Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն

Մեր համոզմունքը

Մենք պատկերացնում ենք Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ ծնված Երևանում թե գյուղական համայնքում, հնարավորություն ունի ստանալու գերազանց կրթություն, զարգանալու որպես առաջնորդ և ձևավորելու սեփական ապագան։

Յուրաքանչյուր համայնք ունի բացահայտման սպասող հնարավորություններ, իսկ աշակերտներն ունեն ուժ դա իրագործելու։ Դա է պատճառը, որ համայնքային նորարարությունը մեր աշխատանքում լրացուցիչ բաղադրիչ չէ։ Այն առանցքային է աշակերտների սովորելու, առաջնորդելու և ներդրում ունենալու համար։

Ի՞նչ է փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը

Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը (CBL) «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի առանձնահատուկ մոտեցումն է, որը կապում է ակադեմիական ուսումնառությունը աշակերտական առաջնորդության և համայնքային գործունեության հետ։ Աշակերտները դասարանում սովորածը կիրառում են համայնքի իրական կարիքներին արձագանքելու համար՝ ընթացքում զարգացնելով քննադատական մտածողությունը, հետազոտական, համագործակցության և խնդիրների լուծման հմտություններն ու քաղաքացիական պատասխանատվությունը։

Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության միջոցով աշակերտները սովորում են պատկերացնել իրենց համայնքների հնարավորությունները, քաղաքացիական նախաձեռնություն ցուցաբերել և համաշխարհային գիտելիքն օգտագործել տեղական մարտահրավերներին արձագանքելու համար։

Ինչպես է այն գործում

  1. Մեծ գաղափար և փոփոխություն. աշակերտներն ուսումնասիրում են ուսումնական ծրագրի հետ կապված գաղափար և որոշում, թե ինչ փոփոխություն են ցանկանում ստեղծել

  2. Հետազոտություն. նրանք ուսումնասիրում են համայնքի կարիքները, հնարավորություններն ու ռեսուրսները

  3. Նախագծի մշակում. նրանք ձևակերպում են լուծում, նպատակային թիրախներ, գործողությունների ծրագիր և բյուջե

  4. Գործողություն. նրանք իրականացնում են նախագիծը դասընկերների և համայնքի անդամների մասնակցությամբ

  5. Գնահատում. նրանք գնահատում են արդյունքները, վերլուծում իրենց ուսումնառությունը և բացահայտում բարելավման հնարավորությունները

Մինչ օրս ունեցած ազդեցությունը

~300
աշակերտների առաջնորդած նախագծեր
150+
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի ֆինանսավորած նախագծեր
3,000+
անմիջականորեն ներգրավված աշակերտներ
~13,500
ընդգրկված աշակերտներ
3,000+
ներգրավված համայնքի անդամներ
100%
դրական գնահատական՝ մասնակից դպրոցների տնօրենների կողմից

Հետազոտությամբ հիմնավորված

UCLA CRESST-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը հարստացնում է ակադեմիական ուսումնառությունը, ստեղծում գիտելիքը կիրառելու իրական հնարավորություններ, ամրապնդում աշակերտական առաջնորդությունը և մեծացնում ծնողների ու համայնքի ներգրավվածությունը՝ մասնակից աշակերտների համար այն բնութագրելով որպես կյանք փոխող փորձառություն։

Մենք ցանկանում ենք, որ աշակերտները ոչ միայն հասկանան աշխարհը, այլև գիտակցեն այն փոխելու իրենց ուժը՝ սկսելով սեփական համայնքներից։

Մենք ցանկանում ենք, որ աշակերտները ոչ միայն հասկանան աշխարհը, այլև գիտակցեն այն փոխելու իրենց ուժը՝ սկսելով սեփական համայնքներից։ Դիտե՛ք նախորդ նախագծերը։

«Արեգակ» ընթերցասրահ,
Շրջանավարտ-դեսպան՝ Արմինե Ավոյան (8-րդ սերունդ)

Բագարանի միջնակարգ դպրոց, Բագարան, Արմավիրի մարզ

Գաղափարը. Գրականության դասերին աշակերտները ծանոթացան Վահան Տերյանի և մի շարք արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններին։

Սա նրանց ոգեշնչեց ստեղծելու մի տարածք, որտեղ աշակերտներն ու համայնքի անդամները կարող էին օգտվել ժամանակակից գրականությունից, միասին կարդալ և քննարկել գրքեր։

Հետազոտությունը. Գաղափարը զարգացնելիս աշակերտները բախվեցին երկու հիմնական մարտահրավերի՝ միջոցներ հայթայթելն ու բավարար քանակությամբ գրքեր հավաքելը։

Աջակցության համար նրանք դիմեցին գրադարանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անհատների, ծնողների և համայնքի այլ անդամների։ Համայնքի անդամներն արձագանքեցին՝ նվիրելով գրքեր, տրամադրելով շինանյութ և օգնելով վերանորոգել սենյակը։

Ինչ ստեղծեցին։

Վեց աշակերտ՝ չորս աղջիկ և երկու տղա, չօգտագործվող դասասենյակը վերածեցին «Արեգակ» ինտերակտիվ ընթերցասրահի։ Համայնքի ինը անդամների աջակցությամբ նրանք ներկեցին պատերը, տեղադրեցին գրապահարաններ, ավելացրին փազլներ ու պարկաթոռներ և ընթերցասրահը համալրեցին նվիրաբերված ու նոր գնված գրքերով։ Նրանք նաև կազմակերպեցին գրական միջոցառում, հրավիրեցին բանավեճեր և գրքերի քննարկումներ, ստեղծեցին Facebook-ի էջ՝ նախագիծը ներկայացնելու համար։

Ինչ փոխվեց։

Ընթերցասրահից օգտվեցին 30 աշակերտ և համայնքի 25 անդամ։ Նախկինում գիրք չկարդացող աշակերտները սկսեցին գրքեր վերցնել հավաքածուից, իսկ մյուսները մասնակցեցին առաջին գրական միջոցառմանը՝ բանաստեղծություններ արտասանելով և վալս կատարելով։ Վեց աշակերտ առաջնորդները հասկացան, որ կարող են իմաստալից փոփոխություն ստեղծել սեփական համայնքում։ Նրանք զարգացրին համագործակցության, ժամանակի կառավարման, որոշումների կայացման և համայնքի ներգրավման իրենց հմտությունները։ Նախագիծը նաև ձևավորեց տեղացիների պատասխանատվության ուժեղ զգացում. բնակիչներն իրենց տներից գրքեր նվիրաբերեցին և պատրաստակամություն հայտնեցին կամավոր մասնակցելու հետագա միջոցառումներին։ Նախաձեռնությունը շարունակելու համար աշակերտները նախատեսում են ամեն ամիս մեկ միջոցառում կազմակերպել և շարունակել ներգրավել ծնողներին ու համայնքի երիտասարդներին։ Նրանք նաև պարբերաբար թարմացնում են «Արեգակ» ընթերցասրահի Facebook-ի էջը։

«Մենք հանձնվելու իրավունք չունենք», Էմմա Սահակյան, 8-րդ դասարան