ՊԱՐԶԻՑ ԲԱՐԴ ՄԵԿ ՔԱՅԼ Է | IT IS JUST ONE STEP FROM SIMPLE THINGS TO COMPLICATED ONES

 
3.jpg

Յուրօրինակ բան կա մեր երկրում։ Կարծես` մի քանի ծայրահեղություններ ամբողջանում ու գրավիչ մթնոլորտ են ստեղծում` այդպիսով իսկ կազմելով այս կամ այն համայնքները։ 
Արագածոտնի մարզի Ցամաքասար համայնքը այդ կոլորիտը ներկայացնող վայրերից մեկն է։ Այստեղ չկան անտառաշատ տեղանքներ, կանաչապատ մարգագետիններ, բայց Ցամաքասարը աշխարհի ամենագեղեցիկ երկինքն ունի: Անկախ նրանից, թե ինչ եղանակ կլինի, այստեղի երկինքը միշտ յուրօրինակ գունազարդում է ստանում տեղի բնակիչների պես։

Գրեթե երկու տարի է՝ այս համայնքում ապրում ու դասավանդում է 21-ամյա Սոնան՝ ավելի հայտնի որպես մաթեմատիկայի ուսուցչուհի ընկեր Մելքոնյանը։

«Սովորելով Երվանդաշատում՝ միշտ զգացել եմ գիտելիքների բացը, որը սովորական երևույթ է շատ գյուղերում։ Իսկ ինչո՞ւ չընտրել ու չգնալ այն վայրերը, որտեղ քո ու մասնագիտությանդ կարիքն առավել զգալի է, ինչո՞ւ նրանց էլ հնարավորություն չտալ լրացնելու այդ բացերը»։

Աշակերտների հետ շփումը բավականին հեշտ ստացվեց Սոնայի մոտ, գաղտնքիը իր՝ որպես ուսուցչի բաց կերպարի մեջ է, չէ որ, աշակերտի համար հասցրել էր դառնալ ուղեկից և խորհրդատու։

Սոնան հետաքրքիր մոտեցում ունի,կարծում է, որ մարդիկ շփվելով ու իրար գիտելիք փոխանցելով են զարգանում, և այդ հաղորդակցումը պարտադիր չէ նույն համայնքի մարդկանց միջև լինի։ Հայաստանը յուրահատուկ կոլորիտ ունի, որտեղ գյուղից գյուղ, համայնքից համայնք փոխվում են ավանդույթներն ու ապրելակերպը․ «Ինձ համար կարևորագույն հարց է եղել նաև ստեղծել հնարավորություններ, որտեղ երեխաները կշփվեն միմյանց հետ՝ ծանոթանալով նույն երկրի բազմաբնույթ ավանդույթներին։ Երեխաների տեսադաշտը պետք է բաց լինի, որ իրենք էլ հասկանան՝ իրենք են հենց մյուս համայնքների հետ կապող օղակը»։

2.jpg

Իր դասապրոցեսը  կառուցում է նախագծային ուսումնառության և աշակերտների առաջարկների հիման վրա։ Սոնան կարևորում է նաև գնահատականից գիտելիքին անցումը։ «Աշակերտի մոտ պետք է ձևավորել «ի՞նչ եմ այսօր սովորել», «ինչո՞ւ եմ սովորել» և «իմ ստացած գիտելիքը ինչպե՞ս օգտագործեմ» երևույթները, վերջիվերջո որքան էլ գնահատականը կարևոր է՝ բավարար չէ»։ Ինչ վերաբերում է իր առարկային, ապա Սոնայի պնդմամբ մաթեմատիկայի նման հաշվողական առարկան պետք է տեսանելի դարձնել․ «Շատ ժամանակ որպեսզի աշակերտներս պատկերացում կազմեն, թե ինչի մասին ենք խոսում, օգտագործում ենք տարբեր նյութեր, օրինակ՝ փայտ կամ թելեր»։

Ընկեր Մելքոնյանի ծավալած գործունեությունը բազմաբնույթ է, ունի մի քանի խմբեր, որտեղ լրացնում են բաց թողնված նյութերը՝ ավելի ամուր հիմքի վրա դնելով աշակերտների գիտելիքները։ Ունեն ընթերցանության խմբակ։ Խմբակի բնույթը շատ հետաքրքիր է։ Երեխաները կարդալուց հետո գրքերը ուղարկում են մեկ այլ համայնք՝ կցելով իրենց իսկ գրված նամակները, որոնցում կիսվում են մտքերով և փոխանակվում են գրքի մասին իրենց կարծիքներով։

