ԳՅՈՒՂԻՑ ԳՅՈՒՂ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ - ՄԱՍ 1 | VILLAGE TO VILLAGE: REFLECTIONS FROM SYUNIK - PART 1
2022 թվականի նոյեմբերին Առաջնորդության զարգացման ղեկավար Տաթև Կարապետյանը և շրջանավարտ-դեսպան Լիլիթ Պետրոսյանը մեկնեցին ճամփորդության՝ այցելելու Սյունիքի մարզի «Դասավանդի՛ր, Հայաստան» երեք դպրոցական համայնքներ: Երեք բլոգներից բաղկացած շարքում Տաթևը ներկայացնում է Սյունիքի սահմանամերձ համայնքների մարդկանց մտքերն ու զգացմունքները:
Նրանց շրջագայությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի արևելյան սահմանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած համայնքներում։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի առնվազն 23 բնակավայր խոցվել է ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։ Արդյունքում սպանվել է մոտ 200 հայ զինծառայող, իսկ 7600 խաղաղ բնակիչ՝ տեղահանվել։ Սրանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենասարսափելի ռազմական գործողություններն էին 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։
Աղիտու գյուղը Տաթևի և Լիլիթի ճանապարհի առաջին կանգառն էր։
ԱՂԻՏՈՒ ԳՅՈՒՂԸ ՏԱԹԵՒԻ ԵՒ ԼԻԼԻԹԻ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՆԳԱՌՆ ԷՐ։
Երկար ճանապարհ ունենք։ Մի բաժակ սուրճը հաստատ չի խանգարի։ Կանգնում ենք։ Սուրճի շուրջ լռում ենք, ճանապարհին էլ հաճախ լռում էինք. էնքան բան կար խոսելու, որ լավ է լռեինք։ Հասել ենք Վայք, առաջին գյուղի ճանապարհը կարելի է ասել կիսել ենք։
-Ոնց հասկացա ուշանում ենք, զանգեմ զգուշացնեմ, - բարձրաձայն մտածում եմ ու կիսվում գործընկերուհուս հետ։
-Ռուբիկ ջան, ողջույն, ո՞նց ես։ Չես հավատա, բայց Վայքում խցանման մեջ ենք, կարծես մեքենա է շուռ եկել, աչքիս դեռ մի երկու ժամ կկանգնենք, ասեցի զգուշացնեմ։ Երեխեքը թող գնան, հաց ուտեն, գան, որ չսովածանան։
-Լավ Տաթև ջան, Զանգերն անցնեք, ասա։ Հանգիստ եկեք, էստեղ ենք։
«Էստեղ ենք», սիրտ ջերմացնող է լսել դա էս օրերին, երբ «էստեղ» էնքան էլ անվտանգ չէ, մեղմ ասած, ու շատերը «էստեղ չեն»։ Բայց կանք, մենք ենք, էստեղ ենք։
-Անհամբեր սպասում են, գիտեմ, - շրջվում եմ գործընկերուհուս՝ Լիլիթին, ում հետ առաջին անգամ ենք էսքան երկար ճանապարհ գնում։ Դեռ չի էլ հասցրել «փորձել ինձ» որպես վարորդ, ու միանգամից գնում ենք Կապան. համարձակ է, ինչ խոսք։ Ճանապարհը հետաքրքիր փորձություն է։
Թեքվում եմ Նորավանի ճանապարհով, մտքումս անընդհատ պտտվում է էն լուրը, որ գյուղում «հրադադարի ժամանակ» 32-ամյա քաղաքացիական անձ էր զոհվել։ Հետո հիշում եմ Ռուբիկի «էստեղ ենք»-ը։ Պատերազմի հետքերը տեղ-տեղ ճանապարհի ու դաշտերի դիմագիծը փոխել են։ Խցանման մեջ խստորեն հերթ պահելու տիպիկ հայկական վարքի «շնորհիվ» մենք դասերից հետո հասանք միայն, երեխեքն արդեն գնացել էին տուն։ Դպրոցի մոտ մեզ դիմավորեց Վազգենը։ Հետաքրքրված աչքերով մոտեցավ մեքենային ու միանգամից խոսակցության մեջ մտավ, էնքան տարվեցինք, մոռացանք Ռուբիկին զգուշացնել, որ հասել ենք Աղիտու։ Հոսպիտալի դիմաց ենք։ Հոսպիտալը դպրոցի դիմաց է։ Առաջ, երբ դպրոցն ավելի քանի 800 աշակերտ ուներ, հենց հոսպիտալի շենքն է եղել դպրոցի շենքը, հետո դպրոցը տեղափոխվել է դիմացի ավելի փոքր շինություն՝ ներկայումս 40-ից պակաս աշակերտներով, իսկ դպրոցի նախկին շենքը սկսել է ծառայել որպես զինվորական հոսպիտալ։ Միակն է էս տարածքում։
-Բա չծանոթացանք է Վազգեն, ես Տաթևն եմ։ Դու որտեղից ե՞ս, էստե՞ղ ես ծնվել (դեմքն ինձ անծանոթ է)։
-Ստե՞ղ, երանի չէր։
-Բա որտե՞ղից ես։
-Մեր գյուղից։
-Ձեր գյուղը ո՞րն ա։
-Ղարաբաղը:
-Ամբողջ Ղարաբա՞ղը,- ծիծաղում ենք։
-Երիցվանք, Քաշաթաղի շրջան։
Շունչս ծանրանում է, փորձում եմ թաքցնել։
-Բա ո՞նց ա, որ տեղափոխվել ես Աղիտու։ Ինչի՞ ես էստեղ եկել քո գյուղից։
