Ընդհանուր նկարագիր
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ Հայաստանի հանրակրթության համակարգում առաջնորդության երկամյա հանձնառություն է. այն բացառիկ կարողություններով մարդկանց ուղղորդում է այնտեղ, որտեղ երկիրը նրանց կարիքն ամենից շատն ունի, և զարգացնում նրանց իրական պատասխանատվության միջոցով։

Ծրագիրը կարճաժամկետ կամավորական փորձառություն չէ։
Այն կառուցված է որպես կարգապահ, բարձր ակնկալիքներով ծրագիր, որի մասնակիցները դասավանդում, առաջնորդում և կառուցում են սակավ ռեսուրսներ ունեցող մարզերի դպրոցական համայնքների կողքին, հաճախ՝ գյուղական և սահմանամերձ վայրերում, որտեղ կրթական հնարավորությունները պատմականորեն սահմանափակ են եղել։
Այն նպատակ ունի՝
Հաղթահարել առկա կրթական խոչընդոտները՝ հեռանկարային ուսուցիչների և բարձր ակնկալիքների միջոցով աջակցելով հետ մնացած դասարաններին, որպեսզի երեխաների ապագան չորոշվի նրանց փոստային ինդեքսով, գյուղով կամ ընտանիքի եկամտով։
Ծրագրի բովանդակության միջոցով զարգացնել երկրի ապագա առաջնորդներին՝ նրանց խորապես ներգրավելով Հայաստանի հանրային համակարգերի մեջ, զարգացնելով ճնշման պայմաններում նրանց դատողությունը և ձևավորելով այն խոհեմությունը, դիմակայունությունն ու բարոյական հստակությունը, որոնք անհրաժեշտ են Հայաստանում առաջնորդելու համար։
Տարբեր ոլորտներում ստեղծել երկարաժամկետ համակարգային փոփոխություն՝ կրթելով շրջանավարտների, որոնք իրենց անմիջական փորձը կտանեն կրթության, պետական կառավարման, ձեռներեցության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատված։ Նրանք իրենց հետ կբերեն հաստատությունները բարելավելու, համայնքները համախմբելու և բարդ խնդիրներին լայնամասշտաբ լուծումներ գտնելու հմտություններ։
Ում ենք փնտրում
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն հավաքագրում է Հայաստանի կարողունակ և արժեքներով առաջնորդվող մարդկանց, որոնք հավատում են, որ առաջնորդությունը սկսվում է պատասխանատվությունից, իսկ ազգին ծառայելը վերացական գաղափար չէ, այլ ապրած փորձ։
Մենք փնտրում ենք ակադեմիական կամ մասնագիտական ամուր հիմք ունեցող և, առավել ևս, գործով ապացուցված ազդեցություն ստեղծելու հանձնառությամբ թեկնածուների։ Մեր սերունդներում ընդգրկվում են՝
Բուհերի շրջանավարտներ, որոնք ուզում են, որ իրենց առաջին մասնագիտական փորձն իմաստ ունենա, և պատրաստ են իրական պատասխանատվություն ստանձնել կարիերայի հենց սկզբից։
Մասնագիտական ուղու սկզբում գտնվող մարդիկ, որոնք իմաստ են փնտրում սովորական կարիերայի ուղիներից դուրս և ցանկանում են իրենց հմտությունները կիրառել այնտեղ, որտեղ դրանց կարիքն ամենից շատը կա։
Մասնագիտությունը փոխող մարդիկ, որոնք պատրաստ են հանրակրթության ոլորտ բերել հասունություն, լայնախոհություն և մասնագիտական կարգապահություն։
Տարբեր փորձառություններ։ Ընդհանուր հանձնառություն՝ ընդլայնելու Հայաստանի բոլոր երեխաների հնարավորությունները։
Մեր Ուսուցիչ-առաջնորդները ներկայացնում են բազմաթիվ ոլորտներ՝ գիտություն և ճարտարագիտություն, հումանիտար գիտություններ, տնտեսագիտություն, բիզնես, տեխնոլոգիաներ, սպորտ և ավելին։ Նրանց միավորում է ոչ թե ուսման վայրը, այլ լիարժեք նվիրվելու, արագ սովորելու և իրական սահմանափակումների պայմաններում առաջնորդելու կարողությունը։
Փորձառությունները տարբեր են։ Հանձնառությունը՝ մեկը։
Մենք ընտրում ենք ճկունություն, խոնարհություն և Հայաստանի ապագայի հանդեպ պատասխանատվության խորը զգացում ունեցող մարդկանց, քանի որ աշխատանքը բազմապահանջ է, իսկ դրա կարևորությունը՝ մեծ։
Դիմել հիմաԻ՞նչ եք ձեռք բերում երկամյա ծրագրի ընթացքում
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն ավելին է, քան երկու տարվա դասավանդման փորձառություն։ Այն հնարավորություն է առաջին իսկ օրվանից առաջնորդելու, գործատուների կողմից արժևորվող հմտությունները զարգացնելու, արժեքավոր որակավորումներ ստանալու և մասնագիտական ցանցին միանալու, որը ծրագրի ավարտից շատ հետո ևս շարունակում է նոր դռներ բացել։
