ՄԱՅՐԵՆԻՔԻ ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | MAYRENIK SCHOOL CHAMPIONSHIP

 

Ապրիլի 14-ին Արմավիրի մարզում կայացավ «Մայրենիք» ուսուցողական խաղի հերթական միջդպրոցական առաջնությունը։ Մրցում էին 4 համայնքների դպրոցներ՝ Գետաշեն, Վանանդ, Բագարան և Հուշակերտ։ Դպրոցների տնօրենները, Ուսուցիչ - առաջնորդները, խաղի մասնակիցները և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի թիմը հյուրընկալվել էին Գետաշենի միջնակարգ դպրոցում։ Օրակարգը հետևյալն էր՝ շրջայց Գետաշենի դպրոցում, այնուհետև «Մայրենիք» ուսուցողական խաղի առաջնություն։

«Մայրենիքն ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից։ Այն ժամանցային, ուսուցողական և հետաքրքիր խաղ է։ Մենք գիտենք, որ երեխաները սիրում են ժամանցային խաղեր, սակայն դրանից զատ խաղը զարգացնում է ռազմավարական հմտություններ և աշակերտները կարողանում են պատկերացում կազմել պետական կառավարման համակարգի մասին։ Խաղում ներկայացված են նախարարություններն ու դրանց հետ կապված հարցերը։ հարցերը զարգացնում են երեխաների առարկայական գիտելիքներն ու փափուկ հմտությունները, որոնք այդքան հարկավոր են այսօրվա աշխատաշուկայում»,- մեզ հետ զրույցում նշեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հարավային տարածաշրջանի ղեկավար Մարգարիտա Խամոյանը։

«Խաղի ստեղծման ընթացքում առաջնային ենք համարել կրթական բաղադրիչը,սակայն մեզ համար կարևոր էր նաև՝ ինչպես աշակերտները կարող են ձեռք բերել ռազմավարական մտածողություն և հմպություններ։ Դա ամենակարևորն էր, քանի որ երբեմն միայն ակադեմիական կրթությունը բավարար չէ հաջողության հասնելու և միտքն անընդհատ ճկուն պահելու համար»,- նշեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի ղեկավարման տնօրեն Նառա Մագթաղյանը։

Գետաշենի դպրոցում աշխատող Ուսուցիչ-առաջնորդներն ու աշակերտները դիմավորեցին հյուրերին դպրոցի բակում։ Օրակարգի համաձայն՝ շրջայցն սկսվեց հենց դպրոցի բակից, քանի որ Գետաշենի դպրոցը առանձնանում է իր պատմությամբ և ավանդույթներով։ Աշակերտները ցույց տվեցին դպրոցին պատկանող ծիրանենիները և ջերմոցը, որոնք ինքնուրույն են խնամում, իսկ բերքը՝ օգտագործում դպրոցի ճաշարանում։ Այնուհետև շրջայցը շարունակվեց դպրոցի ներսում, որտեղ հյուրերը ծանոթացան դպրոցի առանձնահատուկ մշակույթին, ավանդույթներին և աշակերտական հարուստ արտադասարանական կյանքին։ Շրջայցից հետո հյուրերին ողջունեցին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի ղեկավարման և Գետաշենի միջնակարգ դպրոցի տնօրենները։ 

«Մայրենիք խաղի միջդպրոցական առաջնությունն օժտված է մի շարք առավելություններով, որոնցից մեկը դպրոցների, աշակերտների և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների միջև շփումն է։ Ուզում եմ առանձնակի նշել, որ մրցույթը շատ հետաքրքիր և գրագետ կերպով էր կազմակերպված, ինչը բնութագրական է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին»,- հավելեց Գետաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը։

Ողջույնի խոսքից հետո տրվեց խաղի առաջին փուլի մեկնարկը։ Դպրոցների թիմերը կազմված էին Մայրենիք խաղի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած տարբեր տարիքային խմբերի աշակերտներից։ Առաջին փուլում խաղն ընթանում էր Գետաշեն-Հուշակերտ և Վանանդ-Բագարան դպրոցների միջև, որի արդյունքում եզրափակիչ փուլ անցան Գետաշենի և Վանանդի դպրոցները։ 

«Սկզբնական շրջանում, երբ ծանոթացանք խաղի հետ, այն բավականին պարզ ու հեշտ էր, սակայն երբ իմացանք առաջնության մասին, սկսեցինք ավելի հաճախ խաղալ և խորը ուսումնասիրել այն։ Հասկացանք, որ իրականում այն պարունակում է բազմաթիվ թաքնված և հետաքրքիր ռազմավարություններ։ Ամեն անգամ խաղալով Մայրենիք խաղը՝ մենք ձեռք ենք բերում նոր գիտելիքներ և բացահայտումներ»,- նշեց Գետաշենի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Կարինե Աբգարյանը։

