ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՍԿԻԶԲ | EDUCATION AS A FIRST STEP TO VICTORY
Լոռվա մարզին բնորոշ բնության հրաշք Ձորագյուղը Հայաստանի հին համայնքներից է, որը հայտնի է իր պատմամշակութային կարևոր նշանակություն ունեցող շինություններով։ Բնակիչներն այստեղ ուրիշ են՝ համախմբված ու միասին ինչպես մեկ մարմին, որտեղ ամեն մեկի ցավն ու ուրախությունը բոլորինն է։
Այս հմայիչ, միևնույն ժամանակ փոքրիկ, բայց անառիկ համայնքում էլ հինգ տարի ապրել ու գործունեություն է ծավալել Նարեկը կամ պարզապես ընկեր Արզումանյանը։
Սովորաբար, երբ մարդիկ խոսում կամ կիսվում են այս կամ այն համայնքի մասին պատմություններով, շեշտում են բնակիչների հյուրասեր և գրկաբաց վերաբերմունքը, Նարեկը նշում է համայնքի բնակիչներին իրար կապող թափանցիկ, բայց ամուր կապը։
Ինչպես ինքն է ասում․
«Այստեղ արժեքային համակարգը ամուր հիմքի վրա է։ Այստեղ տարեցի խոսքը մնայուն ու կարևոր է և իր ժամանակին համահունչ կերպով առանց «բախումների» անցնում է հաջորդ սերնդին՝ ապահովելով մշտականությունը»։
Մինչ Ձորագյուղում հայտնվելը Նարեկը երազում էր մասնագիտանալ միջազգային հարաբերություններում, ցանկանում էր իր եռանդն ու ուժը օգտագործել հայկական հարցին լուծում տալու համար։ Սրանով էլ պայմանավորված էր և՛ մասնագիտության, և՛ մասնագիտական լեզվի՝ թուրքերենի ընտրությունը։ Սակայն Նարեկի առաքելությունը բնավ դիվանագիտությունը չէր։ Նրան սպասում էր մեկ այլ, շատ ավելի բարդ և միաժամանակ շատ ավելի հաճելի ճանապարհ։ Այդ ճանապարհը Նարեկին բերելու էր Ձորագյուղ։ Համայնքում Նարեկի յուրօրինակությունը բազմաֆունկցիոնալ ուսուցիչ լինելու մեջ է։ Բացի ուսուցչից, հարկ եղած դեպքում, դառնում է հոգեբան, ընկեր և խորհրդատու։ Համոզված է, որ աշակերտը կամայական գիտելքիների կրողը չէ, նա ունի արժեքային հիմք, որը կազմավորվում ու ամրապնդվում է դպրոցում, իսկ այդ գործընթացում ամենամեծ ներդրումն ունի հենց ուսուցիչը։ Նշում է, որ կարևոր պայման է ընդունել աշակերտների յուրօրինակությունը, բացահայտել յուրաքանչյուրին՝ իրենց մտքերով, նախասիրություններով ու բնավորությամբ։
Նարեկն իր ամենամեծ բացահայտումը համարում է իր աշակերտներին, հատկապես՝ նրանց տաղանդավոր լինելը։ Այս բացահայտումն էլ սկիզբ է դրել յուրօրինակ թատերական խմբակի ստեղծմանը, որը նաև միմյանց ճանաչելու ու բացահայտելու հարթակ էր։
Թատերական խմբակը բացկացած էր 15 աշակերտներից։ Առաջին ներկայացումը բեմադրվել է Թումանյանի հեքիաթների հիման վրա։ Ձորագյուղում հաջողություններից հետո թատերախումբը հյուրընկալվել է ևս մի քանի համայնքներում, ինչպես նաև Էջմիածնի «Մաչանենց» թատրոնում։ Խմբակի գործունեության ամենամեծ հաղթանակը «Նռան հատիկ» փառատոնին մասնակցելն ու խորհրդանշական պատվոգիրն ու արձան ստանալն էր։
Նարեկի պնդմամբ հենց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը տվեց իրեն ամուր հիմքեր կայանալու և՛ որպես ուսուցիչ, և՛ որպես մասնագետ։
Ներկայումս Նարեկը աշխատում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում` որպես կրթական խորհրդատու։
Նարեկի երազանքներից մեկը կրթության հասանելիությունն է, քանի որ Հայաստանը լի է համայնքներով, որտեղ հասնելը ֆիզիկական մեծ չարչարանք է, հատկապես այն գյուղերի դեպքում, որտեղ հասարակ ճանապարհ ու պայմաններ չկան։ Առավել քան երբևէ համոզված է, որ պետք է զորացնել մեր համայնքերը և թռիչքային նոր թափ հաղորդել մեր կրթական համակարգին։ Ինչպես ասում է.
