ԾԱՆՈԹԱՑԵՔ ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ | DISCOVER THE PROJECTS OF OUR ALUMNI-AMBASSADORS AT SEVAN STARTUP SUMMIT 2023

 

«Հավասար»

«Հավասար»-ը կրթական հիմնադրամ է, որի առաքելությունն է կրթության մեջ ապահովել «Հավասար» հնարավորություններ բոլորի համար՝ ստեղծելով ներառական հասարակություն։ «Հավասար» կրթական հիմնադրամը գլխավորապես զբաղվում է հանրակրթության մատչելիացմամբ, որպեսզի ապահովի կրթության «Հավասար» հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող։ 

հիմնադրամը ստեղծել է իր գլխավոր պրոդուկտը՝ համանուն հեռախոսային հավելվածը, որտեղ տեղ է գտնում հանրակրթական դասագրքերի նյութը աուդիո և վիդեո տարբերակներով՝ հարմարեցված տեսողության, լսողություն և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։ «Հավասար» կրթական հավելվածում թվայնացվում և ադապտացվում են հանրակրթական դպրոցական դասագրքերը՝ դառնալով հետաքրքրաշարժ և մատչելի։ Առկա է դասի երեք ձևաչափ՝  ժեստերի լեզվի թարգմանությամբ վիդեոդասեր լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, աուդիոդասեր տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար և գրաֆիկական լուծումներով պարզեցված վիդեոդասեր մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: Ելնելով համընդհանուր դիզայնի խթանման կարևոր նպատակից՝ «Հավասար» հեռախոսային հավելվածը նախագծված է երեխայի համար հնարավորինս հետաքրքրաշարժ և մատչելի՝ իր մեջ պարունակելով ֆոնի, տառաչափի փոփոխության, կերպարի ընտրության հնարավորություն, ինչը ենթադրում է, որ երեխան կարող է ստեղծել սեփական անիմացիոն կերպար, որը խոսում, շփվում և ուղղորդում է իրեն ուսուցման գործընթացում։ Բացի այդ, հավելվածում յուրաքանչյուր կոճակ ունի ձայնային հավելում, որն օգնում է տեսողության խնդիր ունեցող երեխային ավելի հեշտ օգտագործել հավելվածը։ «Հավասար» հավելվածի շնորհիվ հաշմանդամություն ունեցող երեխաները կարողանում են մատչելի կերպով սովորել իրենց դպրոցական դասերը, ինչը բարելավում է նրանց ուսումնական, սոցիալական և այլ հմտություններ՝ կրճատելով անհավասարությունը և ստեղծելով ավելի գրագետ ու առաջադեմ հասարակություն։ Բացի հաշմանդամություն ունեցող երեխաներից, հավելվածի կարիքն ունեն նաև հաշմանդամություն չունեցող երեխաները, ովքեր կարիք են ունենում նյութի ամրապնդման, սիրում են դիտել կամ լսել դասը ինտերակտիվ ձևաչափերով, սփյուռքում բնակվող հայ երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցող կամ երկարատև բուժման կարիք ունեցող երեխաները, ինչպես նաև փախստական երեխաները։
«Հավասար» հավելվածում արդեն իսկ առկա են 5 տարրական դասարանի դասագիրք, այդ թվում՝ առաջին և երկրորդ դասարանի «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և իմ շրջակա աշխարհը» դասագրքերը։ Այս պահին թիմն աշխատում է հայկական առաջին հարմարեցված խաղի ստեղծման վրա։

«Նոր Դաս» 

«Նոր Դաս» հավելվածը գեյմիֆիկացված միջավայր է մանկավարժական գիտելիքների և հմտությունների զարգացման համար։ Մուտք գործելով հավելված՝ ուսուցիչը հնարավորություն է ստանում խաղային սկզբունքով կազմված հարցերին պատասխանելու, իրավիճակային խնդիրներ լուծելու և այլ ինտերակտիվ բովանդակային ընթացակարգեր հաղթահարելու միջոցով զարգացնել սեփական մանկավարժական գիտելիքները և հմտությունները։ Հավելվածի բովանդակությունը մշակվել և շարունակելու է մշակվել մանկավարժական գիտության հիման վրա․ յուրաքանչյուր ավարտուն պատասխանից, գործողությունից հետո ուսուցիչը կստանա հնարավորություն ծանոթանալու նաև այն գիտական հոդվածի, մենագրության, ձեռնարկի բովանդակությանը, որի հիման վրա մշակվել էր տվյալ հարցը կամ առաջադրանքը իր համապատասխան պատասխանի տարբերակով։ 

