ԳՅՈՒՂԻՑ ԳՅՈՒՂ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ - ՄԱՍ 3 | VILLAGE TO VILLAGE: REFLECTIONS FROM SYUNIK - PART 3
Շարքի որպես ավարտական մաս և ճամփորդությունը եզրափակող ակորդ կլինի Սյունիքի մարզի Ծավ համայնքի չքնաղ բնության և ամեն օր պայքարող անհատականությունների մասին պատմությունը։ Ճամփորդությունն ավարտվում է, բայց համայնքներում կյանքը շարունակվում է։ Մարդիկ շարունակելու են արարել ու զարգացնել ամեն բան իրենց շրջապատում, կրթվել ու կրթել։
ԾԱՎ ԳՅՈՒՂ։
Կապանում արթնանալը միշտ սիրելի է։ Խուստուփը տեսնելու ակնկալիքով բացում եմ պատուհանը, քանի որ երեկոյան այնքան ուշ ենք հասել (կեսգիշերն անց), միայն քաղաքի արթուն մնացած լույսերն ենք տեսել։ Պատուհանից այն կողմ սար է, բայց ոչ Խուստուփը, իսկ Խուստուփը, ինչպես քիչ ուշ պարզվեց, մռայլ էր ու փոքր ինչ քողարկված, իմ խոստացած շքեղ տեսարանին Լիլիթը ցավոք ականատես չեղավ։ Հիշում եմ, երբ առաջին անգամ պետք է գիշերակաց ունենայի Կապանում, հյուրանոցին խնդրել էի տրամադրել էնպիսի համար, որից անպայման տեսարան կբացվի դեպի Խուստուփ, իսկական «սփյուռքահայի» նման, վստահ եմ աշխատակիցը մի լավ ծիծաղել է խոսափողը դնելուց հետո։ Հետո արդեն Կապանում ապրելուս օրերին հենց վհատվում էի ինչ-որ հարցով, գալիս նստում էի հրապարակում՝ հայացքս դեպի Խուստուփ, և խաղաղվում էի, և՝ ուժեղանում. բացառիկ էներգետիկա ունի։
Ժամը 9.30 պիտի նախաճաշեինք, սակայն հազիվ 11-ին հասանք։ Երեկ շատ երկար ու հագեցած օր ունեցանք։ Մի քանի գործ ունենք քաղաքում անելու, հետո կշարժվենք Ծավ։
- Ծավը Կապանի շրջանի գյուղերից ա։ Վերջին ժամանակներում միշտ իրադարձությունների կիզակետում ա հայտնվում։ Սկզբում փակվեց Կապան-Ճակատեն ճանապարհահատվածը, որի բառացիորեն վերջին անցնողներից են եղել Միքայելն ու Պալոման (Նռնաձորում ու Ծավում անգլերեն դասավանդող մեր Ուսուցիչ-առաջնորդները)՝ արդեն ադրբեջանական զորքերի միջով։ Ծավից Կապան ճանապարհն անցնում էր Ճակատենով, հետո ճանապարհի այդ հատվածը մնաց ադրբեջանական վերահսկողության տակ, ու գյուղը կտրվեց մարզկենտրոնի հետ կապից։ Կապան հասնելու համար մարդիկ ստիպված էին Մեղրիով գնալ, որն ամենաքիչը երկուսուկես ժամով երկարացնում էր ճանապարհը՝ իր ողջ ֆինանսական և լոգիստիկ դժվարություններով հանդերձ։ Հետո ձմռանը հաճախ փակվում էր Մեղրիով անցնող այդ այլընտրանքային ճանապարհը ու գյուղը վերածվում էր կղզու՝ կտրված ամեն տեսակի անցուդարձից, անգամ տարրական սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների մատարակարարումից։ Էդ շարքի բոլոր յոթ գյուղերը, միայն Ծավը չէ։ Երբ չես լինում էդ վայրերում, դրանք ոչինչ չասող տեղանուններ են քեզ համար, ինչ-որ ճանապարհի 3-4 կմ-անոց հատվածի փակվել չփակվելն էլ մեծ հարց չի թվում։ Մինչդեռ մարդկանց ամեն օրը այստեղ պայքար ա, չնայած բոլոր դժվարություններին, ողջ ընթացքում էդ գյուղերի բնակչությունը մի հոգով անգամ չի պակասել։ Մոտ մի տարի հետո նոր բացվեց Ճակատեն-Կապանը շրջանցող այլընտրանքային ճանապարհը, որում մի անգամ ցեխերի մեջ խրվելու «բախտ» եմ ունեցել, նախորդ գնալուցս գրեթե անանցանելի էր, իսկ հիմա դե կփորձենք,- պատմում եմ Լիլիթին։
