ՀՈՒՆԻՍԻ 21-22, 2022 | ԵՐԵՎԱՆ

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՍԿԻԶԲ ՏԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻՆ

 

 
 
 
 
a.jpg
 

405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերեն այբուբենը՝ ծնունդ տալով հայատառ դպրությանը։ Գրերի գյուտից ի վեր բացվեցին դպրոցներ նոր այբուբենով երեխաներին ուսուցանելու համար։ 

Այսօր Հայաստանում և Արցախում գործում են շուրջ 1,500 դպրոցներ, սակայն հանրակրթության ոլորտն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց շուրջ քննարկման հարթակների ստեղծումն ու ջանքերի համատեղումը դարձել է հրամայական։

 
d.jpg
 

ՄԵՐ ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ ԱՅԼԵՎՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ, ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆ Է։

 
c.jpg
 
 

 ՀՈՒՆԻՍԻ 21
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Համաժողովի առաջին օրը Դուք հնարավորություն ունեք այցելելու մեր գործընկեր դպրոցական համայնքներ, ծանոթանալու ուսուցիչների և աշակերտների առօրյային, տեղեկանալու դասապրոցեսի կազմակերպման մանրամասներին, ինչպես նաև տեղում ծանոթանալու երեխաների կողմից մշակված և իրականացված համայնքային նորարարական ծրագրերի արդյունքներին։ 

Այցելությունները մեկնարկելու են վաղ առավոտյան և ավարտվելու՝ երեկոյան։ Մենք սիրով հոգալու ենք տրանսպորտային, սննդի և կազմակերպչական հարցերը։

ՄԵԴՈՎԿԱ | ԿԻՐԱՆՑ | ԹԱԽՏԱ | ԲԱԳԱՐԱՆ

 
 
 
 

ՀՈՒՆԻՍԻ 22
ՖՈՐՈԻՄԻ ՕՐԱԿԱՐԳ

Հանդիպում ենք «Holiday Inn Yerevan - Republic Square» հյուրանոցում խմբային քննարկումների նպատակով։ Օրակարգում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կրթության մեջ նորարարության և առաջնորդության կարևորությունը, համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, տվյալների դերակատարությունը մեր հետագա քայլերում և այլն։ Միասին փորձելու ենք հասկանալ, թե ինչպես կարելի է կրթության միջոցով զարկ տալ մեր երկրի վերածննդին։ 

ՖՈՐՈՒՄ405-ին մասնակցում են պետական, մասնավոր և հասարակական սեկտորների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ՝  խնդրին տարբեր տեսանկյուններից անդրադառնալու և դիտարկելու նպատակով։

- ՆԵՐԲԵՌՆԵԼ ՕՐԱԿԱՐԳԸ -

 
 

Խմբային քննարկումներ*

*Հյուրերը հնարավորություն ունեն ընտրելու և մասնակցելու յուրաքանչյուր մասում նշված խմբային քննարկումներից մեկին։

- ՄԱՍ 1 -

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշակերտները՝ որպես փոփոխությունների
շարժիչ ուժ
»

Բանախոս՝ Արամ Փախչանյան
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների
խորհրդի նախագահ

 

 

«ԲՏՃՄ առարկաներ և «հայկական վերածնունդ». ոլորտի առանձնահատկությունն ու դերակատարությունը»

Բանախոս՝ Արթուր Խալաթյան
ԳիտՍԵՐունդ ծրագրի տնօրեն

 

 

«Խթանելով առաջնորդությունը
մեր դպրոցական համայնքներում»

Բանախոս՝ Կորյուն Խաչատուրյան
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն

 

 

«Ինչպե՞ս կարող է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ներդրումներ կատարել կրթական համակարգում»

Բանախոս՝ Հայկ Չոբանյան
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն

- ՄԱՍ 2 -

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ

«Վերացարկում, թե՞ գործնական քայլեր. ինչպե՞ս կարող ենք կրթության միջոցով կերտել Հայաստանի և Արցախի ապագան»

Բանախոս՝ Լարիսա Հովհաննիսյան
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր
և գործադիր տնօրեն

 

 

«Աշակերտների, ծնողների, դպրոցի և պետության միջև երկխոսության կարևորությունը»

Բանախոս՝ Արսեն Բաղդասարյան
Հանրակրթության վարչության պետ

 

 

«Դասավանդման և ուսուցման առանձնահատությունները հետպատերազմյան իրականության մեջ»

Բանախոս՝ Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար

 

 

«21-րդ դարում սովորող աշակերտների
և ուսուցիչների կարիքները
»

Բանախոս՝ Ռուիզ Քլարք
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի
գործադիր տնօրենի տեղակալ