիք է՝ հատկապես պատերազմ վերապրած երեխաների համար։ Յուրացնելով ավազով նկարչության տեխնիկան՝ երեխաները իրենց գիտելիքները կփոխանցեն կենտրոնում ուսանող մնացած երեխաներին
The Artsakh war forced thousands of students to move from their communities and temporarily settle in different regions of Armenia. The easiest solution to continue education for children was the introduction of distance learning.
However, in 2020, a quarter of our 14,000 beneficiary students did not have access to technology or internet, and, as a result, many students in Armenia and Artsakh could not participate in distance learning, thus being left out of the educational process.
Teach For Armenia’s quick response to these problems was the creation of their Emergency Education Program. Together with our supporters, we want to ensure that lack of technology does not serve as an obstacle in a children’s right to education.
Understanding that this problem is a priority, the Armenian Missionary Association of America (AMAA) and Teach For Armenia joined forces. Thanks to AMAA’s generous donation, 250 students in Armenia and Artsakh gained access to education once again.
Education is the only guarantee for a prosperous future for children.
Teach For Armenia and AMAA joined around this very idea to provide tablets for 250 students across different communities in Teach For Armenia’s program, providing them with the technology and internet access they needed. Within the framework of the program, Teacher-Leaders and Assistants in the Emergency Education Program organized Change-Based Learning for their students. AMAA supported Teach For Armenia’s Teacher-Leader Volodya Grigoryan to organize our Change-Based Learning program in “Shogh” Day Center in Gyumri.
Change-Based Learning and the distribution of tablets was carried out in the schools throughout Armenia and Artsakh.
As a result of the program, our students from different communities created their own student-led Community Impact Projects. Below you can find some of their projects:
“Ayun torner”
The "Ayun Grandchildren" project, presented by the students of the Emergency Education Program in Khnatsakh village of Askeran region of the Artsakh Republic, was announced as the winner and provided funding through a competition run by the Awesome Foundation.
83 students of Khnatsakh will learn the intricacies of puppet theater as an extracurricular club. Within the framework of the project, the children will stage a production with heroes of the Artsakh fairy tale and make handmade dolls. The puppets will become the main characters of the performances. The children will stage the puppet show for the whole community and neighboring schools.
Making life easier for the community
The students at the Avedisian School led a project which installed 20 billboards in different parts of their community all of which contain a QR code that generates a helpful guide of "useful places" and contains information about those places.
"We had just come from Artsakh. We were able to adapt to our new community, albeit with difficulty. We only knew the address of our house and the road to Avedisian School, which we also confused because of all the high-rise buildings and cobbled roads. We decided to create a program that would allow us to get acquainted very quickly with the touch of a phone, to find places that will be useful and will make life easier for new residents who come to the community, as well as for those who live here," said Lilit, an Avedisyan school student. The program is aimed at bringing change in the community and making life easier for the residents.
“Bright Sun” project
The students of Khachatur Abovyan Secondary School in Aygestan village of Artsakh's Askeran region call on their fellow villagers to take care of the environment and stop local pollution. Concerned about the pollution of the Kosaghbyur spring in the village, the members of the "Bright Sun team developed a program that will improve the ecological environment of the community and eliminate the swampy parts of the spring. The children are going to clean the area around the spring from garbage and install pipes to filter the water falling from the rocks.
Sand Painting Club
At the Shogh Day Center in Vanadzor, the children gained knowledge of Geography, explored different continents, acquired a spatial mindset, and became friends with one another. The children were connected through their talents and love of Geography and Painting. That is what led them to use their interests and skills to benefit their community. They initiated the creation of a sand painting club at the center. By mastering the technique of sand painting, the children share their knowledge with the other children studying at the center.