Դեպի Ծավ տանող ճանապարհի սկզբնամասում անցակետ է ավելացել։ Կանգնում եմ, պատուհանը իջեցնում։
-«Teach»-ի՞ց եք,- հարցնում է սահմանապահը։
Անսպասելի էր, ինչ խոսք։ Մեքենայի վրայի գրառումն են կարդացել։ Բայց շատ «մերոնքական» ձևով ասացին։
-Այո,- լայն ժպիտով պատասխանում ենք։
-Պալոմայի մո՞տ եք գնում,- էստեղ արդեն փլվեցինք։
-Հա, դուք փաստորեն ամեն ինչ գիտեք։
-Ձեզ բարի ճանապարհ, զգույշ կլինեք։
-Ինչ֊որ հատուկ բան կա՞ զգուշանալու, թե՞ առհասարակ եք ասում,- ծիծաղում ենք ու շարժվում առաջ։
Ճանապարհն անցնում է շունչը կտրելու չափ սիրուն անտառով։ Լիլիթը անկուշտ լուսանկարում է, ես մի ամբողջ պանակ ունեմ միայն էս ճանապարհից, Աննան էլ դե սովոր է էս տեսակ տեսարանների, սյունեցի լինելը էդպես բան է (հա, մեզ Կապանից միացել էր նաև Աննան, հոգով-սրտով ու ծնունդով սյունեցի մեր գործընկերուհին)։ Հասնում ենք երկրորդ անցակետին, որի կողքով ուղղակի գնում ենք՝ սահմանապահներին բարևելով։ Հետաքրքիր է, հենց հեռվում դրոշ է երևում, լարում ես ամբողջ տեսողությունդ, որ հասկանաս՝ ինչ դրոշ է, հետո հանգիստ շունչ ես քաշում, երբ համոզվում ես, որ հայկական եռագույնն է։ Ճանապարհը հիմնականում դատարկ է, հատուկենտ մեքենաներ են անցնում։
Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ…հերթականությամբ կարդում ենք գյուղերի անունները, որ շարված են էդ ճանապարհին։ Պատերազմն անցել է էս ճանապարհով, ակնհայտ է, կարելի է ասել ճանապարհին է դեռ։ Խրամատներ, տեխնիկա, զինծառայողներ, փշալարեր. մի տեսակ ձուլվել են բնության մեջ։ Բնությունն էլ էս հատվածում չափազանց շռայլ է գտնվել մեր հանդեպ. անտառներ, սարեր, ինչքան սիրտդ կուզի։ Գյուղի թեք տանիքներով տներն էլ հեքիաթ են հիշեցնում, չնայած էստեղ ամեն բան չափից դուրս իրական է։
Հասանք դպրոց։ Պալոման սպասում է մեզ, երեխեքը գնացել են սնվելու, որ գան միասին արշավենք իրենց ստեղծած արահետով։ Պալոման սովորեցրել է երեխաներին ճանաչել բնությունը, հենց դրա համար էլ սիրում են։
-Օձերը, գայլերը, բոլոր կենդանիները լավն են, իրենց պետք ա սիրել, բնության մեջ վատ կենդանի չկա, եթե կան, ուրեմն պետք ա, որ լինեն,- վստահ ու ոգևորված պատմում են դեպի արահետ տանող իրենց ցուցանակի դիմաց, որը դպրոցի բակում է։
Իհարկե կարևոր է սա լսել երեխեքից՝ հաշվի առնելով, որ Ծավ գյուղին հարող տարածքները Շիկահողի արգելոցի մաս են կազմում, որտեղից շատ բուսա-կենդանատեսակներ գրանցված են կարմիր գրքում։ Երեխեքը դա շատ լավ գիտեն, անուն առ անուն նշում են։
Պալոման, որ Սյունիք է տեղափոխվել Իսպանիայից (չէ, հայ չէ), այնքան լավ է արդեն հայերեն խոսում, որ էլ հետը անգլերեն խոսելու մասին չես էլ մտածում։ Երեխեքը հավաքվեցին, սկսեցինք քայլել։ Ճանապարհին ինչ-որ անծանոթ հատապտուղներ են քաղում, հյուրասիրում, որոնց անունը չեմ էլ հիշում։ Համեղ են։ Կանգնում ենք վահանակների առաջ, բացատրում են՝ ինչ անել օձերի հանդիպելիս, ինչու է կարևոր բնությունը պահպանել։
-Մեր գյուղի բնությունը շատ սիրուն ա, ստեղ շատ բույսեր, կենդանիներ կան, որ ուրիշ ոչ մի տեղ չկա։ Ես ինձ մեր գյուղից դուրս չեմ պատկերացնում։ Մի քանի օրով որ գնացել էի, չէի համբերում՝ երբ պիտի հետ գամ,- պատմում է Անահիտը։
Մի քանի օրով գնացել էր սեպտեմբերի սրացումների ժամանակ։
