ՄԱՅՐԵՆԻՔԻ ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 14-ին Արմավիրի մարզում կայացավ «Մայրենիք» ուսուցողական խաղի հերթական միջդպրոցական առաջնությունը։ Մրցում էին 4 համայնքների դպրոցներ՝ Գետաշեն, Վանանդ, Բագարան և Հուշակերտ։
Ապրիլի 14-ին Արմավիրի մարզում կայացավ «Մայրենիք» ուսուցողական խաղի հերթական միջդպրոցական առաջնությունը։ Մրցում էին 4 համայնքների դպրոցներ՝ Գետաշեն, Վանանդ, Բագարան և Հուշակերտ։
Ապրիլի 14-ին Արմավիրի մարզում կայացավ «Մայրենիք» ուսուցողական խաղի հերթական միջդպրոցական առաջնությունը։ Մրցում էին 4 համայնքների դպրոցներ՝ Գետաշեն, Վանանդ, Բագարան և Հուշակերտ։ Դպրոցների տնօրենները, Ուսուցիչ - առաջնորդները, խաղի մասնակիցները և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի թիմը հյուրընկալվել էին Գետաշենի միջնակարգ դպրոցում։ Օրակարգը հետևյալն էր՝ շրջայց Գետաշենի դպրոցում, այնուհետև «Մայրենիք» ուսուցողական խաղի առաջնություն։
Մայրենիքն ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից։ Այն ժամանցային, ուսուցողական և հետաքրքիր խաղ է։ Մենք գիտենք, որ երեխաները սիրում են ժամանցային խաղեր, սակայն դրանից զատ խաղը զարգացնում է ռազմավարական հմտություններ և աշակերտները կարողանում են պատկերացում կազմել պետական կառավարման համակարգի մասին։ Խաղում ներկայացված են նախարարություններն ու դրանց հետ կապված հարցերը։ հարցերը զարգացնում են երեխաների առարկայական գիտելիքներն ու փափուկ հմտությունները, որոնք այդքան հարկավոր են այսօրվա աշխատաշուկայում
Խաղի ստեղծման ընթացքում առաջնային ենք համարել կրթական բաղադրիչը,սակայն մեզ համար կարևոր էր նաև՝ ինչպես աշակերտները կարող են ձեռք բերել ռազմավարական մտածողություն և հմպություններ։ Դա ամենակարևորն էր, քանի որ երբեմն միայն ակադեմիական կրթությունը բավարար չէ հաջողության հասնելու և միտքն անընդհատ ճկուն պահելու համար
Գետաշենի դպրոցում աշխատող Ուսուցիչ-առաջնորդներն ու աշակերտները դիմավորեցին հյուրերին դպրոցի բակում։ Օրակարգի համաձայն՝ շրջայցն սկսվեց հենց դպրոցի բակից, քանի որ Գետաշենի դպրոցը առանձնանում է իր պատմությամբ և ավանդույթներով։ Աշակերտները ցույց տվեցին դպրոցին պատկանող ծիրանենիները և ջերմոցը, որոնք ինքնուրույն են խնամում, իսկ բերքը՝ օգտագործում դպրոցի ճաշարանում։ Այնուհետև շրջայցը շարունակվեց դպրոցի ներսում, որտեղ հյուրերը ծանոթացան դպրոցի առանձնահատուկ մշակույթին, ավանդույթներին և աշակերտական հարուստ արտադասարանական կյանքին։ Շրջայցից հետո հյուրերին ողջունեցին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի ղեկավարման և Գետաշենի միջնակարգ դպրոցի տնօրենները։
Մայրենիք խաղի միջդպրոցական առաջնությունն օժտված է մի շարք առավելություններով, որոնցից մեկը դպրոցների, աշակերտների և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների միջև շփումն է։ Ուզում եմ առանձնակի նշել, որ մրցույթը շատ հետաքրքիր և գրագետ կերպով էր կազմակերպված, ինչը բնութագրական է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին
Ողջույնի խոսքից հետո տրվեց խաղի առաջին փուլի մեկնարկը։ Դպրոցների թիմերը կազմված էին Մայրենիք խաղի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած տարբեր տարիքային խմբերի աշակերտներից։ Առաջին փուլում խաղն ընթանում էր Գետաշեն-Հուշակերտ և Վանանդ-Բագարան դպրոցների միջև, որի արդյունքում եզրափակիչ փուլ անցան Գետաշենի և Վանանդի դպրոցները։
Սկզբնական շրջանում, երբ ծանոթացանք խաղի հետ, այն բավականին պարզ ու հեշտ էր, սակայն երբ իմացանք առաջնության մասին, սկսեցինք ավելի հաճախ խաղալ և խորը ուսումնասիրել այն։ Հասկացանք, որ իրականում այն պարունակում է բազմաթիվ թաքնված և հետաքրքիր ռազմավարություններ։ Ամեն անգամ խաղալով Մայրենիք խաղը՝ մենք ձեռք ենք բերում նոր գիտելիքներ և բացահայտումներ
Սկսվեց հաղթող դպրոցների միջև խաղի եզրափակիչ փուլը։ Աշակերտները գերազանց էին պատրաստվել խաղին և մշակել էին մի շարք ռազմավարություններ։ Թեժ պայքարի արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի։ Խաղի կարգավորիչները մեր Ուսուցիչ-առաջնորդներն էին, ովքեր բլից հարցերի տեսքով նախապատրասվել էին նման իրադարձությունների զարգացմանը։ Սակայն բլից հարցերի փուլը ևս ավարտվեց հավասար արդյունքներով։ Այսպիսով, հաղթեց ընկերությունն ու գիտելիքի ուժը։
Մայրենիքը շատ կարևոր խաղ է։ Այն պետության փոքր մոդել է, որը երեխաներին սովորեցնում է, թե պետության որ ճյուղն ինչպես զարգացնել։ Երեխաները խաղից շատ բան են սովորում, քանի որ յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ խաղում կա 100 հարց և 100 նոր ինֆորմացիա։ Դպրոցի գիտելիքից զատ, երեխաները խաղի միջոցով ստանում են նոր գիտելիքներ, որոնք իրենց ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ այս խաղը տալիս է բազմակողմանի զարգացած երեխաներ
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը պատվոգրեր և նվերներ էր պատրաստել խաղի մասնակիցների համար, որոնք հանձնվեցին եզրափակիչ խաղից հետո։ Խաղի ավարտին աշակերտները մի փոքր տխրեցին, քանի որ վերջին շրջանում խաղն իրենց առօրյայի մի մասն էր դարձել։ Սակայն օրվա ավարտը ոգեշնչող, խոստումնալից ու պարտավորեցնող էր։ Վերջնարդյունքն ինչ-որ չափով անսպասելի էր, բայց միաևնույն ժամանակ՝ արդարացված, քանի որ Մայրենիքն առաջատար և հաղթող սերունդեր կրթելու նպատակ ունի։
Օգոստոսի 10-ին ականատես եղա, թե ինչ է անում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանի աշակերտների համար ՝ այցելելով Լոռու լեռներում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցը: