«ՀԱՎԱՍԱՐ» ՍՏԱՐՏԱՓԸ ՝ ՀԱՎԱՍԱՐ ԿՐԹԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ | “HAVASAR”: THE STARTUP FOR EQUAL EDUCATIONAL OPPORTUNITIES

 
havasar01.jpg

Հայաստանում համընդհանուր ներառման անցած կրթական համակարգը դեռևս մատչելիության խնդիր ունի։ Դասապրոցեսի և դասագրքերի մատչելիության հարցը շարունակում է բաց մնալ հանրակրթության ոլորտում։ Ներառված երեխաների մեծ մասը չի կարողանում յուրացնել դասագրքերի կրթական նյութը՝ հասանելիության խնդրի պատճառով։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, հաշվի առնելով կրթական համակարգի այս և մի շարք այլ խնդիրները, 2020 թվականին մեկնարկեց «Կայծը»՝ Հայաստանում սոցիալական նորարարության առաջին և միակ ինկուբատորն, որն ուղղված է կրթության ոլորտում  նորարական ծրագրերի խթանմանը: «Կայծը» նախորդ տարի սկիզբ դրեց թվով հինգ նորարարական ստարտափերի գործունեությանը, որոնց շարքին է դասվում «Հավասար» կրթական հավելվածը։ 

Հավելվածը պարունակում է հանրակրթական դասագրքերի նյութերը՝ հարմարեցված լսողության, տեսողության և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։ Հավասարի շնորհիվ լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար այսուհետ դասագրքերի նյութերը հասանելի կլինեն ժեստերի լեզվով՝ ադապտացված տեսադասերի տեսքով։ Հավելվածը նաև պարունակում է աուդիոդասեր տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար, ինչպես նաև գրաֆիկական լուծումներով պարզեցված դասեր՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ հավելվածի շնորհանդեսը։ Ստարտափի համահիմնադիր Ամալյա Հարությունյանը, պատմելով հավելվածի ստեղծման գաղափարի մասին, նշում է իր առջև քարացած խնդիրները, որոնք ստիպված էր հաղթահարել որպես տեսողության խնդիր ունեցող անձ։ «Խնդիրը հստակ էր. դասագրքերը հարմար չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Արդյունքում գաղափարը, որ խնդիր էր, դարձավ լուծման ուղի»,- ասաց Ամալյան։ 

Թիմի անդամները ցանկանում են է կայուն համագործակցություն ստեղծել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ Իրենց առջև նպատակ են դրել հավելվածի՝ որպես ուսումնաօժանդակ նյութի ճանաչումը, որպեսզի այն ազատորեն կարողանա կիրառվել հանրակրթական դպրոցներում։ 

Շնորհանդեսին իր ողջույնի խոսքով հանդես եկավ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսումնառության և նորարարության բաժնի ղեկավար Էդիթ Սողոմոնյանը՝ նշելով նախձեռնության կարևորության և առաջնահերթության մասին,- «Եվ ոչ մի երեխա չպետք է զրկվի իր կրթության իրավունքը իրացնելու հնարավորությունից։ Հենց այս գաղափարը մտքում՝ շարժվենք առաջ՝ դեպի ավելի ներառական հնարավորություններով լի Հայաստան»։

Հավելվածում արդեն իսկ հասանելի են մայրենի լեզվի և մաթեմատիկա առարկաների առաջին դասարանի առաջին կիսամյակի նյութերը։ Առաջիկայում թիմը պատրաստվում է փորձարկել հավելվածը Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում և արդյունքների վերլուծության հիման վրա կատարելագործել հավելվածի բովանդակությունը՝ հարստացնելով այն էլ ավելի մեծ քանակությամբ առանձնահատուկ կարիքներ ունեցող աշակերտներին հարմարեցված նյութերով։

havasar01.jpg

The education system in Armenia has a problem in regards to accessibility. The issue of access pertains to classes and textbooks for students with disabilities. Most children with disabilities are not able to master any of the material in the textbooks because it is not accessible. 

Teach For Armenia, taking into account these and other issues in the education system, launched the Káits Social Innovation Incubator in 2020. It is the first incubator of its kind in Armenia, aimed at promoting innovative programs in the field of education. Last year, Káits launched five innovative startups, among which was the "Havasar" educational application. 

“Havasar”, which means ‘equal’ in Armenian, is an application which contains the materials of general education textbooks, adapted for children with hearing, vision, and mental impairments. Textbooks will now be available in sign language for children with hearing impairments in the form of adapted video lessons. The application also contains audio lessons for children with visual impairments, as well as simplified graphic lessons for children who struggle with their mental health.

The presentation of the application took place on September 24th. The co-founder of the startup, Amalia Harutyunyan, spoke about where the idea for the application originated from. She, herself, faced these challenges as a person who struggled with poor eyesight. "The problem is clear. Textbooks are not suitable for people with disabilities. As a result, what was considered to be a problem, then became a solution," said Amalya.

The curriculum meant for the first semester of the first grade is already available in the application. They are in the process of creating more materials for other grades. 

The team members want to establish a cooperation with the Ministry of Education, Science, Culture, and Sports. Their goal is to recognize the application as an additional material so that it can be used freely in public schools.

Edith Soghomonyan, Head of the Learning and Innovation Department of Teach For Armenia, made a welcoming speech at the presentation, noting the importance and priority of the initiative. "No single child should be deprived of the opportunity to exercise their right to education. With this very idea in mind, let's move forward to an Armenia full of more inclusive opportunities.”

 
Mik Kubelyan2