-Գյուղից աշակերտների մի մասին՝ հիմնականում փոքրերին, տեղափոխել էին հարակից համեմատաբար ապահով գյուղեր, քանի որ երկար ճանապարհ տանելը ավելի վտանգավոր էր։ Մենք մնացել էինք էստեղ ավագ երեխեքի հետ, ովքեր չէին ուզել դուրս գալ, անընդհատ փորձում էին որևէ բանով օգտակար լինել։ Մենք էլ փորձում էինք երեխեքի հետ խաղեր կազմակերպել, առօրյան լցնել, մթնոլորտը շատ լարված էր, մի երկու օր կողքի գյուղում ենք պահել, որ շատ բանի ականատես չլինեն։ Կրակոցների ձայնը երբեմն չէր դադարում։ Գյուղում էլ ապաստարան չկա։
Սուրճի սեղանի շուրջ զրուցում ենք Միքայելի ու Պալոմայի հետ իրենց տանը։ Սուրճի շուրջ քննարկումները, որ սովորաբար թեթև են լինում, այս անգամ ծանրացել էին։
-Ընթացքում մի քանի անգամ գնացինք Կապան, որ առաջին անհրաժեշտության իրեր գնենք, երեխեքին քաղցրավենիքի փաթեթներ էինք բերել, խաղեր,- կիսվում է Պալոման այդ օրերից։
-Միքայ՛ել, իսկ դու որ մնում էիր հերթապահության կամ կամավորագրվել էիր, Պալոմայի մասին չէի՞ր անհանգստանում (Միքայելը և Պալոման նշանված են)։
-Ինձ անգամ ուժ էր տալիս իր ներկայությունը։ Մեկ-մեկ մեքենայով գալիս էր, դիրքերից ինքն ինձ իջացնում (ծիծղաղում է), որ գիտեի ինքը գյուղում ա, ավելի հանգիստ էի ինձ զգում։ Էստեղ շատ բանով էր կարողանում օգնել, ինքն էլ ճաշարանում էր հերթապահում, զինվորներին սնունդ էին պատրաստում և տրամադրում։ Մենակ մի անգամ, երբ եկա դիրքերից, տեսնեմ թևը բռնած, արյուն ա գալիս, հարցնում եմ ինչ ա, ասում ա չէ, բան չկա։ Պարզվեց շուն ա կծել, էդպես պահել, անգամ բժշկի չի գնացել, որ գյուղից չբացակայի։ Մի կերպ համոզեցի, պնդեցի։
Գյուղը վերջին երկու տարվա մեջ շատ փորձությունների միջով է անցել, իրենք էլ՝ գյուղի հետ։
Հարցեր կան, որոնք մնում եմ օդում կախ, դժվար է պատասխաններ գտնել դրանց կամ եղած պատասխանները ձևակերպել, բայց միևնույն է, մի տեսակ բոլորս ուրախ ենք «պահի խաղաղության» համար, և այս համեստ սուրճի սեղանի շուրջ նստել-զրուցելու հնարավորության։ Այնքան պարզ բաներն են դարձել անչափ կարևոր ու անհրաժեշտ՝ իրար գրկել, զրուցել, լռել, սրճել, զբոսնել։
-Շա՞տ են երեխեքը, որ Ներքին հանդից են տեղափոխվել Ծավ,- հարցնում եմ։ Ներքին հանդը սեպտեմբերյան ամենաթեժ կետերից էր։
-Էս պահին երեքն են։ Գյուղ վերադարձել են հիմնականում միայն տղամարդիկ, դեռ ապահով չի։
-Իսկ գյուղի ճանապարհը փա՞կ է։
-Չէ՞, կուզե՞ք տանեմ։
-Հա,֊միաբերան որոշեցինք բոլորս։
Միլենան այդ երեքից մեկն է։ Գյուղում հասցրել է ընկերանալ հասակակիցների հետ, բայց իր գյուղն է կարոտում, չի համբերում էլ, թե երբ կվերադառնա։ Հանդն ու Ծավը ընդամենը 9 կմ են հեռու իրարից, մեքենայով՝ մի 15 րոպե, բայց «իրենց գյուղն ուրիշ է», իր տունն է ուզում։
-Դուք տեսե՞լ եք գունավոր սալյուտներ, այ տենց օդում պայթում էին կրակոցները, լույսեր էին վառվում։
- Բա ի՞նչ էիք անում դուք։
-Ոչինչ, ապաստարան չունենք, տանը սպասում էինք, մինչև տեսնեինք հաջորդ ռումբը ուր կընկնի, մինչև կավարտվեր ամեն ինչ։ Ես էդ լույսերին էի նայում, որ տեսնեմ՝ որ ուղղությամբ են ընկնում։ Մեկը մեր տանը շատ մոտ էր։
-Շա՞տ էիր վախենում։
