ՖՈՐՈՒ405-Ը ԲՈԼՈՐԻՍ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է | TOGETHER, WE MADE FORUM405 A SUCCESS!
ՀՈՒՆԻՍԻ 21-22-Ը ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՀՌՉԱԿԵՑԻՆՔ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԿՐԹԱԿԱՆ ՕՐԵՐԸ
ՖՈՐՈՒՄ405-ը Հայաստանում և Արցախում նոր ավանդույթի սկիզբ է. այն մեկ հարկի տակ էր համախմբել ոլորտի շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական, մասնավոր և հասարակական սեկտորների ներկայացուցիչներին, հանրակրթական դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին՝ միասին ամփոփելու մեր կրթական անցյալը, սահմանելու մեր կրթական ներկան և գծելու մեր երկրի կրթական ապագան։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ողջ թիմի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս երկու օրերի ընթացքում մեզ հետ լինելու և ՖՈՐՈՒՄ405-ի աշխատանքներին սոցիալական հարթակներում հետևելու համար։
Ձեր ջանքերի և նվիրվածություն շնորհիվ մենք յուրաքանչյուր տարի միասին հետահայաց գնահատելու ենք մեր իրականացրած քայլերն ու նախանշելու ենք նորերը։
ՖՈՐՈՒՄ 405-ը նաև այն հարթակն է, որը կրթության ոլորտի փորձագետների ու ջատագովների համար հնարավորություն է ստեղծում անմիջականորեն ներգրավվել մարզային դպրոցների առօրյայում։ Մեծ ուրախությամբ ցանկանում ենք փաստել, որ հունիսի 21-ին ՖՈՐՈՒՄ405-ի մոտ 100 մասնակից հնարավորություն ունեցավ այցելելու Կիրանցի, Մեդովկայի, Թախտայի և Բագարանի մեր գործընկեր դպրոցական համայնքներ. չորս տարբեր ուղղություններ, պատմություններ և համայնքային իրականություններ, որոնց միավորում են կրթական առաջնորդությունը և նորարարությունը։ Այցելելով մեր գործընկեր դպրոցական համայնքներ՝ մասնակիցները ծանոթանացան համայնքային կյանքին, դպրոցական առօրյային և աշակերտների նորարարական ծրագրերի արդյունքներին։
Մինչ մեր հաջորդ համաժողովը մենք պարբերաբար անդրադառնալու ենք ՖՈՐՈՒՄ405-ի ընթացքում բարձրաձայնված խնդիրներին, առաջարկություններին ու եզրահանգումներին։ Մինչ այդ, սիրով կիսվում ենք ՖՈՐՈՒՄ405-ի խմբակային քննարկումների բանախոսների մի քանի մեջբերումներով.
«Երեխաները պետք է լինեն բացարձակ արժեք։ Մեր կրթությունը ժառանգել ենք այն ժամանակներից, երբ մարդիկ եղել են գործիքներ՝ ինչ-որ խնդիրներ լուծելու համար։ Այդ ժամանակները անցել են։ Մենք վերստին ապրում ենք վերածնունդ»։
- Արամ Փախչանյան
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
«Այսօրվա 20 աշակերտից 12-ն աշխատելու են «ապագայի մասնագիտություններով», որոնք այժմ չկան։ Իսկ սա մեծ մարտահրավեր է կրթության, մասնավորապես՝ հանրակրթության համար։ Կրթության բնագավառում մենք կարիք ունենք ոչ թե փոփոխության, այլև՝ հեղափոխության»։
- Հայկ Չոբանյան
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն
«Կամավոր ատեստավորման նպատակը ինքնակրթության խթանումն է, դասավանդվող առարկայի նկատմամբ պատասխանատվության մեծացումը և ուսուցիչների ֆինանսական խրախուսումը»։
- Արսեն Բաղդասարյան
ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ
««Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր գործունեությամբ ցանկանում է նպաստել մեր երեխաների ներուժի բացահայտմանը՝ հավատալով, որ նրանցից յուրաքանչյուրն օժտված է յուրօրինակ տաղանդով։ Ներուժի առարկայացումը անձի կայացման, պետության ամրապնդման և, ընդհանրապես, պետանականաշինության կորիզն է»։
- Լարիսա Հովհաննիսյան
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն
«Մենք պետք է ձգտենք ունենալ վերջնաարդյունքի վրա հիմնված և սովորողակենտրոն կրթություն՝ իր իրական բովանդակությամբ»։
- Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
«Ես նոր աշխարհ չեմ ցանկանում, ավելի ճիշտ կլինի ասել՝ դպրոցում նորամուծություններ եմ ցանկանում տեսնել, կրթվել տրամադրող միջավայր եմ ցանկանում, մնացածը ես ունեմ։ Մենք՝ նորամուծություններով կրթված սերնդի ներկայացուցիչներս, խոստանում ենք ստեղծել մեր ուզած աշխարհը։ Նաև խոստանում ենք, որ դուք էլ կսիրեք մեր բոլորի աշխարհը»։
- Գայանե Ադամյան
Աշակերտ | Տավուշի մարզի Այգեպար համայնք
Համաժողովի երկրորդ օրն ամփոփվեց «Երազանք» մրցանակի շնորհմամբ՝ սկիզբ դնելով ևս մեկ ավանդույթի ձևավորմանը. այսուհետ ամեն տարի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կշնորհի «Երազանք» մրցանակը կրթության ոլորտի այն ջատագովներին, որոնք ջանք ու եռանդ չեն խանյում մեր երեխաների, պատանիների և երիտասարդների համար հավասար և արդար կրթական հնարավորություններ ապահովելու գործում։
Տասը տարի առաջ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գաղափարն ընդամենը երազանք էր։ Երբ մեր հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն իր գաղափարը ներկայացրեց Սեմ և Սիլվա Սիմոնյաններին, վերջիններս պարզապես մեկ հարց ուղղեցին Լարիսային. «Ո՞րն է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երազանքը»։ Այս հարցը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետագա կազմավորման համար բեկումնային դարձավ։
Նրանք հավատացին Լարիսա Հովհաննիսյանի երազանքին և աջակցեցին, որպեսզի այլ մադրիկ ևս այդ երազանքով վարակվեն։ Սիմոնյանների ներդրումն ու նվիրվածությունը տոնելու համար, մենք որոշել ենք ամեն տարի «Երազանք» պարգևել կրթության ոլորտի նվիրյալներին։
Այս տարի մրցանակը պատիվ ունեինք հանձնելու Հայ կրթական հիմնարկության գործադիր տնօրեն Արմինե Հարոյանին։ Կազմակերպությունն արդեն 72 տարի է աջակցում է տարբեր հայկական կրթական կառույցների և ուսանողների՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում։ Նրանց աշխատանքը անեզր է, և համոզված ենք, որ միայն աճելու է գալիք տարիների ընթացքում։
Քչերը գիտեին,որ համաժողովի շրջանակներում, հունիսի 23-ին մենք նաև հյուրընկալեցինք նախաճաշ-քննարկում, որը բացառապես նվիրված էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Սերունդ» ծրագրին։ Լինելով կրթական միջավայրի բարեփոխման մոդել՝ «Սերունդ»-ը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված է ներդրվելու հանրակրթական ուսումնական հաստատություններում և միտված է աշակերտի, ուսուցչի և դպրոցի առաջնորդության ներդաշնակ էկոհամակարգի ստեղծմանը։ Որպես հաջողված մոդել՝ այն կարող է օրինակ հանդիսանալ գյուղական այլ դպրոցական համայնքներում բարեփոխումների իրականացման և կրթական գործընթացի բարելավման համար։
Կրկին անգամ շնորհակալ ենք ՖՈՐՈՒՄ405-ի բոլոր մասնակիցներին և այցելուներին։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն այլևս պարտավորվում է նմանատիպ քննարկումների հարթակներ ստեղծել ամենամյա պարբերականությամբ։
Ի գործ և մինչ հաջորդ հանդիպում։
FORUM405 is the start of a new tradition in Armenia and Artsakh! Every year, we will bring together stakeholders in education, such as school communities and representatives of the public and private sectors, to reflect on our past, define our present, and shape the educational future of our nation. On behalf of the entire Teach For Armenia team, we would like to thank you for joining FORUM405 on June 21st and 22nd, as well as following the event on social media. With your participation and support, we plan to meet every year in order to assess the progress towards our goals and set new ones.