«Պետք է վերցնել մի մեծ ուսապարկ, լցնել նպատակներն ու երազանքները և գալ համայնք»։
Նարեկը համոզված է, եթե մենք բոլորս մեր եռանդն ու ջանքերը կենտրոնացնենք կրթության հզորացման շուրջ, վերջինիս հանդեպ փոխենք մեր վերաբերմունքը և հասկանանք կարևորությունը, ապա պատրաստ կլինենք և կհաղթենք ցանկացած պատերազմում։
Ամփոփելով ասում է․ «Առաջ միայն կար անուն և ազգանուն, այժմ Նարեկ Արզումանյանի մեջ ավելացավ նաև բովանդակություն»։
Dzoragyugh village, a natural wonder typical of the Lori region, is one of the oldest communities in Armenia, famous for its buildings of great historical and cultural importance. The inhabitants are different here – they are very united. Sorrow or joy, they share every moment together.
Narek, also known among his students as Mr. Arzumanyan, lived and worked in this small, fascinating, tiny, but vigorous community for five years.
Usually, when people speak about this community or share stories, they emphasize the resident's hospitality, while Narek pointed out the transparent, but strong, bond that ties them together.
As he puts it: "The value system here has a solid foundation; the wise words of an elderly play an important role and have a lasting impact. They are passed onto the next generation without objection hence, ensuring their permanence."
Before appearing in Dzoragyugh village, Narek dreamed of specializing in international relations. He wanted to use his enthusiasm and strength to solve Armenian issues. This was the reason he chose his career and chose Turkish as his working language. However, Narek's mission was not diplomacy at all. Another, far more complex and enjoyable path was waiting for him. That road would bring Narek to Dzoragyugh village.
Being a multifunctional teacher is Narek's uniqueness in the community. Aside from being a teacher, he is a therapist, friend, and great adviser if needed. He believes that the students are not the bearers of arbitrary knowledge – they have a value system shaped and strengthened at school in which the teacher plays a fundamental role. Acceptance of each student's individuality is crucial for him. He wants to discover every student, to learn about their interests, thoughts, and personas.
For Narek, his talented students are his biggest discovery which inspired the creation of the drama club: a platform to get to know and discover each other. Beginning with 15 students, their first performance was based on Tumanyan's tales. After its success in Dzoragyugh village, the drama club traveled to several communities, such as the Machanents Theater in Etchmiadzin. Still, participation in the Seed of Pomegranate Festival is their most significant achievement so far. They even received a diploma and participation award.
Narek notes that Teach For Armenia provided him a solid foundation to establish himself as a teacher and specialist. That led him to his current work as an educational counselor at the Children of Armenia Fund. Narek dreams that everyone can have equal access to education. Many communities in Armenia do not have roads and getting to school can be extremely tiring, especially when there are some villages without basic elementary schools. Now, more than ever, he is convinced that we need to strengthen our communities and boost our education system. As he puts it: "You have to grab a big backpack, fill it with your goals and dreams, and come to the community."
He is convinced that if we direct our energy and efforts towards strengthening education, changing our attitude towards it, and understanding its potential, we will win in any war.
To conclude he says, "Formerly, Narek Arzumanyan was merely a first and last name, but now it has gained meaning and purpose."