Հետազոտական կարևոր համագործակցություն
Համագործակցելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Կրթության և տեղեկատվության ուսումնասիրությունների դպրոցի (SEIS) Գնահատման, չափորոշիչների և աշակերտների թեստավորման հետազոտության ազգային կենտրոնի (CRESST), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ը ձեռնարկել է համապարփակ հետազոտություն՝ գնահատելու իր Ուսուցիչների առաջնորդության ծրագրի արդյունավետությունը։
Հետազոտությունը ձգտում է պատասխանել հիմնական հարցին. ի՞նչ ազդեցություն ունի «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի դասավանդման մոտեցումը աշակերտների առաջնորդության, դպրոցի և ընդհանուր առմամբ համայնքի վրա։
78
Հետազոտված դպրոցներ
Հայաստանի տարբեր համայնքներից հետազոտությանը մասնակցող դպրոցների ընդհանուր թիվը
18
Հետազոտության ամիսներ
Տվյալների հավաքագրման մի քանի փուլ ընդգրկող համապարփակ հետազոտության տևողությունը
39+39
Վերահսկիչ և միջամտության խմբեր
Նախարարության հետ համագործակցությամբ համեմատության համար ընտրված հավասար խմբեր
“Ի՞նչ ազդեցություն ունի «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի դասավանդման մոտեցումը աշակերտների առաջնորդության, դպրոցի և ընդհանուր առմամբ համայնքի վրա։
CRESST-UCLA հետազոտական թիմՀետազոտության հիմնական հարցը
Հետազոտության երեք ուղղություն
Աշակերտների արդյունքներ
Դասավանդման գործելակերպ և ներգրավվածություն
Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն և աշակերտների առաջնորդություն
Հետազոտության փուլեր
- Հետազոտության ձևավորում և դպրոցների ընտրությունՀայաստանում ընտրվել է 78 դպրոց։ Նախարարության հետ համագործակցությամբ միջամտության խմբի 39 դպրոց զուգակցվել է խնամքով ընտրված վերահսկիչ խմբի 39 դպրոցի հետ՝ հիմնավոր համեմատություն ապահովելու համար։
- Նախնական տվյալների հավաքագրում2023 թվականի հոկտեմբերին վերապատրաստված մասնագետների խումբը նախնական տվյալներ է հավաքել վերահսկիչ և միջամտության խմբերից։ CRESST-ի ուղղորդմամբ տեղացի մասնագետներն ապահովել են աշխատանքի ճշգրտությունը։
- Տվյալների վերլուծություն CRESST-ի կողմիցՀավաքված տվյալները փոխանցվել են UCLA-ի CRESST կենտրոն՝ համապարփակ վերլուծության համար։ Այդ վերլուծությունը հիմք է ստեղծում գնահատելու «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի ծրագրի հավելյալ արժեքը։
- Երկրորդ փուլ՝ հարցազրույցներ և վերջնական համեմատությունՀաջորդ հիմնական փուլը ներառում է տվյալների հավաքագրման երկրորդ շրջանը վերահսկիչ և միջամտության խմբերի դպրոցներում, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ խորքային հարցազրույցներ՝ համայնքում ծրագրի ազդեցության վերաբերյալ որակական տվյալներ ստանալու համար։ Վերջնական արդյունքները կհամեմատեն երկու խմբերի առաջընթացն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։
Աջակցություն հետազոտությանը
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և UCLA-ի Կրթության և տեղեկատվության ուսումնասիրությունների դպրոցին (SEIS) այս կարևոր հետազոտությանը ցուցաբերած ֆինանսական աջակցության համար։ Նրանց ներդրումը հնարավորություն է տալիս CRESST-ին և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ին նպաստելու կրթության ոլորտում նշանակալի փոփոխություններին և նոր հնարավորություններ ստեղծելու աշակերտների ու մանկավարժների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մեր հետազոտական և քաղաքականության ազդեցությունը
Իմացե՛ք, թե ինչպես է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի՝ ապացույցների վրա հիմնված մոտեցումը նպաստում Հայաստանի կրթական համակարգի փոփոխությանը։