1.jpg

Աշակերտների հետ միասին մշակվել է նաև «Տնե տուն» ձեռագործության ծրագիր, որը սկզբնական փուլում է և շուտով կյանքի կկոչվի։Սոնան միտք ունի ներկայացնել մաթեմատիկական բանաձևերի խաղային տարբերակ, որը կօգնի երեխաներին ավելի հեշտ սովորել և ավելի կմոտեցնի առարկային: Ավելին, մտածում է հիմնել մի վայր, որը կնպաստի աշակերտների մաթեմատիկական ունակությունների զարգացմանը։

Գլխավոր ձեռքբերումներից նշում է աշակերտների միմյանց օգնելը․ «Հաջողություն է, երբ առանց ուղղորդելու աշակերտներն իրենք են մոտենում ու աջակցում օգնության կարիք ունեցող իրենց դասընկերներին, և ընդհանրապես ես չեմ կարծում, որ կան թույլ սովորողներ կամ թույլ աշակերտներ։ Այդ դեպքում ո՞րն է ուսուցչի գործը, եթե չենք զարգացնում նրանց հմտությունները և հնարավարություն տալիս կատարելագործելու իրենց կարողությունները»։ 

Ընկեր Մելքոնյանը հավատացած է, որ կրթության ոլորտի առկա խնդիրները լուծելի են հենց ուսուցիչների շնորհիվ։

line02.jpg
line02.jpg
3.jpg

There is one unique thing in our country. Several extremities merge and create an attractive environment which itself is this or that rural community. 

Tsamakasar village in Aragatsotn province is one of such places of color and flavour. There are no woods and green meadows in Tsamakasar, but it has the most beautiful sky in the world. Irrespective of the weather, the sky in Tsamakasar gets a unique coloring, just like its residents. 

Sona, a 21-year-old fellow has been living and working in this village for about two years now. She is better known as Ms. Melkonyan, the math teacher. 

“I studied in Yervandashat school, and I always felt I had a knowledge gap which is true for many village school children. Then why shouldn’t I choose to visit those places where people need my profession? Why shouldn’t we provide them with opportunities to close those knowledge gaps?”

Sona established a contact with students quite easily. The clue was her openness as a teacher. She managed to become a guide and advisor for her students. 

Sona’s approach is interesting: she thinks that people get to develop their skills through communication and transfer of knowledge, and this communication should not only include people from the same village. Armenia has a unique environment and flavour. Its traditions and lifestyle vary from village to village, from community to community. “It was particularly important for me to create communication opportunities for children through which they will get to know various traditions. There must be opportunities for children to think and see life broader so that they perceive themselves as connecting bridges with other communities”.

2.jpg

Sona designs the class using project-based learning and the suggestions of students. Sona attaches big importance to the transition from scores to knowledge. “Students must be able to ask themselves the following: ‘What did I learn today?’, ‘Why did I learn this today?’ and ‘How can I use my knowledge?’. Scores are indeed important but not sufficient in learning.”

Sona is sure that math as a subject including calculations, must be taught using illustrations: “I use different materials such as threads and pieces of wood so that my students understand what we talk about”. 

Mrs. Melkonyan implements many different activities:she holds group sessions for students to catch up with missed classes, thus making their knowledge more sustainable and deep. She also operates a reading club which has a unique mechanism. After reading books, children send them to another community by attaching their letters. In the letters they outline their thoughts and opinions on the book.

1.jpg

Sona also designed the “From home to home” handicrafts project which is now in the initial stage and will soon be launched. Sona plans to design a game of mathematical formulas which will help children to learn math easier and like it. Moreover, Sona thinks of creating a space which will help to develop the math skills of students. 

One of Sona’s major achievements is the mutual support students demonstrate for one another: “Success is when one student approaches another and offers help. In general, I don’t think that there are poor learners or students with weak learning ability. Then what is a teacher’s job if he/she cannot develop their skills and grant them skill development opportunities?”

Ms. Melkonyan is sure that issues in the education sector can be resolved by teachers.


 
Mik Kubelyan2