ՖՈՐՈՒՄ405. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ | FORUM405: EXECUTIVE SUMMARY

 

ՖՈՐՈՒՄ405-ի հիմնահարցը՝

Ինչպե՞ս կարող է կրթությունը նորարարության եւ առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին։


Ամփոփելով խմբային քննարկումները՝

  • 21-րդ դարում աշակերտներին անհրաժեշտ են այնպիսի հմտություններ, որոնք հնարավոր չէ մեխանիկացնել։ Այդ հմտություններից են ստեղծարար և քննադական մտածողությունը, հուզական բանականությունը և առաջնորդությունը։ Մենք պետք է համոզվենք, որ ժամանակակից կրթական համակարգը համապատասխանում է այս դարի պահանջներին և հնարավորություն է ընձեռում աշակերտներին ձևավորելու և զարգացնելու այդ հմտությունները։

  • Մարդկությունը թևակոխել է չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջան, բայց կրթության ոլորտն իր առաջընթացով զիջում է արդյունաբերական առաջընթացին։ Հայաստանում առ այսօր երիտասարդության շրջանում դեռ նորաձև ու ցանկալի են «մեռնող» մասնագիտությունները։ Ուսումնական հաստատությունների և տնտեսության միջև անհրաժեշտ է ստեղծել փոխգործակցություն։ 

  • Առաջնորդ դառնում են այն աշակերտները, որոնք դպրոցական տարիներին հնարավորություն են ունենում սխալվելու և սեփական սխալներից սովորելու։ Կրթական համակարգը կնպաստի ապագայի առաջնորդներ ունենալուն, եթե կրթությունն ընկալվի հասարակության կողմից, որպես բացարձակ արժեք և կրթության բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետությունը, ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ և այլ, հավասարապես պատասխանատվություն կրեն դրա իրականացման համար։ 

    • Դպրոցական համայքները և ծնողները պետք է ստեղծեն գործընկերային հարաբերություններ՝ երկուստեք ուժեղ կողմերը ծառայեցնելով ի նպաստ կրթության արդյունավետության բարձրացման։  

    • Դպրոցները պետք է ստեղծեն աշակերտի ինքնադրսևորման, ազատ ինքանարտահայտման բարենպաստ պայմաններ, որպեսզի աշակերտը գիտակցի իր պատասխանատվությունը իր արդյունավետ ուսումնառության հարցում։ 

    • Ակադեմիական առաջընթացից, գիտելիքի ձևավորումից զատ, դպրոցը պետք է նաև նպաստի աշակերտների կյանքի հմտությունների զարգացմանը, նրանց իրավունքների ու պարտականությունների լիարժեք գիտակցմանը։

  • Ուսուցիչներին աշխատանքի մեջ ճկունության հնարավորություն տալով, խթանում ենք նաև աշակերտների մոտ ճկունության և ինքնուրունության ձևավորմանը։ Երեխաների կրթության գործում ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին, հիմք է դրվում հավաքական առաջնորդության համար, ինչը տանում է դեպի առողջ և միասնական համայնքի կերտմանը։ Կրթության մեջ շատ կարևոր է ցրել ցածր սպասելիքների մշուշը և կրթական հավասար պայմանների փոխարեն ապահովել կրթական արդարություն։ Միայն նորարարությունը խթանելը բավարար չէ. պետք է ավելի մեծ հնարավորություն տալ դրա շարունակականությանը։ Խոչընդոտները և մարտահրավերները կարող են նաև առաջընթացի խթան հանդիսանալ և դա անելու համար, կարևոր է տվյալների ուսումնասիրությունը՝ ոչ միայն ակադեմիական արդյունքների վերաբերյալ, այլ նաև միջավայրի և համայնքի վերաբերյալ։ Երկարաժամկետ փոփոխությունների համար պետք է, այն գա համայնքից, բխի համայնքի կարիքներից, ոչ թե դրսից «ներմուծվի» համայնք։ Մեր համայնքները լի են հնարավորություններով, և այդ հնարավորությունները անսահմանափակ և անսահման են։ Մեր աշակերտները ոչ թե ապագայի առաջնորդներն են, այլ արդեն ներկայի։ Մենք պետք է հավատանք նրանց ներուժին։ Որևէ տեսլական չի կարող իրականություն դառնալ, քանի դեռ այն համաստեղծված չէ դրա անմիջական շահառուների հետ։ 