Ուսուցիչ-առաջնորդները ստանում են՝
Աշխատանք և ֆինանսական աջակցություն ծրագրի կողմից
- Աշխատանք և աշխատավարձ գործընկեր դպրոցից
- «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ից օժանդակություն՝ տեղակայման համայնք տեղափոխվելու համար
Վերապատրաստում և շարունակական աջակցություն
- Ինտենսիվ պատրաստություն մինչև դասարան մտնելը` մեր Ուսուցչական առաջնորդության ակադեմիայի միջոցով
- Անհատական քոուչինգ ծրագրի ողջ ընթացքում
- Շարունակական մասնագիտական զարգացում և ծրագրային մշտական աջակցություն
Արժևորված որակավորումներ
- Պետության կողմից ճանաչված 30 կրեդիտի որակավորման հավաստագիր
- Ուսուցչական առաջնորդության ամբողջությամբ ֆինանսավորվող մագիստրոսական ծրագրին մասնակցելու հնարավորություն (համապատասխանության պարագայում)
Առաջնորդության և կարիերայի զարգացում
- Դասարանային և համայնքային առաջնորդության գործնական փորձ առաջին իսկ օրվանից
- Իրական փորձի միջոցով զարգացող հաղորդակցություն, պատասխանատվության ստանձնում, քննադատական մտածողություն, հարմարվողականություն և նոր գիտելիքն արագ յուրացնելու կարողություն
- Նախապատրաստում ուսուցիչների պետական կամավոր ատեստավորման քննությանը
- Նախապատրաստում տարակարգի և ատեստավորման համար դիմելուն
Ցանց, որը շարունակում է նոր դռներ բացել
- Անդամակցություն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի շուրջ 500 շրջանավարտներից բաղկացած ցանցին
- Teach For All-ի՝ 64 երկիր ընդգրկող համաշխարհային համայնքի հետ կապեր ստեղծելու հնարավորություն
- Teach For All ցանցի միջազգային կրթաթոշակային և կրթական հնարավորությունների հասանելիություն
- Տաղանդների կամուրջ՝ Հայաստանի ապագա աշխատուժը զարգացնելու համար
Ուսուցչական առաջնորդության երկամյա ծրագիրն ավարտելուց հետո Շրջանավարտ-դեսպանները ստանձնում են առաջնորդական բազմազան դերեր կրթության, հանրային քաղաքականության և մասնավոր ոլորտներում։ Վիճակագրության համաձայն՝ շրջանավարտների 61%-ը շարունակում է աշխատել կրթության ոլորտում, իսկ 35%-ը հետագայում դառնում է դպրոցի տնօրեն կամ փոխտնօրեն։ Բացի այդ, շրջանավարտների 10%-ը մտնում է կորպորատիվ ոլորտ կամ զբաղվում ձեռներեցությամբ։ Իսկ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի «Տաղանդների կամուրջ»-ի նման գործընկերային նախաձեռնությունների միջոցով շրջանավարտներն անմիջական հասանելիություն են ստանում Հայաստանի առաջատար ընկերություններում, շահույթ չհետապնդող կազմակերպություններում և պետական մարմիններում աշխատանքի, պրակտիկայի և կրթաթոշակային ծրագրերի։
ՔՈԱՖ
Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա
ԱՄԻՕ
ԹՈՒՄՈ
Ամերիաբանկ
Յուքոմ
ԿԶՆԱԿ
Համապատասխանության պահանջների ամփոփում
Դիմելու համար պետք է՝
- Մինչև ծրագրի մեկնարկն ունենալ բակալավրի կամ դրան համարժեք աստիճան
- Կարողանալ երկու տարի լիաժամ նվիվել ծրագրին՝ ներառյալ վերապատրաստումն ու տեղակայման վայրում աշխատանքը
- Պատրաստ լինել տեղափոխվելու գործընկեր համայնք, հաճախ՝ գյուղական կամ սահմանամերձ
- Ծրագրի ընթացքում Հայաստանում ապրելու և աշխատելու օրինական իրավունք ունենալ
Դասավանդման փորձ չի պահանջվում։ Նախնական վերապատրաստումն ու շարունակական քոուչինգը ծրագրի մաս են։
Երկամյա հանձնառության մասին։ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն նախատեսված է որպես երկամյա ծրագիր, և մենք ընտրում ենք թեկնածուների, որոնք մտադիր են ավարտել երկու տարին էլ։ Նշանակումները կատարվում են 1+1 պայմանագրային մոդելով. պայմանագիրը կնքվում է առաջին ուսումնական տարվա համար և այն երկարաձգվում է երկրորդի համար։ Առաջին տարուց հետո հեռանալը ֆինանսական տույժ չի ենթադրում, սակայն չի համարվում ծրագրին ամբողջական մասնակցություն։
Դիմել հիմաԵկեք զրուցենք
Հետաքրքրվա՞ծ եք ծրագրով
Լրացրեք Ձեր տվյալները, որպեսզի մեր հավաքագրման թիմը կապ հաստատի Ձեզ հետ և պատասխանի Ձեր հարցերին։
Այս ձևը լրացնելով՝ Դուք հայտնում եք Ձեր հետաքրքրությունը։ Սա մասնակցության հայտ չէ։