-Ի, չգիտե՞ք որ կռիվ ա եղել։
-Բա հիմա ձեր գյուղը ուր ա՞։
-Թուրքերի ձեռքում ա։
-Բա ի՞նչ պիտի անենք։
-Ա դե կգնանք, կասենք մեր գյուղը կտան մեզ, ինչ էլ քանդել են, կսարքեն, դուրս կգան։
-Էդ ե՞րբ կլինի։
-Երանի չէր իմանայի։
-Ու՞մ հետ ես տեղափոխվել էստեղ։
-Պապաս, ըը- փորձում է թվարկել,- երկու ընտանիք ոփշմ։
-Էստե՞ղ եք մնալու, թե՞ տեղափոխվելու եք նորից։
-Չեմ իմանում։
-Ուզու՞մ ես էստեղ մնալ։
-Չէ։
-Բա ե՞րբ կգնաս քո գյուղ։
-Էդ էլ չեմ իմանում։
-Իսկ դու ի՞նչ կարող ես անել դրա համար։
-Դե չե՞մ մեծանալու,- ավազակաբար ժպտում է։
Խոսակցության ընթացքում Ռուբիկն ու երեխեքը աստիճանաբար հավաքվեցին մեր շուրջը։ Գյուղի հուշարձանի դիմաց ենք։ Երեխեքը իրար հերթ չտալով կիսալեգենդ պատմություններ են պատմում հուշարձանի մասին։ Քիչ բան է հայտնի, միայն, որ նվիրված է ինչ-որ հաղթանակի։
-Երեխեք, եթե դուք կառուցած լինեիք ո՞ր հաղթանակին կնվիրեիք։
-Արցախի։
-Մայիսյան։
-Նոր հաղթանակի,- հնչում են երեխեքի տարբերակները։
Հենց խոսում ենք վերջին օրերից, երեխեքի դեմքը խոժոռվում է։
-Հաջորդ անգամ չեմ թողնելու ինձ տանեն գյուղից,- Բողոքում է Տաթևը, ես չէ, մի ուրիշ Տաթև, խորը աչքերով, հասուն հայացքով, բայց ընդամենը 11 տարեկան։
-Էստեղ գյուղում ձեզ ապահով ե՞ք զգում։
-Հա, էս իմ տունն ա, ես իմ տան մեջ չեմ վախենում ոչ մի բանից,- վստահ ասում է Դավիթը։
-Երեխեք, բա ի՞նչ անենք, որ պատերազմ չլինի։
-Լավ սովորենք։
-Միասնական լինենք։
-Երկրին պիտանի մարդ դառնանք, կարենանք հարց լուծենք,- Վալերիի, նելլիի ու Դավիթի խաղաղության բանաձևն է։
-Ի՞նչ ա պատերազմը։
-Մարդիկ զոհվում են, ոչ մի լավ բանի չի բերում,- Դավիթը կիսվում է։ Օլգան ուզում է պատասխանել, աչքերը լցվում են, լռում է։
-Երեխեք եկեք մեզ ձեր գյուղը ցույց տվեք։ Ի՞նչ հետաքրքիր բաներ կան գյուղում տեսնելու,-փորձում եմ փոխել ծանրացած մթնոլորտը։
-Պուշկեքը։
-Հյուրատունը։
-Քարանձավը։
Հնչում են տարբերակները։ Բոլորն ընդունում ենք։ Քայլում ենք գյուղում, որի տեսարժան վայրերի ցանկում դեպքերի բերումով ավելացել են «պուշկաները»։
Երեխեքն իրենց սիրելի գյուղի մասին խոսելիս մեկ-մեկ գյուղի թուրքական անվանումն են օգտագործում, հետո նայում Ռուբիկի դեմքին ու արագ ուղղում սխալը։
-Երեխեք, սիրու՞մ եք ձեր գյուղը։ Բոլորը միաբերան՝ հա։ -Իսկ ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք էդ սերը դրսևորում։
-Օրինակ աղբ չենք թափում, ընկեր Գևորգյանի հետ (նույն ինքը՝ Ռուբիկը) մեր հուշարձանի տարածքն ենք մաքրել։
Մի քիչ էլ առաջանում ենք, աղբ է թափված ճանապարհի մի անկյունում։ Շրջվում եմ երեխեքին՝
-Բա ասում էիք աղբ չենք թափում։
-Էդ զինվորներն են, իրենց կարելի ա։
Ճաշի թիթեղյա տարաներ են, հավանաբար իրոք զինվորներն են թողել։ Խոստանում են մաքրել։
Միացավ մեզ ամենապստիկը։
-Մարատ, բա որ մեծանաս ի՞նչ ես անելու գյուղում։
-Մինչև ես մեծանամ, մեր գյուղը չի լինի։
Պապանձվում եմ պատասխանից։ Միանգամից ուզում եմ հակադարձել, հիշում եմ Վազգենին Երիցվանքից, ում գյուղը հիմա «չկա»։ Հասկանում եմ՝ ինչու է Մարատը էդպես մտածում։ Դժվարանում եմ հակադարձել. վախենում եմ որևէ բան խոստանալ։ Հետո հիշում եմ, որ «էստեղ ենք»։ Գրկում եմ ձագին, ցածրաձայն ասում, որ «գյուղը անպայման լինելու է»։ Այնպես եմ ասում, որ միայն ես ու ինքը լսենք։ Հետո գյուղում հանդիպում ենք զինվորների, ու ես ավելի վստահ եմ ինձ զգում «խոստմանս» մեջ։
Արդեն մթնում է։ Հրաժեշտ ենք տալիս։
-Շուշուտ եկեք հա՞ մեզ մոտ։
Գրկում են երեխեքը, որ «էստեղ են», կան, որ մենք լինենք։
Շարունակելի…
In November 2022, Leadership Development Manager Tatev Karapetyan and Alumni-Ambassador Lilit Petrossian set out on a road trip to visit three Teach For Armenia school communities in the Syunik region of southern Armenia. In a series of three blogs, Tatev captures the thoughts and feelings of people in Syunik’s borderline communities.
