ԳՐՔԱՇԱՏ ՏՈՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ | A JOYOUS CELEBRATION OF BOOKS IN GEGHARKUNIK REGION
Մարտի 22-ին Դրախտիկ, Ջիլ և Շողակաթ համայնքների դպրոցներում գրքաշատ տոն էր, որը երեխաներին էր պարգևել Books for Hope կազմակերպության «1 School library per month» նախաձեռնությունը։
Նախաձեռնության շրջանակներում տասնյակ դպրոցների գրադարաններ արդեն իսկ համալրվել են մեծաքանակ գրքերով, իսկ 2023 թվականի Հունվար ամսից նախագիծն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցության միջոցով։
Այսպիսով, «Books for hope» կազմակերպության հիմնադիր Թալինի հետ միասին այցելեցինք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Ջիլ և Շողակաթ համայնքներ, որտեղ նաև աշխատում են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդները։ Թալինը հատուկ էր եկել Հայաստան, որպեսզի այս անգամ անձամբ հանձնի այդքան սպասված գրքերն իրենց հասցեատերերին։
«Books for hope» կազմակերպության նպատակն է Հայաստանի սահմանամերձ համայնքների դպրոցներին ապահովել գրքերով, որոնք կհամալրեն դպրոցների գրադարանները։ Մենք ցանկանում ենք, որ դպրոցական գրքերից զատ աշակերտները հնարավորություն ունենան ծանոթանալու գեղարվեստական և համաշխարհային գրականությանը։ Նախաձեռնության շրջանակներում համագործակցում ենք Oxford Armenia Foundation կազմակերպության հետ,որի հետ իրականացրած դրամահավաքի շնորհիվ էլ կյանքի ենք կոչում մեր գաղափարը։ Մեր գործընկերն է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, որը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում է այն դպրոցը, որտեղ ուղևորվում են մեր գրքերը։ Այս համագործակցության հիասքանչ ընթացքն ապահովում են նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»- ի Ուսուցիչ-առաջնորդները։ Լիահույս եմ, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ մեր համայնքները մատակարարելով այդքան անհրաժեշտ գրքերով։ »,- մեզ հետ զրույցում նշեց Թալինը։
Հատկանշական է այն փաստը, որ գրքերի մեծամասնության ընտրությունն իրականացվել էր դպրոցների աշակերտների կողմից՝ ըստ իրենց նախասիրությունների։ Երեխաները մեծ ոգևորությամբ ու փայլող աչքերով ընդունեցին մեզ։ Կային նաև գրքեր, որոնք նախապես ընտրվել էին ուսուցիչների կողմից՝ ավելի ցածր դասարանների աշակերտների նախասիրություններին և հետաքրքրություններին համապատասխան։
Մեր առաջին կանգառը Դրախտիկ գյուղի դպրոցն էր, որտեղ մեզ արդեն սպասում էին դպրոցի մի յուրօրինակ սենյակում, որը կոչվում է «Գրադարակ»։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպաններից մեկի կողմից ստեղծված «Գրադարակ» նախաձեռնության շնորհիվ Հայաստանի դժվար հասանելի գյուղական համայնքների դպրոցներում կառուցվում են ժամանակակից գրադարաններ։ Նաև բաց չթողեցինք հնարավորությունը ներկա գտնվելու «Դասավանդի՛ր, Հայաստան» -ի Ուսուցիչ-առաջնորդի ինտերակտիվ անգլերենի դասին, որից մեծ բավականություն ստացանք։
Մեր երկրորդ կանգառը Ջիլ գյուղի դպրոցն էր։ Մեզ դիմավորեցին տարբեր տարիքային խմբերի աշակերտներ, սակայն բոլորի աչքերում միևնույն ոգևորությունն էր, երբ տոպրակներից հանում էին գրքերն ու դասավորում սեղանին։ Ջիլի դպրոցում ևս ներկա գտնվեցինք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդի վարած կենսաբանության դասին և կրկին դրական լիցքերով ուղևորվեցինք դեպի վերջին համայնք։
Վերջին կանգառը կապուտակ Սևանի ափից մի քանի մետր հեռավորության վրա բազմած Շողակաթն էր։ Շողակաթի դպրոցի ավագ դասարանի աշակերտներն անհամբերությամբ էին սպասում մեր այցելությանը՝ հատկապես գրքերին։ Նրանց հետ զրուցեցինք իրենց սիրելի հեղինակների, նախընտրելի գրականության, դպրոցական կյանքի և շատ այլ թեմաների շուրջ։
Նմանօրինակ կարևոր նախաձեռնությունը հիմնարար դեր է խաղում ոչ միայն դպրոցների ներկա, այլև ապագա սերունդների կյանքում։ Այն խթանում է աշակերտների սերը դեպի ընթերցանություն՝ նրանց տալով ինքնակրթվելու ու զարգանալու հնարավորություններ։
Այս գեղեցիկ Համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու, որպեսզի Books for hope կազմակերպությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աջակցությամբ ամեն ամիս գրքեր նվիրաբերի Հայաստանի ամենատարբեր համայնքների դպրոցներին՝ հարստացնելով նրանց գրադարանները և նոր ու զարմանահրաշ դռներ բացելով աշակերտների առջև
On March 22, something special happened in the schools of the Drakhtik, Jil, and Shoghakat communities of the Gegharkunik region as children were presented with a large number of books under the initiative “1 School Library per Month”, created by the organization “Books for Hope”.
The initiative has already replenished dozens of school libraries with books, and since January 2023, it has been implemented through cooperation with Teach For Armenia. The founder of the “Books for Hope” organization, Talin, visited the communities of Drakhtik, Jil, and Shoghakat to personally hand over the long-awaited books to the recipients. Talin shared, “The goal of the Books for Hope organization is to provide schools in the border communities of Armenia with books that will replenish school libraries. We want students to have the opportunity to get acquainted with fiction and world literature. As part of the initiative, we are collaborating with the Oxford Armenia Foundation, with whom we bring our idea to life through fundraising. Our partner is also the Teach For Armenia Educational Foundation, which chooses the school where our books are sent every month. The Teacher-Leaders of Teach For Armenia also provide excellent collaboration. It is my sincere hope that this partnership will continue, supplying our communities with much-needed books."
Most of the books were chosen by students in accordance with their preferences, and they greeted the visitors with great enthusiasm and shining eyes. Our first stop was the school in the village of Drakhtik, where children were already waiting for us in a unique room called "Gradarak", which is an initiative, created by one of the Teach For Armenia Alumni-Ambassadors, is building modern libraries in schools in hard-to-reach rural communities in Armenia.
Our second stop was Gil's Village School, where we attended a biology lesson under the guidance of a Teach For Armenia Teacher-Leader. The last stop was Shoghakat, a few meters from the shores of the blue Lake Sevan. The high school students of Shoghakat School were looking forward to our visit, especially the books. We talked to them about their favorite writers, favorite literature, school life, and many other topics.
This important initiative promotes the development of a love of reading in students and gives them the opportunity for self-education and development. The collaboration between Books for Hope and Teach For Armenia will continue, ensuring that every month, schools in various communities in Armenia receive new books that enrich their libraries and open new doors for students.