  • Հարկավոր է պահպանել ազգային և մշակութային իրական արժեքները, ազգային ինքնությունը և հարգանքը կրթության նկատմամբ։ Կարևոր է պահպանել մեր պետականությունը, ազատասիրությունն ու նախաձեռնողականությունը, դրականը նկատել և աշխատել բարելավման ուղղությունների վրա։ Հարկավոր է ստեղծել ճկուն և ժամանակի պահանջին համահունչ կրթական համակարգ, որի հիմքում ազգային և համամարդկային արժեքներն են։


Առաջարկված լուծումները՝ 

Բացել այլընտրանքային դպրոցներ, իրականացնել նախագծային ուսումնառություն, խթանել առաջնորդական հմտությունները, ուսուցիչների ապահովել անհրաժեշտ գիտելիքներով և միջոցներով, համախմբել կրթության շահառումներին և համատեղ լուծումներ գտնել

  • Ստեղծել հարթակներ՝ համայնքի խնդիրները կառուցողական քննարկելու համար, դպրոցը և համայնքը դարձնել սովորելու կենտրոններ, ձևավորել և դպրոցը, և լանդշաֆտը՝ սովորելու և ուսումնառությունը խթանելու համար։

  • Կրթական նորարար մոտեցումների միջոցով կրթության զարգացման մակարդակը համահունչ դարձնել արդյունաբերական զարգացմանը։

  • Դպրոցում մասնագիտական կողմնորոշումը դարձնել առավել իմաստավորված։ Սովորողներին իրազեկել, ուղղորդել ու աջակցել, որպեսզի կարողանան ընտրել ապագայի մասնագիտություններ։ Ուսումնական հաստատությունների և տնտեսության միջև ստեղծել փոխգործակցություն։

  • Պետական մակարդակով ավելացնել ՏՏ ոլորտի ֆինանսավորումը, որպեսզի ամբողջ երկրում մեծ թափով տարածվեն ու զարգանան տարբեր ֆորմատի ՏՏ ուսումնական կենտրոնները։

  • Հիմնել ռեսուրսների անընդհատ կատարելագործման ցիկլեր, դրանով նպաստելով ինքնակրթվող ուսուցչական համայնքի ձևավորմանը, կառուցողական և կառուցվածքային անդրադարձ անելով ռեսուրսին, հետադարձ կապով։ 

  • Ուղղորդել ուսուցչական համայնքին դեպի հետազոտահեն ուսումնառություն, ներգրավող առաջադրանքների մշակում, Հարցադրումներ, ակտիվ ուսումնառության դասերի պլանավորում, համագործակցային առաջադրանքներ խմբային աշխատանքների համար։ 

  • Ազատություն տալ աշակերտներին կազմակերպելու սեփական ընտրությունը։ Թույլ տալ նրանց ազատորեն արտահայտել իրենց կարծիքը և չդատել սխալների համար։ Ստեղծել հնարավորություններ փոխահամագործակցության և միմյանցից սովորելու համար։

  • Հանրակրթության ոլորտում առկա խնդիրները վերհանելու և կառուցողական լուծումներ գտնելու համար կրթության գործընթացի բոլոր մասնակիցների միջև հաճախ կազմակերպել հանրային քննարկումներ։

  • Ստեղծել յուրաքանչյուր դպրոցի համար ծնողների ներգրավման հստակ ռազմավարություն, մշակված գործունեության պլան ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզ։

  • Դպրոցներում գործող աշակերտական խորհուրդները վերաիմաստավորել։

  • Ինքնապաշտպանական գիտելիքների , հմտությունների զարգացում երեխաների մոտ

  • Ամբողջ երկրում (բոլոր համայնքներում) ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կունենա ինքնադրսևորման հնարավորություն:

  • Կրթության հիմքում դնել ազգային և համամարդկային արժեքները:

  • Համայնքներում զարգացնել հավաքական առաջնորդությունը և այդ եղանակով ապահովել զարգացումը ներսից,

  • Քաղաքականություն/ռազմավարություն մշակելիս ներգրավել բոլոր շահառուներին:

Big Question:

How do we spark an Armenian renaissance through educational innovation and leadership?