Սկսվեց հաղթող դպրոցների միջև խաղի եզրափակիչ փուլը։ Աշակերտները գերազանց էին պատրաստվել խաղին և մշակել էին մի շարք ռազմավարություններ։ Թեժ պայքարի արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի։ Խաղի կարգավորիչներնը մեր Ուսուցիչ-առաջնորդներն էին, ովքեր բլից հարցերի տեսքով նախապատրասվել էին նման իրադարձությունների զարգացմանը։ Սակայն բլից հարցերի փուլը ևս ավարտվեց հավասար արդյունքներով։ Այսպիսով, հաղթեց ընկերությունն ու գիտելիքի ուժը։ 

«Մայրենիքը շատ կարևոր խաղ է։ Այն պետության փոքր մոդել է, որը երեխաներին սովորեցնում է, թե պետության որ ճյուղն ինչպես զարգացնել։ Երեխաները խաղից շատ բան են սովորում, քանի որ յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ խաղում կա 100 հարց և 100 նոր ինֆորմացիա։ Դպրոցի գիտելիքից զատ, երեխաները խաղի միջոցով ստանում են նոր գիտելիքներ, որոնք իրենց ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ այս խաղը տալիս է բազմակողմանի զարգացած երեխաներ»,- մեզ հետ զրույցում նշեց Վանանդի միջնակարգ դպրոցի Ուսուցիչ-առաջնորդ Լիանան։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը պատվոգրեր և նվերներ էր պատրաստել խաղի մասնակիցների համար, որոնք հանձնվեցին եզրափակիչ խաղից հետո։ Խաղի ավարտին աշակերտները մի փոքր տխրեցին, քանի որ  վերջին շրջանում խաղն իրենց առօրյայի մի մասն էր դարձել։ Սակայն օրվա ավարտը ոգեշնչող, խոստումնալից ու պարտավորեցնող էր։ Վերջնարդյունքն ինչ-որ չափով անսպասելի էր, բայց միաևնույն ժամանակ՝ արդարացված, քանի որ Մայրենիքն առաջատար և հաղթող սերունդեր կրթելու նպատակ ունի։

On April 14th, Mayrenik school championship was held in the Armavir region. Four communities, namely Getashen, Vanand, Bagaran, and Khushakert, participated in the competition. School principals, Teacher-Leaders, game participants, and the Teach For Armenia team visited Getashen secondary school. The program included a tour of the school and the educational Mayrenik game championship. 

Mayrenik is an engaging, educational, and interesting game. While children enjoy playing games for fun, the game also develops strategic skills and provides an understanding of the government system. The game's questions are centered around ministries and related issues that develop subject knowledge and soft skills in children, which are necessary in today's modern labor market. 

"When creating the game, we prioritized the educational component, and it was also important for us to help students develop strategic thinking and skills. This was crucial because academic education alone may not always suffice for success and the need to constantly adapt," said Nara Magtagyan, Teach For Armenia Program Director. 

At Getashen school, Teachers-Leaders and students welcomed the guests in the schoolyard. The tour began from the schoolyard since Getashen school has a rich history and traditions. The schoolchildren showed the visitors their school apricot orchards and greenhouse. The tour continued inside the school, where the visitors learned about the unique culture, traditions, and rich extracurricular activities of the students. Teach For Armenia’s Program Director and Getashen secondary school principal greeted the guests after the tour. 

"The Mayrenik school championship has several advantages, including the opportunity for communication between schools, students, and Teachers-Leaders. I would like to note that the competition was organized competently and interestingly, which is typical of all Teach For Armenia events," said Gevorg Mukoyan, principal of the Getashen secondary school. 

After the welcoming speech, the first round of the game began. School teams consisted of students from different age groups who were interested in playing Mayrenik. In the first round, the game was held between Getashen-Khushakert and Vanand-Bagaran schools. As a result, Getashen and Vanand schools advanced to the final stage. 

"At first, when we learned about the game, it seemed simple and easy, but when we heard about the championship, we played more frequently and studied it more deeply. We realized that it has many hidden and interesting strategies. Every time we play Mayrenik, we learn new things and discover something new," said Karine Abgaryan, a student at Getashen secondary school. 

The final stage of the match between the winning schools began. The students prepared well and developed several strategies for the game. After a heated struggle, the game ended in a draw. The game was moderated by Teacher-Leaders, who prepared the development of events in the form of rapid-fire questions. However, it also ended with equal results. Thus, friendship and knowledge triumphed.

"Mayrenik is an essential game that teaches children how to develop each branch of the state. Children learn a lot while playing because the game has 100 questions, with 100 new pieces of information for each field. Apart from school knowledge, children gain new information through the game that will accompany them throughout their lives. This game helps to diversify children," said Liana, Teacher-Leader at the Vanand secondary school.

Teach For Armenia had prepared diplomas and gifts for the game's participants, which were presented at the end of the final match. Although the students were a bit melancholy as the game had recently become a part of their daily routine, the end of the day left them feeling inspired, motivated, and connected. The outcome of the game was somewhat surprising, yet justifiable, as Mayrenik strives to educate the next generation of leaders and achievers.

 
Mik Kubelyan2