-Հա, բայց մերոնց ցույց չէի տալիս, որ մամաս էլ ավելի չանհանգստանա, փորձում էի հավաքել ինձ,- ասում է 15 ամյա Միլենան։ -Ես արյունից առաջ շատ էի վախենում, բայց հետո որ վիրավոր զինվորներ եկան մեր տուն, հաղթահարեցի վախս, ու սկսեցի իրենց օգնել։ Հիմա որոշել եմ՝ բուժքույր եմ դառնալու, էն ժամանակ մատնահարդար էի ուզում։
Քարացել ենք ես ու Լիլիթը, որ Միլենայի հետ զրույցով փոքր ինչ հետ էինք ընկել խմբից։
-Ես չեմ վախենում, հիմա էլ կգնայի, ուղղակի տնեցիք չեն թողնում։ Պապան դիրքերում ա, եղբայրս՝ Ջերմուկում, ասում են դեռ անվտանգ չի։
-Մենք քիչ հետո գնալու ենք, խոստանում ենք քեզ նկար ուղարկել գյուղից։
Ժպտում է արցունքների մեջից, ես մի փոքր հեռու շրջված կանգնել եմ, որ կուչ եկած ու փոքրացած վիճակս չմատնեմ, Լիլիթն ու Միլենան ամուր գրկել են իրար, երկուսն էլ՝ թաց։
Ինչքան խիզախ ու ուժեղ են մեր երեխեքը, էսքան երիտասարդ, անհավատալի է։ Չգիտեմ՝ ինքս ինչ կանեի իր փոխարեն նման իրավիճակում։ Ինչքան ավելի ուժեղ են, քան մենք, իրենք մեր չսարքածը կամ քանդածը խելքի կբերեն, հաստատ կբերեն։ Էս տեսակ ուժեղ երեխեքը չեն կարող ուժեղ պետություն չսարքել, հնարավոր չի։
Քայլում ենք Սոսիների պուրակում, որ Ներքին հանդ գյուղի տակ է։ Միքայելն ասում է, որ աշխարհում սոսիների նման բնական պուրակ֊արգելոց մի քանի հատ է միայն։ Բոլորս լուռ ենք։ Գյուղը առաջին հայացքից բնականոն կյանքով է ապրում, եթե չնայես շրջապատած սարերի վրայի դիրքերին։ Ամեն ինչ այնքան թանկ է, ամեն պատկեր, փորձում ենք կլանել, բոլորս ինչ-որ բանի մասին ենք երևի վախենում, որի մասին լռում ենք։ Գյուղից դուրս գալիս սահմանապահները ջերմ ողջունում են Միքայելին, հարցուփորձ անում «թե բա ուր ես, չես երևում» կամ թե «էս ինչ խումբ ես բերել»։ Շարժվում ենք, բարի ծառայություն մաղթում։
Միքայելին ու Պալոմային իջեցնում ենք տուն, մենք հետ շարժվում Կապան։ Կապանում արանքը բաց չենք թողնում հանդիպելու նաև մեր մյուս ՈՒսուցիչ-առաջնորդի Աննային, ով Լեռնաձորում է դասավանդում։ Աննայի փոքրիկ կացարանից դուրս գալուց հետո էդ ուշ ժամին հետվերադարձի մեր մտքերը «հուժկու հրավերով» կոտրում է մեր գործընկերուհի Աննան` մեզ տանելով Քաջարան՝ իրենց տուն, որտեղ մեզ արդեն սպասում էին Աննայի մայրիկի ջերմ հյուրընկալությունն ու պատրաստած համովությունները, որոնց կարիքն այնքան ունեին մեր հոգնած ու սոված մարմինները։ Շուտ ենք պառկում իբրև թե քնելու, բայց գիշերը մինչև ուշ զրուցում ենք, չնայած առավոտյան կանուխ ճանապարհ ընկնելու հեռանկարին։
Մշուշոտ ոլորաններով հասնում ենք Տաթև։ Ու էլի խցանում։ Մտածկոտ, բայց լուռ նստած ենք։ Լիլիթը Միլենային է ուղարկում խոստացված նկարները գյուղից։ Տեսնում եմ, ժպտում։ Լիլիթը կոտրում է լռությունը՝
-Սյունիքի ճանապարհներն անվերջ են։
Ճիշտ է, մտածում եմ։ Իրականում Հայաստանն է անվերջ՝ գյուղից գյուղ շրջելու, ճանաչելու, սիրելու, գրկելու ու փայփայելու Հայաստանը, գյուղ առ գյուղ ուժեղացնելու ու ուժեղանալու Հայաստանը։
In November 2022, Leadership Development Manager Tatev Karapetyan and Alumni-Ambassador Lilit Petrossian set out on a road trip to visit three Teach For Armenia school communities in the Syunik region of southern Armenia. In a series of three blogs, Tatev captures the thoughts and feelings of people in Syunik’s borderline communities.
