ԿՅԱՆՔԻՍ 7000 ԱԿՆԹԱՐԹՆԵՐԸ | 7000 MOMENTS

 
c.jpg

Երկու տարի առաջ կայացրեցրի կյանքիս ամենակարևոր և պատասխանատու որոշումը և ինքս ինձ և բոլորին ապացուցեցի, որ ես կարող եմ անել ավելին քան պատկերացնում եմ։ 

Ճամպրուկս, ֆոտոխցիկս և մոլբերտս վերցրեցի ու մեկնեցի Արմավիրի մարզի Հացիկ համայնք՝ սկսելու կյանքիս հեղափոխիչ փորձառությունը։ Համայնք եմ տարել ինձ հետ իմ երկու հոբբիները՝ նկարչությունն ու լուսանկարչությունը։

Երկու տարիների ընթացքում չի եղել այդիպսի մի օր, երբ ֆոտոխցիկս ինձ հետ չի եղել։ Այն միշտ ինձ հետ էր, որ կարողանայի հասցնել վավերագրել ամենաանսպասելի զգացմունքները։ Ամեն նկար, որ արել եմ պատմություն է՝ ստացված ու հիշարժան։ 

730 երջանիկ օրեր, որոնց ընթացքում արել եմ 7,000 լուսանկար՝ հավերժացնելով 7,000 ակնթարթ, 7,000 պատմություն, 7,000 հիշողություն։ 

Այսօր քո հերթն է, մեր երկրի ապագան կերտելով, հավերժացնելու քո կյանքի ակնթարթները։ Դիմի՛ր և սկսի՛ր քո երկամյա ճամփորդությունը։ 

Ինձ համար պատմական են Հացիկում արած իմ առաջին և վերջին լուսնակարները։ Առաջին լուսանկարում երեք տարեկան Արեգը, իր քրոջ ձեռքը բռնած, ուղեկցում էր առաջին դասարան։ Հենց այս պահին էր, երբ հասացա, որ Արեգի նման առաջիկա երկու տարիներին դառնալու եմ երեխաների ուղեկցորդը։ Հենց այս վայրկյնին էր, երբ գիտակցեցի կայացրածս որոշման նշանակությունը և ինձ վրա վերցրած պատասխանատվության կշիռը։ 

a.jpg
b.jpg

Արածս վերջին լուսանկարը ութերորդ դասարանի ավարտական խմբային նկարն էր։ Երբ երեխաները, ճերմակ վերնաշապիկները հագներին, սպասում էին լուսանկարչին, աչքս ուղղակի չէր կարող բաց թողնել նրանց հույսով ու ուրախությամբ լի հայացքները. ամառային արձակուրդներն էին սպասվում։ Նրանց հայացքներում տեսա ինձ, հասկացա, որ հաջողել եմ իմ առջև դրված նպատակը, քայլել եմ իմ առաջնորդության ուղիով և այսօր հասել եմ վերջնակետին, որը հետագայում նոր սկիզբ դարձավ։

Եթե դու էլ ցանկանում ես բացահայտել ինքդ քեզ, ավելի գունավոր և երազներով լի դարձնել մեր մանուկների կյանքը, ապա քո հերթն է։ Միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին քո պարտքը որպես Ուսուցիչ-առաջնորդ լոկ դասավանդելը չէ, այլ առաջնորդելը, նախաձեռնելը և զարգացնելը։ Ես հավատացած եմ, որ կյանքում փոփոխությունը սկսվում է ընդամենը մեկ բեկումնային որոշումից։ Եվ ձեզ վստահեցնում եմ, որ ծրագրին դիմելը ձեզ համար կարող է դառնալ հենց այդ կարևորագույն որոշումը։ 

Դիմի՛ր, փոփոխի՛ր և ունեցի՛ր քո ներդրումը մեր երեխաների որպես առաջնորդներ դաստիարակելու գործում։ Դիմի՛ր և կերտի՛ր Հայաստանի ապագան դասարան առ դասարան։

________________
- ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կրթության հավասարության շրջանավարտ-դեսպան

c.jpg

Two years ago, I made the most important and responsible decision of my life. Through that, I proved to myself and others that I am capable of more than I can imagine. 

I took my suitcase, camera, and easel and left for the Hatsik community of Armavir region to start the revolutionary experience. I brought my two favorite hobbies with me: painting and photography. 

For two years, I carried my camera with me everywhere so I could document the unexpected moments.

Over 730 happy days, the 7,000 photos I took stand for 7,000 moments, 7,000 stories, and 7,000 memories. 

Today It’s your turn to create new memories that will have an impact on your life. Apply and start your journey with Teach For Armenia today!

My first and last photos taken in Hatsik are monumental for me. In the first photo, three-year-old Areg, is seen holding his sister’s hand accompanying her to the first grade. It was at this very moment I realized that I, like Areg, would become a guide for the children over the next two years. It was at this very moment that I realized the significance of the decision I had made and the weight of the responsibility I had taken on.

a.jpg

The last photo I took was a group photo of the eighth graders. When the children, in white shirts, were waiting to be photographed, my eyes simply could not miss their faces full of hope and joy as summer vacations were nearing. I saw myself in them and realized that I had achieved my goal. I walked the path of my leadership and today I reached the end of this journey and started a new beginning. 

If you want to discover yourself, to make our children's lives more colorful, and full of dreams, then it is your turn. By joining Teach For Armenia, your duty as a Teacher-Leader is not only to teach, but to lead, initiate, and develop. I believe that changes in life begin with one crucial decision. I assure you that applying to the program can be a life-changing decision. 

Apply to make your change and have your contribution to supporting the next generation of leaders. Build the future of Armenia and Artsakh one class at a time.

________________
- LILIT PETROSYAN
Alumni-Ambassador for Education Equity


 
Mik Kubelyanalumni, 2