Հետ դեպի նորությունները

«Դասավանդի’ր ՀԱՆՈՒՆ Հայաստան»-ի փորձառությունը՝ միտված համակարգային փոխակերպման խթանմանը

«Դասավանդի’ր, Հայաստան»-ը, համատեղելով համագործակցությունն ու ջանքերը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Կրթության և տեղեկատվության դպրոցի (SEIS) Գնահատման, ստանդարտների և աշակերտների թեստավորման հետազոտությունների ազգային կենտրոնի (CRESST), ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ (ԿԳՄՍՆ), նախաձեռնել է 18 ամիս տևողությամբ համապարփակ հետազոտություն՝ գնահատելու Ուսուցիչների առաջնորդության ծրագրի արդյունավետությունը։ Հետազոտությունը ղեկավարել են CRESST-ի՝ կրթական վիճակագրության և գնահատման մեթոդաբանության հայտնի փորձագետներ դոկտոր Լի Քայը և դոկտոր Նոել Գրիֆինը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համագործակցությամբ:

Հետազոտության գլխավոր հարցն է. «Ի՞նչ ազդեցություն ունեն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցման մոտեցումները աշակերտների առաջնորդության, դպրոցի և ընդհանուր առմամբ համայնքի վրա»: Մասնավորապես, CRESST-ի թիմն ուսումնասիրել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների, ուսուցման մոտեցումների և Փոփոխություների վրա հիմնված ուսումնառության ազդեցությունն աշակերտների ակադեմիական առաջընթացի և առաջնորդության զարգացման վրա: 2023-2024 ուսումնական տարում հետազոտությունն իրականացվել է երկու փուլով՝ 78 դպրոցում, որոնցից 39-ը ընտրվել են ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ՝ որպես համեմատվող խմբի դպրոցներ:

Հետազոտությունը ցույց տվեց, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը զգալիորեն բարելավել է աշակերտների ուսումնական առաջադիմությունը, հատկապես հայոց լեզու առարկայից, որտեղ 5-րդ դասարանի աշակերտները արդյունքներով գերազանցել են իրենց հասակակիցներին գիտելիքահեն և կիրառական առաջադրանքներում: 10-րդ դասարանի աշակերտները զգալի առաջընթաց են ցուցաբերել, սակայն քննադատական ​​մտածողությունը ստուգող առաջադրանքներում դիվարություններ են ունեցել։ Սա վկայում է, որ ծրագիրը աշակերտների մեջ ամրապնդում է ուսումնառության հիմնարար կարողությունները։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդները նպաստում են աշակերտների ներգրավվածությանը խմբային աշխատանքի, առօրյայի հետ փոխկապակցված առաջադրանքների և շտկողական պրակտիկայի միջոցով՝ ձևավորելով աջակցող և ներառական ուսումնական միջավայր: Ուսուցիչ-առաջնորդները կազմակերպում են ուսուցումը աշակերտների կարիքներին համապատասխան՝ խթանելով ինքնուրույնությունը և համագործակցությունը:

Հետազոտությունը նաև վեր են հանվել բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները, որոնք առավել դրականորեն կխթանեն ծրագրի ազդեցությունը: Բարելավման առանցքային ուղղություններից են ավագ դասարանի աշակերտների շրջանում քննադատական ​​մտածողության զարգացումը, քանի որ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ թեև աշակերտների շրջանում ներգրավվածությունն ու առաջնորդության զարգացումը ամուր հիմքեր ունեն, ավելի բարձր կարգի մտածողության հմտությունների տիրապետումը կօգնի կողմնորոշվել և լուծումներ գտնել բարդ իրավիճակներում: Բարելավման մեկ այլ ուղղություն է Ուսումնառության համընդհանուր ձևավորման մոտեցումների (UDL) հետևողական կիրառումը ուսուցման գործընթացներում: Երկարաժամկետ համագործակցության հնարավորության դեպքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը պատրաստ է ուսուցման մեթոդների շարունակական կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կրթության և տեղեկատվության դպրոցի աջակցությամբ և մասնագիտական ուղղորդմամբ։

Աշակերտների, Ուսուցիչ-առաջնորդների և դպրոցի ղեկավարների հետ անցկացված 40 խորքային հարցազրույցները բացահայտեցին իրողություններ դպրոցից և նրա սահմաններից դուրս։ Աշակերտները նշեցին, թե ինչպես են համատեղ գործողությունները ընդլայնում իրենց առաջնորդական և ստեղծագործական կարողությունները և սեփական ուիերի հանդեպ վստահությունը՝ դարձնելով ուսումն ավելի գրավիչ և ներառող: Ուսուցիչ-առաջնորդները կարևորեցին մենթորության, համագործակցության և դասավանդման նորարարական մեթոդների դերը իրենց մասնագիտական ​​աճի ձևավորման և աշակերտների ներգրավվածության բարելավման գործում: Դպրոցների ղեկավարներն ընդգծեցին, թե ինչպես դպրոցական նախաձեռնությունները՝ բնապահպանական նախագծերից մինչև որոշումների կայացման մեջ ներգրավվածությունը, ամրապնդեցին ներհամայնքային կապերը և հնարավորություն տվեցին աշակերտներին դառնալ ակտիվ փոփոխություններ կատարողներ: Այս տեսակետները վկայում են ծրագրի ազդեցության մասին ոչ միայն ուսումնառության գործընթացում, այլև դրա սահմաններից դուրս՝ խթանելով առաջնորդությունը, տոկունությունը և համագործակցային մշակույթը:

Հետազոտությամբ հաստատվում է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը խորապես ազդել է Հայաստանի կրթական համակարգի վրա՝ աշակերտներին զինելով ակադեմիական կարողություններով, նրանց շարունակական զարգացման համար անհրաժեշտ սոցիալական-հուզական հմտություններով: Թեև անընդհատ կատարելագործման անհրաժեշտություն միշտ կա, ծրագիրը նպաստում է համայնքներում խորաթափանց և կարողունակ առաջնորդների ձևավորմանը՝ խթանելով առաջնորդությունը, համընդհանուր դասարանային մշակույթը և նպաստելով կրթական հավասարության ապահովմանը։

Սրտանց երախտագիտություն ենք հայտնում դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կրթության և տեղեկատվության դպրոցին այս կարևոր հետազոտության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության համար: Նրանց ներդրումը կարևոր է CRESST-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հզորացման և կրթության մեջ բովանդակալից փոփոխություններ սերմանելու գործում՝ խթանելով աշակերտների և կրթական ոլորտի աշխատողների վերափոխման հնարավորությունները ոչ միայն Հայաստանի ներսում, այլև նրա սահմաններից դուրս։