«Հավասար»
«Հավասար»-ը կրթական հիմնադրամ է, որի առաքելությունն է կրթության մեջ ապահովել «Հավասար» հնարավորություններ բոլորի համար՝ ստեղծելով ներառական հասարակություն։
«Հավասար»
«Հավասար»-ը կրթական հիմնադրամ է, որի առաքելությունն է կրթության մեջ ապահովել «Հավասար» հնարավորություններ բոլորի համար՝ ստեղծելով ներառական հասարակություն։ «Հավասար» կրթական հիմնադրամը գլխավորապես զբաղվում է հանրակրթության մատչելիացմամբ, որպեսզի ապահովի կրթության «Հավասար» հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող։ Հիմնադրամը ստեղծել է իր գլխավոր պրոդուկտը՝ համանուն հեռախոսային հավելվածը, որտեղ տեղ է գտնում հանրակրթական դասագրքերի նյութը աուդիո և վիդեո տարբերակներով՝ հարմարեցված տեսողության, լսողություն և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։
«Նոր Դաս»
«Նոր Դաս» հավելվածը գեյմիֆիկացված միջավայր է մանկավարժական գիտելիքների և հմտությունների զարգացման համար։ Մուտք գործելով հավելված՝ ուսուցիչը հնարավորություն է ստանում խաղային սկզբունքով կազմված հարցերին պատասխանելու, իրավիճակային խնդիրներ լուծելու և այլ ինտերակտիվ բովանդակային ընթացակարգեր հաղթահարելու միջոցով զարգացնել սեփական մանկավարժական գիտելիքները և հմտությունները։ Հավելվածի բովանդակությունը մշակվել և շարունակելու է մշակվել մանկավարժական գիտության հիման վրա․ յուրաքանչյուր ավարտուն պատասխանից, գործողությունից հետո ուսուցիչը կստանա հնարավորություն ծանոթանալու նաև այն գիտական հոդվածի, մենագրության, ձեռնարկի բովանդակությանը, որի հիման վրա մշակվել էր տվյալ հարցը կամ առաջադրանքը իր համապատասխան պատասխանի տարբերակով։
EduAR
EduAR ստարտափը ստեղծում է վիրտուալ լաբորատորիաներ բնագիտական առարկաներից (ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն)` օգտագործելով վիրտուալ իրականության սաղավարտy։ Վիրտուալ լաբորատորիաները ինտերակտիվ են, և աշակերտը հնարավորություն ունի կատարել անվտանգ փորձեր` սովորելով իր իսկ սխալների վրա։ VR/AR գործիքների կիրառումը կրթական ոլորտում, հատկապես վիրտուալ լաբորատորիաներում, նորարարական և բացառիկ լուծում է Հայաստանի համար։
- «Հավասար»
- «Նոր Դաս»
- EduAR
100%