Discussion Summary:

  • In the 21st century, students need skills that cannot be mechanized. Among those skills are critical thinking, creativity, emotional intelligence, and leadership. We need to make sure that the modern education system meets this century’s requirements and provides opportunities for students to form and develop these skills.

  • Humanity has entered its fourth industrial revolution, but the field of education lags behind industrial progress. Dying professions are still fashionable and desirable among the youth in Armenia today. It is necessary to create interaction between educational institutions and the economy. 

  • Students who have the opportunity to make mistakes and learn from their mistakes during their school years become leaders. The education system will mold the future generation of leaders if education is seen as an absolute value and all stakeholders of education - state, parents, teachers, students, and others - are equally responsible for its implementation:

  • School communities and parents should build partnerships that leverage the strengths of both sides to improve education.

  • Schools should create an environment that enables student self-expression so that students realize their responsibility for effective learning.

  • In addition to academic progress and the formation of knowledge, schools should also contribute to the development of students' life skills and the full realization of their rights and responsibilities.

  • By giving teachers the opportunity to be flexible in their work, we also promote the formation of flexibility and independence among students. By involving all stakeholders in children's education, the foundation is laid for collective leadership, which leads to building a healthy and united community. In education, it is very important to dispel the fog of low expectations and ensure educational justice instead of equal educational conditions. Only promoting innovation is not enough as there should also be a focus on sustainability. Obstacles and challenges can also be a catalyst for progress. To leverage these, it is important to examine data, not only pertaining to academic outcomes, but also the environment and community. For long-term changes, the change should stem from the needs of the community, and not be administered to the community from the outside. Our communities are full of boundless and limitless possibilities. Our students are not the leaders of the future; they are the leaders of the present. We must believe in their potential. No vision can become a reality unless it is co-created with its immediate beneficiaries.


 It is necessary to preserve the national identity, cultural values, and respect for education. It is important to preserve our statesmanship, liberalism, and initiative to notice the positive work and identify directions for improvement. A flexible and timely educational system based on national and universal values should be created.


Proposed Solutions:

  • Open alternative schools, implement Project-Based Learning, promote leadership skills, provide teachers with the necessary knowledge and resources, unite education stakeholders, and find joint solutions

  • Create platforms to constructively discuss community issues, make school and community centers of learning, and design both schools and landscapes to promote learning processes

  • Bring the level of education development in line with industrial development through innovative educational approaches

  • Make professional orientations in school more meaningful to inform, guide, and support students to choose future professions and create interactions between educational institutions and the economy

  • Increase the financing of the IT sector at the state level, so that IT training centers of various formats spread and develop with great momentum throughout the country

  • Establish cycles of continual improvement of resources, thus contributing to the formation of a self-learning pedagogical community, making a constructive and structured reference to the resource, with feedback

  • Lead the teachers’ community toward Inquiry-Based learning, developing engaging activities, quizzes, planning active learning lessons, and collaborative group work assignments

  • Give students freedom of choice and let them express their opinions freely without judging them for their mistakes while creating opportunities for mutual cooperation and learning from each other

  • Raise the existing problems in the field of public education and find constructive solutions and organize frequent public discussions among all participants in the education process

  • Create a clear parent involvement strategy, developed an activity plan, and a road map for their implementation for each school

  • Rethink student councils operating in schools

  • Development of self-defense knowledge and skills among children

  • Create an environment in all communities throughout the country where everyone will have the opportunity to express themselves

  •  Base national and universal values​​ on education

  •  Develop collective leadership and ensure development from within communities

  •  Involve all stakeholders in policy and strategic development

 
Mik Kubelyan2