ԵՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԿԵՐ ՄԵՆԹՈՐՆ ԵՄ ԵՂԵԼ, ՈՉ ԹԵ ՈՒՍՈՒՑԻՉԸ | I WAS A FRIEND AND MENTOR FOR MY STUDENTS, NOT JUST A TEACHER

 

Գևորգ Ղամբարյանի անսահման սերը դեպի երեխաները նրան ուղորդեցին դեպի Մովսես, որտեղ տասնյակ, հարյուրավոր պսպղուն աչքեր սպասում էին իրենց նոր ուսուցչի գալուն։  Բարձրահասակ և անսահման հայրենասեր ընկեր Գևորգը իր կյանքի ամենից շատ իրադարձություններով լի երկու տարիները անցկացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնքում։ Տարիներ, որոնք երեխաների համար ինքնաբահայտման և ինքնաարտահայտման տարիներ դարձան։ 

«Գնացի համայնք՝ սպասումներով, ոգևորվածությամբ և որոշ մտավախություներով։ Համայնքի ճանապարհին տագնապի զգացումն էլ ավելի տեղի տվեց, հասկացա կայացրածս որոշման առանցքայնիութունը. սահմանամերձ գյուղում երկու տարի էի անցկացնելու՝ հեռու ընտանիքիցս և ընկերներիցս։ Ի զարմանս ինձ շատ արագ ներգրավեցի համայնքում։ Այն, ինչ առաջին հայացքից վախենալու էր թվում, դարձավ իմ առօրյան»,- պատմում է Գևորգը համայնքում իր առաջին քայլերի մասին։

Գևորգն իրեն համարում է երեխաների ընկեր-մենթորը, ոչ թե ուսուցիչը. իր համայնքում գործունեության հիմքում ընկած են եղել երեխաների առաջնորդական հմտությունների զարգացումը և համայնքի նկատմամբ սիրո ու հոգատարության արմատավորումը։ Համայնքային ազդեցության ծրագրի մասին Գևորգը շատ ոգևորվածությամբ է պատմում՝ գիտակցելով և կարևորելով երեխաների ջանքերը և նվիրվածությունը։ Մեկ տարի բնակվելով համայնքում՝ Գևորգը մտահոգված էր, որ գյուղի երիտասարդները սպորտով զբաղվելու հնարավորություններ և հարմարություններ գրեթե չունեն։ Խնդրին լուծում տալու համար անկիջապես գործի անցան թե՜ երեխաները և թե՜ Գևորգը։ Նախապատրաստական աշխատանքները համընկան Տավուշի շփման գծով հայ-ադրբեջանական հակամարտության իրադարձությունների հետ։ Մարական գործողությունները տեղի էին ունենում Մովսես համայնքի վերին հատվածում։ Չնայած երեխաների ապաստարաններում գտնվելուն, ինտերնետ կապի հասանելիության հետ կապված խնդիրներին՝ նրանք շարունակեցին իրենց ուսումնական գործընթացը և ծրագրի իրականացումը։ Իրենց ծրագրի արդյունքում Գևորգն ու իր աշակերտները նոր գույք ձեռք բերեցին՝ նպաստելով դպրոցում առկա մարզադահլիճի ֆունկցիոնալության բարձրացմանը։ Դեռ ավելին, երեխաները տեղեկատվական պաստառների պատրաստեցին անձնական հիգիենայի և վնասակար սովորությունների վերաբերյալ։ «Ցանկացել ենք  ստեղծել՝ մոտիվացնող, կոլորիտային, ստեղծարար միջավայր, որտեղ երեխաները կցանկանան մարզվել», - ասում է Գևորգը։

Գևորգն արդեն իսկ ավարտել է իր Առաջնորդության զարգացման ծրագիրը, բայց շարունակում կրթության ոլորտում իր նվիրական գործունեությունը։ Միանալով «Դասավանդի՜ր, Հայասան»-ի «Սերունդ դպրոցներ» ծրագրին՝ Գևորգն շարունակում քաջալերել տասնյակ երեխաների։

«Որպես Ուսուցիչ-առաջնորդ իմ կարորագույն ձեռքբերումը համարում եմ երեխաների՝ չհանձնվելու, պայքարելու, առաջ գնալու և անկոտրուն կամքի դրսևորումները։ Քո հերթն է մեր դպրոցական համայնքներում սեր, հույս, հավատ և տոկունություն դասավանդելու։ Մեր երեխաների ունեն ապագայի առաջնորդներ դառնալու ներուժը. մեզ միայն մնում է նրանց մի փոքր ոգեշնչել և թևեր տալ»։  


Հոդվածի հեղինակ - ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կրթության հավասարության շրջանավարտ-դեսպան

Gevorg Ghambaryan's boundless love for children directed him to Movses, where tens of hundreds of shining eyes waited for the arrival of their new teacher. Tall, extremely patriotic, Mr. Gevorg spent two years of his life in the border community of Movses in the Tavush region. Those were years of self-expression for himself as well as for his students. 

"I went to the community with expectations, excitement, and some fears. My anxiety deepened as I made my way to the community. The importance of this decision finally sunk in. I was about to spend two years in a border village, away from my family and friends. To my surprise, I integrated into the community with ease. What seemed scart at first glance quickly became my daily routine,” says Gevorg about his first steps in the community.

Gevorg considers himself the children's mentor, not their teacher. His activity in his community was mainly based on the development of children's leadership skills, the rooting of love, and care for the community. Gevorg talks about the Community Impact Program with great enthusiasm as he realizes the children's efforts and commitment. Having lived in the community for a year, Gevorg was concerned about the fact that the young people of the village had almost no opportunities to play sports. Both the children and Gevorg began working on the problem without losing a single moment. The preparations coincided with the events of the Armenian-Azerbaijani conflict on the Tavush border. The military actions took place in the upper part of the  Movses community. Despite the children being in shelters and problems with access to the internet, they continued their educational process and the implementation of the program. As a result of their project, Gevorg and his students acquired a new property, helping to enhance the functionality of the school gym.

Moreover, the children made informational posters about personal hygiene and harmful habits. "We wanted to create a motivating, colorful, creative environment where kids would want to train," says Gevorg.

Gevorg completed his Leadership Development Program, but continues his cherished work in the field of education. By joining Teach For Armenia’s Seroond Schools Program, Gevorg continues to encourage dozens of children.

"As a Teacher-Leader, I consider my most important achievement to be the manifestation of the unbreakable will of the children not to give up, to fight, and to move forward. #ItsYourTurn to teach love, hope, faith, and endurance in our school communities. Our children have all the potential to become future leaders. All we have to do is inspire them a little bit.”

________________
Written by LILIT PETROSYAN
Alumni-Ambassador for Education Equity


 
Mik Kubelyan2