Their trip took place in the aftermath of Azerbaijan’s attack on Armenia’s eastern border from September 13-14th. At least 23 localities in the Gegharkunik, Vayots Dzor, and Syunik regions of Armenia were hit by Azerbaijani missiles and shelling. As a result, nearly 200 Armenian service members were killed and 7,600 civilians displaced. These were the worst hostilities between Armenia and Azerbaijan since the 44-day Artsakh war in 2020.
After Aghitu and Tasik, Tsav village was the third and final stop on Tatev and Lilit’s road trip.
THE TRIP TO TSAV VILLAGE
From Tasik village, we arrived in Kapan just after midnight. Kapan is a small city at the foot of Mt. Khustup. On most days, views of the mountain dominate the city. It is one of my favorite parts about being in Kapan. After a late breakfast and running errands, we continued our journey to Tsav village.
In 2021, Tsav was one of several villages cut off from the rest of Syunik — and Armenia — when Azerbaijan took control of a 4 kilometer section of the North-South highway that runs along the border. As a result, residents of Tchakaten, Shikahogh, Srashen, Nerkin Hand, and Tsav villages had to travel two and a half hours south to Meghri to be able to access the rest of Syunik. In 2022, an alternative road was finally built to reunite these isolated villages with the rest of the region. Except for several Armenian checkpoints, the new road is usually empty. It passes through a beautiful stretch of forest, which stands in contrast to the barbed wire and military equipment lining the opposite side of each border community.
At Tsav Secondary School, seventh generation Teacher-Leader Paloma Rubio was waiting for us. She teaches English and her passion for nature. Several years ago, Paloma moved to Syunik from Spain – with no prior connection to Armenia – and learned the Armenian language. Together, we walked around the village with her students picking berries and discussing the importance of protecting the environment. "Snakes, wolves — all animals are good. They should be loved. There are no bad animals in nature," said her students enthusiastically. Their school is adjacent to the Shikahogh Reserve where many plants and animals are on the endangered species list. Thanks to Paloma, students have learned these local species by name.
At Paloma’s house, we were joined by her partner Mikayel Shelementev Zohrabyan who is a Teacher-Leader in Shvanidzor village about 1.5 hours away. We sat around the coffee table and discussed the many challenges faced by Tsav over the past two years. During the September attacks, younger children were evacuated to villages further away from the border. Both Paloma and Mikayel stayed in Tsav and organized games and activities for the older children who stayed behind. The atmosphere was tense and the sound of gunfire often echoed through the air. Along with other local men, Mikayel guarded the village from a possible attack.
Since September, three children have moved to Tsav from the nearby village of Nerkin Hand. It is closer to the border and remains unsafe. We met with Milena, who is one of those three children. She witnessed Azerbaijan's bombardment of the border from her home — she described explosions, flashing lights, and what seemed like fireworks. That day, she overcame her fear of blood when she watched wounded soldiers seek refuge in her home. From then on, Milena decided to become a nurse.
At first glance, Tsav’s pristine nature and village life feels normal. Paloma, Mikayel, Lilit, and I stood in the silence of this contradiction and our peaceful afternoon together. These are small pleasures that we — and all people along the border — do not take for granted. After spending the night in the famous mining town of Karajaran, we drove back to Yerevan. To go from village to village — as we did on this trip — is to know, love, and fully embrace Armenia and all of its potential. We were heartened by the resilience and determination of the people that we met and inspired to keep working towards a better future.
*Catch up on Tatev and Lilit’s road trip with part one and part two of the series.