ՆՈՐ ԲԱՑՕԹՅԱ ԴԱՍԱՍԵՆՅԱԿ ՀԱՏԻՍ ԳՅՈՒՂԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ | NEW OUTDOOR CLASSROOM FOR STUDENTS IN HATIS VILLAGE
Ի՞նչ կզգայիք, եթե դպրոցում դասի ժամանակ լսեիք տերևների խշշոցը և քամու ձայնը կամ զգայիք ծաղկած ծառերի ու խոտերի անուշ բույրը: «Իզի Փեյ» ընկերության և «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շնորհիվ Կոտայքի մարզի Հատիս գյուղի աշակերտների համար սա այլևս երազանք չէ, այլ սովորական օր դպրոցում:
Օրեր առաջ «Իզի Փեյ»-ի և «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելեցին Հատիս գյուղ՝ հանդիպելու «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Մարինե Մանջիկյանի հետ՝ ավելին իմանալու «Իզի Փեյ»-ի աջակցությամբ նրա իրականացրած համայնքային ծրագրի մասին: Մարինեն դպրոցի բակում բացօթյա դասասենյակ ստեղծելու փայլուն գաղափար ուներ, որը ֆինանսավորում և աջակցություն ստացավ «Իզի Փեյ» ընկերության կողմից։
Բացօթյա դասասենյակ ունենալու գաղափարը պարզից էլ պարզ է. աշակերտներին հնարավորություն է ընձեռվում գիտելիքը յուրացնել բնությամբ պարուրված միջավայրում։ «Մտահղացումն առաջացավ աշակերտներիս հետ միասին։ Քանի որ մեր տարածքը խոտածածկ է, և մենք շատ ժամանակ էինք անցկացնում դրսում՝ խոտերի մեջ նստելով, որոշեցինք, որ կարող ենք ունենալ նաև բացօթյա դասարան, որպեսզի երեխաները դասեր անցկացնեն և խմբային աշխատանքներ կատարեն։ Անչափ ուրախ եմ, որ արդյունքում ընտրվեց մեր ծրագիրը, և «Իզի Փեյ»-ը ֆինանսավորեց այն»,- նշեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Մարինե Մանջիկյանը։
Այցելությունն սկսվեց ծանոթությամբ։ Հյուրերը և դպրոցի տնօրենը զրուցեցին ֆինանսավորում ստացած նախագծի մանրամասների և դրա կարևորության մասին, այնուհետև շրջայց կատարեցին դպրոցում և ուղևորվեցին դասալսման։ Դասը վարում էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդը, իսկ թեման բարությունն էր ու հերոսները։
«Մեր այցն ամբողջովին ստացված ենք համարում: Երեխաներից շատ բան սովորեցինք և զինվեցինք դրական ու ջերմ տրամադրությամբ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին այս համագործակցության համար, որը մեզ թույլ տվեց դառնալ աշակերտների կյանքին նպաստող դրական փոփոխությունների մասնիկը: Անչափ ուրախ ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել կարևոր այս գաղափարի իրականացման գործընթացում: Վստահ ենք, որ մեր համատեղ ջանքերը շատ շուտով կտան իրենց շոշափելի արդյունքները»,- նշեց «Իզի Փեյ» ընկերության մարքեթինգի տնօրեն Տիգրան Պարսեղյանը:
Այս համագործակցությունը ևս մեկ անգամ փաստում է մասնավոր և շահույթ չհետապնդող կազմակերպությունների համատեղ աշխատանքի, ինչպես նաև համայնքային կյանքը բարեփոխող աշակերտական նորարարական նախագծերի կարևորությունը Հայաստանում և Արցախում:
«Հայաստանի և Արցախի կրթական առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուրիս նպատակը: Մենք երախտապարտ ենք «Իզի Փեյ» ընկերությանը այդ պատասխանատվությունը գիտակցելու և Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկը լինելու համար: Որպես Հատիսի միջնակարգ դպրոցի Nation-Builders հովանավոր՝ ընկերությունն իր ներդրումն է կատարում Հայաստանի և Արցախի կրթական բարեկեցիկ ապագա կերտելու գործում»,- նշեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։
Նոր բացօթյա դասասենյակի շնորհիվ Հատիս գյուղի աշակերտներն այժմ կարող են սովորել և զարգանալ այնպիսի միջավայրում, որը խթանում է իրենց ստեղծարարությունն ու նորարությունների հանդեպ ձգտումը:
Can you hear the sound of the breeze rustling through the leaves of trees and the sweet scent of freshly cut grass? For the students of Hatis village in the Kotayk Region of Armenia, this is their daily classroom setting, thanks to Teach For Armenia and EasyPay.
Recently, representatives from Teach For Armenia and EasyPay visited Hatis village on a sunny day to meet with Marine Manjikyan, one of the Teacher-Leaders of Teach For Armenia, to learn more about the community project she implemented with the support of EasyPay. Marine had the brilliant idea of creating an outdoor classroom in the schoolyard, which was supported and financed by EasyPay.
The idea behind the outdoor classroom is simple—give students the chance to learn in a natural environment, surrounded by fresh air and greenery. “We spend a lot of time sitting outside in our grassy schoolyard. My students had the idea to build an outdoor classroom where we could conduct lessons and do group work. This became the focus of their Student-Led Innovation Project. Thanks to EasyPay, our Nation-Builder school sponsor, the outdoor classroom was funded completely. My students and I are very grateful for their support,” said Marine Manjikyan, Teach For Armenia Teacher-Leader at Hatis Secondary School.
During the visit, the guests and the school principal discussed the importance of the funded project. After touring the school, a lecture was conducted on kindness and heroes, where students learned the importance of good deeds and appreciated the contribution of EasyPay in building the outdoor classroom.
“Our recent visit to Hatis Secondary School was a success! The students we had the privilege of meeting shared a wealth of knowledge and insights with us. Although our contribution may be modest, we are grateful for the chance to positively impact the lives of students as Teach For Armenia Nation-Builders. We look forward to further opportunities to make a difference,” said Tigran Parseghyan, Chief Marketing Officer at EasyPay.
Teach For Armenia and EasyPay’s partnership is a testament to the impact of private and nonprofit sector collaborations, as well as the power of Student-Led Innovation Projects to make a difference in rural communities. As the Nation-Builder school sponsor of Hatis Secondary School, EasyPay is investing in the future of Armenia and Artsakh through education, and Teach For Armenia is dedicated to increasing educational opportunities in Hatis village and nationwide.
“In Armenia and Artsakh, the advancement of education must involve everyone. We are grateful to EasyPay for understanding that responsibility and being a pioneer of corporate social responsibility in Armenia. As the Nation-Builder sponsor of Hatis Secondary School, they are investing in the future of Armenia and Artsakh through education,” said Larisa Hovannisian, Teach For Armenia Founder & Chief Executive Officer.
With a new outdoor classroom, the students of Hatis village can now learn and grow in an environment that is conducive to creativity and innovation. This is just one example of the transformational power of education and how private and nonprofit sector collaborations can bring about positive change in the lives of students and communities.