Their trip took place in the aftermath of Azerbaijan’s attack on Armenia’s eastern border from September 13-14th. At least 23 localities in the Gegharkunik, Vayots Dzor, and Syunik regions of Armenia were hit by Azerbaijani missiles and shelling. As a result, nearly 200 Armenian service members were killed and 7,600 civilians displaced. These were the worst hostilities between Armenia and Azerbaijan since the 44-day Artsakh war in 2020.
Aghitu village was the first stop on Tatev and Lilit’s road trip.
AGHITU VILLAGE
The drive from Yerevan to Aghitu village in the Syunik region is about four hours. As a Leadership Development Manager, I support Teach For Armenia Teacher-Leaders in our southern region with coaching and site visits. This time, I was accompanied by Lilit. Both of our hearts were heavy in the aftermath of Azerbaijan’s attacks on Armenian border communities. As I turned onto the Noravan highway, we saw remnants of the recent shelling and our minds drifted to news of a 32-year old civilian killed in the hostilities. Along the way, Teach For Armenia Teacher-Leader Rubik Gevorgyan called to check on us. He is in the second year of our Teacher Leadership Program and teaches chemistry and military studies. “Take your time and drive safely. We are waiting for you here,” said Rubik. It was comforting to hear those words when here is no longer safe and many people are no longer here.
Aghitu Secondary School is situated in front of the village hospital. When the village had over 800 students, the large hospital building was actually a school. As the number of students shrunk to 40, the school was repurposed as a military hospital and a new, smaller building was designated as the village school. When we arrived, we were greeted by Ruben and a group of students who were eager to give us a tour. They showed us the village’s victory memorial, guesthouse, and cave. They also took us to a part of the village that was damaged in September’s attack. Among the students was Vazgen, a displaced student from Yeritsvank village in Artsakh. His home village was seized by Azerbaijan in 2020. “My home no longer exists,” he said.
Lilit, Ruben, and I engaged the students in conversation. We discussed the importance of caring for the environment and the prospect of regional peace. “How can we prevent another war?” I asked the group. “By being united, studying well, and becoming people who can solve problems,” they answered. Another student named Olga also wanted to share, but her eyes filled up with tears and she remained silent.
During the September attack, many students and their families fled the village for safety. Rubik stayed behind. “I was afraid, but as long as I am fit for something here, how could I leave? I talk about these situations with my students all the time. If I left, I couldn’t face them. I consider Aghitu my homeland, too,” he said.
Before saying goodbye to the group, I asked them about their vision for the future. “By the time I grow up, our village won’t exist,” answered 13-year-old Marat. His answer echoed Vazgen’s earlier comment about Artsakh. Despite the tremendous challenges we face, I drew on my reservoir of hope, hugged Marat, and said, "the village will definitely be here."