ՀԱՆՈՒՆ ԿՐԹԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ | EXPANDING EDUCATIONAL OPPORTUNITIES

 

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՀԱՆՈՒՆ ԿՐԹԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ   

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) միջև կնքվեց ուսումնական գործընթացի կազմակերպման մասին համաձայնագիր, ըստ որի, հիմնադրամի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվում  ուսանել ՀԱՀ-ի մագիստրոսական կրթական ծրագրերում՝ տրամադրելով կրթաթոշակ ուսումնառության հետ կապված ծախսերը հոգալու համար։ 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և առհասարակ մեր երկրի կարևորագույն ռեսուրսը մարդիկ են, և մենք  մեր պարտքն ենք համարում հնարավորությունների սահմանում ներդրում կատարել կարողությունների զարգացման մեջ՝ մասնագիտական և անձնային աճի նոր հնարավորություններ ընձեռնելով մեր  քաղաքականության շրջանակում։ Լինելով կրթական հիմնադրամ՝ մենք կրկնակի ենք արժևորում կրթության և կրթության շարունակականության դերը՝ քաջ գիտակցելով, որ կրթությունն առանցքային գործիքն է՝ բացահայտելու յուրաքանչյուրիս անհուն ներուժը»,- ասաց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։ 

Իր գործունեության շուրջ տասը տարիների ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում է մասնագետների, վերապատրաստում,  անհրաժեշտության դեպքում նրանց ապահովում մանկավարժական կրթությամբ։ Այդ մասնագետները երկամյա ժամկետով գործուղվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համայնքներ, որտեղ, ուսուցիչների պակասի պատճառով, երեխաները զրկված են հավասար կրթական հնարավորություններից: Բացի այդ, հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում հարյուրավոր երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց հետագա գործունեությունը կազմակերպել հենց դասավանդման ոլորտում՝ համագործակցելով պրոֆեսիոնալ մանկավարժական որակավորում տրամադրող բուհերի հետ։

Լինելով Հայաստանի առաջատար բուհերից մեկը` ՀԱՀ-ը մեծ ուրախութամբ միացավ նախաձեռնությանը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշխատակիցներին առաջարկելով ուսանել իրենց տասը մագիստրոսական կրթական ծրագրերից յուրաքանչյուրում՝ գործարարությունից և տնտեսագիտությունից մինչև հումանիտար և հասարակական գիտություններ, առողջապահական գիտություններից մինչև բնագիտություն և ճարտարագիտություն։ 

«Մենք ուրախ ենք այս նախաձեռնության շրջանակներում համագործակցել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ»,- ասում է ՀԱՀ նախագահ, դոկտոր  Կարին Մարկիդեսը։ «Տալով իր աշխատակիցներին հնարավորություն շարունակելու իրենց բարձրագույն կրթությունը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ողջունելի քայլ է անում»։

Ավելացնենք նաև, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) համատեղ ջանքերով 2022 թվականիսեպտեմբերից ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում ընդունեություն կսկսվի նաև «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրով՝ նպատակ ունենալով մասնագետներին փոխանցել մանկավարժության ոլորտում առկա ժամանակակից և նորարարական մոտեցումներն, ինչպես նաև  բարձրացնել մանկավարժի մասնագիտության գրավչությունն երիտասարդների շրջանում։ 

TEACH FOR ARMENIA AND THE AMERICAN UNIVERSITY OF ARMENIA PARTNER TO EXPAND EDUCATIONAL OPPORTUNITIES

Teach For Armenia and the American University of Armenia (AUA) launched their partnership to expand educational opportunities for Teach For Armenia staff. Teach For Armenia will provide its employees tuition scholarships to pursue graduate degrees and certificate programs at AUA. As one of Armenia’s leading universities, AUA is thrilled to support this initiative by offering TFA staff the opportunity to pursue one of its graduate programs in business, economics, the humanities, social sciences, health sciences, and engineering. 

“At Teach For Armenia, we believe that people are our greatest resource and that there is no greater investment than our people. As an organization, it is our responsibility to provide our staff with opportunities to grow professionally and personally,” said Larisa Hovannisian, Founder and CEO of Teach For Armenia. 

Founded in 2013, Teach For Armenia recruits and trains recent college graduates and professionals to teach in rural communities in Armenia and Artsakh for a period of two years. In this way, the organization works to alleviate Armenia’s critical teacher shortage and increase the quality of education nationwide. For nearly a decade, Teach For Armenia has partnered with local universities to allow program participants to earn a Master’s Degree in Education in parallel with their teaching placements.

“We are pleased to partner with Teach For Armenia on this initiative,” said AUA President Dr. Karin Markides. “By offering its members the opportunity to benefit from higher education, Teach For Armenia is doing something which should be very much celebrated.”

By collaborating with institutions of higher education in Armenia, Teach For Armenia seeks to create educational opportunities for its staff and program participants. In September 2022, Teach For Armenia and Yerevan State University’s Center for Pedagogy and Education Development will launch a Master’s Program in Teacher Leadership for Educational Equity. By offering high-quality instruction online, we will lower the barrier to pursuing a graduate degree in education and increase the number of people entering the profession. The program emphasizes the need for system-wide transformation through innovative teaching practices and leadership in the classroom. 

 
Mik Kubelyan2