Հավելվածում ուսուցիչը հնարավորություն կունենա սիմուլյացիոն սկզբունքով խաղարկելու դասի սցենարներ, ապա ստացած փորձառությունը կիրառել իրական դասի ժամանակ։ Հավելվածում կլինեն նաև պատրաստի նյութեր ներբեռնելու և դասարանում օգտագործելու համար։ Քանի որ այս պահին առկա չեն հայալեզու և ռուսալեզու նման էլեկտրոնային ռեսուրսներ, համոզված ենք՝ արտադրանքն արագ աճելու մեծ հնարավորություններ ունի։ Հավելվածը հասանելի է լինելու բոլոր օպերացիոն համակարգերի համար։ 

«Նոր Դասի» թիմը համոզված է, որ դասին նախապատրաստվելը և ինքնակրթվելը ուսուցչի համար կարող է և պե՛տք է լինի մատչելի, հարմարավետ ու հետաքրքիր․ հենց այդ նպատակով էլ ստեղծվել է «Նոր Դասը»։

EduAR

EduAR ստարտափը ստեղծում է վիրտուալ լաբորատորիաներ բնագիտական առարկաներից (ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն)` օգտագործելով վիրտուալ իրականության սաղավարտy։ Վիրտուալ լաբորատորիաները ինտերակտիվ են, և աշակերտը հնարավորություն ունի կատարել անվտանգ փորձեր` սովորելով իր իսկ սխալների վրա։ 

VR/AR գործիքների կիրառումը կրթական ոլորտում, հատկապես վիրտուալ լաբորատորիաներում, նորարարական և բացառիկ լուծում է Հայաստանի համար: Այս մոտեցումը ներառում է տեսական նյութի ներկայացում և վիրտուալ միջավայրում գործնական փորձերի իրականացում: Մինչ այժմ նման առաջադեմ տեխնոլոգիաները լայնորեն չեն օգտագործվել երկրի կրթական գործընթացում:


Havasar

Havasar is an educational foundation with a mission to provide equal educational opportunities for all by creating an inclusive society. The foundation's main product is a phone application of the same name, which offers audio and video versions of general education textbooks adapted for children with vision, hearing, and mental disabilities. The app digitizes and adapts secondary school textbooks, making them engaging and accessible. With sign language translations and video tutorials for children with hearing impairments, the Havasar app promotes universal design, ensuring an exciting and user-friendly experience for every child. Additionally, audio support for each button makes it easier for children with vision problems to use the app. Thanks to the this app, children with disabilities can easily learn school lessons, improving their academic, social, and other skills, while also reducing inequality. The application is not only beneficial for children with disabilities but also serves as valuable reinforcement for children without disabilities and Armenian children living in the diaspora, those with chronic illnesses, or refugee children.

Nor Das 

The "Nor Das" application creates a gamified environment to enhance pedagogical knowledge and skills for teachers. It allows teachers to answer questions in a game-like format, solve situational problems, and engage in interactive meaningful procedures. The app's content is continually developed based on pedagogical science, and after each action, teachers can access related scientific articles, monographs, or manuals. 

With "Nor Das," teachers can simulate lesson scenarios and apply the knowledge gained in real classrooms. The application also offers ready-made materials for download and classroom use. As there are currently no similar Armenian and Russian-language electronic resources, the team is optimistic about the app's potential for rapid growth. "Nor Das" will be compatible with all operating systems.

EduAR

EduAR specializes in creating virtual laboratories for natural sciences (physics, chemistry, and biology) using virtual reality helmets. These interactive virtual labs provide students with a safe space to experiment and learn from their mistakes. Utilizing virtual reality (VR) and augmented reality (AR) tools in education, especially in virtual laboratories, is an innovative and groundbreaking approach in Armenia. 

This method involves presenting theoretical concepts through visual displays and conducting practical experiments within a virtual environment. Such advanced technologies have not been widely integrated into the country's educational process until now. 

 
Mik Kubelyan2