ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆՎԵՐԸ ԱՄԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻՆ | STUDENTS’ GIFT TO THE AMBERD COMMUNITY
Մեր համայնքները լի են անսահման հնարավորություններով, և մեր աշակերտները ունեն այդ հնարավորությունները բացահայտելու ներուժը։ Մենք հավատացած ենք, որ առաջնորդության զարգացումը և փոփոխությունները սկսվում են հենց դպրոցից, և համայնքների զարգացման առաջին նախապայմաններից կարևորագույնը աշակերտների կարողությունների և հմտությունների ձևավորումն ու ամրապնդումն է։
Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտները նվեր էին պատրաստել Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի համար։ Երեխաների նախաձեռնությամբ Սուրբ Թովմաս Առաքյալ եկեղեցու դիմաց տեղադրվեց եռալեզու ցուցանակ, որը պատմում է գյուղի եկեղեցու պատմության մասին։ Ցուցանակը պատկանում է Հայաստանում այն եզակիների շարքին, որոնք հասանելի են նաև բրայլյան գրով:
Ծրագիրը նաև հնարավորություն ընձեռեց երեխաներին Ամբերդ համայնքի դպրոցի աշակերտների հետ գաղաափարներով և մտքերով փոխանակվելու, ինչպես նաև միմյանց հետ ընկերանալու համար։
Ծրագրի հիմնական նպատակն է պահպանել հայկական մշակութային վայրերը և բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը։
«Խոստանում ենք, որ այսքանով չի սահմանափակվի մեր գործունեությունը։ Ցանկանում ենք համագործակցել այլ դպրոցների հետ և համատեղ ծրագրեր իրականացնել»,- ասաց թիվ 14 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորիան։ Վիկտորիան հավատացած էր, որ պետք է հավատալ սեփական ուժերին։ Այս դեպքում ո՛չ ինքը և ո՛չ էլ իր ընկերներնը կանգ չեն առնի որևէ մարտահրավերի առջև։
Դե իհարկե այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր նվիրյալների աջակցության։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Հակոբ Կարապետյանն իր Առաջնորդության զարգացման ծրագիրը սկսել է դեռևս երեք տարի առաջ Արմավիրի մարզ Ամբերդ գյուղում։ Ունենալով տեսողության խնդիր՝ Հակոբի համար մեծագույն մարտահրավերը նոր համայնք տեղափոխվելն ու երկարաժամկետ բնակություն հաստատելն էր։ Չնայած Հակոբի երկամյա ճանապարհը լի էր բազում մարտահրավերներով՝ հայրենիքին և աշակերտների նկատմամբ սերը և նվիրվածությունը ուժ տվեցին նրան հաղթահարելու յուրաքանչյուր դժվարություն։
Ծրագիրը իրականացվել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի փոխտնօրեն Ռուիզ Կլարկի կողմից ֆինանսական աջակցությամբ։ Ոգեշնչված լինելով երեխաների առաջարկած գաղափարով և Հայաստանի իրենց տեսլականով՝ Ռուիզը մեծ երջանկությամբ և ուրախությամբ աջակցեց նրանց իրենց ծրագիրը կյանքի կոչելու հարցում։
Հակոբը և 14 դպրոցի աշակերտները առաջնորդության, նախաձեռնողականության և նորարարության լավագույն օրինակներն են։ Սա ևս մեկ օրինակ եր, որ մեր համայնքները լի են հնարավորություններով և հենց մեր երեխաները ունեն այդ հնարավորությունները բացահայտելու ներուժը։
Our communities are full of endless opportunities, and our students have the potential to discover them. We believe that leadership development and change starts at school, and one of the first preconditions for community development is the building and strengthening of students' abilities and skills.
The students of the Yerghan Nikoghayos Tigranyan School No. 14 for children with visual impairments prepared a gift for the Amberd community of Armavir region. Through a Community Impact Project, students created and placed a sign that explains the history of their community’s St. Thomas the Apostle Church in Armenian, English, Russian, and Braille. The sign is one of only a few in Armenia that are available in Braille.
The program also gave the children an opportunity to exchange ideas and thoughts with the students of Amberd community school and make friends in the process.
The main goal of the program is to preserve the Armenian cultural sites and raise the level of awareness of their community.
“We promise that our activity will not be limited to this. We want to cooperate with other schools and implement joint programs,” said Victoria, an 8th grade student at school No. 14. Victoria believes that she has to be confident in herself in order to achieve goals and face challenges.
Of course, all this would be possible without the support of our devotees. Teach For Armenia’s Teacher-Leader, Hakob Karapetyan, started his Leadership Development Program three years ago in the village of Amberd in the Armavir region. Being visually impaired, the biggest challenge for Hakob was moving to a new community and settling down for a long time. Although Hakob's two-year journey was full of challenges, his love and devotion towards his homeland and students strengthened him in the face of adversity.
The project was funded by Teach For Armenia’s Deputy CEO, Ruiz Clark. Inspired by the idea presented by the children and their vision of Armenia, Ruiz was happy to support them in the implementation of their program.
Hakob and the students of 14 schools are the best examples of leadership, initiative, and innovation. This was an example that our communities are full of opportunities and our children have the potential to enact positive change.