FORUM405 is an opportunity for educational experts and advocates to get directly involved with public schools in the regions. On June 21st, about 100 Forum participants visited one of the following Teach For Armenia school communities: Kirants, Medovka, Takhta, and Bagaran. While each community has a different story, they are united by educational leadership and innovation. During the visits, Forum goers learned about everyday life in a rural school community and the results of Student-Led Innovation Projects.
Moving forward, we are excited to create more opportunities for us to connect and collaborate around the ideas discussed during FORUM405. In the meantime, here are some quotes from the FORUM405 Breakout Discussions.
"Children must be our greatest priority. We have inherited our education system from an era in which people were tools for solving problems. That era is over. We are experiencing a renaissance again.”
- Aram Pakhchanyan
Chairman of the Board of Trustees Ayb Educational Foundation
“Currently, 12 out of every 20 students will work in ‘future professions’ that do not exist today. This is a huge challenge for our education system. We don’t need a change in the field, we need a revolution.”
- Hayk Chobanyan
Executive Director Union of Advanced Technology Enterprises (UATE)
"The purpose of voluntary attestation is to promote self-education, increase responsibility for the subject being taught, and financial incentives for teachers."
- Arsen Baghdasaryan
Head of the Department of General Education | Ministry of Education, Science, Culture and Sports of Armenia
“At Teach For Armenia, we believe that every child has the right to unlock their potential through an excellent education. The objective of an education system is to discover and cultivate that potential, and subsequently, to promote self-development and the development of the entire nation.”
- Larisa Hovannisian
Founder & CEO | Teach For Armenia
"We must strive to provide a real student-centered and outcomes-based education.”
- Zhanna Andreasyan
Deputy Minister of Education, Science, Culture, and Sports of Armenia
“I do not want a new world, it would be more accurate to say that I want to see innovation and an environment conducive to learning. Everything else I have. We, a generation raised with the promise of innovation, will create the world that we want. In return, please promise us that you will support us and our vision.”
- Gayane Adamyan
Student | Aygepar village, Tavush region
The FORUM405 conference on education was followed by the first annual Dream Award Dinner. The award is a celebration of individuals and organizations expanding educational opportunities for children in Armenia and Artsakh. Every year, we will recognize the courage, passion, and grit that it takes to dream and enable systemic transformation in our communities and nationwide.
Ten years ago, Teach For Armenia was just a dream. Teach For Armenia Founder and CEO Larisa Hovannisian was in Texas sharing her idea with Sam and Sylva Simonian. They responded with one question, "What is your biggest dream for Teach For Armenia?” This question was a turning point in the founding of Teach For Armenia. They believed in our dream and helped others believe in it, too. To celebrate Sam and Silva Simonyan’s contribution, we have created the Dream Award.
This year, the Teach For Armenia Dream Award winner is Executive Director of the Armenian Educational Foundation (AEF) Armine Haroyan. For 72 years, AEF has supported Armenian students and educational institutions in Armenia, Artsakh, and the Diaspora. At Teach For Armenia, we deeply value our partnership with AEF and are grateful for all of their work advancing education.
Lastly, on June 23rd, we held a special closed-door breakfast discussion for Teach For Armenia’s Seroond program. Seroond is a whole-school transformation program and leadership development pipeline for the Armenian public school system. The model has been certified for system-wide dissemination by the Ministry of Education, Science, Culture, and Sports of Armenia. Seroond seeks to promote leadership at every level of a school community and demonstrate that, together, we can implement reform and improve educational outcomes in rural communities.
Again, we are grateful to all of our supporters and participants who made the FORUM405 conference on education a success! Teach For Armenia is committed to creating even more opportunities for us to dream and collaborate for the future of education in Armenia and Artsakh.
We look forward to connecting with you soon!